(ուժը կորցրել է 24.11.10 թիվ 1640-Ն որոշում)
i
110.0619.040903
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«04» 09 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11003267
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
25 օգոստոսի 2003 թվականի N 619-Ն
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ սովորողների ընդունելության կարգը»:
2. Հանրակրթության վարչությանը /պետ` Ն. Ղուկասյան/, օրենսդրության և իրավաբանական վարչությանը` /Է. Սանթրոսյան/ ` վերոնշյալ «Կարգը» ներկայացնել պետական գրանցման:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 1998 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցի ընդունելության կարգը հաստատելու մասին» թիվ 148-Մ և 2003 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ ընդունելության և աշակերտների տեղափոխության կարգը հաստատելու մասին» N 489-Ն հրամանները:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Թոփուզյանին:
Հաստատում եմ`
ՀՀ կրթության և գիտության
նախարար Ս. Երիցյան
«25» 08. 2003թ.
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
Սույն կարգը ընդունվում է Հայաստանի Հանրապետության «Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետի, 38-րդ հոդվածի 3-րդ կետի, 39-րդ հոդվածի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագիր» օրենքի 6-րդ բաժնի 2-րդ ենթաբաժնի, 14-րդ, 15-րդ 21-րդ կետերի, 3-րդ ենթաբաժնի 15-րդ, 16-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002թ-ի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման հավելված N 3-ի 21 -րդ կետի, «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, պետական հատուկ ուսումնական հաստատությունների տիպերը սահմանելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական հատուկ ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2179-Ն որոշման հավելված N 3-ի 23-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ-ի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579 -Ն որոշման հավելված 10-րդ կետի ա) ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի հունիսի 14-ի «Պետական հիմնարկներին տրամադրվող տարածքների հաշվարկման նորմատիվները հաստատելու մասին» N 532 որոշման N 1 և N 2 նորմատիվների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ-ի հուլիսի 23-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. մարտի 13-ի N 111 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 913-Ն որոշման հավելվածի 4 -րդ կետի համաձայն:
ԵՐԵԽԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ` ԴՊՐՈՑ, ՎԱՐԺԱՐԱՆ, ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ)
i
1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցի առաջին դասարան ընդունվում են տվյալ օրացուցային տարում վեց տարին լրացած երեխաները: Ընդունելությունը դպրոցում, որպես կանոն, կազմակերպվում է տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը:
(1-ին կետը փոփ. 11.12.07 թիվ 1218-Ն հրաման)
2. Մարզպետարանի /Երևանի քաղաքապետարանի/ համայնքի (թաղապետարանի)/ կրթության ստորաբաժանումը /այսուհետ` վարչություն, բաժին/ յուրաքանչյուր պետական դպրոցի համար որոշում է դրա սպասարկման տարածքը: Պետական հանրակրթական դպրոցի տնօրինությունը պարտավոր է տվյալ տարածքում բնակվող դպրոցահասակ բոլոր երեխաներին ընդունել դպրոց` ապահովելով օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան պայմաններ: Սպասարկման տարածքից դուրս բնակվող և տվյալ հանրակրթական դպրոցում սովորող եղբայր կամ քույր ունեցող երեխայի ընդունելությունը տվյալ դպրոց կատարվում է ծնողի ցանկությամբ: Մնացած դեպքերում, հանրակրթական դպրոցի սպասարկման տարածքից դուրս բնակվող երեխայի ընդունելությունը թույլատրվում է օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան պայմանների առկայության դեպքում:
3. Պետական դպրոց ընդունելության ժամանակ երեխայի գիտելիքների ստուգում չի թույլատրվում (բացառությամբ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքերի):
4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի ընդունելությունը հանրակրթական դպրոց կատարվում է ընդհանուր հիմունքներով:
i
5. Ազգային փոքրամասնությանը պատկանող քաղաքացու երեխաների ընդունելությունը հանրակրթական դպրոց կատարվում է երեխայի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում /դասարանում/, իսկ դրա բացակայության դեպքում` ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչները):
(5-րդ կետը փոփ. 11.12.07 թիվ 1218-Ն հրաման)
6. Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց երեխաների ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչները):
i
7. Հանրակրթական դպրոց ընդունելության համար երեխայի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) դպրոց է ներկայացնում.
ա) դիմում
բ) 2 լուսանկար
գ) երեխայի ծննդյան վկայականի պատճենը` տնօրենի «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ,
դ) տեղեկանք երեխայի առողջության մասին (սպասարկող բուժհիմնարկից):
ե) դպրոցից -դպրոց աշակերտի փոխադրման թերթիկը (առաջինից բարձր դասարաններ ընդունվելու համար)
զ) աշակերտի անձնական գործը (առաջինից բարձր դասարաններ ընդունվելու համար):
(7-րդ կետը փոփ. 11.12.07 թիվ 1218-Ն հրաման)
i
8. Հատուկ դպրոցի առաջին դասարան ընդունվում են տվյալ օրացուցային տարում վեց տարին լրացած և ավելի բարձր տարիքի (մինչև 12 տարեկան) դպրոց չհաճախած երեխաները: Ընդունելությունը հատուկ դպրոցներ, որպես կանոն (բացի հակասոցիալական վարք դրսևորած երեխաների հատուկ դպրոցից) կազմակերպվում է տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը:
(8-րդ կետը փոփ. 11.12.07 թիվ 1218-Ն, 25.01.08 թիվ 48-Ն հրամաններ)
i
9. Ընդունելությունը արտակարգ ընդունակություններ դրսևորած (այդ թվում` երաժշտության, գեղարվեստի, սպորտի ոլորտներում), երեխաների դպրոց կատարվում է գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգման արդյունքների հիման վրա` դպրոցի կողմից սահմանված կարգով և ժամկետներում:
(9-րդ կետը փոփ. 25.01.08 թիվ 48-Ն հրաման)
i
10. Հատուկ դպրոց ընդունելության համար երեխայի ծնողը` (նրա օրինական ներկայացուցիչը) դպրոց է ներկայացնում.
ա) դիմում
բ) տարածքային կառավարման պետական մարմնի կողմից տրված կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագիրը (բացառությամբ հակասոցիալական վարք դրսևորած երեխաների հատուկ դպրոցի)
գ) 2 լուսանկար
դ) երեխայի ծննդյան վկայականի պատճենը` տնօրենի «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ,
ե) տեղեկանք երեխայի առողջության մասին (սպասարկող բուժհիմնարկից):
զ) դպրոցից -դպրոց աշակերտի փոխադրման թերթիկը (առաջինից բարձր դասարաններ ընդունվելու համար)
է) աշակերտի անձնական գործը (առաջինից բարձր դասարաններ ընդունվելու համար):
(10-րդ կետը փոփ. 11.12.07 թիվ 1218-Ն, 25.01.08 թիվ 48-Ն հրամաններ)
11. Հիմնական կրթության վկայական ստացած բոլոր աշակերտներն իրավունք ունեն ուսումը շարունակելու նույն դպրոցի 9-րդ դասարանում:
12. Ավագ դպրոց ընդունվելիս երեխայի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) ներկայացնում է սույն կարգի 7-րդ կամ 10-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը և հիմնական կրթության վկայականի բնօրինակը:
13. Այլ հանրակրթական կամ հատուկ դպրոցի, կամ նույն դպրոցի ընդհանուր և արհեստագործական հոսքերով դասարաններում, արհեստագործական հոսքով ավագ դպրոցներում ընդունելության (ուսումը շարունակելու) ժամանակ գիտելիքների ստուգում չի թույլատրվում:
14. Ավագ դպրոցի այլ հոսքերում և վարժարաններում ընդունելությունը կատարվում է դպրոցի (վարժարանի) սահմանած կարգով` գիտելիքների ստուգման միջոցով:
15. Հայաստանի Հանրապետության միևնույն մարզի (համայնքի) ներսում կամ մի մարզի հանրակրթական դպրոցից այլ մարզի հանրակրթական դպրոց սովորողի ընդունելությունը կատարվում է ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) ցանկությամբ, պահպանելով սույն կարգի 2-րդ կետով նախատեսված պայմանները: Ընդունելությունը հաշվառվում է համապատասխան մարզպետարանի /Երևանի քաղաքապետարանի/ կրթության վարչությունում (բաժնում):
16. Հատուկ դպրոցից հանրակրթական դպրոց աշակերտի ընդունելությունը կատարվում է` սույն կարգի 2, 11, 12, 13, 14, կետերի պահանջների պահպանմամբ: Դասարանի համապատասխանությունը որոշվում է ըստ ուսումնական ծրագրերի համարժեքության:
17. Այլ երկրներից երեխաների ընդունելությունը հանրապետության դպրոցների համապատասխան դասարանները կատարվում է ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա` պահպանելով սույն կարգի 1, 2 կետով նախատեսված պայմանները: Ընդունելությունը հաշվառվում է մարզի կրթության վարչությունում, բաժնում:
Դասարանը որոշվում է` սույն կարգի 12-րդ կետի պահանջի պահպանմամբ, իսկ հիմնական և տարրական դպրոցներում` տնօրենի հրամանով ստեղծված առարկայական հանձնաժողովների կողմից գիտելիքների համարժեքության արդյունքների որոշման հիման վրա:
i
18. 1-ին և 2-րդ դասարանները այլ երկրներում ռուսերենով /կամ այլ օտար լեզվով/ ուսուցմամբ դպրոցներում /դասարանում/ սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս ուսումը շարունակում են հայերենով ուսուցմամբ համապատասխան դասարանում:
(18-րդ կետը փոփ. 11.12.07 թիվ 1218-Ն հրաման)
19. ՈՒսումնառության ընթացքում առնվազն 6 տարի անընդմեջ այլ երկրներում ռուսերենով /կամ այլ օտար լեզվով/ ուսուցմամբ դպրոցներում /դասարաններում/ սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են ուսումը շարունակել ռուսերենով /կամ այլ օտար լեզվով/ ուսուցմամբ համապատասխան դասարաններում: Մնացած դեպքերում այլ երկրներում ռուսերենով /կամ այլ օտար լեզվով/ ուսուցմամբ դպրոցներում /դասարաններում/ սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են մինչև ուսումնական տարվա ավարտը, իսկ երկրորդ կիսամյակում վերադառնալիս մինչև հաջորդ ուսումնական տարվա ավարտը սովորել ռուսերեն /կամ այլ օտար լեզվով/ ուսուցմամբ դասարանում` այդ ընթացքում հայերենի իմացությունը ապահովելու և սահմանված ժամկետը լրանալուց հետո հայերենով ուսուցմամբ դասարան տեղափոխվելու պայմանով:
(19-րդ կետը փոփ. 11.12.07 թիվ 1218-Ն հրաման)
20. Հանրակրթական դպրոցից հատուկ դպրոց ընդունելությունը կատարվում է ըստ սույն կարգի 10-րդ կետի` պահպանելով դասարանի համապատասխանությունը ըստ ուսումնական ծրագրի: