Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ԲԵՆԶԻՆԻ ՀԱՄԱՐ ...

26.01.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2002  -ից մինչեւ   26.01.2004  -ը:
 

(ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-67-Ն օրենք)

i

010.0175.301297

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

ԸՆԴՈՒՆՎԱԾ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ
«27» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ԲԵՆԶԻՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԸ

 

i

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դիզելային վառելիքի և բենզինի համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճարները, դրանց հաշվարկման և վճարման կարգը, ինչպես նաև սույն օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվությունը:

(1-ին հոդ. փոփ. 14.12.01 ՀՕ-278 օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 2. ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

 

i

Սույն օրենքի իմաստով հաստատագրված վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետություն դիզելային վառելիք և բենզին ներմուծող իրավաբանական (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչություններն ու մասնաճյուղերը) և ֆիզիկական անձինք (այսուհետ` վճարողներ):

(2-րդ հոդ. փոփ. 14.12.01 ՀՕ-278 օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 3. ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ

 

i

1. Հաստատագրված վճար վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և մաքսային արժեքից անկախ, հաստատագրված վճարի չափը յուրաքանչյուր մեկ տոննայի համար սահմանվում է`

ա) դիզելային վառելիքի համար` 65 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ.

բ) բենզինի համար` 222 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

2. Հաստատագրված վճարի ընդհանուր գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է`

ա) դիզելային վառելիքի համար` 68.7 տոկոս.

բ) բենզինի համար` 39.2 տոկոս:

(3-րդ հոդ. փոփ. 19.04.00 թիվ ՀՕ-51, խմբ. 14.12.01 ՀՕ-278 օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 4. ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

Հաստատագրված վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում` հայկական դրամով և /կամ/ արտարժույթով:

Արտարժույթով վճարվող գումարները վերահաշվարկվում են հայկական դրամով` ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արժութային փոխարժեքից:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

i

Սույն օրենքին համապատասխան հաստատագրված վճար վճարողները`

ա) դիզելային վառելիքի և բենզինի ներմուծման մասով վարում են առանձնացված հաշվապահական հաշվառում.

բ) գործունեության այլ տեսակների համար օրենքով նախատեսված հարկերը, տուրքերը, այլ պարտադիր վճարները վճարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետություն ներմուծված դիզելային վառելիքի և բենզինի իրացման գծով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվարկված ավելացված արժեքի հարկից` սույն օրենքի 3 հոդվածի 2-րդ մասում նշված համամասնությամբ որոշված ավելացված արժեքի հարկի գումարը, ինչպես նաև շրջանառության ծախքերի գծով մատակարարների, հարկային հաշիվներում սահմանված կարգով առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարների հաշվանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընդ որում, սույն կետում նշված կարգով հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարի և սույն օրենքի 3 հոդվածի երկրորդ մասում նշված համամասնությամբ որոշված ավելացված արժեքի հարկի գումարի և շրջանառության ծախքերի գծով մատակարարների հարկային հաշիվներում սահմանված կարգով առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարների միջև առաջացած բացասական տարբերությունը հաշվանցման ենթակա չէ:

(5-րդ հոդ. փոփ. 14.12.01 ՀՕ-278 օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 6. ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ-ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԸ

 

i

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերը սահմանված կարգով ընդունում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

(6-րդ հոդ. խմբ. 14.12.01 ՀՕ-278 օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 7. ԳԱՆՁՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

i

Սույն օրենքով սահմանված հաստատագրված վճարների գանձման /վճարման/ նկատմամբ հսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն:

(7-րդ հոդ. փոփ. 14.12.01 ՀՕ-278 օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

i

Սույն օրենքի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

30 դեկտեմբերի 1997 թ.

ՀՕ-175

 

 

pin
ՀՀ 27.12.1997
N ՀՕ-175 օրենք