(ուժը կորցրել է 06.04.17 թիվ 346-Ն որոշում)
i
040.1304.271003
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» հոկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հոկտեմբերի 2003 թվականի N 1304-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետերի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին տեղեկատվության ստացման և ազդարարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2003 թվականի հոկտեմբերի 16-ի
N 1304-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվության ստացումը և ազդարարումը:
2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
i
ա) տեղական նշանակության արտակարգ իրավիճակ` արտակարգ իրավիճակ, որի խոցման գործոնները չեն տարածվել կազմակերպության ու հիմնարկի տարածքից դուրս.
բ) համայնքային նշանակության արտակարգ իրավիճակ` արտակարգ իրավիճակ, որի խոցման գործոնները չեն տարածվել քաղաքային (բացառությամբ Երևան քաղաքի) ու գյուղական համայնքների տարածքից դուրս.
գ) մարզային նշանակության արտակարգ իրավիճակ` արտակարգ իրավիճակ, որի խոցման գործոնները չեն տարածվել մարզի կամ Երևան քաղաքի վարչական շրջանի տարածքից դուրս.
դ) հանրապետական նշանակության արտակարգ իրավիճակ` արտակարգ իրավիճակ, որի խոցման գործոնները տարածվել են երկու մարզերի կամ Երևան քաղաքի երկու և ավելի վարչական շրջանների տարածքներում.
ե) անդրսահմանային նշանակության արտակարգ իրավիճակ` արտակարգ իրավիճակ, որի խոցման գործոնները դուրս են եկել Հայաստանի Հանրապետության տարածքից կամ արտակարգ իրավիճակ, որը ծագել է այլ երկրում և ներգործություն է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում:
(2-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)
i
3. Արտակարգ իրավիճակների սպառնալիքի և առաջացման մասին Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին ու բնակչությանը տեղեկատվության և ազդարարման նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում կազմակերպվում է շուրջօրյա օպերատիվ հերթապահություն:
Արտակարգ իրավիճակների սպառնալիքի և առաջացման մասին պետական կառավարման մարմինների ազդարարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:
(3-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)
4. Պետական կառավարման մարմինների ղեկավարներն արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվությունը հաղորդում են Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարաին:
(4-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)
5. Արտակարգ իրավիճակների սպառնալիքի և առաջացման մասին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը բանավոր զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին, որից հետո սեղմ ժամկետում ներկայացնում է գրավոր առաջարկություն` արտակարգ իրավիճակի կանխարգելման և հետևանքների վերացման վերաբերյալ:
(5-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)
6. Արտակարգ իրավիճակների սպառնալիքի և առաջացման մասին տեղեկատվությունը հաղորդվում է`
ա) տեղական նշանակության արտակարգ իրավիճակի դեպքում` կազմակերպության ղեկավարը` համայնքի ղեկավարին (Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարին) և մարզպետին: Հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտի ղեկավարը` մարզպետին (Երևանի քաղաքապետին), համապատասխան ոլորտի լիազոր պետական կառավարման մարմնի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային ստորաբաժանման պետին.
բ) համայնքային նշանակության արտակարգ իրավիճակի դեպքում` համայնքի ղեկավարը` մարզպետին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային ստորաբաժանման պետին, իսկ Երևան վարչական շրջանի ղեկավարը` Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային ստորաբաժանման պետին.
գ) մարզային և համայնքային նշանակության արտակարգ իրավիճակի դեպքում` մարզպետը (Երևանի քաղաքապետը)` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության վարչապետին.
դ) հանրապետական և անդրսահմանային նշանակության արտակարգ իրավիճակի դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմինների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության վարչապետին:
(6-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)
7. Արտակարգ իրավիճակների առաջացման և դրանց հետևանքների վերացման ընթացքում տեղեկատվության հաղորդման տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը:
8. Արտակարգ իրավիճակների առաջացման և դրանց հետևանքների վերացման ընթացքում տեղեկատվության հաղորդման համար պետական կառավարման մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարները կարող են օգտագործել կապի առկա բոլոր հնարավոր ձևերն ու միջոցները:
i
9. Տեղեկատվության ստացման և ազդարարման փաստաթղթերի ձևերը, ազդարարման ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը:
(9-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)
10. Արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվության հավաստիության և օպերատիվության համար պատասխանատվություն են կրում սույն կարգի 3-րդ կետում նշված մարմինների ղեկավարները` օրենքով սահմանված կարգով: