Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՀՐԴԵՀԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՀՐԴԵՀԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴ ...

19.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.10.1993  -ից մինչեւ   19.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 19.07.01 թիվ 654 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հոկտեմբերի 1993 թ. թիվ 537

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՀՐԴԵՀԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ պետական հրդեհային հսկողություն սահմանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետական հրդեհային հսկողության մասին կանոնադրությունը:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1993 թ.

հոկտեմբերի 24-ի թիվ 537 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՀՐԴԵՀԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում պետական հրդեհային հսկողությունն իրականացվում է բնակավայրերի, տնտեսական օբյեկտների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից և կազմակերպական-իրավական տեսակից) հրդեհային անվտանգություն ապահովելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետությունում պետական հրդեհային հսկողություն իրականացնող մարմինները մտնում են հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգի մեջ:

Հայաստանի Հանրապետությունում պետական հրդեհային հսկողություն իրականացնում են ներքին գործերի նախարարության հրշեջ պահպանության վարչությունը, պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների ներքին գործերի վարչությունների (բաժինների) հրշեջ պահպանության բաժինները, բաժանմունքները և տեսչությունները, քաղաքների ռազմականացված հրշեջ պահպանության մասերը, տնտեսական օբյեկտների ռազմականացված հրշեջ պահպանության ջոկատներն ու մասերը:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հրշեջ պահպանության վարչության պետը ի պաշտոնե հանդիսանում է նաև հրդեհային հսկողության Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական տեսուչ, իսկ նրա տեղակալները, հրդեհային հսկողության Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական տեսուչի տեղակալներ:

Հրշեջ պահպանության վարչության համապատասխան բաժինների, ռազմականացված հրշեջ պահպանության բաժինների, ջոկատների և մասերի պետերն ու տեղակալները, պետհրշեջհսկողության բաժանմունքների, տեսչությունների պետերն ի պաշտոնե հանդիսանում են պետական հրդեհային հսկողության ավագ տեսուչներ:

Պետական հրդեհային հսկողության բոլոր մարմինների ինժեներատեսչական անձնակազմի աշխատողները ի պաշտոնե հանդիսանում են նաև հրդեհային հսկողության պետական տեսուչներ:

Անտառներում, ստորգետնյա հանքերում, երկաթուղային և օդային տրանսպորտում հրդեհային անվտանգության նորմերի, ստանդարտների և կանոնների պահպանման պետական հսկողությունն իրականացվում է համապատասխան նախարարության, պետական վարչության կամ գերատեսչության համակարգի մեջ մտնող մարմինների կողմից:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ազգային անվտանգության պետական վարչության օբյեկտներում պետական հրդեհային հսկողությունն իրականացվում է համապատասխանաբար պաշտպանության նախարարության և ազգային անվտանգության պետական վարչության կողմից սահմանված կարգով` ներքին գործերի նախարարության հետ համատեղ:

3. Պետական հրդեհային հսկողություն իրականացնող մարմինները և պաշտոնատար անձինք իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, ներքին գործերի նախարարության հրամաններով ու հրահանգներով և սույն կանոնադրությամբ:

4. Պետական հրդեհային հսկողության մարմինների հիմնական խնդիրն է` հակահրդեհային քարոզչություն իրականացնելու և հրդեհային անվտանգության սահմանված նորմերի, ստանդարտների և կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն սահմանելու միջոցով քաղաքացիների կյանքի և առողջության, սեփականության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նյութական ու մշակութային արժեքների հրդեհներից պահպանումը:

5. Պետական հրդեհային հսկողության մարմիններն իրենց առջև դրված խնդիրներին համապատասխան`

ա) հսկողություն են իրականացնում նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական տեսակետից) պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից` գործող հրդեհային անվտանգության ստանդարտների, նորմերի և կանոնների պահպանման նկատմամբ.

բ) շահագրգռված կազմակերպությունների հետ համատեղ մշակում և հաստատում են շենքերի, շինությունների շինարարության և շահագործման հրդեհային անվտանգության կանոնները, որոնք պարտադիր են բոլոր ձեռնարկությունների, հիմնարկների և քաղաքացիների համար.

գ) եզրակացություններ են տալիս շենքերի, շինությունների, ձեռնարկությունների նախագծման, կառուցման և վերակառուցման ժամանակ կիրառման ենթակա հակահրդեհային նորմերի, ստանդարտների և կանոնների վերաբերյալ, ինչպես նաև այն օբյեկտների նախագծերի վերաբերյալ, որոնց համար չկան համապատասխան նորմեր և կանոններ.

դ) վերահսկողություն են իրականացնում նախագծային և շինարարական կազմակերպությունների կողմից ձեռնարկությունների, շենքերի շինությունների նախագծման, շինարարության և վերակառուցման ժամանակ համապատասխան նորմերով և կանոններով նախատեսված հակահրդեհային պահանջների պահպանման և կատարման նկատմամբ.

ե) մասնակցում են ձեռնարկությունները, շենքերը և շինությունները շահագործման ընդունող պետական հանձնաժողովների աշխատանքներին.

զ) մասնակցում են ձեռնարկություններում և բնակավայրերում հրշեջ պահպանության կազմակերպմանը վերաբերող հարցերի լուծմանը.

է) իրականացնում են հրդեհների հաշվառում և վերլուծություն` դրանց տվյալներն օգտագործելով հրդեհների առաջացմանը նպաստող պատճառների ու պայմանների վերացման ուղղությամբ միջոցառումների մշակման համար.

ը) գործող օրենսդրությանը համապատասխան իրականացնում են հետաքննություն հրդեհային անվտանգության կանոնների, նորմերի և ստանդարտների խախտումների վերաբերյալ.

թ) հրդեհների դեմ պայքարի հարցերի վերաբերյալ տանում են քարոզչություն` համագործակցելով զանգվածային լրատվական միջոցների և համապատասխան այլ կազմակերպությունների հետ:

6. Պետական հրդեհային հսկողության մարմիններն իրավունք ունեն`

ա) կատարել ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական տեսակից), ինչպես նաև բնակելի տների հրշեջ տեխնիկական հետազոտություններ, օբյեկտների ղեկավարության կամ սեփականատիրոջ մասնակցությամբ ցանկացած ժամանակ ստուգել հրդեհային անվտանգության ստանդարտների, կանոնների և նորմերի պահպանումը հրդեհային և հրդեհի ահազանգման կապի միջոցների պատրաստականությունը, հակահրդեհային ջրամատակարարման աղբյուրների սարքինությունը, օբյեկտների հակահրդեհային անվտանգության համար պատասխանատու պաշտոնատար անձանց ու քաղաքացիներին տալ կարգադրագրեր հրդեհային անվտանգության կանոնների խախտումների վերացման մասին:

Պետական հրդեհային հսկողության կարգադրագրերը տրվում են գրավոր և պարտադիր են կատարման բոլոր պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից.

բ) ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից պահանջել օբյեկտների հրդեհային վիճակի մասին տեղեկություններ և փաստաթղթեր.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննել հրդեհային անվտանգության նորմերի, ստանդարտների, կանոնների խախտումների վերաբերյալ գործերը, որոնց համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Հրդեհային հսկողության պետական տեսուչներն իրավասու են գործող օրենսդրությանը համապատասխան վարչական պատասխանատվության ենթարկել պաշտոնատար անձանց և քաղաքացիներին.

դ) ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և այլ օբյեկտներում հրդեհի սպառնալիք ստեղծող հրդեհային անվտանգության կանոնների խախտումների, ինչպես նաև օբյեկտների շինարարության, վերակառուցման, ընդլայնման կամ տեխնիկական վերազինման նախագծման ժամանակ հակահրդեհային նորմերի ստանդարտների և կանոնների չկատարման դեպքում մասնակի կամ լրիվ դադարեցնել ձեռնարկության կամ առանձին արտադրության աշխատանքները, արգելել շենքի կամ շինության շահագործումը` համապատասխան որոշում կայացնելով և այն տվյալ օբյեկտի ղեկավարին հանձնելով:

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության պաշտոնատար անձը, քաղաքացին կարող են գանգատարկել պետական հրդեհային հսկողության ցանկացած կարգադրագիրը կամ որոշումը պետական հրդեհային հսկողության վերադաս մարմնին` 5-օրյա ժամկետում: Կարգադրագրերի և որոշումների գանգատարկումը չի դադարեցնում դրանց կատարումը:

Պետական հրդեհային հսկողության գլխավոր տեսուչը, նրա տեղակալները, հրդեհային հսկողության ավագ պետական տեսուչներն ու նրանց տեղակալներն իրավունք ունեն մասնակի կամ լրիվ դադարեցնել ձեռնարկության (առանձին արտադրության) աշխատանքը, արգելել շինության, շենքի շահագործումը, իսկ հրդեհային հսկողության պետական տեսուչները` արգելել առանձին սենյակի շահագործումը, դադարեցնել արտադրական տեղամասի կամ ագրեգատի աշխատանքները, եթե դա չի հանգեցրել ձեռնարկության (առանձին արտադրության) գործունեության դադարեցմանը:

Ձեռնարկության աշխատանքների դադարեցման, շենքի, շինության շահագործման արգելման մասին որոշում ընդունած պետական հրդեհային հսկողության մարմիններն այդ որոշման մասին տեղյակ են պահում այն կազմակերպությանը, որին ենթակա է տվյալ օբյեկտը.

ե) արգելել տնտեսության առանձին ապրանքների արտադրությունը և օգտագործումը գործող ստանդարտների և նորմերի հակահրդեհային պահանջներին չհամապատասխանելու դեպքում:

7. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հրշեջ պահպանության վարչությունն իրավունք ունի համապատասխան նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին ներկայացնել առաջարկություններ ենթակա օբյեկտներում հրդեհները կանխելու համար նորմերի, ստանդարտների և կանոնների խախտումները վերացնելու վերաբերյալ, պահանջել տեղեկություններ ձեռնարկված միջոցների մասին:

8. Պետական հրդեհային հսկողության մարմինների պաշտոնատար անձինք օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու են իրենց պարտականությունների կատարման համար:

9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարն անհրաժեշտության դեպքում մյուս նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ հրատարակում է սույն կանոնադրության կիրառման վերաբերյալ համատեղ հրամաններ և հրահանգներ` ելնելով ենթակա օբյեկտների առանձնահատկություներից:

i

10. Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական տեսակից) ղեկավարները պատասխանատվություն են կրում օբյեկտների հրդեհային անվտանգության ապահովման համար` օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.10.1993
N 537
Որոշում