(ուժը կորցրել է 09.11.2021 թիվ 322-Ն որոշում)
i
604.0478.271216
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 12 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60416454
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
16 դեկտեմբերի 2016 թվականի թիվ 478-Ն
i
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ (ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ) ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԱՍՈՒՅԹ(ՆԵՐ)Ի ԱՐԺԵՔԸ (ՉԱՓԸ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 73-րդ հոդվածի 2-րդ մասը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) որոշում է.
1. Սահմանել հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակցի (մասնակիցների) ակտիվների և հասույթ(ներ)ի արժեքը (չափը) (հավելված 1):
2. Հաստատել տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգը (հավելված 2) և հայտարարագրի ձևը (հավելված 3):
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի «Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակցի (մասնակիցների) ակտիվների և հասույթ(ներ)ի արժեքը (չափը) սահմանելու, տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգի և հայտարարագրի ձևի մասին» թիվ 191-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը և որոշմամբ հաստատված հավելվածները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
5. Սույն որոշման հավելված 1-ով սահմանված հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակցի (մասնակիցների) ակտիվների և հասույթ(ներ)ի չափերը տարածվում են 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Հավելված 1
ՀՀ տնտեսական մրցակցության
պաշտպանության պետական
հանձնաժողովի
2016 թվականի դեկտեմբերի 16-ի
թիվ 478-Ն որոշման
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ (ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ) ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԱՍՈՒՅԹ(ՆԵՐ)Ի ԱՐԺԵՔԸ (ՉԱՓԸ)
Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը, ենթակա է հայտարարագրման, եթե`
1. հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ.
2. հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երկու միլիարդ դրամ.
3. ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երկու միլիարդ դրամ.
4. ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն չորս միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ:
Հավելված 2
ՀՀ տնտեսական մրցակցության
պաշտպանության պետական
հանձնաժողովի
2016 թվականի դեկտեմբերի 16-ի
թիվ 478-Ն որոշման
ԿԱՐԳ
ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման (այսուհետ` համակենտրոնացում) հայտարարագրման կարգը:
2. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում համակենտրոնացման մասնակիցները, մինչև համակենտրոնացումը գործողության մեջ դնելը, պետք է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացնեն Օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխանող համակենտրոնացման հայտարարագիր:
i
3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում գրանցված տնտեսվարող սուբյեկտների միացման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված միացած տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի գործունեության դադարման վերաբերյալ պետական գրանցման կամ հաշվառման պահից: Միացման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում միացման ձևով վերակազմակերպվող տնտեսվարող սուբյեկտները:
(3-րդ կետը փոփ. 19.11.2019 թիվ 179-Ն որոշում)
i
4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում գրանցված տնտեսվարող սուբյեկտների միաձուլման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված միաձուլման արդյունքում առաջացած տնտեսվարող սուբյեկտի պետական գրանցման կամ հաշվառման պահից: Միաձուլման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում միաձուլվող տնտեսվարող սուբյեկտները:
(4-րդ կետը փոփ. 19.11.2019 թիվ 179-Ն որոշում)
i
5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտի կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերման գործարքի կնքման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` դրանից ծագող իրավունքների գրանցման պահից: Ակտիվների ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են ակտիվներ իրացնող և ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտները:
(5-րդ կետը փոփ. 19.11.2019 թիվ 179-Ն որոշում)
i
6. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտի կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերման գործարքի կնքման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` դրանից ծագող իրավունքների գրանցման պահից: Փայաբաժնի ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են փայաբաժին ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտը և այն տնտեսվարող սուբյեկտը, որի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում փայաբաժին է ձեռք բերվում:
(6-րդ կետը փոփ. 19.11.2019 թիվ 179-Ն որոշում)
i
7. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտների ցանկացած գործարք, գործողություն, վերակազմակերպում կամ վարքագիծ, որի շնորհիվ տնտեսվարող սուբյեկտն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կազդի այլ տնտեսվարող սուբյեկտի որոշումների կայացման կամ մրցունակության վրա կամ կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:
(7-րդ կետը փոփ. 19.11.2019 թիվ 179-Ն որոշում)
8. Տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի ավելացման, նվազեցման կամ այլ եղանակով փայաբաժնի ավելացումը ևս համարվում է Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված փայաբաժնի ձեռքբերում: Ժառանգության եղանակով տնտեսվարող սուբյեկտին անցած փայաբաժինը չի դիտարկվում որպես փայաբաժնի ձեռքբերում:
i
9. Օրենքի 4.1-ին հոդվածի համաձայն անձանց խումբ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների միջև Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները չեն համարվում համակենտրոնացում:
(9-րդ կետը փոփ. 19.11.2019 թիվ 179-Ն որոշում)
10. Օրենքի իմաստով համակենտրոնացումը կայացվում է`
i
1) միևնույն ապրանքային շուկայում` հորիզոնական համակենտրոնացում.
2) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում` ուղղահայաց համակենտրոնացում.
3) տարբեր ապրանքային շուկաներում` խառը համակենտրոնացում:
(10-րդ կետը փոփ. 19.11.2019 թիվ 179-Ն որոշում)
11. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը, ենթակա է հայտարարագրման, եթե`
1) համակենտրոնացման մասնակիցների ակտիվների կամ հասույթի ընդհանուր արժեքը (չափը) կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների կամ հասույթի արժեքը (չափը) դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է սույն որոշման հավելված 1-ով սահմանված ակտիվների կամ հասույթ(ներ)ի արժեքը (չափը).
2) համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը որևէ ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք:
12. Համակենտրոնացման թույլտվություն ստանալու համար համակենտրոնացման մասնակիցները Հանձնաժողով են ներկայացնում օրենքի պահանջներին համապատասխանող դիմում (առանձին կամ համատեղ): Համատեղ դիմումը ստորագրում են համակենտրոնացման բոլոր մասնակիցները (իրավաբանական անձի դեպքում` դիմումը նաև կնքվում է (առկայության դեպքում)):
13. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքերում դիմում(ներ)ին կից համակենտրոնացման մասնակիցները ներկայացնում են Օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան կազմված (լրացված) համակենտրոնացման հայտարարագիր (այսուհետ` հայտարարագիր): Համակենտրոնացման մասնակիցներն առանձին դիմումները Հանձնաժողով են ներկայացնում միևնույն օրը:
14. Հայտարարագիրը բաղկացած է համակենտրոնացման յուրաքանչյուր մասնակցի կողմից սահմանված ձևով լրացված` սույն որոշման հավելված 3-ով հաստատված տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրի ձևից (այսուհետ` Ձև), ինչպես նաև սույն Կարգի և Ձևի համաձայն ներկայացման ենթակա կից փաստաթղթերից: Ձևը ստորագրում է համակենտրոնացման տվյալ մասնակցի գործադիր մարմնի ղեկավարը (սահմանված կարգով փոխարինող կամ լիազորված անձը): Եթե համակենտրոնացման մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա Ձևը ստորագրվում է վերջինիս կամ նրա ներկայացուցչի կողմից:
i
15. Համակենտրոնացման մասնակիցները, օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, հայտարարագրում` Ձևին կից, ներկայացնում են գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հայտարարագրման նախորդ ֆինանսական տարվա վերջի դրությամբ, իսկ օրենքով սահմանված` ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պարտադիր անցկացման պահանջի առկայության դեպքում` նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Եթե համակենտրոնացման մասնակիցներից որևէ մեկը գործունեությունը սկսել է տվյալ տարում, ապա նրա ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրման նախորդ ամսվա վերջի դրությամբ: Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում համակենտրոնացման մասնակիցների կողմից կարող է ներկայացվել նաև այլ ժամկետի դրությամբ առկա ֆինանսական հաշվետվություն:
(15-րդ կետը փոփ. 19.11.2019 թիվ 179-Ն որոշում)
16. Համակենտրոնացման մասնակիցն օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկությունը ներկայացնում է առանձին փաստաթղթով` «ԳԱՂՏՆԻ Է» նշումով փակ ծրարով, որը Հանձնաժողովը քննարկում է օրենքի պահանջների պահպանմամբ: Փաստաթղթի առաջին էջը ևս պետք է ներառի «ԳԱՂՏՆԻ Է» նշումը: Մասնակիցը միաժամանակ կարող է ներկայացնել տվյալ տեղեկությունը որպես գաղտնիք մատնանշելու հիմքերը: Սույն կետի համաձայն Հանձնաժողովին տրամադրված տեղեկությունները ենթակա են օգտագործման և պահպանման օրենքով սահմանված կարգով:
17. Հայտարարագիրը լրացվում է հայերենով, տպագրական եղանակով: Հայտարարագրում օտար լեզվով փաստաթուղթ ներկայացնելիս համակենտրոնացման մասնակիցը պարտավոր է միաժամանակ ներկայացնել դրա` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունը:
18. Հայտարարագրում ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություն նշելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Համակենտրոնացման յուրաքանչյուր մասնակից պատասխանատվություն է կրում հայտարարագրում իր կողմից նշված կամ ներկայացված տեղեկատվության հավաստիության համար:
19. Հանձնաժողովը համակենտրոնացման մասնակցից (մասնակիցներից) կարող է պահանջել հայտարարագրի ներկայացմամբ հարուցված վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր և տեղեկատվություն:
20. Հանձնաժողովն օրենքով սահմանված ժամկետում ընդունում է համակենտրոնացումը թույլատրելու կամ արգելելու մասին որոշում:
i
21. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը թույլատրվում կամ արգելվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա, որը կարող է պարունակել նաև համակենտրոնացման մասնակցի (մասնակիցների) համար պարտադիր կատարման ենթակա պայմաններ և պարտավորություններ:
(21-րդ կետը փոփ. 19.11.2019 թիվ 179-Ն որոշում)
22. Սույն կարգի 11-ից 15-րդ կետերի պահանջները չպահպանելու դեպքում հարուցված վարչական վարույթի իրականացման արդյունքում Հանձնաժողովն իրավասու է արգելել համակենտրոնացումը, եթե տնտեսվարող սուբյեկտը միջոցներ չի ձեռնարկում թերությունները վերացնելու ուղղությամբ:
Հավելված 3
i
ՀՀ տնտեսական մրցակցության
պաշտպանության պետական
հանձնաժողովի
2016 թվականի դեկտեմբերի 16-ի
թիվ 478-Ն որոշման
ՁԵՎ
ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ
._____________________________________________________________________.
| 1. Համակենտրոնացման տեսակը. |
|_____________________________________________________________________|
| 1.1. Միացում |
|_____________________________________________________________________|
|Ընդլայնվող | |
|____________________________________|________________________________|
|Միացող | |

| 1.2. Միաձուլում |
|_____________________________________________________________________|
|Միաձուլվող | |

| 1.3. Ակտիվների ձեռքբերում |
|_____________________________________________________________________|
|Ակտիվներ ձեռք բերող | |
|____________________________________|________________________________|
|Ակտիվներ իրացնող | |
|____________________________________|________________________________|
|Ակտիվների ձեռքբերման տոկոսը | |
|____________________________________|________________________________|
|Ակտիվներ ձեռք բերողին արդեն պատկանող| |
|համապատասխան ակտիվների տոկոսը | |
|_____________________________________________________________________|
| 1.4. Փայաբաժնի ձեռքբերում |
|_____________________________________________________________________|
|Փայաբաժին ձեռք բերող | |
|____________________________________|________________________________|
|Փայաբաժին թողարկող | |
|____________________________________|________________________________|
|Ձեռք բերվող փայաբաժնի տոկոսը | |
|____________________________________|________________________________|
|Փայաբաժին ձեռք բերողին արդեն | |
|պատկանող համապատասխան փայաբաժնի | |
|տոկոսը | |
|_____________________________________________________________________|
| 1.5. Տնտեսվարող սուբյեկտների ցանկացած գործարք, գործողություն, |
| վերակազմակերպում կամ վարքագիծ |
|_____________________________________________________________________|
|Գործարքի մասնակիցները |
|_____________________________________________________________________|
|Գործարքի մանրամասն նկարագիրը, այդ թվում` նպատակը և հետևանքները |
|_____________________________________________________________________|
|Գործողության մանրամասն նկարագիրը, այդ թվում` գործողությունն |
|իրականացնող անձանց շրջանակը, նպատակը և հետևանքները |
|_____________________________________________________________________|
|Վարքագծի (այդ թվում` անգործության) մանրամասն նկարագիրը, այդ թվում` |
|անձանց շրջանակը, նպատակը և հետևանքները |

|Վերակազմակերպման (առանձնացում, բաժանում, վերակազմավորում) |
|մասնակիցները |
|_____________________________________________________________________|
|Վարքագծի (այդ թվում` անգործության) մանրամասն նկարագիրը, այդ թվում` |
|անձանց շրջանակը, նպատակը և հետևանքները |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| 2. Համակենտրոնացման մասնակցի տվյալները. |
|_____________________________________________________________________|
| Համակենտրոնացման մասնակից ֆիզիկական անձ |
|_____________________________________________________________________|
|անուն, ազգանուն, հայրանուն | |
|____________________________________|________________________________|
|անձնագրային տվյալներ |------------------------------ |
| |սերիա, տրման ամսաթիվ, ում կողմից|
| |է տրվել |
|____________________________________|________________________________|
|բնակության վայր | |
|____________________________________|________________________________|
|հաշվառման վայր | |
|____________________________________|________________________________|
|հեռախոսահամար | |

|էլ. փոստ | |
|_____________________________________________________________________|
| Համակենտրոնացման մասնակից իրավաբանական անձ |
|_____________________________________________________________________|
|անվանումը | |
|____________________________________|________________________________|
|կազմակերպաիրավական ձևը | |
|____________________________________|________________________________|
|գտնվելու վայրի (իրավաբանական) հասցե | |
|____________________________________|________________________________|
|գործունեության հասցե | |
|____________________________________|________________________________|
|հեռախոսահամար | |
|____________________________________|________________________________|
|էլ. փոստ | |
|____________________________________|________________________________|
|պետական գրանցման ամսաթիվը | |
|____________________________________|________________________________|
|պետական գրանցման համարը | |
|____________________________________|________________________________|
|հարկ վճարողի հաշվառման համար | |
|____________________________________|________________________________|
|Իրավաբանական անձի գործունեության |1 |
|ոլորտ(ներ)ը |________________________________|
| |2 |
| |________________________________|
| |... |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|3. Համակենտրոնացման հայտարարագրման հիմքը` նշելով համակենտրոնացման |
|մասնակցի ակտիվների արժեքը և հասույթի չափը. |
|_____________________________________________________________________|
|1. հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների | .___. |
|ակտիվների ընդհանուր արժեքը գործարքին նախորդող վերջին | | | |
|ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ հինգ | .___. |
|հարյուր միլիոն դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի | |
|ակտիվների արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական | |
|տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ. | |
|_________________________________________________________|___________|
|2. հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների հասույթների | .___. |
|ընդհանուր չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական | | | |
|տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ կամ | .___. |
|մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը գործարքին | |
|նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երկու | |
|միլիարդ դրամ. | |
|_________________________________________________________|___________|
|3. ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների | .___. |
|ակտիվների ընդհանուր արժեքը գործարքին նախորդող վերջին | | | |
|ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ կամ | .___. |
|մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը գործարքին | |
|նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երկու | |
|միլիարդ դրամ. | |
|_________________________________________________________|___________|
|4. ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների | .___. |
|հասույթների ընդհանուր չափը գործարքին նախորդող վերջին | | | |
|ֆինանսական տարում կազմել է առնվազն չորս միլիարդ դրամ կամ | .___. |
|մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը գործարքին | |
|նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք | |
|միլիարդ դրամ. | |
|_____________________________________________________________________|
|5. համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը որևէ |
|ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք. |
|_____________________________________________________________________|
|5.1. նշել այն ապրանքային շուկայի անվանումը, որտեղ համակենտրոնացման |
|մասնակիցն ունի գերիշխող դիրք |
|_____________________________________________________________________|
|համակենտրոնացման մասնակցի ակտիվների արժեքը | |
|_______________________________________________|_____________________|
|համակենտրոնացման մասնակցի հասույթի չափը | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|4. Համակենտրոնացման մասնակիցների միջև կնքվող գործարքի գինը, |
|արժույթը, վճարման եղանակը, ժամկետները և պայմանները. |
|_____________________________________________________________________|
|____________________________________________________________________ |
| |
| |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|5. Տեղեկություն այն մասին, թե ինչ ֆինանսական միջոցների հաշվին է |
|կատարվում գործարքը. |
|_____________________________________________________________________|
|____________________________________________________________________ |
| |
| |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|6. Տեղեկատվություն համակենտրոնացման մասնակիցների միջև նախկինում |
|ունեցած համագործակցության վերաբերյալ. |
|_____________________________________________________________________|
|____________________________________________________________________ |
| |
| |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|7. (*) Համակենտրոնացման նպատակ(ներ)ը, ակնկալվող արդյունք(ներ)ը և |
|հետևանք(ներ)ը (առկայության դեպքում կցել համապատասխան փաստաթղթեր). |
._____________________________________________________________________.
*) Պարտադիր չէ լրացման համար
|_____________________________________________________________________|
|7.1 Համակենտրոնացման նպատակ(ներ)ը. |
|____________________________________________________________________ |
| |
|_____________________________________________________________________|
|7.2. Կնքվող գործարքից ակնկալվող արդյունք(ներ)ը համակենտրոնացման |
|մասնակիցների գործունեության |
|_____________________________________________________________________|
|____________________________________________________________________ |
| |
|_____________________________________________________________________|
|7.3. Համակենտրոնացման հետևանք(ներ)ը. |
|_____________________________________________________________________|
|Կարո՞ղ է համակենտրոնացումը հանգեցնել համակենտրոնացման մասնակցի |
|գործունեության ոլորտում գերիշխող ազդեցության առաջացմանը (ամրապնդմանը)|
|__________________________________________________________________ |
| |
|_____________________________________________________________________|
|Ինչպե՞ս կարող է համակենտրոնացումն ազդել սպառողների շահերի վրա |
|__________________________________________________________________ |
| |
|_____________________________________________________________________|
|Համակենտրոնացումը ինչ ազդեցություն կարող է ունենալ համակենտրոնացման |
|մասնակցի և նրա մասնակցությամբ այլ տնտեսվարող սուբյեկտների |
|գործունեության ոլորտում առկա մրցակցային միջավայրի վրա |
|_____________________________________________________________________|
|__________________________________________________________________ |
|_____________________________________________________________________|
| Այլ հետևանքներ |
|_______________________________________________________________ |
| |
._____________________________________________________________________.
____________________
._____________________________________________________________________.
|8. Համակենտրոնացման մասնակցի ոչ ընթացիկ ակտիվների վերաբերյալ. |
| (հազ. դրամ) |
|_____________________________________________________________________|
|1 |ոչ ընթացիկ նյութական ակտիվներ | |
| |այդ թվում` | |
|_____|___________________________________________________|___________|
|1.1 |շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ այդ թվում`| |
|_____|___________________________________________________|___________|
|1.1.1|շենքեր | |
|_____|___________________________________________________|___________|
|1.1.2|կառուցվածքներ | |
|_____|___________________________________________________|___________|
|1.1.3|մեքենաներ և սարքավորումներ | |
|_____|___________________________________________________|___________|
|1.1.4|տրանսպորտային միջոցներ | |
|_____|___________________________________________________|___________|
|1.2 |շահագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ | |
|_____|___________________________________________________|___________|
|2 |ոչ նյութական ակտիվներ | |
|_____|___________________________________________________|___________|
|3 |այլ ոչ ընթացիկ ակտիվներ | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|9. Համակենտրոնացման մասնակցի հետ Օրենքի 4.1-ին հոդվածի համաձայն |
|անձանց խումբ հանդիսացող իրավաբանական անձանց և այլ տնտեսվարող |
|սուբյեկտներում մասնակցություն ունեցող ֆիզիկական անձանց |
|վերաբերյալ տեղեկատվություն: |
|_____________________________________________________________________|
|Անուն, |անձնագրային |Օրենքի |տնտեսվարող|ՀՎՀՀ |տնտեսվարող|մասնակ- |
|ազգանուն, |տվյալներ |իմաստով |սուբյեկտի | |սուբյեկտի |ցության |
|հայրանուն |(իրավաբա- |անձանց |անվանումը | |գործու- |չափը |
|(իրավաբա- |նական անձանց|խումբ | | |նեության |(տոկոս) |
|նական |դեպքում` |կազմելու| | |ոլորտը | |
|անձանց |ՀՎՀՀ) |հատկանիշ| | | | |
|դեպքում` | |(ներ)ը | | | | |
|անվանումը)| | | | | | |
|__________|____________|________|__________|_____|__________|________|
|__________|____________|________|__________|_____|__________|________|
|__________|____________|________|__________|_____|__________|________|
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|10. Համակենտրոնացման մասնակցի և նրա գործունեության ոլորտին վերաբերող|
|տեղեկություններ. |
|_____________________________________________________________________|
|10.1. Նախորդ և ընթացիկ տարվա` 20 -- և 20 -- թվականների |
|ընթացքում, համակենտրոնացման մասնակցի կողմից ապրանքների արտադրության, |
|ներմուծման, իրացման և արտահանման ծավալները. |
|_____________________________________________________________________|
| Արտադրության ծավալը |
|_____________________________________________________________________|
| 20--թ. |

|Ապրանքի (ապրանքային խմբի) |չ/մ|բնեղեն |արժեքային |
|անվանումը | |արտահայտությամբ|արտահայտությամբ |
| | | |(հազ. դրամ) |
|________________________________|___|_______________|________________|

| Իրացման ծավալը |

| | | |(հազ. դրամ, |
| | | |ներառյալ ԱԱՀ) |

| Ներմուծման ծավալը |

| Արտահանման ծավալը |

|10.2. Համակենտրոնացման մասնակցի հիմնական մրցակիցների անվանումները և |
|ապրանքային նշանները. |
|_____________________________________________________________________|
|մրցակից ընկերության անվանումը |ՀՎՀՀ |մրցակից ընկերության |
| | |ապրանքային նշանի |
| | |անվանումը |
|_______________________________________|________|____________________|
|_______________________________________|________|____________________|
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|10.3. Այն տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի անվանում(ներ)ը և գործունեության |
|ոլորտ(ներ)ը, որտեղ ընկերությունը (փայաբաժին ձեռք բերող ֆիզիկական |
|անձը մասնակցություն ունի |
|_____________________________________________________________________|
|տնտեսվարող սուբյեկտի անվանումը |ՀՎՀՀ|տնտեսվարող |մասնակցության |
| | |սուբյեկտի |չափը (տոկոս) |
| | |գործունեության| |
| | |ոլորտը | |
| | | | |
|_______________________________|____|______________|_________________|
|_______________________________|____|______________|_________________|
|_______________________________|____|______________|_________________|
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|10.4. Համակենտրոնացման վերաբերյալ այլ տեղեկատվություն. |
|_____________________________________________________________________|
|__________________________________________________________________ |
| |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|11. Սույն Ձևին կից ներկայացվում են (ֆինանսական հաշվետվություններ, |
|դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացություն և այլն). |
|_____________________________________________________________________|
|Հ/Հ | Փաստաթղթի անվանումը |
|____|________________________________________________________________|
|1 | |

|2 | |

|3 | |

|4 | |

|5 | |

|6 | |

|... | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| 12. Հայտարարագրի լրացման օրը, ամիսը, տարին |
|_____________________________________________________________________|
| «___»_____________ 20__թ.: |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|13. Համակենտրոնացման մասնակցի գործադիր մարմնի ղեկավարի կամ սահմանված |
|կարգով փոխարինող կամ լիազորված անձի (եթե համակենտրոնացման մասնակիցը |
|ֆիզիկական անձ է, ապա վերջինիս), համակենտրոնացման հայտարարագրի լրացման|
|համար պատասխանատու անձի տվյալները |
|_____________________________________________________________________|
|անուն, ազգանուն, հայրանուն | պաշտոն |
._____________________________________________________________________.
Հավաստիացնում եմ, որ սույն հայտարարագրում ներկայացված տեղեկությունները արժանահավատ են, ամբողջական, հայտարարագիրը ստորագրված է իրավասու անձի կողմից:
______________________________
(իրավասու անձի ստորագրությունը)
(3-րդ հավելվածը փոփ. 19.11.2019 թիվ 179-Ն որոշում)