Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ...

08.01.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.11.2001  -ից մինչեւ   08.01.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 28.12.02 թիվ 797-Ն որոշում)

i

041.0532.141197

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 նոյեմբերի 1997 թ. թիվ 532

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

(1-ին կետն ուժը կորցրել է կառուցվածքի մասով 25.05.98 թիվ 273 որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» թիվ 38 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածում «ՀՀ արդարադատության նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «ՀՀ արդարադատության նախարարություն    110       3        1»:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 724 և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրության մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 312 որոշումը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի

ԹԻՎ 532 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է:

2. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրներն իրագործելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

3. Նախարարությունը իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք ու ձևաթղթեր:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Նախարարության հիմնական խնդիրներն են`

i

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության ստեղծմանն ու կատարելագործմանն օժանդակելը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համակարգումը և դրա կանոնակարգման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

բ) Հայաստանի Հանրապետության շրջանային (քաղաքային) ժողդատարանների կազմակերպական ղեկավարման ապահովումը` պահպանելով դատավորների անկախության և օրենքին ենթարկվելու սկզբունքը.

գ) դատական պրակտիկայի ուսումնասիրումն ու ամփոփումը.

դ) դատական վիճակագրության գործի կազմակերպումը.

ե) Հայաստանի Հանրապետության միջազգային կապերի իրավական ապահովման և միջպետական հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերի իրավական պաշտպանության աշխատանքներին մասնակցելը.

զ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործունեության կազմակերպումը.

է) նոտարական գործունեության կազմակերպումը.

ը) Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց (բացառությամբ բանկերի) և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման ու մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների խմբագրությունների կանոնադրությունների գրանցումը.

թ) դատական փորձաքննությունների կատարման մեթոդաբանական ապահովումը, նախարարության համակարգում դատական փորձաքննությունների կատարման կազմակերպումը.

ժ) իրավաբանական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը.

i

ժա) կուսակցությունների, հասարակական միավորումների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ կազմակերպությունների ու մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը` օրենքով սահմանված դեպքերում և կարգով.

i

ժբ) քրեակատարողական օրենսդրությամբ սահմանված խնդիրների կատարման ապահովումը:

(4-րդ կետը լրաց. 03.07.00 թիվ 415, փոփ. 21.06.01 թիվ 456, 16.10.01 թիվ 742 որոշումներ)

i

5. Իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան նախարարությունն իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ կամ իր նախաձեռնությամբ մշակում է Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, ինչպես նաև գերատեսչական նորմատիվ ակտերի նախագծեր.

բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրավաբանական եզրակացություններ է տալիս Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերի վերաբերյալ.

գ) համակարգում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, նախապատրաստում առաջարկություններ դրանում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ.

i

դ) իրականացնում է գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցումը, ընդունում գերատեսչական նորմատիվ ակտերի նախապատրաստման ու հաստատման վերաբերյալ հրահանգներ.

i

ե) վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տարածքային մարմինների կողմից գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի կատարման նկատմամբ.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ իրականացնում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տարածքային մարմինների նորմատիվ ակտերի ու իրավական բնույթի այլ փաստաթղթերի իրավաբանական փորձաքննություն.

է) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնում է առաջարկություններ հանրապետության շրջանային (քաղաքային) ժողդատարանների կառուցվածքի, հաստիքների թվաքանակի և այլ կազմակերպական հարցերի վերաբերյալ, նախարարության համակարգի բյուջետային ֆինանսավորումն ապահովելու նպատակով օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով ֆինանսավորման հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով.

ը) ուսումնասիրում է հանրապետության շրջանային (քաղաքային) ժողդատարաններում աշխատանքի կազմակերպման վիճակը.

թ) ուսումնասիրում և ամփոփում է դատական պրակտիկան, հավաքում, ամփոփում ու վերլուծում է դատական վիճակագրության տվյալները, դրանք օգտագործում հանցագործությունների և մյուս իրավախախտումների պատճառների, ինչպես նաև դրանց կատարմանը նպաստող պայմանների վերացման միջոցառումների մշակման ու իրականացման գործում.

ժ) ստուգում է դատարանների քաղաքացիական գործերով վճիռների և որոշումների, քրեական գործերով դատավճիռների ու որոշումների` գույքի բռնագանձումների մասով, ինչպես նաև այլ իրավասու մարմինների այն որոշումների կատարման վիճակը, որոնց իրականացումը դրված է դատական կատարածուների վրա.

ժա) մասնակցում է իրավական օգնության և համագործակցության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանը, եզրակացություններ տալիս դրանց վերաբերյալ.

ժբ) իր իրավասության սահմաններում մասնակցում է Հայաստանի Հանրապետության ու այլ պետությունների միջև կնքված իրավական օգնության և համագործակցության վերաբերյալ միջազգային պայմանագրերի կատարման ապահովմանը.

ժգ) եզրակացություններ է տալիս ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի վերաբերյալ` այդ պայմանագրերով նախատեսված դեպքերում.

ժդ) իր իրավասության սահմաններում պայմանագրային ու այլ կապեր է հաստատում օտարերկրյա պետությունների իրավապահ և արդարադատություն իրականացնող մարմինների ու միջազգային կազմակերպությունների հետ.

i

ժե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց (բացառությամբ բանկերի) և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումը, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառումն ու մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների խմբագրությունների կանոնադրությունների գրանցումը.

i

ժե1) իրականացնում է կուսակցությունների, հասարակական միավորումների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ կազմակերպությունների ու մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը` օրենքով սահմանված դեպքերում և կարգով.

(5-րդ կետի ժե1 կետը լրաց. 03.07.00 թիվ 415 որոշում)

i

ժզ) կազմակերպում և ղեկավարում է հանրապետության պետական նոտարական գրասենյակների աշխատանքը, վերահսկողություն իրականացնում դրանց գործունեության նկատմամբ, օրինականացնում է համապատասխան փաստաթղթեր, հաստատում նոտարական գործողությունների կատարման վերաբերյալ հրահանգներ.

i

ժէ) կազմակերպում և ղեկավարում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների աշխատանքը, վերահսկողություն իրականացնում դրանց գործունեության նկատմամբ, թույլատրում է քաղաքացիների անվան, ազգանվան և հայրանվան փոփոխությունը, քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, ուղղումներ, վերականգնումներ կատարելը, համաձայնություն տալիս օտարերկրյա քաղաքացիների հետ կապված բոլոր տեսակի քաղաքացիական կացության ակտային գրանցումներ կատարելու համար, հաստատում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործողությունների կատարման վերաբերյալ հրահանգներ.

ժը) ղեկավարում է համակարգում դատական փորձաքննության կազմակերպումը, հաստատում դատական փորձաքննությունների վերաբերյալ մեթոդական հրահանգներ.

ժթ) իրականացնում է նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավար կադրերի ընտրությունն ու տեղաբաշխումը.

ի) կազմակերպում է ժողդատարանների, նախարարության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների ֆինանսական գործունեությունը.

իա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները.

i

իբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքն օտարելու կամ վարձակալության տալու համար.

(5-րդ կետի իբ ենթակետը փոփ. 03.08.98 թիվ 468 որոշում)

i

իգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով տալիս է լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա).

իդ) վերահսկում է քրեակատարողական հիմնարկների գործունեությունը.

i

իե) իր իրավասության սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր.

իզ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(5-րդ կետը փոփ. 21.06.01 թիվ 456, 16.10.01 թիվ 742 որոշումներ)

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

i

6. Նախարարության համակարգը ներառում է իր անմիջական ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:

(6-րդ կետը փոփ. 03.08.98 թիվ 468 որոշում)

7. Նախարարությունն իրեն վերապահված լիազորությունների սահմաններում համագործակցում է այլ նախարարությունների հետ` միջճյուղային հարցերի մշակման ու լուծման նպատակով:

8. Նախարարությանն ամրակցված գույքը գտնվում է նրա օպերատիվ կառավարման ներքո:

9. Նախարարության գործունեությունն իրականացվում է միանձնյա ղեկավարման և կոլեգիալության զուգակցման սկզբունքի հիման վրա:

10. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

11. Նախարարը`

i

ա) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը և պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) սահմանում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության սահմանները.

գ) կատարում է պարտականությունների բաշխում նախարարի տեղակալների միջև.

դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.

ե) աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում նախարարության կենտրոնական ապարատի աշխատողներին.

(11-րդ կետի զ ենթակետը հանվել է 03.08.98 թիվ 468 որոշում)

i

է) օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում սահմանված կարգով կարգապահական վարույթ է հարուցում դատավորների նկատմամբ.

i

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համակարգի աշխատողներին շնորհվում է դասային կոչումներ.

(11-րդ կետի թ ենթակետը հանվել է 03.08.98 թիվ 468 որոշում)

ժ) հաստատում է նախարարության վարչությունների, բաժինների, այլ կառուցվածքային ստորաբաժանումների, նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները.

ժա) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կոլեգիայի կազմը.

ժբ) վարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

ժգ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող ոչ նորմատիվ իրավական ակտերը.

(11-րդ կետի ժգ ենթակետը փոփ. 03.08.98 թիվ 468 որոշում)

ժդ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ.

ժե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

12. Նախարարի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:

13. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ` ի պաշտոնե), նախարարի տեղակալները` ի պաշտոնե, նախարարության համակարգի և կենտրոնական ապարատի այլ ղեկավար աշխատողներ:

i

14. Նախարարության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում համակարգի հիմնական խնդիրներին ու գործառույթներին առնչվող հարցեր, քննարկում համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, վերահսկողության, ղեկավար կադրերի ընտրության և տեղաբաշխման հարցերը, կարևորագույն հրամանների ու այլ փաստաթղթերի նախագծերը, լսում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, նախարարության համակարգի պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև կոլեգիայի նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ տարաձայնությունների առկայության դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին: Կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

(14-րդ կետը փոփ. 03.08.98 թիվ 468 որոշում)

15. Նախարարության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

16. Նախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների, դիմումների և գանգատների սահմանված կարգով քննարկումը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ:

 

IV. Դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական

i

առաջխաղացման ցուցակների նախապատրաստումը

(IV բաժինը խմբ. 18.09.98 թիվ 556, 06.11.98 թիվ 616, 17.01.00 թիվ 17 որոշումներ)

 

i

17. Դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակների վերաբերյալ առաջարկի ձևավորման նպատակով նախարարության կենտրոնական ապարատում իրականացվում են ցուցակներում ընդգրկվելու ցանկություն հայտնած այն անձանց (այսուհետև` հավակնորդներ) նախնական հաշվառման աշխատանքներ, ովքեր բավարարում են «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելու համար սահմանված պահանջները:

18. Հավակնորդները նախարարի սահմանած ժամկետում նախարարություն են ներկայացնում համապատասխան փաստաթղթեր, որոնց ցանկը հաստատում է նախարարը: Փաստաթղթերը ներկայացնելու ժամկետի մասին հաղորդագրությունը նախապես հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով:

Նշված փաստաթղթերից կազմված գործերը նախարարի մակագրությամբ վերցվում են հաշվառման և պահվում են նախարարությունում:

19. Սահմանված փաստաթղթերը հանձնած բոլոր հավակնորդներին տրամադրվում են քննական վկայականներ` հավակնորդների մասնագիտական կարողությունների ստուգմանը (այսուհետև` ստուգում) մասնակցելու նպատակով:

20. Ստուգումը կազմակերպելու նպատակով նախարարն ստեղծում է 5 անդամից կազմված հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով):

Արդարադատության խորհրդի անդամները չեն կարող լինել հանձնաժողովի անդամ:

21. Հանձնաժողովը`

ա) կազմակերպում է ընդհանուր և հատուկ ծրագրերով ստուգման աշխատանքները.

բ) հաստատում է ընդհանուր ծրագրով ստուգման համար կիրառելի հարցերը.

գ) որոշում է ստուգման վայրը, ժամանակը, տևողությունը և դրա մասին հրապարակում տեղեկատվություն.

դ) հաստատում և հրապարակում է ստուգման կանոնները.

ե) հաստատում է ստուգման պահանջները բավարարելու պայմանները.

զ) որոշում է հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման և ստուգող ու բողոքարկման հանձնաժողովների գործունեության կարգերը.

է) քննում է հավակնորդների բողոքները` կապված ստուգման կազմակերպման հետ.

ը) ընդունում է ստուգման կազմակերպման հետ կապված որոշումներ:

Հանձնաժողովն իրականացնում է սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

22. Հանձնաժողովի նախագահը, ի պաշտոնե, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարն է:

Հանձնաժողովի նախագահը`

ա) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները, հրավիրում և վարում հանձնաժողովի նիստերը.

բ) կազմակերպում է ընդհանուր ծրագրով ստուգման առաջադրանքների խնդիրների և հատուկ ծրագրով ստուգման առաջադրանքների մշակման աշխատանքները.

գ) կազմակերպում է բողոքարկման և ստուգող հանձնաժողովներ.

դ) իրականացնում է հսկողություն ստուգման ընթացքի նկատմամբ:

Հանձնաժողովի նախագահը նաև իրականացնում է սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

23. Ընդհանուր և հատուկ ծրագրերով ստուգումներն անցկացվում են տարեկան մեկ անգամ:

Ընդհանուր ծրագրով ստուգումն անցկացվում է դեկտեմբերին, իսկ հատուկ ծրագրով ստուգումը հունվարին:

24. Փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացրած կամ սահմանված ժամկետում ստուգմանը չներկայացած հավակնորդները զրկվում են տվյալ ստուգմանը մասնակցելու իրավունքից: Նրանք իրավունք ունեն դիմելու և մասնակցելու հաջորդ ստուգմանը:

25. Ընդհանուր ծրագրով ստուգման առաջադրանքների հարցերը նախապատրաստում է հանձնաժողովը, որը պարտավոր է ապահովել դրանց գաղտնիությունը:

26. Ընդհանուր ծրագրով ստուգման պահանջները մշակվում են նկատի ունենալով հավակնորդների մասնագիտական կարողություններն իրավունքի հետևյալ բնագավառներում`

ա) քրեական և քրեական դատավարություն.

բ) քաղաքացիական և քաղաքացիական դատավարություն:

Հատուկ ծրագրով ստուգման պահանջները մշակվում են նկատի ունենալով հավակնորդների մասնագիտական կարողություններն իրավունքի հետևյալ բնագավառներում`

ա) քաղաքացիական իրավունք.

բ) քրեական իրավունք.

գ) քաղաքացիական դատավարության իրավունք.

դ) սահմանադրական իրավունք:

27. Ընդհանուր ծրագրով ստուգման ժամանակ գնահատումն իրականացնում է հանձնաժողովը: Ընդհանուր և հատուկ ծրագրով ստուգման առաջադրանքների գնահատումն իրականացվում է 20 միավորանոց համակարգով: Ստուգումն ու գնահատումն իրականացնում են ստուգող հանձնաժողովները, որոնցում ընդգրկվում են համապատասխան բնագավառի ճանաչված մասնագետներ:

28. Ընդհանուր ծրագրով ստուգման արդյունքները բողոքարկվում են բողոքարկման հանձնաժողովին:

Եթե բողոքարկման հանձնաժողովը որոշում է բավարարել հավակնորդի բողոքը, ապա այդ որոշման հիման վրա հավակնորդների միավորներն ավելացվում են:

Բողոքարկման հանձնաժողովի որոշումները վերջնական են:

Հատուկ ծրագրով ստուգման արդյունքները բողոքարկման ենթակա չեն:

29. Բողոքարկման հանձնաժողովը կազմվում է իրավագիտության բնագավառում ճանաչված մասնագետներից: Բողոքարկման հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել արդարադատության խորհրդի անդամները:

30. Ստուգման աշխատանքների ժամանակ ներկա գտնվելու իրավունք ունեն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ նախապես համաձայնեցնելով հանձնաժողովի հետ, ինչպես նաև հանձնաժողովի որոշմամբ հրավիրված դիտորդներ:

Ստուգման աշխատանքների ժամանակ ներկա գտնվելու իրավունք ունեն արդարադատության խորհրդի անդամները:

31. Դատավորների պաշտոնեական պիտանիության ցուցակների վերաբերյալ առաջարկում ընդգրկվում են ընդհանուր ծրագրով ստուգման պահանջները բավարարած հավակնորդները:

Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակների վերաբերյալ առաջարկում ընդգրկվում են հատուկ ծրագրով ստուգման պահանջները բավարարած հավակնորդները:

Դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակների վերաբերյալ առաջարկի կազմման նպատակով նախարարը կարող է ստուգման պահանջները բավարարած հավակնորդներին հրավիրել հարցազրույցի:

32. Նախորդ տարվա դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկվածները մնում են հաջորդ տարվա ցուցակներում:

i

33. «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավաբանի մասնագիտական աշխատանքի ստաժի հաշվառման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի

ԹԻՎ 532 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

 

( կառուցվածքն ուժը կորցրել է 25.05.98 թիվ 273 որոշում)

 

Օրենսդրական հարցերի վարչություն

 

Միջազգային-իրավական հարաբերությունների վարչություն

 

Կուսակցությունների, լրատվության միջոցների, հասարակական և այլ

կազմակերպությունների գրանցման վարչություն

 

Դատական մարմինների վարչություն

 

Նոտարիատի վարչություն

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչություն

 

Կադրերի և հատուկ աշխատանքների վարչություն

 

Գործերի կառավարչություն

 

Վիճակագրության և վերլուծության բաժին

 

Լրատվական ծառայություն

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.11.1997
N 532
Որոշում