Սեղմել Esc փակելու համար:
{07.04.2012 - 01.01.2018} «ՀՀ ԿԱՌԱՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{07.04.2012 - 01.01.2018} «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.04.2012  -ից մինչեւ   01.01.2018  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 07.04.2012 - 01.01.2018

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2000 թվականի հուլիսի 6-ին

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ՀԵՇՏԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ" 1992 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով (այսուհետ` համաձայնագիր) նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների հետ կապված հարաբերությունները:

 

i

Հոդված 2. Սույն օրենքով սահմանված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունները նշանակում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության ծրագրերի (այսուհետ` ծրագրեր) շրջանակներում`

1) ծրագրեր իրականացնող Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կամ մասնավոր կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) և ֆիզիկական անձանց կողմից`

ա) Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից,

i

բ) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքներն ազատվում են մաքսատուրքից և մաքսավճարից,

i

գ) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքներն ազատվում են ակցիզային հարկից,

դ) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքներն ազատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից գանձվող հաստատագրված վճարներից.

2) Հայաստանի Հանրապետությունում ներկա գտնվող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են եկամտահարկից` ծրագրերի շրջանակներում ստացվող եկամուտների մասով.

3) ծրագրեր իրականացնող կազմակերպություններին և ֆիզիկական անձանց`

ա) Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարումը, ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից,

բ) Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարող արտադրող-իրացնողների կողմից մատակարարվող ապրանքներն ազատվում են ակցիզային հարկից.

4) ծրագրեր իրականացնող կազմակերպություններն ազատվում են`

ա) շահութահարկից,

բ) ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտներից աղբյուրի մոտ պահվող հարկը պահելու պարտավորությունից,

գ) ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելուց պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկելու և բյուջե փոխանցելու պարտավորությունից.

4.1) օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք ազատվում են իրենց վճարվող եկամուտներից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ կատարելուց.

5) ծրագրերի իրականացման հետ կապված վերգետնյա տրանսպորտային միջոցների մուտքը Հայաստանի Հանրապետություն ազատվում է ճանապարհային վճարներից, իսկ օդային տրանսպորտի մուտքը` ընդունման և սպասարկման վճարներից:

(2-րդ հոդ. փոփ. 27.02.12 ՀՕ-26-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

i

Հոդված 3. Ծրագրեր իրականացնող կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, այդ կազմակերպություններին և ֆիզիկական անձանց ապրանքներ մատակարարած և ծառայություններ մատուցած (հատկացրած), այդ կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից եկամուտներ ստացած ու այդ կազմակերպություններին և ֆիզիկական անձանց եկամուտներ վճարած անձինք ազատվում են սույն օրենքի 2 հոդվածով սահմանված գործարքների, գործառնությունների և եկամուտների համար հաշվարկված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ չվճարված ցանկացած հարկից, մաքսատուրքից և պարտադիր սոցիալական ապահովության վճարներից, պարտադիր այլ վճարներից, ինչպես նաև դրանց հաշվարկումն ու վճարումը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և մյուս իրավական ակտերը խախտելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տույժերից և տուգանքներից:

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ վճարված գումարները չեն վերադարձվում:

(3-րդ հոդ. փոփ. 27.02.12 ՀՕ-26-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 4. Սույն օրենքը գործում է մինչև միջազգային իրավունքի նորմերին համապատասխան համաձայնագրի գործողության դադարեցման օրը:

 

i

Հոդված 5. Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

(5-րդ հոդ. փոփ. 27.02.12 ՀՕ-26-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
27 հուլիսի 2000 թ.
ՀՕ-81

 

 

pin
ՀՀ 06.07.2000
N ՀՕ-81 օրենք