041.0298.180407
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 ապրիլի 2007 թվականի N 298-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 400 ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 711-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 27-ի «Առևտրի, արդյունաբերության, էներգետիկայի, գիտության, տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 400 որոշմամբ հաստատված հանձնաժողովի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Ա. Բայբուրդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Ս. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Դ. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Կ. Խոդիկյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի
տեղակալ
Վ. Վարդանյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական
կոմիտեի նախագահի տեղակալ
Գ. Խոսրոև - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Գ. Քոչարյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության
աշխատակազմի առևտրի և ծառայությունների
վարչության պետ
Ա. Սուքիասյան - «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի տնօրեն, «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ի
տնօրենների խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Կ. Մինասյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
(համաձայնությամբ)
Ա. Հովսեփյան - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ
(համաձայնությամբ)
Մ. Սաֆարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Ասիայի, Աֆրիկայի և Օվկիանիայի վարչության
Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների
բաժնի վարիչի պարտականությունները կատարող
(պատասխանատու քարտուղար)
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 27-ի N 400 որոշման մեջ փոփոխություն կատարելու և 2003 թվականի մարտի 25-ի N 122-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 711-Ա որոշման 1-ին կետը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ