040.0776.270605
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 մայիսի 2005 թվականի N 776-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների 6-րդ հոդվածներին համապատասխան և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի`
i
1) Այգեբացի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 1՛ հավելվածների,
2) Արևիկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 2 և 2՛ հավելվածների,
3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 03.12.09 թիվ 1418-Ն որոշում)
4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 03.12.09 թիվ 1418-Ն որոշում)
4) Բագրավանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 4 և 4՛ հավելվածների,
5) Գեղանիստի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 5 և 5՛ հավելվածների,
6) Գետքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 6 և 6՛ հավելվածների,
7) Գետափի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 7 և 7՛ հավելվածների,
8) Գուսանագյուղի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 8 և 8՛ հավելվածների,
9) Իսահակյանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 9 և 9՛ հավելվածների,
10) Լանջիկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 10 և 10՛ հավելվածների,
11) Լուսակերտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 11 և 11՛ հավելվածների,
12) Կապսի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 12 և 12՛ հավելվածների,
13) (13-րդ ենթակետն ուժը կորցրել է 03.12.09 թիվ 1418-Ն որոշում)
14) Հայկավանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 14 և 14՛ հավելվածների,
15) (15-րդ ենթակետն ուժը կորցրել է 03.12.09 թիվ 1418-Ն որոշում)
16) Մեղրաշենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 16 և 16՛ հավելվածների,
17) (17-րդ ենթակետն ուժը կորցրել է 03.12.09 թիվ 1418-Ն որոշում)
18) (18-րդ ենթակետն ուժը կորցրել է 03.12.09 թիվ 1418-Ն որոշում)
19) Շիրակի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 19 և 19՛ հավելվածների,
20) Ջաջուռի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 20 և 20՛ հավելվածների,
21) (21-րդ ենթակետն ուժը կորցրել է 03.12.09 թիվ 1418-Ն որոշում)
22) Սարատակի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 22 և 22՛ հավելվածների,
23) (23-րդ ենթակետն ուժը կորցրել է 03.12.09 թիվ 1418-Ն որոշում)
24) Վարդաքարի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 24 և 24՛ հավելվածների,
25) Տուֆաշենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 25 և 25՛ հավելվածների,
26) Փանիկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 26 և 26՛ հավելվածների,
27) Քարաբերդի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 27 և 27՛ հավելվածների:
(1-ին կետը փոփ. 03.12.09 թիվ 1418-Ն որոշում)
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ` սույն որոշմամբ սահմանված համայնքների հողային հաշվեկշիռներում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ
_________________________________
i
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում
(3, 3.1, 4, 4.1, 13.13.1, 15, 15.1, 17, 17.1, 18, 18.1, 21, 21.1,
23, 23.1 հավելվածներն ուժը կորցրել են 03.12.09 թիվ 1418-Ն որոշում)