Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 48-ՐԴ ՀՈԴՎ ...

 

ՀՀՊՏ N 5 (595), 29.01.08
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական վերաքննիչ           Քաղաքացիական գործ թիվ 3-1783 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-2194

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

դատավորներ` Լ. Գրիգորյան

Լ. Սոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ա. Մկրտումյանի             

                   մասնակցությամբ դատավորներ` Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ս. Գյուրջյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ս. Սարգսյանի                     

                                              

2007 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նստում, քննելով Գ. Պապոյանի և Ա. Շահվերդյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.07.2007 թվականի վճռի դեմ` քաղաքացիական գործով ըստ հայցի Նարինե Սահակյանի ընդդեմ Գեորգի Պապոյանի և Անահիտ Շահվերդյանի` գույքի, հագուստի և ոսկյա զարդերի պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է պարտավորեցնել պատասխանողներին վերադարձնել ոսկյա զարդերը, հագուստը և գույքը` ըստ հայցադիմումին կից ցուցակի:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 25.04.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Դատարան) 31.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Գ. Պապոյանը և Ա. Շահվերդյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի հիմքով հայցվորը պետք է ապացուցեր իր պահանջի հիմքում ընկած հանգամանքները, մասնավորապես` պատասխանողներից պահանջելով վերադարձնել հագուստը և ոսկյա զարդերը, հայցվորը պետք է ապացուցեր դրանք պատասխանողների մոտ գնվելու հանգամանքը, որը չի արել: Դատարանը, ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի, տվյալ դեպքում վերը նշված հանգամանքի ապացուցման պարտականությունը հայցվորի փոխարեն դրել է պատասխանողների վրա և եզրահանգել, որ պատասխանողները չեն ապացուցել իրենց առարկությունների հիմքում ընկած հանգամանքները:

Բացի այդ, դատարանը չի գնահատել գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ, մասնավորապես, ՀՀ ոստիկանության Վանաձորի բաժնում պատասխանողների կողմից տրված բացատրությունները, որով պատասխանողները հայտնել են, որ հայցվորը բնակարանը լքելուց իր հետ տարել է հագուստի մի մասը և ոսկյա զարդերն ամբողջությամբ, իսկ հագուստի մնացած մասը չեն հրաժարվում հայցվորին վերադարձնելուց: Մինչդեռ, դատարանը եզրահանգել է, որ ամբողջ գույքը, այդ թվում` ոսկյա զարդերը, գտնվում են պատասխանողների մոտ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Դատարանի 31.07.2007 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունք ներկայացված 20.12.2005 թվականի դիմումով Մ. Սահակյանը (գործով հայցվորի մայրը) խնդրել է ոստիկանության միջամտությունը պատասխանողների մոտ գտնվող Ն. Սահակյանին պատկանող հագուստի և անձնական իրերի վերադարձման հարցում (գ.թ. 86):

2) ՀՀ ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի կողմից 21.12.2005 թվականին կազմվել է արձանագրություն, ըստ որի` Մ. Սահակյանը (հայցվորի մայրը) պահանջել է վերադարձնել Ն. Սահակյանի ամենօրյա օգտագործման հագուստը և իրերը (գ.թ. 87-89):

3) ՀՀ ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի 27.12.2005 թվականի եզրակացության համաձայն` պատասխանող Գ. Պապոյանը չի առարկել Ն. Սահակյանի մնացած հագուստն ու իրերը վերադարձնելու պահանջի դեմ, իսկ ոսկյա զարդերի կապակցությամբ Գ. Պապոյանը բացատրությամբ հայտնել է, որ դրանք, հագուստի մի մասի հետ միասին գտնվում են հայցվոր Ն. Սահակյանի մոտ: Մ. Սահակյանը հրաժարվել է հագուստն ու իրերը ստանալուց (գ.թ. 85):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է մասնակի հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները:

Սույն գործով հայցվորը որևէ պատշաճ ապացույց չի ներկայացրել` ի հիմնավորումն իր հագուստի մի մասի և ամբողջությամբ ոսկյա զարդերի պատասխանողի մոտ գտնվելու հանգամանքի: ՈՒստի, Դատարանի եզրահանգումն այն մասին, որ գործով ապացուցվել է հագուստի և ոսկյա զարդերի առկայության փաստը, հիմնավորված չէ, քանի որ պատասխանողներն ընդունել են միայն հագուստի որոշ մասի առկայությունը, իսկ հագուստի մի մասի և ամբողջությամբ ոսկյա զարդերի պատասխանողների մոտ գտնվելու հանգամանքը հիմնավորող ապացույց գործով ձեռք չի բերվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Դատարանը գործում առկա` ՀՀ ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունք ներկայացված Մ. Սահակյանի 20.12.2005 թվականի դիմումը, համաձայն որի` վերջինս խնդրել է ոստիկանության միջամտությունը պատասխանողների մոտ գտնվող Ն. Սահակյանին պատկանող հագուստի և անձնական իրերի վերադարձման հարցում, որտեղ ոսկյա զարդերի մասին որևէ նշում առկա չէ, նույն բաժանմունքում Գ. Պապոյանի կողմից տրված բացատրությունների վերաբերյալ 27.12.2005 թվականի եզրակացությունը, համաձայն որի` պատասխանող Գ. Պապոյանը չի առարկել Ն. Սահակյանի հագուստի մնացած մասը վերադարձնելուն, իսկ Մ. Սահակյանը հրաժարվել է հագուստն ու իրերը ստանալուց, ինչպես նաև ոսկյա զարդերի մի մասն իր մոտ գտնվելու հայցվորի փաստարկը օբյեկտիվ հետազոտությամբ չեն գնահատվել գործում եղած բոլոր ապացույցների լույսի ներքո: Նշված դատավարական խախտումը հանգեցրել է գործի սխալ լուծման:

Այսպիսով, դատավարական նորմերի խախտման վերաբերյալ սույն վճռաբեկ բողոքում նշված փաստարկները հիմնավոր համարելով, Վճռաբեկ դատարանն այն դիտում է որպես բավարար հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին մասի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

Է. Հայրիյան

Ս. Սարգսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2007
N 3-1783(ՎԴ)
Որոշում