124.3280.170112
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» 01 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12412018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՀՐԱՄԱՆ
21 դեկտեմբերի 2011 թվականի N 3280-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 03/17-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2003 թվականի հունիսի 23-ի «Գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 03/17-Ն հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:
Համաձայնեցված է Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների ՀՀ տարածքային Հավելված
նախարարության հետ կառավարման
նախարարության հետ ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի
29 դեկտեմբերի 2011թ. 9 հունվարի 2012թ. 21 դեկտեմբերի 2011թ.
N 1102-Ն N 01-Ն N 3280-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 03/17-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2003 թվականի հունիսի 23-ի «Գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 03/17-Ն հրամանով հաստատված հրահանգում (այսուհետ հրահանգ)`
1. Հրահանգի 10-րդ կետում.
i
1) «բ» ենթակետում.
ա. օրինակ 12-ի 3-րդ պարբերությունը «գույքահարկի պարտավորությունն առաջանում է» բառերից հետո լրացնել «(նախկին սեփականատիրոջ համար դադարում է)» բառերով,
բ. օրինակ 13-ից հետո լրացնել նոր պարբերությունով, օրինակ 13.1-ով և օրինակ 13.2-ով` հետևյալ բովանդակությամբ.
«Սույն ենթակետի կիրառման իմաստով ֆիզիկական անձին պատկանող հարկվող օբյեկտը կամ դրա մի մասն օտարելու դեպքում նոր սեփականատիրոջն անցած գույքահարկի չմարված պարտավորությունները հաշվառվում են նախկին սեփականատեր ֆիզիկական անձին հաշվառող մարմնի հաշվառման տվյալներով` տվյալ հարկվող օբյեկտի գույքահարկի պարտավորությունների մասին համապատասխան տեղեկանքի, իսկ հարկվող օբյեկտի գույքահարկի գծով օտարման օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար վճարումները նոր սեփականատիրոջ համար հաշվառվում են նախկին սեփականատեր ֆիզիկական անձին հաշվառող մարմնի հաշվառման տվյալներով` տվյալ հարկվող օբյեկտի օտարման օրվա դրությամբ օտարմանը հաջորդող ժամանակաշրջանի համար գույքահարկի հաշվառված գումարների մասին համապատասխան տեղեկանքի հիման վրա: Սույն պարբերության կիրառման իմաստով նոր սեփականատեր համարվող կազմակերպությունները սույն հրահանգի N 5 հավելվածում բերված ձևով հաշվարկում կատարում են համապատասխան նշում տվյալ կամ նախորդ հաշվետու ժամանակաշրջանում ֆիզիկական անձանց հարկվող օբյեկտ համարվող գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու մասին, իրենց հաշվառող մարմին ներկայացնելով տվյալ հարկվող օբյեկտի համար գույքահարկի չմարված պարտավորությունների, օտարման օրվան հաջորդող ժամանակաշրջանների համար հաշվառված գույքահարկի վճարումների կամ գույքահարկի պարտավորությունների բացակայության մասին համապատասխան տեղեկանք: Սույն պարբերությունում նշված տեղեկանքները չեն ներկայացվում, եթե նախկին և նոր սեփականատերերին հաշվառող մարմինը նույնն է:
Օրինակ 13.1. Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչ Սիմոնյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող փոխադրամիջոցը 2012 թվականի մայիսի 8-ին օտարում է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի բնակիչ Գրիգորյանին: Փոխադրամիջոցի 2012 թվականի գույքահարկի տարեկան 17600,0 դրամ կազմող գումարը Սիմոնյանի կողմից վճարվել է 2012 թվականի փետրվարին` փոխադրամիջոցի տարեկան տեխնիկական զննություն անցկացնելուց առաջ: Գրիգորյանի համար տվյալ փոխադրամիջոցի գծով գույքահարկի պարտավորությունն առաջանում է, իսկ Սիմոնյանի համար դադարում է 2013 թվականի հունվարի 1-ից: Գրիգորյանի համար տվյալ փոխադրամիջոցի գծով գույքահարկը նշված ժամկետից սկսած հաշվարկելու համար հիմք են հանդիսանում փոխադրամիջոցի տեխնիկական անձնագիրը և Սիմոնյանին հաշվառող մարմնի կողմից տրված համապատասխան տեղեկանքը, որոնք պետք է ներկայացվեն Գրիգորյանի գրանցման (բնակության) վայրի գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին:
Օրինակ 13.2. Կազմակերպությունը (գտնվելու վայրը` քաղաք Գյումրի) Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչ Պողոսյանից սեփականության իրավունքով ձեռք է բերել փոխադրամիջոց 2012 թվականի հունիսի 6-ին, իսկ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Սահակյանից ձեռք է բերել Կապան քաղաքում գտնվող հասարակական նշանակության շինություն 2012 թվականի հուլիսի 8-ին:
Գառնի համայնքում Պողոսյանի փոխադրամիջոցի համար հաշվառված են 14256,0 դրամի չափով գույքահարկի պարտավորություններ (2011 թվականի համար 8000,0 դրամ կազմող գույքահարկի գումարը, օրենքով սահմանված կարգով հաշվարկված 2256,0 դրամ (8000,0 դրամ x 188 օր x 0.15%) կազմող տույժերի գումարը 2012 թվականի հունիսի 6-ի դրությամբ, ինչպես նաև 2012 թվականի հունվար-հունիս ամիսների գույքահարկի գումարը` 4000,0 դրամ): Կազմակերպությունը Գյումրու քաղաքապետարան ներկայացվող 2012 թվականի առաջին կիսամյակի գույքահարկի հաշվարկում կատարում է նշում հաշվետու ժամանակաշրջանում ֆիզիկական անձին պատկանող հարկվող օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման մասին, ներկայացնելով Գառնի համայնքի կողմից տրված` տվյալ հարկվող օբյեկտի համար գույքահարկի չմարված պարտավորությունների մասին համապատասխան տեղեկանքը, ինչը հիմք է հանդիսանալու կազմակերպությանն անցած գույքահարկի պարտավորությունների հաշվառման համար: Կազմակերպությանն անցած 2011 թվականի գույքահարկի չմարված պարտավորությունների համար կշարունակվի օրենքով սահմանված կարգով տույժերի հաշվարկը մինչև 365 օրը լրանալը (մինչ այդ վճարում չկատարելու դեպքում), իսկ 2012 թվականի գույքահարկի գումարների համար տույժերի հաշվարկը կսկսվի 2013 թվականի հունվարի 21-ից (մինչ այդ վճարում չկատարելու դեպքում):
Կապան համայնքում գտնվող հասարակական նշանակության շինության գույքահարկի տարեկան գումարը կազմում է 120000,0 դրամ, 2012 թվականի մայիսին Սահակյանը վճարել է գույքահարկի գումար 90000.0 դրամի չափով: Անկախ այն հանգամանքից, որ 2012 թվականի հուլիսի 8-ին օտարված շինության համար օտարման օրվա դրությամբ այդ օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար վճարումների առկայության դեպքում Սահակյանի գույքահարկի պարտավորությունը դադարում է այդ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 1-ից, օտարման օրվա դրությամբ 20000,0 դրամը հանդիսանում է օտարման օրվան հաջորդող ժամանակաշրջանների համար գույքահարկի հաշվառված վճարում: Կազմակերպությունը Կապանի քաղաքապետարան ներկայացվող 2012 թվականի երկրորդ կիսամյակի գույքահարկի հաշվարկում կատարում է նշում հաշվետու ժամանակաշրջանում ֆիզիկական անձին պատկանող հարկվող օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման մասին: Գույքահարկի հաշվառված վճարումներին համապատասխան կազմակերպության տվյալ հարկվող օբյեկտի պարտավորությունները կհաշվարկվեն 2012 թվականի հոկտեմբերի 1-ից:»,
2) «ե» ենթակետի առաջին պարբերությունում «2008» թիվը փոխարինել «2010» թվով, իսկ երկրորդ պարբերությունում «հարկային կամ տեղական ինքնակառավարման» բառերը փոխարինել «գույքահարկ վճարողներին հաշվառող» բառերով:
i
2. Հրահանգի 12-րդ կետի առաջին պարբերությունը «կազմակերպությունների համար» բառերից հետո լրացնել «մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը» բառերով:
i
3. Հրահանգը 12-րդ կետից հետո լրացնել 12.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«12.1. 2011 թվականի երկրորդ կիսամյակից սկսած կազմակերպությունների համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա կիսամյակը: Գույքահարկ վճարող կազմակերպությունները սույն հրահանգի N 5 հավելվածում բերված ձևով գույքահարկի կիսամյակային հաշվարկը մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ ներկայացնում են (ուղարկում են փոստով կամ հանձնում են ըստ պատկանելության)`
1) հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով` շինության գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին,
2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով` իրենց գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին:
Օրինակ 17.1. Կազմակերպության պետական գրանցում ստանալու (գտնվելու) վայրն է Աշտարակ քաղաքը, որտեղ նրան սեփականության իրավունքով պատկանում է հարկվող օբյեկտ համարվող մեկ շինություն: Կազմակերպությունը գործունեություն է իրականացնում (կազմակերպությանը պատկանող փոխադրամիջոցները հաշվառված են և շահագործվում են) Կոտայքի մարզի Բալահովտի և Կամարիսի համայնքներում: Միաժամանակ, կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանում են Գյումրի և Վանաձոր քաղաքների վարչական սահմաններում գտնվող մեկական շինություններ և մեկ շինություն Կոտայքի մարզի Կամարիսի համայնքում: Կազմակերպությունը գույքահարկի հաշվարկ պետք է ներկայացնի Աշտարակի քաղաքային համայնք` համայնքների վարչական սահմաններում գտնվող շինության և կազմակերպությանը պատկանող բոլոր փոխադրամիջոցների համար (անկախ շահագործման կամ հաշվառման հանգամանքից), Գյումրիի և Վանաձորի քաղաքային, ինչպես նաև Կամարիսի գյուղական համայնքներ` համապատասխանաբար այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող շինությունների համար գույքահարկի առանձին հաշվարկներ:»:
4. Հրահանգի 13-րդ կետում.
i
1) «հավելվածներում» բառից հետո լրացնել «(2012 թվականի և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների համար` սույն հրահանգի N 5 հավելվածում)» բառերով,
2) ուժը կորցրած ճանաչել «բ» ենթակետը:
i
5. Հրահանգի 14-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կազմակերպությունները մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը հաշվետու եռամսյակների համար, իսկ ֆիզիկական անձինք մինչև 2011 թվականը (ներառյալ) հաշվետու տարիների համար համասեփականատերերի վերաբերյալ պահանջվող տվյալները արտացոլում են սույն հրահանգի N 1-ից N 4 հավելվածներում բերված ձևերով հաշվարկներում: Կազմակերպությունները 2011 թվականի երկրորդ կիսամյակից սկսած հաշվետու կիսամյակների համար, իսկ ֆիզիկական անձինք 2012 թվականի և դրան հաջորդող հաշվետու տարիների համար համասեփականատերերի վերաբերյալ պահանջվող տվյալները արտացոլում են սույն հրահանգի N 5 հավելվածում բերված ձևով հաշվարկում: Սույն կետում նշված հաշվարկները ներկայացվում են`»:
6. Հրահանգի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«15. Մինչև հարկային մարմինների կողմից գույքահարկ վճարողի մոտ ստուգումների իրականացումը, նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացրած գույքահարկի հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում գույքահարկ վճարողը կարող է գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին ներկայացնել սույն հրահանգի հավելվածներում բերված համապատասխան ձևերով գույքահարկի ճշտված հաշվարկներ, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով կատարվում է այդ ժամանակաշրջանների համար գույքահարկի պարտավորությունների (այդ թվում` տույժերի) վերահաշվարկ:
Հարկային մարմինների կողմից գույքահարկ վճարողների մոտ իրականացվող ստուգումների ընթացքում ստուգվող ժամանակաշրջանին վերաբերող գույքահարկի հաշվարկների ճշտում չի իրականացվում (գույքահարկի ճշտված հաշվարկներ չեն ներկայացվում):
Հաշվարկված հարկային պարտավորության գումարները չեն կարող նվազեցվել, եթե այդ գումարները վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է երեք տարի: Սույն պարբերությունում նշված ժամկետը լրանալուց հետո հարկային պարտավորության գումարները փոփոխող հաշվարկներ չեն կարող ներկայացվել:»:
i
7. Հրահանգի 16-րդ կետի երկրորդ պարբերությունը «2005 թվականի հունվարի 1-ից սկսած» բառերից հետո լրացնել «մինչև 2011 թվականի երկրորդ եռամսյակը ներառյալ» բառերով:
i
8. Հրահանգը 16-րդ կետից հետո լրացնել 16.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«16.1. Կազմակերպությունները 2011 թվականի երկրորդ կիսամյակից սկսած շինությունների գույքահարկը հաշվարկում են հետևյալ կարգով.
1) հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների գույքահարկը հաշվետու կիսամյակի համար հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Հվճ = [(Շարժ x Դկիս)/6 x Աթ] - Ակիս
որտեղ`
Հվճ - հաշվետու կիսամյակում հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների համար վճարման ենթակա գույքահարկի գումարն է,
Շարժ - հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների կադաստրային արժեքն է,
Դկիս - շինությունների գույքահարկի դրույքաչափը հաշվետու կիսամյակի համար, որն ավտոտնակների դեպքում հավասար է 0,1 տոկոսի, իսկ հասարակական և արտադրական նշանակության շինությունների դեպքում` 0,15 տոկոսի,
Աթ- հաշվետու կիսամյակում գույքահարկի հաշվարկման համար հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվն է,
Ակիս- հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների կիսամյակային գումարն է,
2) հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների գույքահարկը հաշվետու կիսամյակի համար հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Հվճ = [(Շարժ x Դտ)/12 x Աթ] - Ակիս
որտեղ`
Հվճ - հաշվետու կիսամյակում հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների համար վճարման ենթակա գույքահարկի գումարն է,
Շարժ - հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների կադաստրային արժեքն է,
Դտ - հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների գույքահարկի տարեկան դրույքաչափն է,
Աթ - հաշվետու կիսամյակում գույքահարկի հաշվարկման համար այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվն է,
Ակիս - հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների կիսամյակային գումարն է:
Գույքահարկ վճարող կազմակերպությունները 2011 թվականի երկրորդ կիսամյակից սկսած հաշվետու կիսամյակների համար հարկվող օբյեկտ համարվող շինությունների գույքահարկի հաշվարկները ներառում են սույն հրահանգի N 5 հավելվածում բերված ձևով գույքահարկի հաշվարկում:»:
9. Հրահանգի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«21. Մոտոցիկլետների, ձյունագնացների, մոտոամենագնացների (քվադրոցիկլերի) և ջրային փոխադրամիջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Գգ = (Շհ x ԴՏ) /12 x Աթ - Ա
որտեղ`
Գգ - գույքահարկի գումարը,
Շհ - մոտոցիկլետի կամ ձյունագնացի կամ մոտոամենագնացի (քվադրոցիկլերի) կամ ջրային փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ): Քաշող շարժիչի հզորությունը կիլովատտներով արտահայտված լինելու դեպքում Շհ-ն ձիաուժերով ստանալու համար կիլովատտներով արտահայտված հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից,
ԴՏ - մոտոցիկլետի կամ ձյունագնացի կամ մոտոամենագնացի (քվադրոցիկլերի) կամ ջրային փոխադրամիջոցի գույքահարկի հաշվարկման համար օրենքով սահմանված տարեկան դրույքաչափը,
Աթ - հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար մոտոցիկլետի կամ ձյունագնացի կամ մոտոամենագնացի (քվադրոցիկլերի) կամ ջրային փոխադրամիջոցի հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվն է,
Ա - հարկվող օբյեկտ համարվող մոտոցիկլետի կամ ձյունագնացի կամ մոտոամենագնացի (քվադրոցիկլերի) կամ ջրային փոխադրամիջոցի մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների գումարն է` հաշվետու ժամանակաշրջանի համար:
Օրինակ 26. Ֆիզիկական անձը 2003 թվականի հուլիսին սեփականության իրավունքով ձեռք է բերել ջրային փոխադրամիջոց, որի քաշող շարժիչի հզորությունը 120 ձիաուժ է, իսկ 2011 թվականի հուլիսին սեփականության իրավունքով ձեռք է բերել ձյունագնաց: Գույքահարկի հաշվարկման համար տարեկան դրույքաչափը յուրաքանչյուր ձիաուժի համար սահմանված է 150,0 դրամ: Ջրային փոխադրամիջոցի մասով օրենքով գույքահարկի արտոնություններ սահմանված չեն` Ա=0: 2003 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար տվյալ ջրային փոխադրամիջոցի գույքահարկի գումարը կկազմի` 7500,0 դրամ (120x150,0 դրամ)/12x5): Ձյունագնացի մասով օրենքով գույքահարկի արտոնություններ սահմանված չեն` Ա=0: 2011 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար տվյալ ձյունագնացի գույքահարկի գումարը կկազմի` 7500,0 դրամ (120x150,0 դրամ)/ 12 x 5):
Կազմակերպությունները մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը հաշվետու եռամսյակների համար հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկը գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին են ներկայացնում սույն հրահանգի հավելված N 4-ում բերված ձևով (2011 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակներում ներառելով նաև հարկվող օբյեկտ համարվող ձյունագնացը և մոտոամենագնացը (քվադրոցիկլերը)): Գույքահարկ վճարող կազմակերպությունները 2011 թվականի երկրորդ կիսամյակից սկսած հաշվետու կիսամյակների համար փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկները ներառում են սույն հրահանգի N 5 հավելվածում բերված ձևով գույքահարկի հաշվարկում:
Ֆիզիկական անձինք մինչև 2011 թվականը (ներառյալ) հաշվետու տարիների համար փոխադրամիջոցների համար գույքահարկի հաշվարկները կարող են ներկայացնել սույն հրահանգի N 4 հավելվածում բերված ձևով (2011 թվականի համար ներառելով նաև հարկվող օբյեկտ համարվող ձյունագնացը և մոտոամենագնացը (քվադրոցիկլերը)), իսկ 2012 թվականի և դրան հաջորդող հաշվետու տարիների համար փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկները կարող են ներառվել սույն հրահանգի N 5 հավելվածում բերված ձևով գույքահարկի հաշվարկում:»:
i
10. Հրահանգի 22-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մինչև 2011 թվականի երկրորդ եռամսյակը ներառյալ գույքահարկի հաշվարկված գումարները կազմակերպությունները սույն հրահանգի 23-րդ կետով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր եռամսյակ` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը ներառյալ (2011 թվականի երկրորդ եռամսյակի գույքահարկի վճարման ժամկետն այդ եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ն է (ներառյալ)): 2011 թվականի երկրորդ կիսամյակից սկսած գույքահարկի հաշվարկված գումարները կազմակերպությունները սույն հրահանգի 23-րդ կետով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:»:
i
11. Հրահանգի 23-րդ կետի առաջին նախադասությունը «գույքահարկի» բառից հետո լրացնել «(այդ թվում` սույն հրահանգի 10-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան գույքահարկի չմարված հարկային պարտավորությունների)» բառերով:
i
12. Հրահանգի 24-րդ կետի առաջին նախադասությունը «գույքահարկը» բառից հետո լրացնել «(այդ թվում` սույն հրահանգի 10-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան գույքահարկի չմարված հարկային պարտավորությունները)» բառերով:
i
13. Հրահանգի 31-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կետում նշված արտոնության կիրառման (տրամադրման) համար հիմք է հանդիսանում պետական կառավարման համապատասխան մարմնի (Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրերի վարչության, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի աշխատակազմի գրասենյակի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարության կադրերի բաժնի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կադրերի վարչության, զինկոմիսարիատների) կողմից տրված տեղեկանքը, ուր պարտադիր նշվում է ծառայության տեսակը (պարտադիր ժամկետային), ինչպես նաև ծառայության ժամկետը (սկիզբը և ավարտը), որը շարքային կազմի համար 24 ամիս է, առաջին խմբի պահեստազորի սպաների համար` 2-ից 3 տարի, ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպաների համար` 20 տարի (ներառյալ` ուսման ժամկետը), իսկ ռազմաուսումնական հաստատություններն ավարտած և հետուսումնական պայմանագրային ծառայություն անցնող զինծառայողների համար` նաև ռազմաուսումնական հաստատությունից ստացած դիպլոմի պատճենը:»:
i
14. Հրահանգը 31-րդ կետից հետո լրացնել 31.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ
«31.1. Պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո, գույքահարկից ազատվում են նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք`
1) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտի մասով,
2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտի դեպքում` հարկվող օբյեկտի իրենց բաժնի մասով,
3) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտի մասով, եթե մյուս համասեփականատերերն անչափահաս կամ անաշխատունակ անձինք են:
Նշված անձինք գույքահարկից ազատվում են հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող մեկ շինության մասով, որի հարկման բազան չի գերազանցում 40.0 մլն դրամը (չգերազանցող մասով) և մեկ փոխադրամիջոցի մասով, որի հարկման բազան չի գերազանցում 150 ձիաուժը (չգերազանցող մասով):
Սույն կետում նշված` սեփականության իրավունքով հարկ վճարողին մեկից ավելի շինություն պատկանելու դեպքում արտոնությունը կիրառվում է հարկ վճարողի կողմից ընտրված շինության նկատմամբ, իսկ արտոնությունների կիրառման համար հիմք է ընդունվում անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը` անձին սեփականության իրավունքով պատկանող շինությունների թվաքանակի և գտնվելու վայրերի մասին, ինչպես նաև շինության գտնվելու վայրի (վայրերի) հաշվառող մարմնի կողմից տրված տեղեկանքը` այլ շինության մասով արտոնություն կիրառված չլինելու մասին (բացառությամբ այն դեպքի, երբ հարկվող օբյեկտ հանդիսացող բոլոր շինությունները գտնվում են միևնույն հաշվառող մարմնի տարածքում), իսկ ընդհանուր համատեղ սեփականության դեպքում` նաև համասեփականատեր հանդիսացող անչափահաս անձանց ծննդյան վկայականների պատճենները կամ մյուս համասեփականատերերի անաշխատունակությունը հաստատող տեղեկանքները (հաշմանդամների համար` բնակության վայրի կենսաթոշակային ապահովագրության տարածքային մարմնի կողմից տրված կենսաթոշակի գրքույկը կամ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքը):
Սույն կետով նշված սեփականության իրավունքով հարկ վճարողին մեկից ավելի փոխադրամիջոց պատկանելու դեպքում արտոնությունները կիրառվում են հարկ վճարողի կողմից ընտրված փոխադրամիջոցի մասով, իսկ արտոնությունների կիրառման համար հիմք է ընդունվում ոստիկանության լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը` անձին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի թվաքանակի մասին և (կամ) փոխադրամիջոցի գրանցման վայրի հաշվառող մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը` այլ փոխադրամիջոցների մասով արտոնություններ կիրառված չլինելու մասին, իսկ ընդհանուր համատեղ սեփականության դեպքում` նաև համասեփականատեր հանդիսացող անչափահաս անձանց ծննդյան վկայականների պատճենները կամ մյուս համասեփականատերերի անաշխատունակությունը հաստատող տեղեկանքները (հաշմանդամների համար` բնակության վայրի կենսաթոշակային ապահովագրության տարածքային մարմնի կողմից տրված կենսաթոշակի գրքույկը կամ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքը):
Սույն կետով սահմանված արտոնությունը դադարում է գործել, եթե հարկվող օբյեկտ համարվող գույքը ծառայությունից հետո հանձնվել է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման: Սույն կետով սահմանված արտոնությունը չի կիրառվում այն հարկվող օբյեկտ հանդիսացող գույքի մասով, որը ձեռք է բերվել ծառայությունից հետո:
Օրինակ 31.1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայած և ռազմաուսումնական հաստատություն ավարտած Սարգսյանի պարտադիր ժամկետային ծառայության ժամկետն ավարտվել է 2011 թվականի ապրիլի 5-ին: Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանում է գույքահարկով հարկվող օբյեկտ հանդիսացող երեք շինություններ` Վարդենիս քաղաքում` հասարակական նշանակության, Գյումրի քաղաքում` բնակելի նշանակության, որը հանձնել է վարձակալության և ՈՒջան գյուղում` բնակելի նշանակության շինություն, որը ձեռք է բերել 2012 թվականի հունիսի 20-ին: Տվյալ դեպքում Սարգսյանը չի կարող օգտվել գույքահարկի արտոնությունից, քանի որ շինություններից մեկը հասարակական նշանակության է, մյուսը հանձնել է վարձակալության, իսկ երրորդը ձեռք է բերել պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից (2011 թվականի ապրիլի 5-ից) հետո:
Օրինակ 31.2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայած և ռազմաուսումնական հաստատություն ավարտած Սարգսյանի պարտադիր ժամկետային ծառայության ժամկետն ավարտվել է 2011 թվականի ապրիլի 5-ին: Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանում է գույքահարկով հարկվող օբյեկտ հանդիսացող երեք շինություններ` Վարդենիս քաղաքում` հասարակական նշանակության, Գյումրի քաղաքում` բնակելի նշանակության (կադաստրային արժեքը 54.540.000,0 դրամ) և ՈՒջան գյուղում` ավտոտնակ (կադաստրային արժեքը 5.000.000,0 դրամ): Բոլոր շինությունները Սարգսյանը սեփականության իրավունքով ձեռք է բերել մինչև պարտադիր ժամկետային ծառայության ավարտը (մինչև 2011 թվականի ապրիլի 5-ը): Այս դեպքում Սարգսյանն իրավունք ունի ընտրելու այն շինությունը (ավտոտնակը կամ բնակելի շինությունը), որի մասով ցանկանում է օգտվել օրենքով սահմանված արտոնությունից (Վարդենիս քաղաքում գտնվող շինությունը հասարակական նշանակության է, հետևաբար այդ շինության մասով արտոնություն չի կարող սահմանվել): Սարգսյանը ցանկանում է արտոնություն ստանալ Գյումրի քաղաքում գտնվող շինության մասով, որի համար Գյումրու քաղաքապետարան պետք է ներկայացնի անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը` անձին սեփականության իրավունքով պատկանող շինությունների թվաքանակի և գտնվելու վայրերի մասին, տեղեկանք ՈՒջանի գյուղապետարանից իրեն սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի մասով արտոնությունից չօգտվելու մասին, ռազմաուսումնական հաստատությունից ստացած դիպլոմի պատճենը և պարտադիր ժամկետային ծառայության ավարտը (ծառայության ավարտի ամսաթվի, ամսվա և տարեթվի նշումով) հավաստող փաստաթուղթ: Այս դեպքում, 2011 թվականի համար Գյումրի քաղաքում բնակելի նշանակության շինության համար հաշվարկված գույքահարկի գումարը կկազմի 204375,0 դրամ [(127100+14540000x1%):12x9], արտոնության գումարը կկազմի 95325,0 [(67100+ 10000000x0.6%):12x9], վճարման ենթակա գույքահարկի գումարը կկազմի 109050,0 դրամ (204375-95325), որը ենթակա է վճարման մինչև 2011 թվականի դեկտեմբերի 1-ը:
Օրինակ 31.3. Պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո (ժամկետն ավարտվել է 2011 թվականի ապրիլի 5-ին) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայած և ռազմաուսումնական հաստատություն ավարտած Դավթյանին սեփականության իրավունքով պատկանում է գույքահարկով հարկվող օբյեկտ հանդիսացող երկու փոխադրամիջոցներ Վարդենիս քաղաքում` թեթև մարդատար ավտոմեքենա (5 նստատեղ, շարժիչի հզորությունը 280 ձիաուժ, արտադրման տարեթիվը` 2007 թվական) և բեռնատար ավտոմեքենա: Այս դեպքում Դավթյանն իրավունք ունի ընտրելու այն փոխադրամիջոցը, որի մասով ցանկանում է օգտվել օրենքով սահմանված արտոնությունից: Սարգսյանը ցանկանում է արտոնություն ստանալ մարդատար ավտոմեքենայի մասով: Արտոնության կիրառման համար հիմք է ընդունվում լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը` անձին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցների թվաքանակի մասին և (կամ) փոխադրամիջոցի գրանցման վայրի հաշվառող մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը` այլ փոխադրամիջոցների մասով արտոնություններ կիրառված չլինելու մասին և ռազմաուսումնական հաստատությունից ստացած դիպլոմի պատճենը և պարտադիր ժամկետային ծառայության ավարտը (ծառայության ավարտի ամսաթվի, ամսվա և տարեթվի նշումով) հավաստող փաստաթուղթ, իսկ ընդհանուր համատեղ սեփականության դեպքում` նաև համասեփականատեր հանդիսացող անչափահաս անձանց ծննդյան վկայականների պատճենները կամ մյուս համասեփականատերերի անաշխատունակությունը հաստատող տեղեկանքները (հաշմանդամների համար` բնակության վայրի կենսաթոշակային ապահովագրության տարածքային մարմնի կողմից տրված կենսաթոշակի գրքույկը կամ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքը): 2012 թվականի գույքահարկի պարտավորությունը մեքենայի մասով կկազմի` Գգ= [(280 x 500,0 դրամ) + (280 - 150) x 1000,0 դրամ] x 0,7/12 x 12 = 189000,0 դրամ, արտոնությունը` 150 x 300 = 45000,0 դրամ, վճարման ենթակա գույքահարկի գումարը 144000,0 դրամ:»:
i
15. Հրահանգը N 4 հավելվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ N 5 հավելվածով` համաձայն հավելված 1-ի:
Հավելված 1
ՀՀ կառավարությանն
առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
2011 թվականի դեկտեմբերի 21-ի
N 3280-Ն հրամանի
«Հավելված N 5
«Գույքահարկի հաշվարկման և
վճարման կարգի մասին» հրահանգի
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ
Փաստաթղթի հերթական համարը
N _____________________________________
(լրացվում է հաշվառող մարմնի կողմից)
.___________________________________________________________________.
|ՀՎՀՀ | [1] | ._______________. |
| | | ._______________. |
|____________________________________|_____|________________________|
|Կազմակերպության անվանումը | [2] | |
|____________________________________|_____|________________________|
|Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ)| [3] | |
|անունը, ազգանունը | | |
|____________________________________|_____|________________________|
|Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ)| [4] | .___________________. |
|սոցիալական ապահովության քարտի համարը| | .___________________. |
|____________________________________|_____|________________________|
|Կազմակերպության գտնվելու վայրի | [5] | |
|(ֆիզիկական անձի բնակության վայրը) | | |
|____________________________________|_____|________________________|
|Հեռախոսահամարը | [6] | |
|____________________________________|_____|________________________|
|Հաշվարկի ներկայացման ամսաթիվը | [7] | |
|____________________________________|_____|________________________|
|Հաշվառող մարմնի անվանումը | [8] | |
|____________________________________|_____|________________________|
|Հաշվետու (ճշտման) ժամանակաշրջանը | [9] | | |
|__________________________________________|________________________|
|Չափի միավոր | դրամ |
.___________________________________________________________________.
[1] տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
[2] տողում լրացվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական տեսակը,
[3] տողում լրացվում է ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը և ազգանունը,
[4] տողում լրացվում է ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) սոցիալական ապահովության քարտի համարը,
[5] տողում լրացվում է կազմակերպության (ֆիզիկական անձի) գտնվելու վայրի (բնակության վայրի) հասցեն,
[6] տողում լրացվում է կազմակերպության (ֆիզիկական անձի) աշխատանքային (տան) հեռախոսահամարը,
[7] տողում լրացվում է հաշվառող մարմին գույքահարկի հաշվարկի ներկայացման ամսաթիվը,
[8] տողում լրացվում է հաշվառող մարմնի (համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի) անվանումը,
[9] տողում կազմակերպությունները լրացվում են այն հաշվետու կիսամյակը (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում` այն տարվա կիսամյակը), իսկ ֆիզիկական անձինք` այն հաշվետու տարին (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում` այն տարին), որի համար ներկայացվում է հաշվարկը: Ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում տողի աջ վանդակում կատարվում է «X» նշագրումը:
.____________________________________________________________________.
| ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|____________________________________________________________________|
|Նպատակային|Կադաս- |Գույքա- |Շինու- |Գույքա- |Գույքա- |Հաշվետու|
|նշանակու- |տրային |հարկի |թյունների |հարկի |հարկի |ժամանա- |
|թյունը |արժեքները|դրույ- |հարկվող |գումարը |գումա- |կաշրջանի|
| | |քաչափը |օբյեկտ |հաշվետու|րային |համար |
| | |հաշվետու |համարվելու|ժամանա- |արտոնու-|վճարման |
| | |ժամանակա-|(գույքա- |կաշրջանի|թյուն- |ենթակա |
| | |շրջանի |հարկի |համար |ները |գույքա- |
| | |համար |պարտա- | | |հարկ |
| | | |վորության)| | | |
| | | |ամիսների | | | |
| | | |թիվը | | | |
|__________|_________|_________|__________|________|________|________|
| [10] | [11] | [12] | [13] | [14] | [15] | [16] |
|__________|_________|_________|__________|________|________|________|
| | | | | | | |
|__________|_________|_________|__________|________|________|________|
| | | | | | | |
|__________|_________|_________|__________|________|________|________|
| | | | | | | |
|___________________________________________________________|________|
|ԸՆԴԱՄԵՆԸ [17] | |
.____________________________________________________________________.
1. Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում միևնույն նպատակային նշանակություն ունեցող և հարկվող օբյեկտ համարվելու ամիսների միևնույն թվաքանակ ունեցող շինություններն արտացոլվում են խմբավորված միասնական տողով: Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում միևնույն նպատակային նշանակություն ունեցող, բայց հարկվող օբյեկտ համարվելու ամիսների տարբեր թվաքանակ ունեցող, ինչպես նաև հարկվող օբյեկտ համարվելու ամիսների միևնույն թվաքանակ ունեցող, բայց տարբեր նպատակային նշանակություն ունեցող շինություններն արտացոլվում են առանձին տողով,
[10] սյունակում լրացվում է հարկվող օբյեկտի նպատակային նշանակությունը` հասարակական նշանակության դեպքում լրացվում է 2, իսկ արտադրական նշանակության դեպքում` 3,
[11] սյունակում լրացվում են շինության (շինությունների) կադաստրային արժեքը (կադաստրային արժեքների հանրագումարը),
[12] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի համար գույքահարկի դրույքաչափը: Կազմակերպությունները նշում են հասարակական և արտադրական նշանակության շինությունների գույքահարկի կիսամյակային դրույքաչափը` 0,15 (0,3:2), իսկ ֆիզիկական անձինք` տարեկան դրույքաչափը` 0.3,
[13] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար հասարակական և արտադրական նշանակության շինության (շինությունների) հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը,
[14] սյունակում լրացվում է շինության (շինությունների) հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկված գումարը,
[15] սյունակում լրացվում է հասարակական կամ արտադրական նշանակության շինությունների մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների գումարը` հաշվետու ժամանակաշրջանի համար,
[16] սյունակում լրացվում է հասարակական կամ արտադրական նշանակության շինությունների համար հաշվետու ժամանակաշրջանի վճարման ենթակա գույքահարկի գումարը ([14]- [15]),
[17] տողում լրացվում է հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար հաշվետու ժամանակաշրջանի վճարման ենթակա գույքահարկի ընդհանուր գումարը ([16] սյունակի տողերի հանրագումարը):
._________________________________________________________.
| ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐ |
|_________________________________________________________|
|Կադաս- |Գույքա- |Շինու- |Գույքա- |Գույքա- |Հաշվետու|
|տրային |հարկի |թյունների |հարկի |հարկի |ժամանա- |
|արժեքները|դրույ- |հարկվող |գումարը |գումա- |կաշրջանի|
| |քաչափը |օբյեկտ |հաշվետու|րային |համար |
| |հաշվետու |համարվելու|ժամանա- |արտոնու-|վճարման |
| |ժամանակա-|(գույքա- |կաշրջանի|թյուն- |ենթակա |
| |շրջանի |հարկի |համար |ները |գույքա- |
| |համար |պարտա- | | |հարկ |
| | |վորության)| | | |
| | |ամիսների | | | |
| | |թիվը | | | |
|_________|_________|__________|________|________|________|
| [18] | [19] | [20] | [21] | [22] | [23] |
|_________|_________|__________|________|________|________|
| | | | | | |
|_________|_________|__________|________|________|________|
| | | | | | |
|_________|_________|__________|________|________|________|
| | | | | | |
|________________________________________________|________|
|ԸՆԴԱՄԵՆԸ [24] | |
._________________________________________________________.
2. Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հարկվող օբյեկտ համարվելու ամիսների միևնույն թվաքանակ ունեցող շինություններն արտացոլվում են խմբավորված միասնական տողով: Հարկվող օբյեկտ համարվելու ամիսների տարբեր թվաքանակ ունեցող շինություններն արտացոլվում են առանձին տողով,
[18] սյունակում լրացվում է ավտոտնակի (ավտոտնակների) կադաստրային արժեքը (կադաստրային արժեքների հանրագումարը),
[19] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի համար գույքահարկի դրույքաչափը: Կազմակերպությունները լրացնում են ավտոտնակների գույքահարկի կիսամյակային դրույքաչափը` 0,1 (0,2:2), իսկ ֆիզիկական անձինք` տարեկան դրույքաչափը` 0,2,
[20] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար ավտոտնակի (ավտոտնակների) հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը,
[21] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ավտոտնակի (ավտոտնակների) հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկված գումարը,
[22] սյունակում լրացվում է ավտոտնակների համար օրենքով սահմանված արտոնությունների գումարը` հաշվետու ժամանակաշրջանի համար,
[23] սյունակի տողերում լրացվում է ավտոտնակների համար հաշվետու ժամանակաշրջանի վճարման ենթակա գույքահարկի գումարը ([21]- [22]),
[24] տողում լրացվում է ավտոտնակների համար հաշվետու ժամանակաշրջանի վճարման ենթակա գույքահարկի ընդհանուր գումարը ([23] սյունակի տողերի հանրագումարը),
.________________________________________________________________.
| ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՅԼ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐԻ, |
| ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ) ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|________________________________________________________________|
| [25] | [26] | [27] | [28] | [29] | [30] |
|___________|__________|__________|__________|_________|_________|
| | | | | | |
|___________|__________|__________|__________|_________|_________|
| | | | | | |
|___________|__________|__________|__________|_________|_________|
| | | | | | |
|___________|__________|__________|__________|_________|_________|
| | | | | | |
|______________________________________________________|_________|
|ԸՆԴԱՄԵՆԸ [31] | |
.________________________________________________________________.
[25] սյունակի տողերում առանձին-առանձին լրացվում են «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների տեսակները և հասցեները,
[26] սյունակում լրացվում են համապատասխան շինությունների կադաստրային արժեքները,
[27] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար համապատասխան շինությունների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը,
[28] սյունակում լրացվում են «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված տարեկան դրույքաչափերով հաշվարկված հաշվետու ժամանակաշրջանի գույքահարկի համապատասխան գումարները (հաշվի առնելով նաև հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար նշված շինությունների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը): Կազմակերպությունները լրացնում են գույքահարկի կիսամյակային գումարը, իսկ ֆիզիկական անձինք` գույքահարկի տարեկան գումարը,
[29] սյունակում լրացվում են համապատասխան շինությունների մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների գումարները` հաշվետու ժամանակաշրջանի համար,
[30] սյունակի տողերում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի վճարման ենթակա գումարները ([29]-[28]),
[31] տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում համապատասխան շինությունների համար վճարման ենթակա գույքահարկի գումարը ([30] սյունակի տողերի հանրագումարը),
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐ
._____________________________________________________________________.
|Փոխադրամիջոցի անվանումը |Փոխա-|Ավտո-|Գույ-|Հաշ- |Գույ-|Հաշ- |Ջրային|
|__________________________|դրա- |մոբի-|քա- |վետու|քա- |վետու|փոխա- |
|Ավտոմոբիլային |Մո- |Փոխա|միջո-|լային|հարկի|ժամա-|հարկի|ժամա-|դրա- |
|տրանսպորտի |տո- |դրա-|ցի |տրանս|հաշ- |նակա-|գու- |նակա-|միջոց,|
|միջոցներ, այդ |ցիկ-|միջո|քաշող|պորտի|վարկ-|շրջա-|մարա-|շրջա-|ձյու- |
|թվում |լետ-|ցի |շար- |միջո-|ման |նի |յին |նի |նագնաց|
|________________|ներ |պետա|ժիչի |ցի |համար|համար|արտո-|համար|և |
|Մին- |10 և |Բեռ-| |կան |հզո- |թո- |հաշ- |գույ-|նու- |վճար-|մոտո- |
|չև |ավելի|նա- | |համա|րու- |ղարկ-|վետու|քա- |թյուն|ման |ամենա-|
|10 |նստա-|տար | |րա- |թյու-|ման |ժամա-|հարկի|ները |ենթա-|գնաց |
|նստա-|տեղ |(բեռ| |նիշը|նը |տարե-|նակա-|հաշ- | |կա |(քվադ-|
|տեղ |ունե-|նա- | | |(ձիա-|թիվը |շրջա-|վարկ-| |գույ-|րո- |
|ունե-|ցող |ուղե| | |ուժ) | |նի |ված | |քա- |ցիկլ) |
|ցող |մար- |վորա| | | | |ամիս-|գու- | |հարկի| |
|մարդա|դա- |տար)| | | | |ների |մարը | |գու- | |
|տար |տար |ավտո| | | | |թիվը | | |մարը | |
|ավտո-|ավտո-|մե- | | | | | | | | | |
|մեքե |մեքե-|քենա| | | | | | | | | |
|նաներ|նաներ|ներ | | | | | | | | | |
|_____|_____|____|____|____|_____|_____|_____|_____|_____|_____|______|
|[32] |[33] |[34]|[35]|[36]|[37] |[38] |[39] |[40] |[41] |[42] | [43] |
|_____|_____|____|____|____|_____|_____|_____|_____|_____|_____|______|
| | | | | | | | | | | | |
|_____|_____|____|____|____|_____|_____|_____|_____|_____|_____|______|
| | | | | | | | | | | | |
|_____|_____|____|____|____|_____|_____|_____|_____|_____|_____|______|
| | | | | | | | | | | | |
|_____|_____|____|____|____|_____|_____|_____|_____|_____|_____|______|
| | | | | | | | | | | | |
|______________________________________________________________|______|
|ԸՆԴԱՄԵՆԸ [44] | |
._____________________________________________________________________.
[32] սյունակում լրացվում է մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի անվանումը և մակնիշը,
[33] սյունակում լրացվում է 10 և ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի անվանումը և մակնիշը,
[34] սյունակում լրացվում է բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի անվանումը և մակնիշը,
[35] սյունակում լրացվում է մոտոցիկլետի անվանումը և մակնիշը,
[36] սյունակում լրացվում է ջրային փոխադրամիջոցի, ձյունագնացի և մոտոամենագնացի (քվադրոցիկլի) անվանումը և մակնիշը,
[37] սյունակում լրացվում է փոխադրամիջոցի պետական համարանիշը,
[38] սյունակում լրացվում է փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ): Փոխադրամիջոցների քաշող շարժիչի հզորությունը կիլովատտներով արտահայտված լինելու դեպքում կիլովատտներով արտահայտված հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից,
[39] սյունակում լրացվում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը,
[40] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար փոխադրամիջոցի հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը,
[41] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված գույքահարկի գումարը,
[42] սյունակում լրացվում են օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների գումարները` հաշվետու ժամանակաշրջանի համար,
[43] սյունակի տողերում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի համար վճարման ենթակա գույքահարկի գումարը ([41]- [42]),
[44] տողում լրացվում է փոխադրամիջոցների համար հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա գույքահարկի գումարը ([43] սյունակի տողերի հանրագումարը),
._____________________________________________________________________.
|ԸՆԴԱՄԵՆԸ [45] | |
._____________________________________________________________________.
[45] տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի համար վճարման ենթակա գույքահարկի ընդհանուր գումարը ([17]+[24]+ [31]+ [44]).
._____________________________________________________________________.
|Գույքահարկի գծով ժամկետային արտոնությունները [46] | |
._____________________________________________________________________.
[46] տողում օրենքով սահմանված կարգով ժամկետային արտոնություն սահմանված լինելու դեպքում լրացվում է վճարման ենթակա գույքահարկի գումարի հետաձգման վերջին ժամկետը:
3. Գույքահարկի գծով օրենքով սահմանված արտոնությունների առկայության դեպքում հաշվարկի հետ ներկայացվում է նաև արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթը (կամ պատճենը):
.____________________________________________________________________.
|Տեղեկություններ ընդհանուր համասեփականատերերի վերաբերյալ [47] |
|____________________________________________________________________|
|ընդհանուր |համասեփակա-|համասեփակա-|համասեփականատեր|ընդհանուր |
|սեփականություն|նատեր |նատեր |ֆիզիկական |բաժնային |
|հանդիսացող |կազմակեր- |կազմակեր- |անձանց |սեփականության|
|շինության |պության |պության |սոցիալական |դեպքում` |
|տեսակը և |(ֆիզիկական |(ֆիզիկական |ապահովության |բաժնեմասի |
|հասցեն |անձի) |անձի) |քարտերի |չափը |
| |անվանումը |գտնվելու |համարները | |
| |(անունը, |վայրը |(առկայության | |
| |ազգանունը) |(բնակության|դեպքում) | |
| | |վայրը) | | |
|______________|___________|___________|_______________|_____________|
| | | | | |
|______________|___________|___________|_______________|_____________|
| | | | | |
|______________|___________|___________|_______________|_____________|
| | | | | |
.____________________________________________________________________.
[47] բաժինը լրացվում է, եթե կազմակերպությունը հանդիսանում է համասեփականատեր
._____________________________________________________________________.
|Նշում ......................................... հաշվետու | |
|ժամանակաշրջանում ֆիզիկական անձանց (անհատ ձեռնարկատերերին) | |
|պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի նկատմամբ սեփականության| |
|իրավունքի ձեռքբերման մասին [48]| |
._____________________________________________________________________.
[48] բաժինը լրացվում է, եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում սեփականության իրավունք է ձեռք բերվել ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատերերին) պատկանող, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ հանդիսացող որևէ փոխադրամիջոցի կամ շինության նկատմամբ: Այդ դեպքում տողի աջ վանդակում կատարվում է «X» նշագրումը:
Կ. Տ.
Տնօրեն (անհատ ձեռնարկատեր) _________________ ______________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
Գլխավոր հաշվապահ _________________ ______________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
4. Հաշվարկը լրացվում է երկու օրինակից, որոնք ներկայացվում են համապատասխան հաշվառող մարմին: Հաշվառող մարմնի կողմից գրանցվելուց հետո հաշվարկի մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:»: