Սեղմել Esc փակելու համար:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ Պ ...

17.09.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.09.2021  -ից մինչեւ   17.09.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 07.09.2023 թիվ 1519-Ն որոշում)

i

040.0592.090615

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունիսի 2015 թվականի N 592-Ն

 

i

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասին և 44-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել ժամանակավոր պահպանության պահեստներին և մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 05.04.18 թիվ 388-Ն, 16.09.2021 թիվ 1530-Ն որոշումներ)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 05.04.18 թիվ 388-Ն, 16.09.2021 թիվ 1530-Ն որոշումներ)

(նախաբանը փոփ. 16.09.2021 թիվ 1530-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի հունիսի 4-ի

N 592-Ն որոշման

 

i

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 05.04.18 թիվ 388-Ն, 16.09.2021 թիվ 1530-Ն որոշումներ)

 

i

1. Ժամանակավոր պահպանության բաց տեսակի պահեստի ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 10000 քառ. մետր, այդ թվում` փակ տարածքներինը` 2000 քառ. մետր: Ժամանակավոր պահպանության փակ տեսակի պահեստի ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 5000 քառ. մետր, այդ թվում` փակ տարածքներինը` 1000 քառ. մետր:

(1-ին կետը փոփ. 05.04.18 թիվ 388-Ն որոշում)

i

1.1. Բաց տեսակի մաքսային պահեստների ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 1000 քառ. մետր, իսկ փակ տեսակի մաքսային պահեստների ընդհանուր մակերեսը` առնվազն 200 քառ. մետր:

(1.1-ին կետը փոփ. 05.04.18 թիվ 388-Ն, 16.09.2021 թիվ 1530-Ն որոշումներ)

2. Սույն պահանջների 1-ին կետում նշված չափանիշների պահպանման համար ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի սահմանվում են գոտիականության հետևյալ չափանիշները`

1) Երևան քաղաք, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզեր` 100 տոկոս.

2) Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր` 50 տոկոս:

3. Սույն պահանջների կիրառման առումով` փակ տարածքում ներառվում են`

i

1) ժամանակավոր պահպանության պահեստի, մաքսային պահեստի, ազատ պահեստի կազմակերպչի վարչական ապարատի զբաղեցրած տարածքը.

2) ապրանքի պահպանության համար նախատեսված պահեստային շինության տարածքը.

3) փակ շինության` զննման համար նախատեսված տարածքը.

4) մաքսային մարմիններին հատկացված տարածքը.

5) մաքսային ներկայացուցիչների և ինքնահայտարարագրման գրասենյակի տարածքը.

6) այլ տարածքներ:

(3-րդ կետը փոփ. 05.04.18 թիվ 388-Ն որոշում)

4. Ժամանակավոր պահպանության պահեստի կազմակերպիչը պետք է ապահովի`

i

1) ժամանակավոր պահպանության ամբողջ տարածքում կատարվող գործողությունները հեռակառավարվող տեսախցիկներով տեսագրելու և ձայնագրելու հնարավորություն, ընդ որում, տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն յուրաքանչյուր օրվա համար առանձին` համակարգչում կամ ցանկացած արտաքին կրիչի վրա, որը հնարավորություն կընձեռի պարզորոշ դիտելու և լսելու կատարված տեսագրությունն ու ձայնագրությունը` համարակալելով ըստ այդ օրերի ամսաթվերի: Տեսագրություններում պետք է նշվեն նաև տեսագրման ամսաթիվը և ժամը: Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն կազմակերպչի մոտ` առնվազն 90 օր.

2) կշռելու հնարավորություն ունեցող էլեկտրոնային (առնվազն 15000 գործարքի հիշողությամբ) տարբեր կշեռքների առկայությունը, այդ թվում` ավտոմեքենաներ կշռող` առնվազն 80 տոննա, իսկ երկաթգծի առկայության դեպքում` առնվազն 150 տոննա կշռելու հնարավորություն ունեցող կշեռք.

3) փոսորակների, հարթակների, փակ շինությունների (անգարների) առկայությունը`

ա. սույն պահանջների 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վայրերում գործող ժամանակավոր պահպանության պահեստների դեպքում` առնվազն 5 ավտոմեքենայի միաժամանակյա զննման համար.

բ. սույն պահանջների 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված վայրերում գործող ժամանակավոր պահպանության պահեստների դեպքում` առնվազն մեկ ավտոմեքենայի զննման համար.

4) մանրակրկիտ զննման համար անհրաժեշտ սարքերի ու սարքավորումների ներդրումը (ռենտգենային, ռադիոակտիվ միջոցների հայտնաբերման և այլն)` վերադաս մաքսային մարմնի սահմանած պահանջներին համապատասխան.

5) մաքսային մարմինների աշխատողներին անհրաժեշտ կապի և էլեկտրոնային տեխնիկական սարքավորումների տրամադրումը, ինտերնետային և ռադիոհեռահաղորդման կապով ապահովումը` մաքսային ձևակերպումները տեղում կազմակերպելու համար.

6) իր կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագների մասին տեղեկատվության հրապարակայնությունը` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով.

7) ապրանքների բեռնման-բեռնաթափման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների և բեռների տեղափոխման կամ փոխադրման համար անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցների առկայությունը.

8) ժամանակավոր պահպանության պահեստի գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը:

(4-րդ կետը փոփ. 05.04.18 թիվ 388-Ն որոշում)

i

5. Սույն հավելվածի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով սահմանված պահանջները տարածվում են նաև մաքսային պահեստների կազմակերպիչների նկատմամբ, եթե այդպիսի մաքսային պահեստները հանդիսանում են ժամանակավոր պահպանության վայրեր:

(5-րդ կետը լրաց. 05.04.18 թիվ 388-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.06.2015
N 592-Ն
Որոշում