Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱ ...

03.10.1997 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.05.1996  -ից մինչեւ   03.10.1997  -ը:
 

/ուժը կորցրել է 01.09.97 թիվ 416 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մայիսի 1996 թ. թիվ 312

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1971 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության կանոնադրությունը հաստատելու մասին, Թիվ 611 որոշումը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ վարչապետի 1996 թ. մայիսի

26-ի թիվ 312 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը (այսուհետև` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է համակարգի կառավարումը ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

2. Նախարարության համակարգն են կազմում նրան ենթակա պետական կառավարման հանրապետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները:

3.Նախարարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական քաղաքականությունը, պետական ֆինանսների կազմակերպական ղեկավարումը, նախարարության համակարգի կառավարումը և պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իր առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար:

4. Նախարարությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

5. Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ:

 

II. Նախարարության հիմնական խնդիրները

և գործառույթները

 

6. Նախարարության հիմնական խնդիրներն են`

ա) պետական բյուջեի նախագծի մշակման և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.

բ) պետական բյուջեի կատարման աշխատանքների կազմակերպումն ու ապահովումը.

i

գ) իր իրավասության սահմաններում ֆինանսատնտեսական, դրամավարկային, հարկային, մաքսանենգային և բյուջետային միասնական պետական քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների կատարման ապահովումը.

դ) կապիտալի, ֆինանսական, այդ թվում` արժեթղթերի շուկայի և ապահովագրական գործունեության պետական կարգավորմանն ուղղված միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը.

ե) հաշվապահական հաշվառման և հաշվետվության մեթոդաբանական ղեկավարումը.

զ) ֆինանսական վերահսկողության կազմակերպման և իրականացման աշխատանքների կատարման ապահովումը:

7. Իր հիմնական խնդիրներին համապատասխան, նախարարությունը`

ա) ընդհանրացնում է իր իրավասության հարցերի վերաբերյալ օրենսդրության գործնական կիրառման փորձը, այդ նպատակով ստանում, ուսումնասիրում և ամփոփում է անհրաժեշտ տեղեկատվությունը.

բ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում ֆինանսատնտեսական, դրամավարկային և արժութային, հարկային, մաքսանենգային և բյուջետային, ինչպես նաև արժեթղթերի շուկայի կարգավորման միասնական պետական քաղաքականության իրականացման և կատարելագործման ուղղությամբ իր իրավասության հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության ակտերի նախագծեր.

գ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծերը, իրագործում ֆինանսաբյուջետային կանխատեսման մեթոդական ղեկավարումը.

դ) քննարկում և կարծիք է հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացվող Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերի նախագծերի վերաբերյալ.

ե) հաստատում և սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական նորմատիվ ակտեր.

զ) միջոցներ է ձեռնարկում պետական բյուջեի օրենքով սահմանված եկամուտների առանձին տեսակների և ծախսերի գծով կատարման, ինչպես նաև հանրապետական բյուջեի կատարման ընթացքում եկամուտների և ծախսերի կառավարման արդյունավետության ապահովման ուղղությամբ.

է) վերահսկում է իր համակարգում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարումը.

ը) մասնակցում է իր իրավասության հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի մշակման և կնքման աշխատանքներին.

թ) քննարկում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվությունները` պետական բյուջեի իրենց վերաբերող հատվածների և համայնքների բյուջեների կատարման վերաբերյալ, նախապատրաստում և Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ պետական այլ մարմիններին է ներկայացնում եզրակացություններ և առաջարկություններ.

ժ) ապահովում է հանրապետական բյուջեի և համայնքների բյուջեների կատարման գիտամեթոդական ղեկավարումը, կարգավորում հանրապետական բյուջեի և համայնքների բյուջեների փոխհարաբերությունները.

ի) Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է համակարգի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները:

Ապահովում է համակարգի պետական կառավարման հանրապետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում պետական սեփականության պահպանությունը.

լ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններ.

խ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու թույլատրագրեր (լիցենզիաներ).

ծ) վերահսկողություն է իրականացնում`

i

պետական բյուջեի եկամուտների հավաքագրման, պետական բյուջեով նախատեսված հատկացումների (ծախսերի) օգտագործման (ֆինանսավորման) ճշտության նպատակայնության և արդյունավետության ուղղությամբ.

հաշվապահական հաշվառման վարման և հաշվետվական գործունեության իրականացման ուղղությամբ.

արժեթղթերի թողարկման և շրջանառության պետական կարգավորման ուղղությամբ.

ապահովագրական գործունեության իրականացման ուղղությամբ.

իր համակարգի պետական կառավարման հանրապետական մարմինների, նախարարությանը և դրանց ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական ծառայությունների (բաժինների) կողմից պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների ճշտության նկատմամբ.

կ) իր իրավասության սահմաններում իրականացնում է համակարգում կատարվող ստուգումների (այդ թվում` տեսչական) մեթոդական ղեկավարումն ու համակարգումը.

հ) իր իրավասության սահմաններում հաստատում է ապահովագրական պահուստների (ռեզերվների) ձևավորման ու տեղաբաշխման, ապահովագրական գործունեության մասին հաշվետվությունների, ինչպես նաև ապահովագրական գործարքների հաշվառման ձևերը, ապահովագրության բնագավառի գերատեսչական նորմատիվ այլ ակտեր.

ձ) պետական և պետական բաժնեմաս ունեցող բանկերում, որպես բաժնետեր, իրականացնում է պետական սեփականության կառավարումը.

ղ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

 

III. Նախարարության աշխատանքների

կազմակերպումը

 

8. Նախարարությունը համակարգի կառավարման և աշխատանքների կազմակերպման հարցերը լուծում է իրեն վերապահված իրավասության սահմաններում պահպանելով ենթակա պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ինքնուրույնությունը:

9. Նախարարությունը`

ա) Հայաստանի Հանրապետության նախարարություններից, վարչություններից, գերատեսչություններից, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական բյուջեի դրամարկղային սպասարկումն իրականացնող բանկերից ստանում է պետական բյուջեի նախագծերի մշակման համար և պետական բյուջեի կատարման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ ու տվյալներ.

բ) սահմանափակում, իսկ անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես դադարեցնում է հանրապետական բյուջեից միջոցների հատկացումը նախարարություններին, վարչություններին ու գերատեսչություններին, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին` դրանց կողմից բյուջետային միջոցների անօրինական կամ ոչ նպատակային ծախսումներ թույլ տալու և հանրապետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման մասին հաշվետվությունները սահմանված կարգով չներկայացնելու դեպքերում.

գ) իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է տարեկան աշխատանքային ծրագրերին համապատասխան.

դ) իր գործունեության ընթացքում համագործակցում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ.

ե) թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին` դուստր ձեռնարկություններ հիմնադրելու և ձեռնարկությունների տնտեսական միավորումներին անդամակցելու համար.

զ) համաձայնություն է տալիս համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բաժանմունքների, մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների տեղաբաշխման համար.

է) թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին` իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքի օտարման կամ վարձակալության տրման դեպքում:

1Օ. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

11. Նախարարը`

ա) ղեկավարում է նախարարության համակարգի ընթացիկ գործունեությունը և պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

բ) սահմանում է իր տեղակալների, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության սահմանները.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, հրահանգներ, որոնց կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.

դ) համակարգում է նախարարության համակարգի պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեությունը.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության համակարգի պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, պաշտոնատար անձանց այն հրամանները, հրահանգները, պարզաբանումներն ու ցուցումները, որոնք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.

i

զ) հաստատում է նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների և ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կանոնադրությունները.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում նախարարության կենտրոնական ապարատի աշխատողներին, նախարարության համակարգի կադրային քաղաքականության բնագավառում իրականացնում է իրեն վերապահված այլ լիազորություններ.

ը) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կառուցվածքը և կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը.

թ) հաստատում է նախարարության կոլեգիայի նիստերի նախապատրաստման, հրավիրման, անցկացման և որոշումների ընդունման կարգը.

ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

12. Նախարարի բացակայության ժամանակ նրա պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում տեղակալներից մեկը` նախարարի հանձնարարությամբ:

13. Նախարարությունը համակարգի կառավարման և աշխատանքների կազմակերպման հարցերը քննարկում և լուծում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման սկզբունքների զուգակցման, ինչպես նաև գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց իրավասությունների հստակ սահմանման հիման վրա:

14. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի անդամների թվաքանակը և անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Կոլեգիայի կազմի մեջ մտնում են նախարարը (կոլեգիայի նախագահ), նախարարի տեղակալները` ի պաշտոնե, նախարարության համակարգի այլ ղեկավար աշխատողներ:

15. Նախարարության կոլեգիայի պարբերաբար անցկացվող նիստերում քննության են առնվում նախարարության հիմնական խնդիրներին և գործունեությանը վերաբերող հարցեր, քննարկվում են համակարգի պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսվում են նախարարության վարչությունների և բաժինների, նախարարության համակարգի պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական ծառայությունների (բաժինների) գործունեության մասին հաշվետվությունները, դրանց գործունեության ստուգման (վերստուգման) արդյունքները և այլ հարցեր:

16. Կոլեգիայի որոշումները, որպես կանոն կենսագործվում են նախարարի հրամաններով:

Նախարարի և կոլեգիայի անդամների միջև կոլեգիայի նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ տարաձայնությունների առկայության դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

17. Նախարարությունը կազմակերպում է կենտրոնական ապարատի և համակարգի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման ուսուցում, անցկացնում կենտրոնական ապարատի աշխատողների ատեստավորում, մասնակցում համակարգի աշխատողների մասնագիտական համապատասխանության և մասնագիտական որակավորման պահանջների սահմանմանը, համակարգում է ղեկավար կադրերի ընտրության և տեղաբաշխման աշխատանքները:

18. Նախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.05.1996
N 312
Որոշում