100.0048.101117
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 11 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10017440
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
31 հոկտեմբերի 2017 թվականի N 48-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 49-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 02/29.6/[419629]-17 հանձնարարականը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգը և պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների կառավարման արդյունավետության գնահատման ցուցանիշները սահմանելու մասին» N 49-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել փոփոխություններ և լրացումներ.
1) ուժը կորցրած ճանաչել Հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետը,
2) Հրամանի հավելված թիվ 1-ի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Բժշկական կազմակերպություններում պետական պատվերի տեղադրման նախապայմաններն են.
1) բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիայի առկայությունը,
2) հայտը ներկայացնելու պահին հայտատու բժշկական կազմակերպության (այսուհետ` Հայտատու) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշմամբ, իսկ ստոմատոլոգիական կենտրոնների, պոլիկլինիկաների և կաբինետների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշմամբ նախատեսված բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներին ու պայմաններին,
3) հայտը ներկայացնելու պահին տեխնիկական պայմանների առկայությունը` համաձայն սույն կարգի հավելված թիվ 1.1-ի,
4) պետական պատվերի տեղադրման հայտը ներկայացնելու նախորդ տարվա ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով հաշվեկշռային շահույթի առկայությունը,
5) հիվանդանոցային, բացառությամբ մանկաբարձական, տուբերկուլյոզային, հոգեբուժական և նարկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գծով հայտատու կազմակերպության ընդհանուր հասույթում վճարովի ծառայությունների առնվազն 30% մասնաբաժին,
6) պետական պատվերի հայտը ներկայացնելու պահին «Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին (www.armed.am) միանալու և դրանով ծառայությունների մատուցման բաժանորդային» գործող պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) առկայություն` «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի և հայտատու բժշկական կազմակերպության միջև:»,
3) ուժը կորցրած ճանաչել հրամանով հաստատված հավելված թիվ 1-ի 11-րդ կետը,
4) Հրամանի հավելված թիվ 1-ի 12-րդը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Սույն հավելվածի 6-րդ կետի 4)-րդ և 5)-րդ ենթակետերով սահմանված նախապայմաններից բացառություններ կարող են կատարվել միայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի հիման վրա` պետական պատվերի շրջանակներում նախկինում չիրականացված կամ Հայաստանի Հանրապետության տարածքների համաչափ զարգացման ապահովման նպատակով բժշկական օգնության և սպասարկման տեսակների մատչելիության ապահովման համար, ընդ որում միևնույն Հայտատուի նկատմամբ ոչ ավել քան երկու տարի անընդմեջ:»,
5) Հրամանի հավելված թիվ 1-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 14.1 կետով.
«14.1. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում գործող բժշկական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն են ներկայացնում դիմում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի թիվ 375-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված` սոցիալական փաթեթի շահառուների` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթում ընդգրկված ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու նպատակով:»,
6) Հրամանի հավելված թիվ 1-ի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Պետական պատվերի տեղադրման բարդ ընթացակարգը, անկախ հայտատու բժշկական կազմակերպության ենթակայությունից և սեփականության ձևից, կիրառվում է հետևյալ դեպքերում.
1) հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների համար (ներառյալ իրենց կազմում ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ ունեցող բժշկական կենտրոնները` արտահիվանդանոցային և հիվանդանոցային ծառայությունների մասով),
2) մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների համար,
3) հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ իրականացնող բժշկական կազմակերպությունների համար,
4) առաջին անգամ, այդ թվում` բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների գծով, պետական պատվերի հավակնող բժշկական կազմակերպությունների համար:»,
7) Հրամանի հավելված թիվ 1-ի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Բարդ ընթացակարգով պետական պատվերի տեղադրման համար Հայտատուի կողմից ներկայացվում է սույն կարգի հավելված 2-ին համապատասխան հայտ:»,
8) Հրամանի հավելված թիվ 1-ի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Բարդ ընթացակարգով պետական պատվերի հավակնող կազմակերպությունները բացի համապատասխան հայտից, ներկայացնում են նաև`
1) սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան պահանջվող լիցենզիաների պատճենները,
2) սույն կարգի 6-րդ կետի 6-րդ ենթակետին համապատասխան պահանջվող Պայմանագրի պատճենը,
3) սույն կարգի 7-րդ կետին համապատասխան պահանջվող պետական բյուջեի հանդեպ հարկային (այդ թվում` հարկային մարմնի կողմից գանձվող պարտադիր այլ վճարների) պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք,
4) կազմակերպության գործունեության երեք տարվա գործարար ծրագիր` հաստատված կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի կողմից` համաձայն սույն կարգով հաստատված Հավելված 2.1-ի»,
9) Հրամանի հավելված թիվ 1-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 17.1 կետով.
«17.1. Հայտը ներկայացնելու (այսուհետ` Ընթացիկ) տարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջետային ծրագրերի շրջանակներում 200 մլն ՀՀ դրամը գերազանցող ծավալով ծառայություններ մատուցած կազմակերպությունները մինչև ընթացիկ տարվան հաջորդող տարվա օգոստոսի 31-ը ներկայացնում են նաև անկախ աուդիտորի կողմից հաստատված ընթացիկ տարվա ֆինանսական հաշվետվություններ և աուդիտորական եզրակացություն, որը սահմանված կարգով Հանձնաժողովին չներկայացնելու դեպքում կասեցնում է պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում պատվիրատուի կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարման պարտականությունը` մինչև սույն կետի պահանջների կատարումը: Հայտատուների անկախ աուդիտ իրականացնող անձի ընտրության չափանիշները սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրով:»,
10) ուժը կորցրած ճանաչել Հրամանի հավելված թիվ 1-ի 18-րդ կետը,
11) ուժը կորցրած ճանաչել Հրամանի հավելված թիվ 1-ի 19-րդ կետը,
12) Հրամանի հավելված թիվ 1-ի 22-րդ կետում «Հանձնաժողովի կողմից մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «Հանձնաժողովի կողմից քառասունհինգօրյա ժամկետում» բառերով,
13) ուժը կորցրած ճանաչել Հրամանի հավելված թիվ 1-ի 25-րդ կետը,
14) Հրամանի հավելված թիվ 1-ի 27-րդ կետից հանել «և հավելված 3-ով» բառերը,
15) Հրամանով հաստատված բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված N 1-ի,
16) Հրամանով հաստատված բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի հավելված 1.1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված N 2-ի,
17) Հրամանով հաստատված բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված N 3-ի,
18) Հրամանի թիվ 1 հավելվածը լրացնել բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի հավելված 2.1-ով` հաստատելով կազմակերպության գործունեության երեք տարվա գործարար ծրագիրը` համաձայն հավելված N 4-ի,
19) ուժը կորցրած ճանաչել Հրամանով հաստատված բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի Հավելված 3-ը,
20) ուժը կորցրած ճանաչել Հրամանով հաստատված բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի Հավելված 4-ով հաստատված տեղեկանքների ձևերը (N 1-ից N 4),
21) ուժը կորցրած ճանաչել Հրամանով հաստատված բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի Հավելված 5-ը,
22) Բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի 6-րդ հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Հանձնաժողովի նախաձեռնությամբ Հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել նաև Հայտատու բժշկական կազմակերպությունների, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ, եթե հայտերում առկա են անճշտություններ, պարզաբանման անհրաժեշտություն ունեցող տեղեկատվություն կամ առկա է սույն հավելվածի 14-րդ կետով նախատեսված հայտի մերժման հիմքերից մեկը:»,
23) Բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի 6-րդ հավելվածի երկրորդ 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13.1. Ներկայացված հայտերի հիման վրա Հանձնաժողովի կողմից որոշումները կայացվում են 45 օրվա ընթացքում, ընդ որում` նշված ժամկետում Հանձնաժողովի կողմից որոշում չկայացվելու դեպքում հայտը համարվում է ամբողջովին բավարարված` հայտատուի լիցենզիայում առկա բժշկական օգնության և սպասարկման տեսակների շրջանակներում:»,
24) ՈՒժը կորցրած ճանաչել բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի 6-րդ հավելվածի 14-րդ կետի 2)-րդ ենթակետը,
25) ՈՒժը կորցրած ճանաչել Հրամանի հավելված թիվ 2-ը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
Հավելված N 1
ՀՀ առողջապահության նախարարի
2017 թվականի հոկտեմբերի 31-ի
N 48-Ն հրամանի
«Հավելված 1
ՀՀ առողջապահության նախարարի
2015 թ. սեպտեմբերի 17-ի N 49-Ն
հրամանով հաստատված բժշկական
օգնության և սպասարկման պետական
պատվերի տեղադրման կարգի»
ՀԱՅՏ (1-ին ձև)
________ թվականի
Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի
կողմից ներկայացվող` տվյալ մարզի կամ Երևան քաղաքի տարածքում գործող
(այդ թվում` համայնքային ենթակայության և ոչ պետական)
ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում պարզ
ընթացակարգով պետական պատվերի տեղադրման
_________________________________
մարզ
._____________________________________________________________________.
|Կազմակերպության |(անվա|(անվա|(անվա|(անվա|(անվա|(անվա|(անվա|(անվա|
|անվանումը` |նում)|նում)|նում)|նում)|նում)|նում)|նում)|նում)|
| | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Բժշկական օգնության և |ընդհա|ման- |ընդհա|ման- |ընդհա|ման- |ընդհա|ման- |
|սպասարկման տեսակները |նուր |կական|նուր |կական|նուր |կական|նուր |կական|
|(համաձայն ՀՀ |(Այո)|(Այո)|(Այո)|(Այո)|(Այո)|(Այո)|(Այո)|(Այո)|
|կառավարության 2008 | | | | | | | | |
|թվականի մարտի 27-ի | | | | | | | | |
|N 276-Ն որոշման | | | | | | | | |
|հավելվածով հաստատված | | | | | | | | |
|ցանկի) | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|1. Առաջնային բժշկական| | | | | | | | |
|օգնություն | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|1) նախաբժշկական | | | | | | | | |
|օգնություն` | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|ա. մանկաբարձական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|բ. բուժքույրական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|2) բժշկական ընդհանուր| | | | | | | | |
|պրակտիկա | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|3) մանկաբուժական | | | | | | | | |
|ընդհանուր պրակտիկա | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|4) մանկաբարձա- | | | | | | | | |
|գինեկոլոգիական | | | | | | | | |
|ընդհանուր պրակտիկա | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|5) ընտանեկան | | | | | | | | |
|բժշկություն | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|6) ընտանեկան | | | | | | | | |
|ստոմատոլոգիական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|2. Մասնագիտացված | | | | | | | | |
|բժշկական օգնություն` | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|1) ներքին բժշկական | | | | | | | | |
|(ընդհանուր | | | | | | | | |
|թերապևտիկ) | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|2) մանկաբուժական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|3) մանկաբարձական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|4) գինեկոլոգիական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|5) ընդհանուր | | | | | | | | |
|վիրաբուժական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|6) անեսթեզիոլոգիական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|7) վերակենդանացման | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|8) նյարդաբանական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|9) հոգեբուժական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|10) շտապ և | | | | | | | | |
|անհետաձգելի բժշկական | | | | | | | | |
|օգնության | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|11) մաշկաբանական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|12) վեներաբանական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|13) ախտաբանաանատոմիա-| | | | | | | | |
|կան | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|14) դատաբժշկական | | | | | | | | |
|փորձաքննություն | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|15) դատահոգեբուժական | | | | | | | | |
|փորձաքննություն | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|16) լաբորատոր- | | | | | | | | |
|ախտորոշիչ` | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|ա. կլինիկական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|բ. կենսաքիմիական | | | | | | | | |
|(բիոքիմիական) | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|գ. բջջաբանական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|դ. շճաբանական | | | | | | | | |
|(սերոլոգիական) | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|ե. հյուսվածքաբանական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|զ. գենետիկական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|է. մանրէաբանական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|ը. վիրուսաբանական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|թ. թունաբանական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|ժ. մակաբուծաբանական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|ժա. իմունաբանական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|ժգ. սնկաբանական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|17) ճառագայթային | | | | | | | | |
|ախտորոշիչ` | | | | | | | | |
|ա. ռենտգենաբանական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|բ. ֆլյուորոգրաֆիկ | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|գ. համակարգչային | | | | | | | | |
|տոմոգրաֆիկ | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|դ. միջուկամագնիսային | | | | | | | | |
|ռեզոնանսային | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|ե. մամոգրաֆիկ | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|զ. ռադիոնուկլիդային | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|է. ուլտրաձայնային | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|ը. պոզիտրոն-էմիսիոն | | | | | | | | |
|տոմոգրաֆիկ | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|թ. դենսիտոմետրիա | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|18) ֆիզիոթերապևտիկ` | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|ա. բարոթերապևտիկ | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|բ. էլեկտրաբուժում | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|գ. լուսաբուժում | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|19) վերականգնողական` | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|ա. բալնեոլոգիական, | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|բ. ցեխաբուժություն, | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|գ. շարժաթերապևտիկ, | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|դ. ռեֆլեքսաթերապևտիկ | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|ե. մանուալ թերապևտիկ | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|զ. բուժական մերսում | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|20) ֆունկցիոնալ | | | | | | | | |
|ախտորոշիչ | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|21) ներզննական | | | | | | | | |
|(էնդոսկոպիական) | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|22) համաճարակաբանական| | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|23) ստոմատոլոգիական | | | | | | | | |
|ընդհանուր պրակտիկա | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|24) անձավաբուժական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|25) հալոթերապևտիկ | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|26) սոմնոլոգիա | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|27) ինտերվենցիոն | | | | | | | | |
|առիթմոլոգիական: | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|3. Նեղ մասնագիտացված | | | | | | | | |
|բժշկական օգնություն | | | | | | | | |
|և սպասարկում` | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|1) ուռուցքաբանական` | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|ա. քիմիոթերապիա, | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|բ. ճառագայթային | | | | | | | | |
|թերապիա` արտաքին, | | | | | | | | |
|ներքին, | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|գ. վիրաբուժական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|2) ալերգոլոգիական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|3) անընկալունաբանական| | | | | | | | |
|(իմունոկանխարգելիչ) | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|4) թոքաբանական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|5) սրտաբանական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|6) ինտերվենցիոն | | | | | | | | |
|սրտաբանական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|7) աղեստամոքսաբանական| | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|8) երիկամաբանական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|9) ռևմատոլոգիական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|10) արյունաբանական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|11) ներզատաբանական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|12) տուբերկուլյոզային| | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|13) վարակիչ | | | | | | | | |
|հիվանդությունների | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|14) նեոնատոլոգիական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|15) պերինատոլոգիական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|16) ներզատագինեկոլո- | | | | | | | | |
|գիտական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|17) նյարդավիրաբու- | | | | | | | | |
|ժական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|18) քիթ-կոկորդ - | | | | | | | | |
|ականջաբանական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|19) ակնաբանական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|20) կրծքային | | | | | | | | |
|վիրաբուժական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|21) սրտային | | | | | | | | |
|վիրաբուժական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|22) անոթային | | | | | | | | |
|վիրաբուժական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|23) որովայնային | | | | | | | | |
|վիրաբուժական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|24) ուրոլոգիական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|25) պրոկտոլոգիական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|26) վնասվածքաբանական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|27) օրթոպեդիական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|28) պլաստիկ | | | | | | | | |
|վերակառուցողական և | | | | | | | | |
|էսթետիկ վիրաբուժական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|29) մանկական | | | | | | | | |
|վիրաբուժական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|30) միկրովիրաբուժական| | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|31) դիմածնոտային | | | | | | | | |
|վիրաբուժական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|32) ներզննական | | | | | | | | |
|վիրաբուժական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|33) նորածնային | | | | | | | | |
|վիրաբուժական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|34) անոթանեյրովիրա- | | | | | | | | |
|բուժական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|35) ներզատավիրաբու- | | | | | | | | |
|ժական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|36) այրվածքաբանական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|37) փոխներարկումային | | | | | | | | |
|(տրանսֆուզիոլոգիական,| | | | | | | | |
|պերֆուզոլոգիական) | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|38) թունաբանական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|39) հոգեթերապևտիկ * | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|40) թմրաբանական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|41) սեռաախտաբանական | | | | | | | | |
|(սեքսապաթոլոգիական) | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|42) կոսմետոլոգիական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|43) բժշկական | | | | | | | | |
|գենետիկական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|44) հերիատրիական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|45) սպորտային | | | | | | | | |
|բժշկական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|46) ավիացիոն բժշկական| | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|47) թերապևտիկ | | | | | | | | |
|ստոմատոլոգիական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|48) վիրաբուժական | | | | | | | | |
|ստոմատոլոգիական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|49) օրթոպեդիկ | | | | | | | | |
|ստոմատոլոգիական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|50) օրթոդոնտիկ | | | | | | | | |
|ստոմատոլոգիական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|51) ատամնատեխնիկական`| | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|ա. անշարժ կառույցների| | | | | | | | |
|հետ կապված | | | | | | | | |
|աշխատանքների | | | | | | | | |
|իրականացում, | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|բ. շարժական | | | | | | | | |
|կառույցների հետ | | | | | | | | |
|կապված | | | | | | | | |
|աշխատանքների | | | | | | | | |
|իրականացում, | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|գ. ձուլելու հետ | | | | | | | | |
|կապված աշխատանքների | | | | | | | | |
|իրականացում | | | | | | | | |
|(ձուլարան) | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|52) դիետաբանական | | | | | | | | |
|(դիետոլոգիական) | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|53) վերարտադրողաբա- | | | | | | | | |
|նական (ռեպրոդուկտո- | | | | | | | | |
|լոգիական) | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|54) հեմոդիալիզային | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|55) կլինիկական | | | | | | | | |
|դեղորայքային | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|56) կլինիկական | | | | | | | | |
|դեղաբանական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|57) հոմեոպաթիկ | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|58) բժշկական - | | | | | | | | |
|օպտիկական | | | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|59) պալիատիվ | | | | | | | | |
._____________________________________________________________________.
Սույնով հաստատում եմ, որ
[] հայտում նշված բժշկական օգնության և սպասարկման տեսակները համապատասխանում են բժշկական կազմակերպությունների լիցենզիաներին,
[] հայտը ներկայացնելու պահին հայտում նշված բժշկական կազմակերպությունները բավարարում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշմամբ, իսկ ստոմատոլոգիական կենտրոնների, պոլիկլինիկաների և կաբինետների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշմամբ նախատեսված բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներին ու պայմաններին,
[] հայտում նշված բժշկական կազմակերպությունների տեխնիկական պայմանները բավարարում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 49-Ն հրամանով հաստատված բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի հավելված թիվ 1.1-ով սահմանված պահանջներին,
[] հայտում նշված բժշկական կազմակերպությունները «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի հետ ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին (www.armed.am) միանալու և դրանով ծառայություններ մատուցելու գործող բաժանորդային պայմանագրեր,
[] հայտում նշված բժշկական կազմակերպությունները դատական կարգով սնանկ չեն ճանաչվել,
[] հայտում նշված բժշկական կազմակերպությունները չունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային վճարների գծով.
[] հայտում նշված բժշկական կազմակերպությունների նկատմամբ չեն գործում «Գնումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված այլ սահմանափակումներ:
Միաժամանակ հաստատում եմ, որ ծանոթացել եմ պետական պատվերի տեղադրման պարտադիր պահանջներին և պայմաններին, որի համար ստորագրում եմ:
_____________________________________ ____________________________
Աշխատակազմի ղեկավար (Անուն Ազգանուն) Հայտի ներկայացման ամսաթիվ
Հավելված N 2
ՀՀ առողջապահության նախարարի
2017 թվականի հոկտեմբերի 31-ի
N 48-Ն հրամանի
«Հավելված 1.1
ՀՀ առողջապահության նախարարի
2015 թ. սեպտեմբերի 17-ի N 49-Ն
հրամանով հաստատված բժշկական
օգնության և սպասարկման պետական
պատվերի տեղադրման կարգի
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
._____________________________________________________________________.
|Օգտատիրոջ համակարգչին ներկայացվող նվազագույն տեխնիկական պայմաններ |
|_____________________________________________________________________|
|Պրոցեսոր |առնվազն 2.4 ԳՀՑ |
|__________________|__________________________________________________|
|Օպերացիոն |առնվազն 4 ԳԲ |
|հիշողություն (RAM)| |
|__________________|__________________________________________________|
|Դիտարկիչ |Chrome, Mozilla Firefox (Քրոմ, Մոզիլլա Ֆայրֆոքս) |
|__________________|__________________________________________________|
|Օպերացիոն համակարգ|Windows 7 կամ ավելի բարձր տարբերակ |
|__________________|__________________________________________________|
|CryptoCard ծրագիր |https://www.ekeng.am/hy/howtouse/ |
|_____________________________________________________________________|
|Ինտերնետ հասանելիության արագության նվազագույն տեխնիկական պայմաններ |
|_____________________________________________________________________|
|10 միաժամանակ |Առնվազն 1 մբ/վ սիմետրիկ ինտերնետ սնուցում առաջին |
|աշխատող օգտատիրոջ |5 օգտատիրոջ համար, իսկ 5-ից ավելի օգտատերերի |
|կապի արագություն |դեպքում` յուրաքանչյուր 10 օգտատիրոջ հաշվով |
| |լրացուցիչ 2 մբ/վ սիմետրիկ ինտերնետ սնուցում |
|_____________________________________________________________________|
|Նույնականացման քարտի համար նախատեսված սարքավորում |
|_____________________________________________________________________|
|Քարտ կարդացող սարք|Smart Card Reader դասի սարք (Սմարտ Քարտ Ռիդեր) |
._____________________________________________________________________.
-------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում