040.1136.111116
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 նոյեմբերի 2016 թվականի N 1136-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1156-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 1082-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի «Ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների տրամադրման ու հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1156-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ԾՆՆԴԻ, ՊԵՐԻՆԱՏԱԼ ՄԱՀՎԱՆ ԵՎ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
i
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «տրամադրման ու հաշվառման» բառերը փոխարինել «պատրաստման, հաշվառման ու տրամադրման» բառերով.
3) որոշման N 1 հավելվածում`
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ԿԱՐԳ
ԾՆՆԴԻ, ՊԵՐԻՆԱՏԱԼ ՄԱՀՎԱՆ ԵՎ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ»,
i
բ. 1-ին, 2-րդ և 3-րդ գլուխների վերնագրերում «ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ» բառը փոխարինել «ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ» բառով,
i
գ. 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 18-րդ և 19-րդ կետերում «տրվում է» բառերը փոխարինել «բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով պատրաստվում է» բառերով,
i
դ. 4-րդ կետում «տրվում է երեխայի առողջության մասին տեղեկանք» բառերը փոխարինել «բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով պատրաստվում է առողջության մասին տեղեկանք, որի ձևը հաստատում է առողջապահության բնագավառի լիազոր մարմինը» բառերով,
ե. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«7. Ծննդկանի մահվան և նրա ամուսնացած չլինելու դեպքում տվյալ բժշկական հաստատությունն ինքնուրույնաբար կազմակերպում է ծննդի պետական գրանցումը:»,
զ. ուժը կորցրած ճանաչել 5-րդ, 8-րդ և 9-րդ կետերը,
i
է. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«10. Բժշկական վկայականը պատրաստվում է ծննդկանի անձը հաստատող փաստաթուղթը, ծննդկանի ամուսնացած լինելու դեպքում` ամուսնության վկայականը կամ դրա պատճենը, իսկ հայրության որոշման դեպքում` հոր անձը հաստատող փաստաթուղթը ներկայացվելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»,
i
ը. 11-րդ կետում «տրվում է» բառերը փոխարինել «պատրաստվում և տրամադրվում է», իսկ «8-րդ կետով» բառերը` «24.1-ին կետով» բառերով,
i
թ. 17-րդ կետում «տրվում է» բառերը փոխարինել «պատրաստվում է բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով» բառերով, իսկ «մահացածի ազգականներին կամ նրա օրինական ներկայացուցչին» բառերից առաջ կետը լրացնել «և կարող է տրամադրվել» բառերով,
ժ. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«20. Մահվան մասին բժշկական վկայականը բժշկական հաստատության կողմից պատրաստվում է բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով` մահը վրա հասնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»,
i
ժա. 20-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20.1-ին կետով.
«20.1. Դատաբժշկական փորձաքննությամբ հերձման դեպքում` մահվան մասին բժշկական վկայականը պատրաստվում է դատաբժշկական փորձաքննություն իրականացրած բժշկական հաստատության կողմից բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով:»,
ժբ. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«21. Ծննդի, պերինատալ մահվան կամ մահվան մասին բժշկական վկայականների հաշվառումն իրականացվում է ինքնաշխատ եղանակով բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգում:»,
i
ժգ. 22-րդ կետում «վարվում են» բառերը փոխարինել «կարող են վարվել նաև» բառերով, իսկ «գրանցամատյաններ» բառից առաջ կետը լրացնել «թղթային» բառով,
ժդ. 24-րդ կետում «23» թիվը փոխարինել «22» թվով,
i
ժե. 24-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24.1-ին, 24.2-րդ, 24.3-րդ, 24.4-րդ և 24.5-րդ կետերով.
«24.1. Ծննդի, պերինատալ մահվան կամ մահվան մասին բժշկական վկայականը թղթային կրիչով կարող է տրամադրվել հետևյալ դեպքերում`
1) ծննդկանին` անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում.
2) ծննդկանի ամուսնուն` անձը հաստատող փաստաթուղթ և ծննդկանի հետ ամուսնության վկայականը ներկայացնելու դեպքում.
3) ծննդկանի կամ ամուսնու լիազորված անձին` սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերից բացի նաև լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ ներկայացվելու դեպքում:
24.2. Ծննդի մասին բժշկական վկայականը թղթային կրիչով տրամադրվում է դիմումը ներկայացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
24.3. Բժշկական հաստատության կողմից մահվան մասին բժշկական վկայականը թղթային կրիչով տրամադրվում է մահացածի ազգականին (ամուսին, ծնող, երեխա, թոռ, պապ, տատ, հարազատ եղբայր և քույր)` անձը հաստատող փաստաթուղթ ներկայացվելու դեպքում` դիմումը ներկայացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
24.4. Ծննդի, պերինատալ մահվան կամ մահվան մասին թղթային բժշկական վկայականները պատրաստվում են բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով:
24.5. Ծննդի, պերինատալ մահվան կամ մահվան մասին բժշկական վկայական ստանալու համար դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, երբ դիմող անձը համապատասխան աշխատողին է տրամադրում դիմումը պատրաստելու համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը և ստորագրում բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով պատրաստված դիմումը:»,
i
ժզ. 26-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 27-րդ և 28-րդ կետերով.
«27. Ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականներ պատրաստվում են բացառապես բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով` բացառությամբ այն դեպքերի, երբ դա չի կարող իրականացվել տեխնիկական պատճառներով:
28. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) համապատասխան տարածքային մարմին ներկայացվում է ծննդի, պերինատալ մահվան կամ մահվան մասին բժշկական վկայականի պատրաստումից հետո տրամադրված 12-նիշանոց ծածկագիրը, որի միջոցով ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ՔԿԱԳ-ի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգում ծննդի, պերինատալ մահվան կամ մահվան մասին բժշկական վկայականը դառնում է հասանելի: Այն դեպքում, երբ ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին վկայականները տեխնիկական պատճառով բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով հնարավոր չէ պատրաստել, վկայականները պատրաստվում են թղթային տարբերակով, և տվյալները մուտքագրվում են բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգ` ոչ ուշ, քան համապատասխան գրանցման կատարումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:»:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի «Ախտաբանաանատոմիական հերձումների` ներառյալ պարտադիր կարգով իրականացվող ախտաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 6-ի N 715 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1082-Ն որոշման հավելվածի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Մահվան դեպքում բժշկական հաստատության կողմից մահվան մասին բժշկական վկայականը պատրաստվում է բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1156-Ն որոշմամբ սահմանված դեպքերի:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ