Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ, 220 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1939/02/08

    դատարանի որոշում                                               2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1939/02/08

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

Դատավորներ` Կ. Չիլինգարյան

Վ. Ավանեսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի ապրիլի 17-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Սիրան Շամամյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2009 թվականի որոշման դեմ` ըստ Համլետ Ավդալյանի հայցի ընդդեմ Սիրան Շամամյանի` ալիմենտ վճարելուց ազատելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Համլետ Ավդալյանը պահանջել է 01.01.2004 թվականից ազատել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 05.02.2003 թվականի վճռով Սիրան Շամամյանի օգտին ալիմենտ վճարելու պարտավորությունից:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 05.11.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.02.2009 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, Դատարանի 05.11.2008 թվականի վճիռը` Մկրտիչ Ավդալյանի մասով բեկանվել, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սիրան Շամամյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 220-րդ և 221-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի չի գնահատել գործում առկա ապացույցները, ճիշտ չի ձևակերպել հայցապահանջը: Համլետ Ավդալյանը պահանջել է 01.01.2004 թվականից ազատել ալիմենտ վճարելու պարտավորությունից:

Մինչդեռ,Վերաքննիչ դատարանը հայցապահանջն ավելացրել է, այն է` «հաստատել այն փաստը, որ 18.12.1990 թվականին ծնված Մկրտիչ Ավդալյանը 01.01.2004 թվականից գտնվում է Համլետ Ավդալյանի խնամքի տակ»: Այսինքն` հայցապահանջը վերաբերել է միայն ալիմենտ բռնագանձելու պարտավորությունից ազատելուն, իսկ խնամքի տակ գտնվելու փաստի հաստատման պահանջ չի ներկայացվել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.02.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 05.11.2008 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Համլետ Ավդալյանը և Սիրան Շամամյանը համատեղ ամուսնությունից ունեցել են երկու երեխա` 18.12.1990 թվականին ծնված Մկրտիչ Համլետի Ավդալյանին և 17.06.1992 թվականին ծնված Դավիթ Համլետի Ավդալյանին (գ.թ. 92, 93):

2) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 05.02.2003 թվականի վճռով Համլետ Ավդալյանից հօգուտ Սիրան Շամամյանի բռնագանձվել է ալիմենտ կայուն դրամական գումարով` յուրաքանչյուր երեխայի համար ամսական 3.500-ական ՀՀ դրամ (գ.թ. 38, 45):

3) Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.07.2008 թվականի վճռով հաստատվել է 18.12.1990 թվականին ծնված Մկրտիչ Համլետի Ավդալյանի` 01.01.2004 թվականից հոր` Համլետ Ավդալյանի խնամքի տակ գտնվելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը: (գ.թ. 5):

4) Վերաքննիչ դատարանի 29.09.2008 թվականի որոշմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.07.2008 թվականի վճիռը բեկանվել է, և դիմումը թողնվել է առանց քննության (գ.թ. 32-33):

5) Համլետ Ավդալյանի 17.09.2008 թվականի հայցադիմումի պահանջն է Համլետ Ավդալյանին 01.01.2004 թվականից ազատել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 05.02.2003 թվականի վճռով Սիրան Շամամյանի օգտին ալիմենտ վճարելու պարտավորությունից, իսկ հայցի հիմքը` 01.01.2004 թվականից Մկրտիչ Համլետի Ավդալյանի (ծնված` 18.12.1990 թվականին) հոր` Համլետ Ավդալյանի խնամքի տակ գտնվելն է (գ.թ. 3):

i

6) 14.11.2008 թվականի վերաքննիչ բողոքի հիմքում դրվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի խախտումը (գ.թ. 80):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա, իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Այսինքն` վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է`

- քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,

- քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ վերաքննիչ բողոքում չի հիմնավորվել դրանում վկայակոչված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումները, միաժամանակ Մկրտիչ Համլետի Ավդալյանի (ծնվ.` 18.12.1990 թվականին) չափահաս դառնալու հիմքով բեկանել է դատական ակտը:

Մինչդեռ, սույն գործով Համլետ Ավդալյանի 17.09.2008 թվականի հայցադիմումի պահանջն է Համլետ Ավդալյանին 01.01.2004 թվականից ազատել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 05.02.2003 թվականի վճռով Սիրան Շամամյանի օգտին ալիմենտ վճարելու պարտավորությունից, իսկ հայցի հիմքը` 01.01.2004 թվականից Մկրտիչ Համլետի Ավդալյանի (ծնված` 18.12.1990 թվականին) հոր` Համլետ Ավդալյանի խնամքի տակ գտնվելն է, իսկ 14.11.2008 թվականի վերաքննիչ բողոքի հիմքում դրվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի խախտումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Համլետ Ավդալյանի հայցապահանջի հիմքը Մկրտիչ Համլետի Ավդալյանի (ծնված` 18.12.1990 թվականին) հոր` Համլետ Ավդալյանի խնամքի տակ գտնվելն է, վերաքննիչ բողոքը բերվել է դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով, հետևաբար Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից` խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի պահանջները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 05.11.2008 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
17.04.2009
N ԵԱՔԴ/1939/02/08
Որոշում