Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

600.0444.180116

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        01            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60016006

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2015 թվականի N 444-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 109-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման 1-ին կետի «բ» ենթակետից, N 2 հավելվածի` էլեկտրաէներգիայի առուվաճառքի (մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող /փոքր հիդրոէլեկտրակայաններ/-բաշխող) պայմանագրի վերնագրից և 12.3 կետից հանել «/փոքր հիդրոէլեկտրակայաններ/» բառերը.

2) Որոշման N 1 հավելվածի` էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրող-բաշխող) պայմանագրի 7.2 կետի, N 2 հավելվածի` էլեկտրաէներգիայի առուվաճառքի (մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող /փոքր հիդրոէլեկտրակայաններ/-բաշխող) պայմանագրի 7.2 կետի, N 3 հավելվածի` հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման (բաշխող-հաշվարկային կենտրոն) պայմանագրի 5.2 կետի, N 4 հավելվածի` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման (բաշխող-համակարգի օպերատոր) պայմանագրի 5.2 կետի, N 5 հավելվածի` էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման (բաշխող-հաղորդող) պայմանագրի 8.3 կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տույժ հաշվարկելու դեպքում Գնորդի կատարած վճարումներից Վաճառողն առաջնահերթ մարում է առաքված էլեկտրաէներգիայի արժեքը` ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:».

3) Որոշման N 1 հավելվածի` էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրող-բաշխող) պայմանագրի`

ա. 4-րդ գլխի 4.3 կետի «բ» ենթակետում «ամսի 20-ը» բառերից հետո, 6-րդ գլխի 6.2 կետում «ամսի 15-ը» և 6.3 կետում «ամսի 25-ը» բառերից հետո լրացնել «ներառյալ» բառը.

բ. 5-րդ գլխի 5.3 կետում «հաջորդող ամսվա ________ -ը» բառերը փոխարինել «հաջորդող ամսվա 6-ը ներառյալ, իսկ էլեկտրական էներգիա (հզորություն) արտահանող կամ ներկրող արտադրող կայանների համար` մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ» բառերով.

գ. 5-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.3.1 կետով.

«5.3.1 Կողմերը, վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտի մասով առարկություն չունենալու դեպքում, պարտավոր են մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 12-ը ներառյալ ստորագրել Հաշվարկային կենտրոնի կողմից ներկայացրած վճարման ենթակա էլեկտրաէներգիայի ակտը:».

դ. 6-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2.1 կետով.

«6.2.1 Գնորդը պարտավոր է ստորագրել (հաստատել) Վաճառողի կողմից առաքված էլեկտրաէներգիայի համար կազմված հաշիվ-ապրանքագիրը միայն Վաճառողի կողմից վճարման ենթակա էլեկտրաէներգիայի ակտը ստորագրելուց հետո:».

ե. 10-րդ գլխի 10.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10.2 Եթե տարաձայնության առարկան Հաշվարկային կենտրոնի կողմից ներկայացված վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ ակտն է, ապա Հաշվարկային կենտրոնը պարտավոր է, Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում, երեք աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, լուծել տարաձայնությունը` անհրաժեշտության դեպքում կազմակերպելով քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:».

զ. 10-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.3 կետով.

«10.3 Եթե Պայմանագրի 10.2 կետում սահմանված ընթացակարգով և ժամկետներում հնարավոր չէ լուծել տարաձայնությունը, ապա Կողմերը պարտավոր են ստորագրել Հաշվարկային կենտրոնի կողմից վերանայված վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ ակտը մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, իսկ Գնորդը պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ստորագրված ակտին կցել հատուկ կարծիք:».

է. 12-րդ գլխի վերնագրում «և փոփոխման» բառերը փոխարինել «, փոփոխման և լուծման» բառերով.

ը. 12-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.3.1 կետով.

«12.3.1 Պայմանագիրը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով, այդ թվում` կողմերի փոխադարձ համաձայնությամբ:».

թ. N 1 հավելվածի` էլեկտրաէներգիայի (հզորության) գնի մասին համաձայնագրի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Էլեկտրաէներգիայի (հզորության) գինն ուժի մեջ է մտնում 20__թվականի_________ ___-ից և գործում է մինչև Հանձնաժողովի կողմից սահմանված նոր սակագնի ուժի մեջ մտնելը:».

4) Որոշման N 2 հավելվածի` էլեկտրաէներգիայի առուվաճառքի (մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող /փոքր հիդրոէլեկտրակայաններ/-բաշխող) պայմանագրի`

ա. 5-րդ գլխի 5.3 կետում «հաջորդող ամսվա ________ -ը» բառերը փոխարինել «հաջորդող ամսվա 6-ը ներառյալ» բառերով.

բ. 5-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.4 կետով.

«5.4 Կողմերը, վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտի մասով առարկություն չունենալու դեպքում, պարտավոր են մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 12-ը ներառյալ ստորագրել Հաշվարկային կենտրոնի կողմից ներկայացրած վճարման ենթակա էլեկտրաէներգիայի ակտը:».

գ. 6-րդ գլխի 6.1 կետում «ամսի 15-ը» և 6.2 կետում «ամսի 25-ը» բառերից հետո լրացնել «ներառյալ» բառը.

դ. 6-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1.1 կետով.

«6.1.1 Գնորդը պարտավոր է ստորագրել (հաստատել) Վաճառողի կողմից առաքված էլեկտրաէներգիայի համար կազմված հաշիվ-ապրանքագիրը միայն Վաճառողի կողմից վճարման ենթակա էլեկտրաէներգիայի ակտը ստորագրելուց հետո:».

ե. 9-րդ գլխի 9.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9.2 Եթե տարաձայնության առարկան Հաշվարկային կենտրոնի կողմից ներկայացված վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտն է, ապա Հաշվարկային կենտրոնը պարտավոր է, Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում, երեք աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, լուծել տարաձայնությունը` անհրաժեշտության դեպքում կազմակերպելով քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:».

զ. 9-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.3 կետով.

«9.3 Եթե սույն պայմանագրի 9.2 կետում սահմանված ընթացակարգով և ժամկետներում հնարավոր չէ լուծել տարաձայնությունը, ապա Կողմերը պարտավոր են ստորագրել Հաշվարկային կենտրոնի կողմից վերանայված վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտը մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, իսկ Գնորդը պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ստորագրված ակտին կցել հատուկ կարծիք:».

է. 12-րդ գլխի վերնագրում «և փոփոխման» բառերը փոխարինել «, փոփոխման և լուծման» բառերով.

ը. 12-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.3.1 կետով.

«12.3.1 Պայմանագիրը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով, այդ թվում` կողմերի փոխադարձ համաձայնությամբ:».

թ. N 1 հավելվածի` էլեկտրաէներգիայի գնի մասին համաձայնագրի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Էլեկտրաէներգիայի գինը ուժի մեջ է մտնում 20___ թվականի _____-ից և գործում է մինչև Հանձնաժողովի կողմից սահմանված նոր սակագնի ուժի մեջ մտնելը:».

5) Որոշման N 3 հավելվածի` հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման (բաշխող-հաշվարկային կենտրոն) պայմանագրի`

ա. 4-րդ գլխի 4.2 կետում «ամսի 15-ը» և 4.4 կետում «ամսվա 25-ը» բառերից հետո լրացնել «ներառյալ» բառը.

բ. 9-րդ գլխի վերնագրում «և փոփոխման» բառերը փոխարինել «, փոփոխման և լուծման» բառերով.

գ. 9-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.3.1 կետով.

«9.3.1 Պայմանագիրը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով, այդ թվում` կողմերի փոխադարձ համաձայնությամբ:».

6) Որոշման N 4 հավելվածի` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման (բաշխող-համակարգի օպերատոր) պայմանագրի`

ա. 4-րդ գլխի 4.2 կետում «ամսի 15-ը» և 4.4 կետում «ամսվա 25-ը» բառերից հետո լրացնել «ներառյալ» բառը.

բ. 9-րդ գլխի վերնագրում «և փոփոխման» բառերը փոխարինել «, փոփոխման և լուծման» բառերով.

գ. 9-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.3.1 կետով.

«9.3.1 Պայմանագիրը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով, այդ թվում` կողմերի փոխադարձ համաձայնությամբ:».

7) Որոշման N 5 հավելվածի` էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման (բաշխող-հաղորդող) պայմանագրի`

ա. 5-րդ գլխի 5.3 կետում «ամսվա 15-ը» բառերը փոխարինել «ամսվա 12-ը ներառյալ» բառերով.

բ. 6-րդ գլխի 6.2 կետում «ամսի 15-ը» և 6.4 կետում «ամսի 25-ը» բառերից հետո լրացնել «ներառյալ» բառը.

գ. 13-րդ գլխի վերնագրում «և փոփոխման» բառերը փոխարինել «, փոփոխման և լուծման» բառերով.

դ. 13-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.3.1 կետով.

«13.3.1 Պայմանագիրը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով, այդ թվում` կողմերի փոխադարձ համաձայնությամբ:».

ե. N 2 հավելվածի` էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագների մասին համաձայնագրի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման պայմանագրային սակագինը ուժի մեջ է մտնում 20__ թվականի _________ ___-ից և գործում է մինչև Հանձնաժողովի կողմից սահմանված նոր սակագնի ուժի մեջ մտնելը:»:

i

2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի N 109-Ն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին համապատասխան կնքված պայմանագրերի կողմերին` մինչև 2016 թվականի մայիսի 1-ը սույն կետում նշված պայմանագրերը համապատասխանեցնել սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխություններին:

(2-րդ կետը փոփ. 02.03.16 թիվ 34-Ն որոշում /գործողությունը տարածվում է 2016 թվականի մարտի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
23.12.2015
N 444-Ն
Որոշում