Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-200...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2014 թվականի մարտի 24-ին

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2012 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2014 թ. ապրիլի 15
Երևան
ՀՕ-7-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-188 օրենքի 12-րդ հոդվածի համաձայն:

Հաշվետվությունն ընդգրկում է 2012 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակաշրջան):

i

Հաշվետու ժամանակաշրջանում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի համաձայն` «Եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը» և «Նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»: Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման նոր ծրագիր չի ընդունվել:

Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում կատարվել են հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

i

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-5-Ն օրենքով ուժը կորցրած են ճանաչվել Ծրագրի N 1` մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկի 7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ընկերությունների ցանկում 90007 ծածկագրի տակ ամրագրված (քաղ. Երևան, Այգեձորի 67) «Էներգակարգաբերում» ՓԲԸ-ին վերաբերող, 16-րդ կետը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ընկերությունների ցանկում 90016 ծածկագրի տակ ամրագրված «Մարտունու գյուղկենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ-ին վերաբերող և 19-րդ կետը` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընկերությունների ցանկում 90019 ծածկագրի տակ ամրագրված «Հայավտոկայարան» ՓԲԸ-ին վերաբերող (քաղ. Երևան, Սևանի խճուղի 1) տողերը, իսկ 18-րդ կետից հանվել է «90046 «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ՊՓԲԸ, քաղ. Աբովյան, Կարմիր բանակայինի» տողը:

i

«Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-4-Ն օրենքով ուժը կորցրած են ճանաչվել Ծրագրի N 1 ցանկում Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի (ներկայիս` էկոնոմիկայի) նախարարության ընկերությունների ցանկի 2-րդ կետը` 62028 ծածկագրի տակ ամրագրված «Երևանի օպտիկաֆիզիկական չափումների ԳՀԻ» ՊՓԲԸ (քաղ. Երևան, Արա Սարգսյան 5ա), 7-րդ կետը` 62033 ծածկագրի տակ ամրագրված «Կոմետա» գիտաարտադրական ինստիտուտ» ՓԲԸ (քաղ. Երևան, Աբելյան 6) և 126-րդ կետը` 21807 ծածկագրի տակ ամրագրված «Պլաստպոլիմեր ԳՀԻ» ՓԲԸ (քաղ. Երևան) ընկերությունների մասով:

Հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները և իրականացրած միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:

i

Մասնավորապես, 2012 թվականի ապրիլի 19-ին ընդունվել է «Պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների մասնավորեցման նախապատրաստման աշխատանքները կանոնակարգելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 490-Ն որոշումը (այսուհետ` որոշում), որով սահմանվել է`

վարչության ենթակայության թվով 32 ընկերությունների մասնավորեցման նախապատրաստման ժամանակացույցը` 2012 և 2013 թվականների համար` ըստ եռամսյակների և կոնկրետ ընկերությունների,

մասնավորեցվող ընկերությունների վերաբերյալ տեղեկությունների հրապարակայնության ապահովումը:

Հաշվետու ժամանակաշրջանում որոշմամբ սահմանված ցանկից հրապարակային սակարկությունների ճանապարհով մասնավորեցման են առաջարկվել թվով 6 ընկերություններ, ընդ որում` 5-ը աճուրդային ճանապարհով և 1-ը` մրցութային: Հաշվետու ժամանակաշրջանում 3 ընկերություններ մասնավորեցվել են աճուրդով:

Ծրագրում ընդգրկված 1 օբյեկտ մասնավորեցվել է մրցույթով և 1-ը` ուղղակի վաճառքի ձևով:

Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 353,329 մլն դրամ, որից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 273,510 մլն դրամը:

i

Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (ՀՕ-128-Ն), «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (ՀՕ-127-Ն) և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» (ՀՕ-126-Ն) Հայաստանի Հանրապետության օրենքների` 2012 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ է փոխանցվել 79,8 մլն դրամ:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության և գույքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ինտերնետային կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

 

2.1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

2.1.1. Աճուրդով մասնավորեցման կատարողականը

Հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 3 ընկերություններ, որոնց մասին տեղեկությունները ներկայացված են աղյուսակ 1-ում:

 

2.1.2. Մրցույթով մասնավորեցման կատարողականը

Հաշվետու ժամանակաշրջանում մրցույթով մասնավորեցվել է Ծրագրում ընդգրկված 1 գույքային միավոր:

Հաշվետու ժամանակաշրջանում մրցույթով մասնավորեցված գույքի գնորդի ստանձնած ներդրումային պարտավորությունների մասին տեղեկությունը ներկայացված է աղյուսակ 2-ում:

 

2.1.3. ՈՒղղակի վաճառքի ձևով մասնավորեցման կատարողականը

Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է Ծրագրում ընդգրկված 1 գույքային միավոր` «Ամասիայի կինոթատրոն»-ի շենքը, որը վաճառվել է նախօրոք հայտնի գնորդին` Ամասիայի գյուղական համայնքին` խորհրդանշական (1000 դրամ) գնով, համայնքում և շրջակա գյուղերում մշակութային կյանքն ակտիվացնելու նպատակով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրաշարժից հետո շենքը չի վերանորոգվել, իսկ համայնքը և հարակից գյուղերը զուրկ են որևէ դահլիճից, որտեղ կարող են կազմակերպվել մշակութային միջոցառումներ, ինչպես նաև այն, որ համայնքը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել տարբեր ներդրող կազմակերպությունների հետ, որոնք պատրաստ են ներդնել 300 մլն դրամ շենքի վերանորոգման համար, եթե շենքը դառնա համայնքի սեփականությունը և օգտագործվի ըստ նպատակային նշանակության:

ՈՒղղակի վաճառքի ձևով մասնավորեցված գույքի մասին տեղեկությունները ներկայացված են աղյուսակ 3-ում:

 

Աղյուսակ 1

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցված ընկերությունների մասին

 

Հ/Հ

Պետական գույքի անվանումը (ծածկագիրը` ըստ Ծրագրի)

Գտնվելու վայրը

Պետական կառա-
վարման մարմնի անվանումը

ՀՀ կառավա-
րության որոշման համարը, ամսաթիվը

Աճուրդի անցկաց-
ման ձևը

Մեկ-
նար-
կային գինը (հազ. դրամ)

Աճուրդի հաղթողի առաջար-
կած գինը(հազ. դրամ)

Պար-
տավո-
րություն-
ները (հազ. դրամ)

Պայմա-
նագրի կնքման ամսա-
թիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

i

1.

«Արտագերա-
տեսչական փորձաքննու-
թյուն» ՓԲԸ (90052)

քաղ. Երևան,Փ. Բյուզանդի 1/3

ՀՀ կառավա-
րությանն առընթեր պետական գույքի կառա-
վարման վարչություն

N 1879-Ա 29.12.2011թ.

դասական

1723

1723

3327

23.03.2012թ.

 

«Սթրես-Կենտրոն» ՓԲԸ (62405)

քաղ. Երևան, Ծարավ աղբյուրի 55ա

ՀՀ կառավա-
րությանն առընթեր պետական գույքի կառա-
վարման վարչություն

N 667-Ա 24.05.2012թ.

դասական

29591

29591

3327

27.07.2012թ.

 

«Ատոմսերվիս» ԲԲԸ (90010)

քաղ. Մեծամոր, ՀԱԷԿ-ի տարածք

ՀՀ կառավա-
րությանն առընթեր պետական գույքի կառա-
վարման վարչություն

N 733-Ա 31.05.2012թ.

դասական

500

500

110817

21.08.2012թ.

 

Աղյուսակ 2

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակաշրջանում մրցույթով մասնավորեցված ընկերությունների մասին

 

Հ/Հ

Պետա-
կան գույքի անվա-
նումը(ծած-
կա-
գիրը`
ըստ Ծրա-
գըրի)

Գտնը-
վելու վա-
յրը

Պետա-
կան կառա-
վար-
ման մար-
մընի անվա-
նումը

ՀՀ կառավա-
րության որոշման համարը, ամսա-
թիվը

Մրցույթի անցկաց-
ման ամսա-
թիվը

Սահ-
ման-
ված նվա-
զա-
գույն գինը (հազ. դրամ)

Մրցույ-
թի հաղ-
թողի առա-
ջար-
կած գինը(հազ. դրամ)

Պար-
տա-
վորու-
թյուն-
ները (հազ. դրամ)

Պայմա-
նագրային պարտա-
վորու-
թյունները պայմանա-
գըրի ուժի մեջ մտնե-
լու պահից

Պայմա-
նա-
գրի կնքման ամսա-
թիվը

Գը-նոր-
դը

Ներ-
դրում-
ներ (գու-
մար, ժամ-
կետ)

Սոցիա-
լա-
կան երաշ-
խիք-
ներ

i

1.

Կրաս-
նո-
սելսկի կինո-
ցանցի «Ճամ-
բա-
րակ» կինո-
թատ-
րոնի
շենք (6115)

Գե-
ղար-
քու-
նիքի մարզ, գ. Ճամ-
բա-
րակ,Գ. Նժդե-
հի 73

ՀՀ մշա-
կույթի նախա-
րարու-
թյուն

N 94-Ա 02.02.2012թ.

06.04.2012թ.

8472

8500

չունի

Երեք տար-
վա ընթաց-
քում`
32 մլն դրամի չափով ներ-
դրում-
ներ`
I տա-
րի-
15 մլն դրամ,
II տա-
րի-
10 մլն դրամ,
III տա-
րի-
7 մլն դրամ

Ներ-
դրում-
ների ավար-
տից հե-
տո ստեղ-
ծել 8/9 աշխա-
տա-
տեղ (96/108 մարդ/
ամիս)` ամսա-
կան
50000
ՀՀ դը-
րամ մի-
ջին աշխա-
տա-
վար-
ձով

08.05.2012

Սոս Սո-
սա-
յան

 

Աղյուսակ 3

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների մասին

 

N

Ընկերու-
թյան (պետա-
կան գույքի) անվա-
նումը, ծածկա-
գիրը`ըստ Ծրագրի

Գտնվե-
լու վայրը

ՀՀ նախարարու-
թյունը, պետական կառավար-
ման մարմինը

ՀՀ կառավա-
րության որոշման համարը, ամսա-
թիվը

Պետա-
կան գույքի գնա-
հատ-
ված արժեքը (հազ. դրամ)

Վաճառքի գինը (հազ. դրամ)

Ընկերու-
թյան հաշ-
վեկշռում ամրա-
գըրված պարտա-
վորու-
թյուն-
ները (հազ. դրամ)

Ներդրու-
մային և այլ պարտա-
վորու-
թյուն-
ները` ըստ մասնա-
վորեց-
ման պայմա-
նագրի

Մասնավո-
րեցման պայմանա-
գրի կնքման ամսաթիվը

Գնորդը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

i

1.

«Ամա-
սիա» կինո-
թատ-
րոնի շենք (6098)

Շիրակի մարզ, գ. Ամա-
սիա

ՀՀ մշակույթի նախարարու-
թյուն

N 1612-Ա 17.11.2011թ.

8844

1000

-

Երկու տարվա ընթաց-
քում 300 մլն դրամի չափով ներ-
դրում-
ներ

31.01.2012թ.

Ամա-
սիայի գյուղա-
կան հա-
մայնք

 

2.1.4. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունները, դրանց կատարումը

 

Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված ընկերությունների և մասնավորեցման օբյեկտների նոր սեփականատերերը ներդրումային և սոցիալական պարտավորություններ են ստանձնել հետմասնավորեցման տարիների համար:

Պետական գույքի մասնավորեցման գործընթացի արդյունավետությունը պայմանավորվում է նաև մասնավորեցման սուբյեկտների ստանձնած պարտավորությունների կատարմամբ, որոնք վերահսկվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ` Վարչություն) կողմից:

Նախորդ տարիների ընթացքում կնքված պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2012 թվականի ընթացքում պարտավորություններ են ստանձնել 5 գնորդներ, որոնց կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 111,0 մլն ՀՀ դրամ և 3,5 մլն ԱՄՆ դոլար, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով` նախատեսվել է ապահովել 1913 աշխատատեղ:

2012 թվականի ընթացքում մասնավորեցման պայմանագրերով ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ կատարվել են 3 գնորդների կողմից: Հաշվետու ժամանակաշրջանում գնորդների կողմից կատարված ներդրումները կազմել են 104 154,1 հազ. ՀՀ դրամ և 1,27 մլն ԱՄՆ դոլար, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով ապահովվել է 1906 աշխատատեղ:

2012 թվականին նախատեսված պայմանագրային պարտավորությունները թերակատարվել են 2 գնորդների կողմից, որոնց չկատարած ներդրումները կազմել են 8 064,7 հազ. ՀՀ դրամ և 2,23 մլն ԱՄՆ դոլար, իսկ սոցիալական երաշխիքների մասով` չի ապահովվել 100 աշխատատեղ:

Նախորդ տարիներին մասնավորեցված ընկերությունների և օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակաշրջանում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են աղյուսակ 4-ում:

 

Աղյուսակ 4

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
մասնավորեցված ընկերությունների և անավարտ շինարարության օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակաշրջանում ժամկետները լրացած ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին

 

Հ/Հ Անվանումը, գտնվելու վայրը,գնորդը, պայմանագրի համարը և ամսաթիվը Մասնավորեցման ձևը, վաճառքի գինը (հազ. դրամ) Պարտավորությունները Կատարման ժամկետ-
ները
Պարտավորության կատարումը
1 2 3 4 5 6
 1. «Ատոմսեյսմանախագիծ» ՓԲԸ ինժեներալաբորատոր մասնաշենքի համար նախատեսված ԱՇՕ ք. Երևան, Պարույր Սևակի 9:
«ԻՏԱՐԿՈ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ
ք. Երևան, Մամիկոնյանց 40: Արագած Ախոյան 173-Մ 07.04.2003թ. (համաձայնագիր 24.12.2010 թ.)
մրցույթ 27 800,0 Օբյեկտի շինարարության ընթացքում ապահովել ոչ պակաս 3,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրում:
Ավարտել շինարարական աշխատանքները: Շինարարության ընթացքում ստեղծել 100 աշխատատեղ:
30.06.2012թ. 30.06.2012թ. Կատարվել է 1,27 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:
Չի կատարվել:
Չի կատարվել: Նախապատրաստ-
վել է հայց դատարան:
 2. «Ատոմ» գիտաարտադրական ձեռնարկություն» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսեր ք. Երևան, Թևոսյան 3/1: Աշխատավորական կոլեկտիվ լիազ. անձ` Ռազմիկ Մալխասյան:
789-Ու 03.10.2005թ.
ուղղակի վաճառք 7290,0 Կատարել 1,0 մլն ՀՀ դրամի ներդրում:Ապահովել 13 աշխատատեղ`40 000 ՀՀ դրամ միջին ամսական աշխատավարձով: 01.01.2012թ.
01.01.2012թ.
Կատարվել է 2,0 մլն ՀՀ դրամի ներդրում: Ապահովվել է 13 աշխատատեղ` 40 000 ՀՀ դրամ միջին ամսական աշխատավարձով:
 3. «Ռեմդիզել» ՓԲԸ Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ: «ԲԻԶՆԵՍ ԼԱՅՆ» ՍՊԸ ք. Երևան, Նոր Արեշ 24 փող., տուն 29 տնօրեն` Ժիրայր Ստեփանյան, լիազ. անձ` Ռուբեն Աղաջանյան:
857-Ու 13.08.2008թ.
ուղղակի վաճառք 153366,0 Կատարել 25,0 մլն ՀՀ դրամի ներդրում: 25.08.2012թ. Կատարվել է 16 935,3 հազ. ՀՀ դրամի ներդրում: Նախապատրաստ-
վում է պայմանագրի փոփոխություն, որով երկարացվելու է պայմանագրով նախատեսված ժամկետը:
4. Վանաձոր քաղաքի Մաշտոցի թիվ 1 հասցեում գտնվող` 5264,74 քմ մակերեսով «Վանաձորի հյուրանոց» ԱՇՕ: Սամվել Գրիգորյան Գուգարքի շրջ. գ. Գուգարք, 10-րդ փող., տուն 27ա: 859-Ու 20.01.2009թ. ուղղակի վաճառք 42366,0 Կատարել 25,0 մլն ՀՀ դրամի ներդրում: 20.01.2012թ. Կատարվել է 25,1 մլն ՀՀ դրամի ներդրում:
5. «Ռադիո» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսեր Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս «ԵվրոՊրեսս Գրուպ» ՍՊԸ Վենդթ պող., 56, 1203, Ժնև, Շվեյցարիա տնօրեն` Անուշավան Խաչատրյան լիազորված անձ` Գագիկ Ալոյան 864-Ու 28.12.2010թ. ուղղակի վաճառք 587606,0 Կատարել 60,0 մլն ՀՀ դրամի ներդրում: Ապահովել 1800 մարդ/ամիս աշխատա-
տեղ /յուրաքանչյուր ամիս միջինը 150 մարդ/միջին ամսական 100 000 ՀՀ դրամ աշխատավարձով:
29.12.2012թ. 29.12.2012թ. Կատարվել է 60118,8 հազ. ՀՀ դրամի ներդրում: Ապահովվել է աշխատատեղով 1893 մարդ/ամիս` 154546 ՀՀ դրամ աշխատավարձով:

 

2.1.5. Ընկերությունների լուծարման և սնանկացման գործընթացը

 

i

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացնում այդ ընկերությունների լուծարման մասին:

i

Լուծարված ընկերությունների գույքը կարող է մասնավորեցվել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով` որպես գույքի առանձին տարրեր, այդ գույքի կամ դրա մի մասի հիման վրա նոր ընկերություն ստեղծելու միջոցով, ինչպես նաև տրամադրվել կարճաժամկետ կամ երկարաժամկետ վարձակալության:

Հաշվետու ժամանակաշրջանում լուծարման գործընթացում է գտնվել Ծրագրում ընդգրկված 30 առևտրային կազմակերպություն:

Հաշվետու ժամանակաշրջանում նշված կազմակերպություններից`

ա) 5 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է.

բ) 3 կազմակերպություն ճանաչվել է սնանկ:

Ըստ Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի պաշտոնական տեղեկատվության` Ծրագրում ընդգրկված ընկերություններից 2-ի` «Աշտարակի ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ (ծածկագիր` 62106) և «Երևանի Ճոպանուղի» ԲԲԸ (ըստ Ծրագրի` «Երուղևորտրանս» ԼԿՊՁ-ի «Ճոպանուղի» ստորաբաժանում) (ծածկագիր` 61140) գործունեությունը դադարեցված է:

Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպությունների լուծարման հանձնաժողովների կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում մարվել է շուրջ 42694.0 հազար դրամ կրեդիտորական պարտք, որից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով` 4736.0 հազար դրամ, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության գծով` 5660.0 հազար դրամ, աշխատավարձի գծով` 27337.0 հազար դրամ և այլ կրեդիտորական պարտք` 4961.0 հազար դրամ:

Հաշվետու ժամանակաշրջանում լուծարման և սնանկացման գործընթացի մասին տեղեկությունները ներկայացված են աղյուսակ 5-ում:

 

Աղյուսակ 5

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակաշրջանում լուծարման և սնանկացման գործընթացի մասին

 

Հ/Հ

Ծածկա-
գիրը`
ըստ Ծրագրի

Ընկերության (կազմակերպության)
անվանումը

Հիմնադիրը

Լուծարման մասին ՀՀ կառավարու-
թյան որոշման համարը, ամսաթիվը

Լուծարման ընթացքը

1

2

3

4

5

6

i

1.

80039

«Նաիրի» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 1833-Ա,
17.10.2002թ.

Լուծարված է:

i

2.

20197

«Միջտնտշին» ՓԲԸ

ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն

N 446-Ա,
23.04.2003թ.

Լուծարված է:

i

3.

89

«Անալիտսարք» ԲԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 1610-Ա, 04.12.2003թ.

Սնանկ:

i

4.

60351

«Գյումրիի քաղաքային կառույցների ուղեմաս» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 1610-Ա, 04.12.2003թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

5.

60216

Գորիսի հրուշակեղենի ՊՁ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 137-Ա, 10.02.2005թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

6.

62392

«Վարդենիսի գյուղ. կենդանիների արհեստական
սերմնավորման կայան» ՊՁ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

N 137-Ա, 10.02.2005թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

7.

20571

«Աշոցքի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 515-Ա,
28.04.2005թ.

Սնանկ:

i

8.

5328

Իջևանի գլխավոր պանրագործարան

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 348-Ն,
23.02.2006թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

9.

11039

Փոքրաշենի բտման տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

N 348-Ն,
23.02.2006թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

10.

11050

Արտամետի կերերի արտադրության տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

N 348-Ն,
23.02.2006թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

11.

60214

«Հայջրշին» ՊՓԲԸ-ի Կապանի տնտհաշվարկային տեղամաս

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

N 348-Ն,
23.02.2006թ.

Լուծարված է:

12.

60213

«Հայջրշին» ՊՓԲԸ-ի Սիսիանի տնտհաշվարկային տեղամաս

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

N 348-Ն,
23.02.2006թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

13.

60153

«Երառսպասարկում» ՓԲԸ-ի արտադրական և սովորողների Մ/Ս թիվ 7 ԴՁ

Երևանի քաղաքապետարան

N 348-Ն,
23.02.2006թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

14.

20904.10

«Բաղրամյանի նավթամթերք» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 475-Ա,
19.04.2007թ.

Սնանկ:

i

15.

62136

«Ջրհոս» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 117-Ն,
25.01.2008թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

16.

20376

«Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 838-Ն,
23.07.2009թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

17.

20581.1

«Դեբեդ» հյուրանոց» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 838-Ն,
23.07.2009թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

18.

62421

«Քաջարանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 951-Ն,
20.08.2009թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

19.

90006

«Նոր ներդրումներ» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 227-Ա,
11.03.2010թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

20.

60158

«Արարատառսպաս» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 891-Ա,
30.06.2011թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

21.

62079

«Ագրոնավթաբազա» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 891-Ա,
30.06.2011թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

22.

80228

«Շենկառ» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 997-Ա,
21.07.2011թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

23.

90036

«Գեոկոմպլեքս» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 997-Ա,
21.07.2011թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

24.

21425

«Վարդենիսի տպարան» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 1172-Ա,
18.08.2011թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

25.

21408

«Էջմիածնի տպարան» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 1172-Ա,
18.08.2011թ.

Լուծարված է:

i

26.

90037

«Շինվերանորոգում» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 354-Ա,
31.03.2011թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

27.

60154

«Գեղառսպաս» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 144-Ա,
16.02.2012թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

28.

60202

«Վայոց ձոր» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 927-Ա,
26.07.2012թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

29.

30038

«Ավտոտրանսպորտի» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 929-Ա,
26.07.2012թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

30.

90035

«Էկոսերվիս» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 929-Ա,
26.07.2012թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

«Էկոսերվիս» ՓԲԸ-ի «Միներալ» ԴՓԲԸ

Լուծարված է:

«Էկոսերվիս» ՓԲԸ-ի «Գեոմատակարար» ԴՓԲԸ

Գտնվում է լուծարման գործընթացում:

 

2.2. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

2.2.1. «Փոքր» օբյեկտների մասնավորեցման կատարողականը

i

Համաձայն Ծրագրի 5-րդ հոդվածի` մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված «փոքր» օբյեկտները համարվում են Ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով:

Հաշվետու ժամանակաշրջանում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:

Նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակաշրջանում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված պետական բյուջեի եկամուտները կազմել են 53,772 մլն դրամ:

 

 

pin
ՀՀ 24.03.2014
N ՀՕ-7-Ն օրենք