(ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ- 154-Ն օրենք)
010.0284.201207
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2007 թվականի դեկտեմբերի 4-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հոկտեմբերի 2005 թվականի, ՀՕ-205-Ն, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածից «համապատասխան» բառը հանել:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածում 2-րդ մասը «աշխատավարձի մասնակի հատուցումը» բառերից հետո լրացնել «, զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքին նյութական աջակցության ցուցաբերումը» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով.
«դ) Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստ:»:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի (այսուհետ` տարածքային մարմին) կամ վճարող կազմակերպության մեղքով չվճարված պետական նպաստը քաղաքացուն վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում, եթե վճարման ժամկետից չի անցել երեք տարի:»:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 8-րդ հոդվածում 2-րդ մասի «Ընտանիքը սույն օրենքի իմաստով» բառերը փոխարինել «Ընտանիքի անապահովության աստիճանը գնահատելիս ընտանիքը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 9-րդ հոդվածում`
i
1) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ընտանեկան նպաստ ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը ընտանիքի մյուս չափահաս անդամների համաձայնությամբ դիմում է փաստացի բնակության վայրի տարածքային մարմին` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի, բնակարանային պայմանների, ընտանիքի յուրաքանչյուր անդամի զբաղվածության, սոցիալական վիճակի և այլ պայմանների մասին հավաստի և ամբողջական տեղեկությունները հավաստող փաստաթղթեր:
2. Ընտանեկան նպաստ նշանակելու համար դիմելու օր է համարվում տարածքային մարմնի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով դիմում-հայտարարագիրն ընդունելու օրը: Այն դեպքում, երբ դիմում-հայտարարագրին կցվում են ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, տարածքային մարմինը երեք օրվա ընթացքում դիմողին գրավոր տեղեկացնում է պակասող փաստաթղթերի ցանկի և դրանք սահմանված ժամկետում ներկայացնելու անհրաժեշտության մասին:
Եթե դիմողը տեղեկացվելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, այդ փաստաթղթերը ներկայացնում է, ապա դիմելու օր է համարվում ընտանեկան նպաստ նշանակելու համար դիմում-հայտարարագիրն ընդունելու օրը: Նշված ժամկետից ուշ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դիմելու օր է համարվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը:».
2) 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1 և 2.2-րդ մասեր.
«2.1. Ընտանեկան նպաստ նշանակելու դիմում-հայտարարագիրը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով ընդունելուց կամ փաստաթղթերը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացվելուց հետո տարածքային մարմինը 30 օրվա ընթացքում դրանք քննարկում և որոշում է կայացնում: Ընտանեկան նպաստ նշանակելը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում տարածքային մարմինը երեք օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է դիմողին` նշելով մերժելու պատճառը, բողոքարկելու կարգը:
2.2. Տարածքային մարմինը դիմում-հայտարարագիրը (անհրաժեշտ փաստաթղթերով) հաշվառում է դիմումների հաշվառման մատյանում:».
3) 3-րդ մասի «երկրորդ մասով» բառերը փոխարինել «առաջին մասով» բառերով.
4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Դիմողը դիմելու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա ընթացքում կրկին տարածքային մարմին է ներկայացնում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալները հավաստող փաստաթղթերը:»:
i
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 10-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «ստանալու» բառից հետո «ընտանիքի» բառը հանել:
i
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 11-րդ հոդվածում «Ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանիքներին» բառերը փոխարինել «Ընտանիքին» բառով:
i
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 12-րդ հոդվածից հանել «կամ երեխայի ծննդով այդ ընտանիքը ձեռք է բերել ընտանեկան նպաստի իրավունք» բառերը:
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ՀՈԴՎԱԾ 16. ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հուղարկավորության միանվագ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ (առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող) չհամարվող անդամներից մեկը մահացել է և ունի ընտանեկան նպաստի իրավունք:»:
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 19-րդ հոդվածում`
i
1) «բ» կետի «նախորդ հաշվառումից 12 ամիս անց» բառերը փոխարինել «սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում» բառերով.
2) «դ» կետի «ընտանիքում» բառը փոխարինել «ընտանիքի կազմում և պայմաններում» բառերով.
3) «ե» կետից «` համապատասխան հիմք(եր)ի հայտնաբերման հաջորդ ամսից» բառերը հանել.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Ընտանեկան նպաստի իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի «դ» կետի:»:
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 20-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասի «ընտանիքի մինչև 18 տարին չլրացած անդամի» բառերը փոխարինել «ընտանիքի կազմում գտնվող և ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի» բառերով.
2) 2-րդ մասից հանել «մինչև» բառը:
ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 22-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասի «բ» կետը «պատճենը» բառից հետո լրացնել «, իսկ 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի համար` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված ծննդի պետական գրանցման փաստը հաստատելու մասին փաստաթղթի պատճենը», իսկ «զ» կետը «երեխայի» բառից հետո լրացնել «, բացառությամբ մինչև 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի,» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ մասով.
«3.1. Նշանակված, սակայն քաղաքացու չստացած երեխայի ծննդյան միանվագ նպաստը ծնողին վճարվում է նպաստի նշանակման ամսին հաջորդած 12 ամիսների ընթացքում` ծնողի դիմելու դեպքում:»:
i
ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագում է ծնողի համար նրա` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին համապատասխան գործատուի հրամանն ուժի մեջ մտնելու ամսից:»:
ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 24-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասի «ե» և «զ» կետերից հանել «կամ խնամակալի կամ որդեգրողի» բառերը.
2) 2-րդ մասի «պահին» բառը փոխարինել «ամսվան» բառով.
3) 3-րդ մասի «դիմելուն» բառը փոխարինել «դիմելու ամսվան» բառերով.
4) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար` անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից:».
5) 7-րդ մասի «ապրիլի 1-ը» բառերը փոխարինել «վերջը» բառով:
ՀՈԴՎԱԾ 16. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ գլխով.
i
«ԳԼՈՒԽ 4.1 ԶՈՀՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՆՊԱՍՏ
ՀՈԴՎԱԾ 24.1. ԶՈՀՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի իրավունք ունեն նրա ընտանիքի հետևյալ անդամները.
1) զոհված` Հայաստանի ազգային հերոսի այրին և նրա ծնողները` ցմահ.
2) նրա խնամքի տակ գտնված 18 տարին չլրացած կամ մինչև 18 տարին լրանալը հաշմանդամ ճանաչված զավակները, եղբայրները, քույրերը և թոռները, ընդ որում` եղբայրները, քույրերն ու թոռները, եթե չունեն աշխատունակ ծնողներ և չեն աշխատում` մինչև 18 տարին կամ հաշմանդամության համար սահմանված ժամկետը լրանալը.
3) բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողները` մինչև նշված ուսումնական հաստատություններն ավարտելը, բայց ոչ ավելի, քան մինչև նրանց 23 տարին լրանալը:
ՀՈԴՎԱԾ 24.2. ԶՈՀՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՆՊԱՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ
1. Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամներից մեկը նպաստի իրավունք ունեցող մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին և ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում, որտեղ նշվում են զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի անդամի (անդամների) անունը (անունները), ազգանունը (ազգանունները), բնակության վայրը, անձնագրի (անձնագրերի) սերիան և համարը (սերիաներն ու համարները).
2) Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի ազգային հերոս» կոչում շնորհելու մասին հրամանագրի պատճենը.
3) տեղական ինքնակառավարման մարմնի կամ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի տված տեղեկանքը` զոհված` Հայաստանի ազգային հերոսի խնամքի տակ գտնված ընտանիքի անդամների մասին, որտեղ նշվում է նաև խնամքի տակ գտնված` 18 տարին չլրացած եղբայրների, քույրերի և թոռների, ընդ որում` այն եղբայրների, քույրերի ու թոռների մասին, ովքեր չունեն աշխատունակ ծնողներ և չեն աշխատում.
4) զոհված` Հայաստանի ազգային հերոսի այրու, ծնողների, 18 տարին չլրացած կամ մինչև 18 տարին լրանալը հաշմանդամ ճանաչված զավակների, եղբայրների, քույրերի և թոռների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, մինչև 23 տարին լրանալը բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողների համար` սովորելու մասին տեղեկանք` տրված նշված հաստատությունների կողմից.
5) հաշմանդամ զավակների, եղբայրների, քույրերի և թոռների համար` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի տված տեղեկանքի պատճենը.
6) այրու ամուսնության վկայականի պատճենը:
2. Համապատասխան փաստաթղթերի բացակայության և դրանց վերականգնման անհնարինության դեպքում զոհված` Հայաստանի ազգային հերոսի խնամքի տակ գտնվելու փաստը հաստատվում է դատական կարգով:
3. Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամների համար նշանակվում է զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի մեկ նպաստ: Ընտանիքի` նպաստի իրավունք ունեցող անդամի պահանջով նրա բաժնեմասը վճարվում է առանձին` համամասնորեն:
4. Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի իրավունքը ծագում է`
1) հետմահու «Հայաստանի ազգային հերոս» կոչում շնորհելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` 12 ամսվա ընթացքում.
2) դիմումը ներկայացնելու օրվանից, եթե այն ներկայացվել է սույն մասի 1-ին կետով սահմանված ժամկետից ավելի ուշ:
5. Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափը և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
ՀՈԴՎԱԾ 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
20 դեկտեմբերի 2007 թվականի
ՀՕ-284-Ն