Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 Ո ...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

2 փետրվարի 2017 թվականի N 94-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի`

i

ա. 11-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից հայտատուի անվամբ տրված գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները:»,

i

բ. N 1 ձևի 6-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից հայտատուի անվամբ տրված գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները:».

2) որոշման N 3 հավելվածում`

i

ա. 9-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից հայտատուի անվամբ տրված գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները:»,

բ. ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետի 3-րդ ենթակետը,

i

գ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին կետով.

«9.1. Այլ վայրում ևս դեղատնային գործունեության իրականացման կամ դեղատնային գործունեության իրականացման վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը լիազոր մարմին է ներկայացնում`

1) այլ վայրում ևս դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու կամ դեղատնային գործունեության իրականացման վայրի փոփոխման մասին հայտ` համաձայն NN 6 և 7 ձևերի.

2) այլ վայրում ևս դեղատնային գործունեության իրականացման կամ դեղատնային գործունեության իրականացման վայրի փոփոխման դեպքում դեղատնային գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ լիցենզավորված անձի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և հայտատուի անվամբ (անվանմամբ) տրված` գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները.

3) լիցենզիայի բնօրինակը` գործունեության իրականացման վայրի փոփոխման դեպքում:»,

i

դ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Դեղատնային գործունեության լիցենզիա ստանալու, այլ վայրում ևս դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու կամ դեղատնային գործունեության իրականացման վայրի փոփոխման մասին հայտերում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային նամակագրության կամ հեռախոսային կապի միջոցով` հայտատուի ընտրած եղանակով հայտատուին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները և փաստաթղթերը ներկայացնել լիազոր մարմին:»,

i

ե. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Մեկից ավելի վայրերում դեղատնային գործունեությամբ զբաղվելու դեպքում`

1) յուրաքանչյուր դեղատանը գործունեություն իրականացնող դեղագետը կամ դեղագործը, իսկ մեկից ավելի լինելու դեպքում` դեղագետներից կամ դեղագործներից մեկն իրավաբանական անձի գործադիր մարմնի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից նշանակվում է որպես տվյալ դեղատան պատասխանատու անձ (պաշտոնատար անձ).

2) յուրաքանչյուր դեղատնային կրպակում գործունեություն իրականացնող դեղագետը կամ դեղագործը, իսկ մեկից ավելի լինելու դեպքում` դեղագետներից կամ դեղագործներից մեկն իրավաբանական անձի գործադիր մարմնի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից նշանակվում է որպես տվյալ դեղատնային կրպակի պատասխանատու անձ (պաշտոնատար անձ):»,

i

զ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Կառուցվածքին և գույքային հագեցվածությանը ներկայացվող պահանջներն են`

1) դեղատան համար`

ա. առևտրի սրահ (ներառյալ սպասասրահը)` 12 քառ. մետր մակերեսով (բացառությամբ սույն կարգի 26-րդ կետով սահմանված դեպքի), ցուցադրման սեղաններ, ցուցապահարաններ, փակ պահարաններ, վաճառասեղան, սառնարան, ջերմաչափ, դեղատոմսերի ընդունման և պատրաստված դեղերի բացթողման համար նախատեսված հատված,

բ. ասիստենտական սենյակ, որտեղ պատրաստում են դեղատոմսով պատրաստվող դեղերը, և տեղադրված են պահարաններ` շշերի ու դեղափոշիների պահպանման համար, ասիստենտական սեղան, հեղուկների չափիչ ամանեղեն, լաբորատոր ամանեղեն, հավանգ, կշեռք և կշռաքարեր` դեղանյութի կշռման համար, սառնարան, սենյակային ջերմաչափ,

գ. փաթեթավորման սենյակ` լվացարան, ամանեղենի չորացման, մանրէազերծման էլեկտրական պահարան, սեղան, աթոռ, ջրի թորման սարք,

դ. վտանգավոր թափոնների պահպանման սենյակ կամ պահարան կամ արկղ,

ե. անձնական ու աշխատանքային հագուստի` միմյանցից մեկուսացման հնարավորությամբ պահարան,

զ. սանհանգույց` լվացարանով.

2) դեղատնային կրպակի համար`

ա. առևտրի սրահ (ներառյալ սպասասրահը)` նվազագույնը 12 քառ. մետր մակերեսով, ցուցադրման սեղաններ, ցուցապահարաններ, փակ պահարաններ, վաճառասեղան, սառնարան, ջերմաչափ,

բ. վտանգավոր թափոնների պահպանման սենյակ կամ պահարան կամ արկղ,

գ. անձնական ու աշխատանքային հագուստի` միմյանցից մեկուսացման հնարավորությամբ պահարան,

դ. սանհանգույց` լվացարանով:»,

i

է. ուժը կորցրած ճանաչել 17-րդ, 22-րդ, 24-րդ, 29-րդ և 36-րդ կետերը,

i

ը. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Այն դեղատները կամ դեղատնային կրպակները, որոնք իրացնում և (կամ) բաց են թողնում թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր, պետք է ունենան թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պահպանման համար պահեստ (բունկեր) կամ հատակին ամրացված չհրկիզվող պահարան: Պահեստը սենք է: Պահեստը կամ սենյակը, որտեղ գտնվում է հատակին ամրացված չհրկիզվող պահարանը, պետք է ունենա խոնավաչափ և ապահովված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:»,

i

թ. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Հասարակական շենքերի (առևտրի կենտրոններ, սուպերմարկետներ և այլն), բժշկական հաստատությունների, վարչական շենքերի, մետրոների, օդանավակայանների, երկաթուղային և ավտոկայարանների սպասասրահներում տեղադրվող դեղատնային կրպակների համար առանձին սպասասրահ ու սանհանգույց ունենալը պարտադիր չէ, եթե դրանցում կան ընդհանուր օգտագործման սանհանգույց և սպասասրահ: Այս դեպքում առևտրի սրահի մակերեսի նվազագույն թույլատրելի չափը սահմանվում է 6 քառ. մետր:»,

i

ժ. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Սույն կարգի իմաստով դեղատան կամ դեղատնային կրպակի սենքերն ունեն գործառնական կապ, եթե գտնվում են միևնույն շենքի կամ շինության տարածքում, ունեն մեկ ընդհանուր մուտք:»,

i

ժա. 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30. Դեղատան կամ դեղատնային կրպակի սպառողների համար տեսանելի վայրում պետք է փակցված լինեն տեղեկատու դեղատների հեռախոսահամարները (հեռախոսահամարները տեղադրված են լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում և թարմացվում են կիսամյակային պարբերականությամբ), սպասարկող դեղագետի կամ դեղագործի անունը, ազգանունը (լիցենզիա ստանալուց հետո):»,

i

ժբ. 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«31. Դեղատանը կամ դեղատնային կրպակում թղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է առկա լինեն դեղագրքեր և դեղագիտական-տեղեկատվական ձեռնարկներ, դեղատոմսով և առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկ (տեղադրված է լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում և թարմացվում է կիսամյակային պարբերականությամբ):»,

i

ժգ. 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32. Տեղեկատու դեղատանը կամ դեղատնային կրպակում պետք է լինեն տվյալ մարզի, իսկ Երևան քաղաքի դեպքում` քաղաքի տարածքում գործող նվազագույնը հինգ դեղատան հեռախոսահամարներ (լիցենզիա ստանալուց հետո):»,

i

ժդ. 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«38. Դեղատունը կամ դեղատնային կրպակն արտաքին հատվածից պետք է ձևավորված լինի «Դեղատուն» կամ «Դեղատնային կրպակ» վերտառությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ստանդարտին համապատասխանող կանաչ խաչի նշանով (լիցենզիա ստանալուց հետո), որը պետք է ուղղահայաց փակցվի դեղատան կամ դեղատնային կրպակի արտաքին պատին, իսկ լուսավորվող խաչի դեպքում` պետք է լինի չթարթող և լուսավորվի միայն դեղատան կամ դեղատնային կրպակի աշխատանքային ժամերին:»,

i

ժե. N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի,

i

ժզ. հավելվածը լրացնել նոր` NN 6 և 7 ձևերով` համաձայն N 2 հավելվածի.

3) որոշման N 5 հավելվածում`

i

ա. 5-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը բավարարելու վերաբերյալ որոշման ընդունումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:»,

բ. 10-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի անվամբ սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից տրված` գործունեության համար նախատեսված հայտատուի անվամբ տարածքի հատակագծի պատճենները:»,

գ. ուժը կորցրած ճանաչել 10-րդ կետի 3-րդ ենթակետը,

i

դ. 10-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.

«10.1. Այլ վայրում ևս բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու կամ բժշկական օգնության ու սպասարկման իրականացման վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը լիազոր մարմին է ներկայացնում`

1) այլ վայրում ևս բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու կամ բժշկական օգնության ու սպասարկման իրականացման վայրի փոփոխման մասին հայտ` համաձայն NN 8 և 9 ձևերի.

2) այլ վայրում ևս բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու կամ բժշկական օգնության ու սպասարկման իրականացման վայրի փոփոխման դեպքում բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ լիցենզավորված անձի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և հայտատուի անվամբ տրված` գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները.

3) լիցենզիայի բնօրինակը` գործունեության իրականացման վայրի փոփոխման դեպքում:»,

i

ե. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Բժշկական օգնության և սպասարկման իրականացման, այլ վայրում ևս բժշկական օգնության ու սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու կամ բժշկական օգնության և սպասարկման իրականացման վայրի փոփոխման մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային նամակագրության կամ հեռախոսային կապի միջոցով հայտատուին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները և փաստաթղթերը ներկայացնել լիազոր մարմին:»,

i

զ. 17-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17.1-ին կետով.

«17.1. Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պարտադիր պահանջներով ու պայմաններով սահմանված մեկ և ավելի տեխնիկական սարքավորումների փոխարեն ներկայացվում է նորագույն տեխնիկական սարքավորում, որի տեխնիկական անձնագրի համաձայն տվյալ սարքավորումը հնարավոր է կիրառել մի քանի գործողություններ կատարելու համար, ապա նախապատվությունը տրվում է նորագույն տեխնիկական սարքավորմանը:»,

i

է. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվելու վերաբերյալ որոշումն ընդունվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այն պատշաճ ձևով ուղարկվում է հայտատուին:»,

i

ը. N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի,

i

թ. ուժը կորցրած ճանաչել NN 3, 4, 5, 6 և 7 ձևերը,

i

ժ. հավելվածը լրացնել նոր` NN 8 և 9 ձևերով` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից` բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ժդ» պարբերության, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

2017 թ. փետրվարի 9
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
փետրվարի 2-ի N 94-Ն որոշման

«Ձև N 1

ՀՀ առողջապահության նախարար
____________________________-ին
(անունը, ազգանունը)

ՀԱՅՏ
ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
___________________________________________________________________________
2. Գտնվելու, բնակության վայրը _______________________________________________

3. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը ____________________

4. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը □□□□□□□□□□
5. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը □□□□□□□□□□
6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) էլեկտրոնային փոստի
հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում)
____________________________________________________________________________

7. Վճարված է պետական տուրք (նշում կատարվում է պետական տուրքը
նախապես վճարված լինելու դեպքում)

8. Դեղատնային գործունեության իրականացման ձևը`

դեղատուն

դեղատնային կրպակ

9. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի իրացում և (կամ) բացթողում`

այո

ոչ

10. Դեղատանը կամ դեղատնային կրպակում թղթային կամ էլեկտրոնային տարբերակով առկա են`

դեղագրքեր և դեղագիտական-տեղեկատվական ձեռնարկներ

դեղատոմսով և առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկ

11. Դեղատան (դեղատնային կրպակի) տարածքները և դրանց հագեցվածությունը

NN
ը/կ
Դեղատան կամ դեղատնային կրպակի տարածքները և
դրանց հագեցվածությունը
Թույլատրելի նվազագույն չափերը
(քառ. մետր)
Դեղատան կամ դեղատնային կրպակի տարածքների չափերը
(քառ. մետր)
Դեղատան կամ դեղատնային
կրպակի տարածքների
տեխնիկական հագեցվածությունը
1. Առևտրի սրահ (ներառյալ սպասասրահը) 12 ցուցադրման սեղաններ
ցուցապահարաններ
փակ պահարաններ
վաճառասեղան
սառնարան
ջերմաչափ
դեղատոմսերի ընդունման և պատրաստված դեղերի բացթողման համար նախատեսված հատված
2. Ասիստենտական սենյակ պահարաններ` շշերի և
դեղափոշիների պահպանման համար
ասիստենտական սեղան
հեղուկների չափիչ ամանեղեն
լաբորատոր ամանեղեն
հավանգ
կշեռք և կշռաքարեր` դեղանյութի
կշռման համար
սառնարան
սենյակային ջերմաչափ
3. Փաթեթավորման սենյակ լվացարան
ամանեղենի չորացման, մանրէազերծման էլեկտրական պահարան
սեղան
աթոռ
ջրի թորման սարք
4. Վտանգավոր թափոնների պահպանման պահարան
կամ արկղ, կամ սենյակ
սենյակ
պահարան
արկղ
5. Անձնական ու աշխատան-
քային հագուստի` միմյանցից մեկուսացման հնարա-
վորությամբ պահարան
պահարան
6. Հատակին ամրացված
չհրկիզվող պահարան կամ
պահեստ (բունկեր) (սույն
կետը լրացվում է թմրամի-
ջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր իրացնելու և (կամ) բաց թողնելու դեպքում)
չհրկիզվող պահարան
պահեստ (բունկեր), որն ունի`
խոնավաչափ
փակ պահարաններ
վիրակապական և ռետինե ապրանքների համար առանձին պահարաններ
7. Սանհանգույց` լվացարանով առկա
հասարակական շենքերի
(առևտրի կենտրոններ,
սուպերմարկետներ և այլն),
բժշկական հաստատությունների, վարչական շենքերի, մետրոների, օդանավակայանների,
երկաթուղային և
ավտոկայարանների
սպասասրահներ

Ծանոթագրություն: Եթե դեղատնային գործունեությունն իրականացվելու է դեղատնային կրպակի միջոցով, ապա պարտադիր են միայն 11-րդ կետի 1-ին (բացառությամբ դեղատոմսերի ընդունման և պատրաստված դեղերի բացթողման համար նախատեսված հատվածի), 4-րդ (վտանգավոր թափոնների պահպանման պահարանի կամ արկղի մասով), 5-րդ, 6-րդ (թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի իրացման և (կամ) բացթողման դեպքում) և 7-րդ ենթակետերը:

12. Դեղատունը (դեղատնային կրպակը) տեղեկատու է`

այո

ոչ

13. Դեղատունը (դեղատնային կրպակը) կլինիկական ամբիոն կամ ուսումնական բազա է`

այո
_______________________
(հաստատության անվանումը)
ոչ

14. Դեղատան (դեղատնային կրպակի) աշխատանքային ժամերը __________________

կամ շուրջօրյա

ընդմիջումը ______________________________

հանգստյան օրերը _________________________

15. Հետադարձ կապի հայտատուի կողմից նախընտրելի եղանակը`

հեռախոսային կապ` հայտատուի նշած հեռախոսահամարին_____________________

հաղորդագրություն ուղարկելու եղանակով

էլեկտրոնային փոստ

16. Պահեստը (բունկերը) կամ սենյակը, որտեղ գտնվում է հատակին ամրացված չհրկիզվող պահարանը, ապահովված է ազդանշանային համակարգով:

Սույն կետը լրացվում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր բաց թողնելու և (կամ) իրացնելու դեպքում:

17. Կից ներկայացնում եմ`

լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված

տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի

պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից հայտատուի

անվամբ տրված` գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի

պատճենները:

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

_______________________________________________________      ___ __________ 20 թ.»:

(կազմակերպության տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ)

ստորագրությունը, անունը, ազգանունը)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
փետրվարի 2-ի N 94-Ն որոշման

«Ձև N 6

ՀՀ առողջապահության նախարար
____________________________-ին
(անունը, ազգանունը)       

ՀԱՅՏ
ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
___________________________________________________________________________
2. Գտնվելու, բնակության վայրը _______________________________________________
____________________________________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը ____________________
____________________________________________________________________________
4. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը □□□□□□□□□□
5. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը □□□□□□□□□□
6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) էլեկտրոնային փոստի
հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում)
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
7. Վճարված է պետական տուրք (նշում կատարվում է պետական տուրքը նախապես
վճարված լինելու դեպքում)
8. Գործող լիցենզիան տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, սերիան և համարը

9. Դեղատնային գործունեության իրականացման ձևը`

դեղատուն

դեղատնային կրպակ

10. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի իրացում և (կամ) բացթողում`

այո

ոչ

11. Դեղատանը կամ դեղատնային կրպակում թղթային կամ էլեկտրոնային տարբերակով առկա են`

դեղագրքեր և դեղագիտական-տեղեկատվական ձեռնարկներ

դեղատոմսով և առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկ

12. Դեղատան (դեղատնային կրպակի) տարածքները և դրանց հագեցվածությունը

NN
ը/կ
Դեղատան կամ դեղատնային կրպակի տարածքները և
դրանց հագեցվածությունը
Թույլատրելի նվազագույն
չափերը
(քառ. մետր)
Դեղատան կամ դեղատնային կրպակի տարածքների չափերը (քառ. մետր) Դեղատան կամ դեղատնային
կրպակի տարածքների
տեխնիկական հագեցվածությունը
1 2 3 4 5
1. Առևտրի սրահ (ներառյալ սպասասրահը) 12   ցուցադրման սեղաններ
ցուցապահարան-
ներ
փակ պահարաններ
վաճառասեղան
սառնարան
ջերմաչափ
դեղատոմսերի ընդունման և պատրաստված դեղերի բացթողման համար նախատեսված հատված
2. Ասիստենտական սենյակ     պահարաններ` շշերի և
դեղափոշիների պահպանման համար
ասիստենտական սեղան
հեղուկների չափիչ ամանեղեն
լաբորատոր ամանեղեն
հավանգ
կշեռք և կշռաքարեր` դեղանյութի կշռման համար
սառնարան
սենյակային ջերմաչափ
3. Փաթեթավորման սենյակ     լվացարան
ամանեղենի չորացման, մանրէազերծման էլեկտրական
պահարան
սեղան
աթոռ
ջրի թորման սարք
4. Վտանգավոր թափոնների պահպանման պահարան կամ արկղ, կամ սենյակ     սենյակ
պահարան
արկղ
5. Անձնական ու աշխատանքային հագուստի` միմյանցից մեկուսացման հնարավորությամբ պահարան     պահարան
6. Հատակին ամրացված չհրկիզվող պահարան կամ պահեստ (բունկեր) (սույն կետը լրացվում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր իրացնելու և (կամ) բաց թողնելու դեպքում)    

չհրկիզվող պահարան

պահեստ (բունկեր), որն ունի`
խոնավաչափ
փակ պահարաններ
վիրակապական և ռետինե ապրանքների համար առանձին պահարաններ

7. Սանհանգույց` լվացարանով     առկա
հասարակական շենքերի (առևտրի կենտրոններ, սուպերմարկետներ և այլն), բժշկական հաստատությունների, վարչական շենքերի, մետրոների, օդանավակայանների, երկաթուղային և ավտոկայարանների սպասասրահներ

Ծանոթագրություն: Եթե դեղատնային գործունեությունն իրականացվելու է դեղատնային կրպակի միջոցով, ապա պարտադիր են միայն 12-րդ կետի 1-ին (բացառությամբ դեղատոմսերի ընդունման և պատրաստված դեղերի բացթողման համար նախատեսված հատվածի), 4-րդ (վտանգավոր թափոնների պահպանման պահարանի կամ արկղի մասով), 5-րդ, 6-րդ (թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր իրացնելու և (կամ) բաց թողնելու դեպքում) և 7-րդ ենթակետերը:

13. Դեղատունը (դեղատնային կրպակը) տեղեկատու է`

այո

ոչ

14. Դեղատունը (դեղատնային կրպակը) կլինիկական ամբիոն կամ ուսումնական բազա է`

այո
_______________________
(հաստատության անվանումը)
ոչ

15. Դեղատան (դեղատնային կրպակի) աշխատանքային ժամերը ________________

կամ շուրջօրյա

   ընդմիջումը _______________________________

հանգստյան օրերը _______________________

16. Հետադարձ կապի հայտատուի կողմից նախընտրելի միջոցը`

հեռախոսային կապ` հայտատուի նշած հեռախոսահամարին____________________

հաղորդագրություն ուղարկելու եղանակով

էլեկտրոնային փոստ

17. Պահեստը (բունկերը) կամ սենյակը, որտեղ գտնվում է հատակին ամրացված չհրկիզվող պահարանը, ապահովված է ազդանշանային համակարգով:

Սույն կետը լրացվում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր բաց թողնելու և (կամ) իրացնելու դեպքում:

18. Կից ներկայացնում եմ`

լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված

տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի

պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից հայտատուի

անվամբ տրված` գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի

պատճենները:

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

______________________________________________________         ___ __________ 20 թ.

(կազմակերպության տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ)

ստորագրությունը, անունը, ազգանունը)

Ձև N 7

ՀՀ առողջապահության նախարար
____________________________-ին
(անունը, ազգանունը)  

ՀԱՅՏ
ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
____________________________________________________________________________
2. Գտնվելու, բնակության վայրը ________________________________________________
____________________________________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը _____________________
____________________________________________________________________________
4. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը □□□□□□□□□□
5. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը □□□□□□□□□□
6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) էլեկտրոնային փոստի
հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում)
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
7. Վճարված է պետական տուրք (նշում կատարվում է պետական տուրքը նախապես
վճարված լինելու դեպքում)
8. Գործող լիցենզիան տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, սերիան և համարը
_____________________________________________________________________________

9. Դեղատնային գործունեության իրականացման ձևը`

դեղատուն

դեղատնային կրպակ

10. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի իրացում և (կամ) բացթողում`

այո

ոչ

11. Դեղատանը կամ դեղատնային կրպակում թղթային կամ էլեկտրոնային տարբերակով առկա են`

դեղագրքեր և դեղագիտական-տեղեկատվական ձեռնարկներ

դեղատոմսով և առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկ

12. Դեղատան (դեղատնային կրպակի) տարածքները և դրանց հագեցվածությունը

NN
ը/կ
Դեղատան կամ
դեղատնային կրպակի
տարածքները և դրանց հագեցվածությունը
Թույլատրելի նվազագույն չափերը
(քառ. մետր)
Դեղատան կամ դեղատնային կրպակի տարածքների չափերը
(քառ. մետր)
Դեղատան կամ դեղատնային
կրպակի տարածքների
տեխնիկական
հագեցվածությունը
1 2 3 4 5
1. Առևտրի սրահ (ներառյալ սպասասրահը) 12   ցուցադրման սեղաններ
ցուցապահարան-
ներ
փակ պահարաններ
վաճառասեղան
սառնարան
ջերմաչափ
դեղատոմսերի ընդունման և պատրաստված դեղերի բացթողման համար նախատեսված հատված
2. Ասիստենտական սենյակ     պահարաններ` շշերի և դեղափոշիների պահպանման համար
ասիստենտական սեղան
հեղուկների չափիչ ամանեղեն
լաբորատոր ամանեղեն
հավանգ
կշեռք և կշռաքարեր` դեղանյութի կշռման համար
սառնարան
սենյակային ջերմաչափ
3. Փաթեթավորման սենյակ     լվացարան
ամանեղենի չորացման, մանրէազերծման էլեկտրական պահարան
սեղան
աթոռ
ջրի թորման սարք
4. Վտանգավոր թափոնների պահպանման պահարան կամ արկղ, կամ սենյակ     սենյակ
պահարան
արկղ
5. Անձնական ու աշխատանքային հագուստի` միմյանցից մեկուսացման հնարավորությամբ պահարան     պահարան
6. Հատակին ամրացված չհրկիզվող պահարան կամ պահեստ (բունկեր) (սույն կետը լրացվում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր իրացնելու և (կամ) բաց թողնելու դեպքում)     չհրկիզվող պահարան
պահեստ (բունկեր), որն ունի`
  խոնավաչափ
  փակ պահարաններ
  վիրակապական և ռետինե ապրանքների համար առանձին պահարաններ
7. Սանհանգույց` լվացարանով     առկա
հասարակական շենքերի (առևտրի կենտրոններ, սուպերմարկետներ և այլն), բժշկական հաստատությունների, վարչական շենքերի, մետրոների, օդանավակայանների, երկաթուղային և ավտոկայարանների սպասասրահներ

Ծանոթագրություն: Եթե դեղատնային գործունեությունն իրականացվելու է դեղատնային կրպակի միջոցով, ապա պարտադիր են միայն 12-րդ կետի 1-ին (բացառությամբ դեղատոմսերի ընդունման և պատրաստված դեղերի բացթողման համար նախատեսված հատվածի), 4-րդ (վտանգավոր թափոնների պահպանման պահարանի կամ արկղի մասով), 5-րդ, 6-րդ (թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր իրացնելու և (կամ) բաց թողնելու դեպքում) և 7-րդ ենթակետերը:

13. Դեղատունը (դեղատնային կրպակը) տեղեկատու է`

այո

ոչ

14. Դեղատունը (դեղատնային կրպակը) կլինիկական ամբիոն կամ ուսումնական բազա է`

այո
_______________________
(հաստատության անվանումը)
ոչ

15. Դեղատան (դեղատնային կրպակի) աշխատանքային ժամերը _________________

 կամ շուրջօրյա

  ընդմիջումը_______________________________

հանգստյան օրերը _______________________

16. Հետադարձ կապի հայտատուի կողմից նախընտրելի միջոցը`

հեռախոսային կապ` հայտատուի նշած հեռախոսահամարին____________________

հաղորդագրություն ուղարկելու եղանակով

էլեկտրոնային փոստ________________________________

17. Պահեստը (բունկերը) կամ սենյակը, որտեղ գտնվում է հատակին ամրացված չհրկիզվող պահարանը, ապահովված է ազդանշանային համակարգով:

Սույն կետը լրացվում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր բաց թողնելու և (կամ) իրացնելու դեպքում:

18. Կից ներկայացնում եմ`

լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված

տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի

պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից հայտատուի

անվամբ տրված` գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի

պատճենները

լիցենզիայի բնօրինակը

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

_______________________________________________________   ___ __________ 20 թ.»:

(կազմակերպության տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ)

ստորագրությունը, անունը, ազգանունը)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

   Դ. Հարությունյան

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2017 թվականի
փետրվարի 2-ի N 94-Ն որոշման

«Ձև N 2

ՀՀ առողջապահության նախարար
___________________________-ին
(անունը, ազգանունը)    

ՀԱՅՏ
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
___________________________________________________________________________
2. Գտնվելու, բնակության վայրը _______________________________________________
___________________________________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը ____________________
____________________________________________________________________________
4. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը □□□□□□□□□□
5. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը □□□□□□□□□□
6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) էլեկտրոնային փոստի
հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում)
___________________________________________________________________________
____________________________________________________________________________
7. Վճարված է պետական տուրք (նշում կատարվում է պետական տուրքը նախապես
վճարված լինելու դեպքում)
____________________________________________________________________________
8. Գործունեության տեսակները համապատասխանում են ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշմամբ հաստատված բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկին: Դրանք հետևյալն են`
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
9. Բժշկական հաստատության գործառնական ստորաբաժանումներն են`
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
10. Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման դեպքում` նախատեսվող մահճակալների թիվը` ըստ բաժանմունքների (բաժինների)`
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________

11. Տեխնիկական հագեցվածությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում են ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման պահանջներին:

Սույն կետը չի լրացվում ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից:

12. Տեխնիկական հագեցվածությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում են ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման պահանջներին:

Սույն կետը լրացվում է ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից:

13.  Ստոմատոլոգիական բժշկական հաստատությունում իրականացվելու է իմպլանտոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում: Տեխնիկական հագեցվածությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում են ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման պահանջներին:

Սույն կետը լրացվում է ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այն կազմակերպությունների կողմից, որոնք պետք է իրականացնեն իմպլանտոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում:

14. Ստոմատոլոգիական բժշկական հաստատությունն ունի`

հանդերձարան կամ հանդերձապահարան
մատենավարման սենյակ կամ մատենավարման ծառայություն
ճառագայթային ախտորոշման
(ռենտգեն սենյակ)
կամ նորագույն ռենտգեն սարք

15. Առկա է`

հատակին ամրացված չհրկիզվող պահարան կամ`

պահեստ (բունկեր), որն ունի`

   խոնավաչափ

   փակ պահարաններ

   վիրակապական և ռետինե ապրանքների համար առանձին պահարաններ

 Սույն կետը լրացվում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր բաց թողնելու և (կամ) կիրառելու դեպքում:

16. Պահեստը (բունկերը) կամ սենյակը, որտեղ գտնվում է հատակին ամրացված չհրկիզվող պահարանը, ապահովված է ազդանշանային համակարգով:

Սույն կետը լրացվում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր բաց թողնելու և (կամ) կիրառելու դեպքում:

17. Հետադարձ կապի հայտատուի կողմից նախընտրելի միջոցը`

հեռախոսային կապ` հայտատուի նշած հեռախոսահամարին _____________

հաղորդագրություն ուղարկելու եղանակով

էլեկտրոնային փոստ

18. Կից ներկայացնում եմ`

բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից հայտատուի անվամբ տրված` գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները:

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

_______________________________________________________     ___ __________ 20 թ.»:

(կազմակերպության տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ)

ստորագրությունը, անունը, ազգանունը)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2017 թվականի
փետրվարի 2-ի N 94-Ն որոշման

«Ձև N 8

ՀՀ առողջապահության նախարար
____________________________-ին
(անունը, ազգանունը)         

ՀԱՅՏ
ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
____________________________________________________________________________
2. Գտնվելու, բնակության վայրը _______________________________________________
____________________________________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը ____________________
____________________________________________________________________________
4. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը □□□□□□□□□□
5. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը □□□□□□□□□□
6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) էլեկտրոնային փոստի
հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում)
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
7. Վճարված է պետական տուրք (նշում կատարվում է պետական տուրքը նախապես
վճարված լինելու դեպքում)
8. Գործող լիցենզիան տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, սերիան և համարը
____________________________________________________________________________
9. Գործունեության տեսակները համապատասխանում են ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշմամբ հաստատված բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկին: Դրանք հետևյալն են`

10. Բժշկական հաստատության գործառնական ստորաբաժանումներն են`

11. Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման դեպքում` նախատեսվող մահճակալների թիվը` ըստ բաժանմունքների (բաժինների)`

12. Տեխնիկական հագեցվածությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում են ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման պահանջներին:

Սույն կետը չի լրացվում ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից:

13. Տեխնիկական հագեցվածությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում են ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման պահանջներին:

Սույն կետը լրացվում է ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից:

14. Ստոմատոլոգիական բժշկական հաստատությունում իրականացվելու են իմպլանտոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում: Տեխնիկական հագեցվածությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում են ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման պահանջներին:

Սույն կետը լրացվում է ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այն կազմակերպությունների կողմից, որոնք պետք է իրականացնեն իմպլանտոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում:

15. Ստոմատոլոգիական բժշկական հաստատությունն ունի`

հանդերձարան կամ հանդերձապահարան
մատենավարման սենյակ կամ մատենավարման ծառայություն
ճառագայթային ախտորոշման
(ռենտգեն սենյակ)
կամ նորագույն ռենտգեն սարք

16. Առկա է`

հատակին ամրացված չհրկիզվող պահարան կամ`

պահեստ (բունկեր), որն ունի`

  խոնավաչափ

  փակ պահարաններ

  վիրակապական և ռետինե ապրանքների համար առանձին պահարաններ

Սույն կետը լրացվում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր բաց թողնելու և (կամ) կիրառելու դեպքում:

17. Պահեստը (բունկերը) կամ սենյակը, որտեղ գտնվում է հատակին ամրացված չհրկիզվող պահարանը, ապահովված է ազդանշանային համակարգով:

Սույն կետը լրացվում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր բաց թողնելու և (կամ) կիրառելու դեպքում:

18. Հետադարձ կապի հայտատուի կողմից նախընտրելի միջոցը`

հեռախոսային կապ` հայտատուի նշած հեռախոսահամարին _____________ հաղորդագրություն ուղարկելու եղանակով

էլեկտրոնային փոստ

19. Կից ներկայացնում եմ`

բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից հայտատուի անվամբ տրված` գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները:

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

_______________________________________________________   ___ __________ 20 թ.

(կազմակերպության տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ)

ստորագրությունը, անունը, ազգանունը)

Ձև N 9

ՀՀ առողջապահության նախարար
___________________________-ին
(անունը, ազգանունը)     

ՀԱՅՏ
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
____________________________________________________________________________
2. Գտնվելու, բնակության վայրը _______________________________________________
____________________________________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը ____________________
____________________________________________________________________________
4. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը □□□□□□□□□□
5. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը □□□□□□□□□□
6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) էլեկտրոնային փոստի
հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում)
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
7. Վճարված է պետական տուրք (նշում կատարվում է պետական տուրքը նախապես
վճարված լինելու դեպքում)
8. Գործող լիցենզիան տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, սերիան և համարը
____________________________________________________________________________
9. Գործունեության տեսակները համապատասխանում են ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշմամբ հաստատված բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկին: Դրանք հետևյալն են`
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
10. Բժշկական հաստատության գործառնական ստորաբաժանումներն են`
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
11. Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման դեպքում` նախատեսվող մահճակալների թիվը` ըստ բաժանմունքների (բաժինների)`
____________________________________________________________________________
____________________________________________________________________________

12. Տեխնիկական հագեցվածությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում են ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման պահանջներին:

Սույն կետը չի լրացվում ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից:

13. Տեխնիկական հագեցվածությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում են ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման պահանջներին:

Սույն կետը լրացվում է ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից:

14. Ստոմատոլոգիական բժշկական հաստատությունում իրականացվելու են իմպլանտոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում: Տեխնիկական հագեցվածությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում են ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման պահանջներին:

Սույն կետը լրացվում է ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այն կազմակերպությունների կողմից, որոնք պետք է իրականացնեն իմպլանտոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում:

15. Ստոմատոլոգիական բժշկական հաստատությունն ունի`

հանդերձարան կամ հանդերձապահարան
մատենավարման սենյակ կամ մատենավարման ծառայություն
ճառագայթային ախտորոշման
(ռենտգեն սենյակ)
կամ նորագույն ռենտգեն սարք

16. Առկա է`

հատակին ամրացված չհրկիզվող պահարան կամ`

պահեստ (բունկեր), որն ունի`

  խոնավաչափ

  փակ պահարաններ

  վիրակապական և ռետինե ապրանքների համար առանձին պահարաններ

Սույն կետը լրացվում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր բաց թողնելու և (կամ) կիրառելու դեպքում:

17. Պահեստը (բունկերը) կամ սենյակը, որտեղ գտնվում է հատակին ամրացված չհրկիզվող պահարանը, ապահովված է ազդանշանային համակարգով:

Սույն կետը լրացվում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր բաց թողնելու և (կամ) կիրառելու դեպքում:

18. Հետադարձ կապի հայտատուի կողմից նախընտրելի միջոցը`

հեռախոսային կապ` հայտատուի նշած հեռախոսահամարին _________________ հաղորդագրություն ուղարկելու եղանակով

էլեկտրոնային փոստ

19. Կից ներկայացնում եմ`

բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից հայտատուի անվամբ տրված` գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները

լիցենզիայի բնօրինակը

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

_______________________________________________________              ___ __________ 20 թ.»:

(կազմակերպության տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ)

ստորագրությունը, անունը, ազգանունը)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

pin
ՀՀ կառավարություն
02.02.2017
N 94-Ն
Որոշում