Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

2 օգոստոսի 2022 թվականի N 49-Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հոգեբուժական օգնության և սպասարկման կազմակերպման ու իրականացման չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2022 թվականի օգոստոսի 2-ի

թիվ 49-Ն հրամանի

 

ՉԱՓՈՐՈՇԻՉ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշչով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հոգեբուժական օգնության և սպասարկման կազմակերպման ու իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հոգեբուժական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հոգեբուժական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի գործունեության լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում, Առողջապահության նախարարության հետ կնքած պայմանագրով նախատեսված` «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված տեսակների և ծավալների շրջանակներում:

 

2. ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 

3. Արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնությունը և սպասարկումը պետական պատվերի շրջանակներում իրականացվում է արտահիվանդանոցային ձևով հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրող` սույն չափորոշչի 2-րդ կետով սահմանված հոգեբուժական կազմակերպությունների կողմից, որոնք իրականացնում են Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում ներառված արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման գործառույթներ:

4. Հայաստանի Հանրապետության այն տարածաշրջաններում, որտեղ չեն գործում սույն չափորոշչի 3-րդ կետում նշված հոգեբուժական կազմակերպությունները, արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների (այսուհետ` ԱԱՊ կազմակերպություն) հոգեբուժական կաբինետների միջոցով:

5. Այն դեպքերում, երբ ԱԱՊ կազմակերպությունում բացակայում է հոգեբուժական կաբինետը, ԱԱՊ կազմակերպության բժիշկները (տեղամասային թերապևտ, տեղամասային մանկաբույժ, ընտանեկան բժիշկ) իրականացնում են բնակչության շրջանում հոգեկան և վարքային խանգարումների վաղ հայտնաբերում ու կանխարգելում:

6. Առողջապահության նախարարության կողմից պետության կարիքների համար կենտրոնացված կարգով ձեռք բերվող հոգեմետ (հոգեներգործուն) դեղերով անվճար ապահովումն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին իրականացվում է արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրող կազմակերպության բժիշկ-հոգեբույժի կողմից տրված եզրակացության հիման վրա:

7. Սույն չափորոշչի 6-րդ կետում նշված եզրակացությամբ նշանակված հոգեմետ (հոգեներգործուն) դեղերը դուրս են գրվում արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրող կազմակերպության բժիշկ-հոգեբույժի կամ ԱԱՊ կազմակերպության բժշկի (տեղամասային թերապևտ, տեղամասային մանկաբույժ, ընտանեկան բժիշկ) կողմից:

8. Արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող անձինք ԱԱՊ կազմակերպության բժշկի (տեղամասային թերապևտ, տեղամասային մանկաբույժ, ընտանեկան բժիշկ) կողմից էլեկտրոնային ուղեգրմամբ ուղեգրվում են սույն չափորոշչի 3-րդ կետում նշված հոգեբուժական կազմակերպություններ` կցելով ամբուլատոր բժշկական քարտից քաղվածք:

9. Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման Հավելված N 1-ի 22-րդ կետով նախատեսված հետազոտությունների շրջանակներում հոգեբուժական խորհրդատվական բժշկական օգնության տրամադրումն իրականացվում է սույն չափորոշչի 3-րդ կետում նշված հոգեբուժական կազմակերպությունների երեխաների և դեռահասների բժիշկ-հոգեբույժի կողմից:

 

3. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 

10. Հիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնությունը և սպասարկումը պետական պատվերի շրջանակներում իրականացվում է հիվանդանոցային ձևով հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրող` սույն չափորոշչի 2-րդ կետով սահմանված հոգեբուժական կազմակերպությունների կողմից, որոնք իրականացնում են Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում ներառված հիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման գործառույթներ:

11. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է.

1) անձի հաշվառման վայրի արտահիվանդանոցային ձևով հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրող հոգեբուժական կազմակերպության ուղեգրով.

2) անձի արտահիվանդանոցային շարունակական բուժում և հսկողություն իրականացնող հոգեբուժական կազմակերպության ուղեգրով.

3) անհետաձգելի հոգեբուժական օգնություն և սպասարկում պահանջող դեպքերում` շտապ բժշկական օգնության ծառայության ուղեգրով կամ հոգեբուժական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացությամբ.

4) զորակոչային տարիքի անձանց համար (հիվանդանոցային պայմաններում հետազոտումը, բժշկական փորձաքննությունը և բուժումը)` տարածքային զինվորական կոմիսարի ստորագրությամբ և կնիքով վավերացված ուղեգրով, իսկ զորակոչերի միջև ընկած ժամանակահատվածում` նաև ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության կողմից տրված ուղեգրով` տարածքային զինվորական կոմիսարի գրավոր համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման հավելված 1-ով սահմանված կարգով, ընդ որում ուղեգրումը կարող է իրականացվել նաև էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով.

5) հիվանդանոցային պայմաններում դատահոգեբուժական փորձաքննության անցկացման դեպքում` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերով սահմանված դեպքերում և կարգով` համապատասխան իրավասություն ունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի որոշմամբ.

6) բժշկական հսկողության կամ բուժման կամ որպես անվտանգության միջոց անձին հոգեբուժական կազմակերպություն տեղավորելու դեպքում` բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու մասին դատարանի դատավճռի համաձայն.

7) անձին` մեկ հիվանդանոցային կազմակերպությունից մյուս հիվանդանոցային կազմակերպություն տեղափոխման դեպքում` համապատասխան էպիկրիզի համաձայն.

12. Անձին հոգեբուժական կազմակերպություն հոսպիտալացնելիս պահանջվում է

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը (մինչև 18 տարեկան երեխաների դեպքում` ծննդյան վկայականը կամ անձնագիրը) կամ նույնականացման քարտը (բացառությամբ` անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող դեպքերի, երբ անձի մոտ բացակայում են անձը հաստատող փաստաթղթերը):

i

13. Այն դեպքում, երբ հոգեբուժական կազմակերպությունում ազատ մահճակալների կամ անձի հիվանդանոցային ձևով հետազոտության կամ բուժման անհրաժեշտության բացակայության պատճառով հոգեբուժական կազմակերպությունը հրաժարվում է ընդունել սույն չափորոշչի 11-րդ կետով սահմանված դեպքերում (բացառությամբ սույն չափորոշչի 11-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված դեպքերի) դիմած անձին, մերժող հոգեբուժական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժիշկը համապատասխան գրառում է կատարում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 44-Ն հրամանի հավելված 2-ի Ձև N 2-ով հաստատված ամբուլատոր պացիենտների հաշվառման մատյանում, իսկ շտապ բժշկական օգնության բրիգադի կողմից բժշկական կազմակերպություն տեղափոխված պացիենտի դեպքում նաև գրառում է կատարում և ստորագրում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 10-ի N 27-Ն հրամանի հավելվածի Ձև 1-ով նախատեսված շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկի ստացիոնար տեղափոխմանը վերաբերող հատվածում կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 10-ի N 27-Ն հրամանի հավելվածի Ձև 3-ով նախատեսված «Ուղեկցող թերթիկի» համապատասխան հատվածում` նշելով հոսպիտալացման մերժման հիմքը:

14. Հիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնության և սպասարկման նպատակով հոսպիտալացված անձանց հոսպիտալացման նույն օրը (ոչ աշխատանքային օրերին` հաջորդ աշխատանքային օրը, բացառությամբ սույն չափորոշչի 18-րդ կետում նշված դեպքում) կատարվում են հետևյալ հետազոտությունները.

1) թերապևտի զննում,

2) էլեկտրասրտագրություն,

3) արյան ընդհանուր քննություն,

4) մեզի ընդհանուր քննություն,

5) արյան մեջ գլյուկոզայի մակարդակի որոշում:

i

15. Սույն չափորոշչի 14-րդ կետով սահմանված հետազոտության արդյունքները թերապևտը գրանցում է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 26-ի թիվ 25-Ն հրամանով հաստատված հոգեբուժական կազմակերպությունում հոգեբուժական օգնություն և սպասարկում ստացող անձի հիվանդության պատմագրում (այսուհետ` Պատմագիր):

16. Անհրաժեշտության դեպքում, թերապևտի գրավոր հիմնավորմամբ, կարող են իրականացվել նեղ մասնագիտական հետազոտություններ, որոնց արդյունքները նեղ մասնագետի կողմից գրանցվում են Պատմագրում:

17. Անհրաժեշտության դեպքում, թերապևտի կամ նեղ մասնագետի գրավոր հիմնավորմամբ կարող են իրականացվել լաբորատոր-գործիքային ախտորոշիչ այլ հետազոտություններ, որոնց արդյունքները գրանցվում են Պատմագրում:

18. Այն դեպքում, երբ հոսպիտալացման նույն օրը (ոչ աշխատանքային օրերին` հաջորդ աշխատանքային օրը) անձի հոգեկան վիճակով պայմանավորված, անհնար է իրականացնել սույն չափորոշչի 14-րդ, 16-րդ և 17-րդ կետերով սահմանված հետազոտությունները, դրանք իրականացվում են անձի հոգեկան վիճակի կայունացման դեպքում` համապատասխան գրառում կատարելով Պատմագրում:

19. Հոգեբուժական օգնության և սպասարկման նպատակով երկարատև (երեք ամիս և ավելի) հոսպիտալացված անձանց հոսպիտալացումից հետո երեք ամիսը մեկ անգամ, իսկ անձի առողջական վիճակից կախված` նաև ավելի հաճախ, կատարվում են սույն չափորոշչի 14-րդ կետով սահմանված հետազոտությունները, որոնց արդյունքները թերապևտը գրանցում է Պատմագրում:

20. Հիվանդանոցային պայմաններում մասնագիտական խնամքը տրամադրվում է բժիշկ-հոգեբույժի կողմից հոգեբուժական օգնության և սպասարկման, շուրջօրյա մասնագիտական խնամքի անհրաժեշտություն ունեցող, ինչպես նաև սոցիալական կապերը կորցրած հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց:

21. Հիվանդանոցային պայմաններում մասնագիտական խնամքի նպատակով հոսպիտալացված անձի դուրսգրումն իրականացվում է հոգեբուժական օգնության և սպասարկման և մասնագիտական խնամքի անհրաժեշտության վերացման դեպքում:

 

4. ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i

22. Երևան քաղաքում կենտրոնացված կարգով ձեռք բերվող հոգեմետ (հոգեներգործուն) դեղերով անվճար ապահովումը (դուրսգրում և հատկացում) իրականացվում է երեխաների հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող արտահիվանդանոցային դիսպանսերային բժշկական կազմակերպության կողմից (այսուհետ` Դիսպանսեր), իսկ մարզերում (բացառությամբ Շիրակի մարզի) կենտրոնացված կարգով ձեռք բերվող հոգեմետ (հոգեներգործուն) դեղերի դուրսգրումն իրականացվում է ԱԱՊ այն կազմակերպության տեղամասային մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կողմից, որտեղ հավաքագրված են մինչև 18 տարեկան երեխաները` Առողջապահության նախարարի 2019 թվականի սեպտեմբեր 26-ի N 2674-Լ հրամանի հավելված N 1-ի Ձև 5-ով հաստատված արտահիվանդանոցային պայմաններում նեղ մասնագիտացված բժշկական կազմակերպություններում երեխաների ախտորոշման ճշտման ուղեգրի հետադարձ կտրոնում (այսուհետ, Հետադարձ կտրոն) Դիսպանսեր ծառայության բժշկի կողմից նշված նշանակումների հիման վրա, իսկ հատկացումը` մարզպետարանի կողմից լիազորված` թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի բացթողման և կիրառման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպությունների կողմից, ընդ որում հիվանդանոցից դուրսգրված երեխայի դեղերի տրամադրման շարունակականությունը ապահովելու նպատակով, Դիսպանսերի կողմից տրվող Հետադարձ կտրոնի բացակայության դեպքում, դեղատոմսի դուրսգրման հիմք է հիվանդանոցային էպիկրիզում նշված նշանակում(ներ) ը` հիվանդանոցից դուրսգրումից հետո 1 ամսվա ընթացքում կազմակերպելով երեխայի ուղեգրումը Դիսպանսեր: Նշանակվող դեղերի ընտրությունը կատարվում է կենտրոնացված կարգով ձեռք բերվող հոգեմետ (հոգեներգործուն) դեղերի ցանկին կամ ՀՀ հիմնական դեղերի ցանկին համապատասխան:

i

23. Դիսպանսեր ծառայության բժշկի կողմից նշանակված` կենտրոնացված կարգով ձեռք բերվող հոգեմետ (հոգեներգործուն) դեղերի ցանկում չներառված դեղը դուրս է գրվում ԱԱՊ այն կազմակերպության տեղամասային մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կողմից, որտեղ հավաքագրված են մինչև 18 տարեկան երեխաները: Նշված դեղերի տրամադրումը իրականացվում է դեղատոմսը դուրս գրող ԱԱՊ կազմակերպության կողմից` Կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման պահանջներին և ՀՀ հիմնական դեղերի ցանկին համապատասխան:

24. Դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաների ընթացիկ այցերը Դիսպանսեր ծառայություն կարող է իրականացվել հեռախոսազանգի միջոցով կամ էլեկտրոնային նախնական հերթագրման սկզբունքով` բացառությամբ անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման դեպքերը: Ըստ անհրաժեշտության, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում բնակվող` ծանր սոմատիկ և հոգեկան առողջության խնդիրներով երեխաների հերթական զննումները տարին մեկ անգամ կարող են կազմակերպվել նաև արտագնա այցերի միջոցով` այդ նպատակով գործուղված Դիսպանսերի մասնագետների կողմից:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 4 օգոստոսի 2022 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
02.08.2022
N 49-Ն
Հրաման