Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

040.1922.180112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1922-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Անասնաբուժության մեջ օգտագործվող կենսապատրաստուկների (անասնաբուժական դեղամիջոցների) Հայաստանի Հանրապետություն ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1088-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածում`

i

ա. 4-րդ, 5-րդ, 15-րդ և 16-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» բառերով և դրա համապատասխան հոլովաձևերով,

i

բ. 13-րդ կետում «կարող է ներմուծվել նաև» բառերը փոխարինել «առանց փորձաքննության կարող է ներմուծվել» բառերով,

գ. 13-րդ կետի «գ» ենթակետում «որոնց փորձաքննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից տրվող պետական պատվերի սահմաններում» բառերը փոխարինել «որոնք գրանցված են Եվրոպական միության անդամ որևէ երկրում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ վերջին հինգ տարիների ընթացքում օգտագործվել են Հայաստանի Հանրապետությունում` առանց անասնահամաճարակային որևէ բացասական հետևանքների» բառերով,

i

դ. NN 1 և 2 ձևերում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» բառերով:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 2305-Ն որոշման հավելվածի 15-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» բառերով:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ձկան և ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 2319-Ն որոշման հավելվածի 17-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի դրոշմման կարգը սահմանելու մասին» N 666-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«11. Դրոշմակնիքներում նշված քառանիշ թվերն անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձի համապատասխան գործունեության լիցենզիայի համարի 4 թվերն են, որոնք բացահայտում են, թե որտեղ և ով է իրականացրել անասնաբուժասանիտարական փորձաքննությունը:».

2) ուժը կորցրած ճանաչել 12-րդ կետը:

i

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի «Մեղրի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու մասին» N 1416-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 12-րդ և 13-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը» բառերով.

i

2) 18-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» բառերով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային և կերային հավելումների օգտահանման ու ոչնչացման կարգը սահմանելու մասին» N 824-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 10-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից» բառերով.

i

2) 14-րդ և 22-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» բառերով.

i

3) N 3 ձևում «ՀՀ գյուղատնտեսության նախարարության» բառերը փոխարինել «ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» բառերով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի «Բույսերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովի կազմը և կանոնակարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 11-ի N 18 և 2002 թվականի հունվարի 8-ի N 11 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 908-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածում`

i

ա. 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ» բառերով,

բ. 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ» բառերով,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14-րդ կետով,

«14. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ:»

2) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Հանձնաժողովի գործունեության նպատակը բուսասանիտարիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` լիազոր մարմին) կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված բույսերի պաշտպանության միջոցների անվանացանկը հաստատելու համար լիազոր մարմնին բույսերի պաշտպանության միջոցների գրանցման մասին եզրակացություն տալն է:»:

i

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի փորձաքննության անցկացման կարգը և բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման և արտահանման ու պարարտանյութերի ներմուծման մասին եզրակացության ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 1052-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1151-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետում, N 1 ձևում և որոշման N 2 հավելվածում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» բառերով:

i

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 26-ի «Գյուղատնտեսական կենդանիների կարանտինի սահմանման և չեղյալ հայտարարման կարգը հաստատելու մասին» N 671-Ն որոշման հավելվածի 2-րդ կետում «գյուղատնտեսության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» բառերով:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի «Հնդկաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն գոմեշի միս ներմուծելու մասին» N 1050-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» բառերով.

i

2) որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին» բառերով.

i

3) որոշման 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Անասնապահական բեռների միջազգային և միջպետական փոխադրումների ժամանակ անասնաբուժական պետական հսկողության կարգը սահմանելու մասին» N 1228-Ն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների և սննդամթերքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1442-Ն» բառերով:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1516-Ն և 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1316-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, 2004 թվականի հուլիսի 24-ի N 1032-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1888-Ն և N 1915-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1730-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերով.

«7) սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարիայի ոլորտներում պետական հսկողության իրականացման միջազգային լավագույն փորձի, գիտական նվաճումների և նոր տեխնոլոգիաների ներդրման ապահովումը, նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը (արդիականացման և առաջընթացի սկզբունքը).

8) պետական հսկողության ապահովումն անասնահամաճարակային, սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարական իրավիճակի, սննդամթերքի, կենդանական ծագման հումքի, կերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների, բույսերի, բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտադրության, դրանց վերամշակման, պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացների գնահատման և կանխորոշման հիման վրա (գնահատման և կանխորոշման սկզբունքը).

9) սննդամթերքի, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետությանը և հանրությանը սպառնացող վտանգների հայտնաբերում, ներթափանցման և տարածման կանխում ու վերացում (արագ արձագանքման սկզբունքը):».

2) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի`

i

ա. 15-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15) սննդամթերքում, կենդանական ծագման հումքում, կերերում, կերային հավելումներում, կերային խառնուրդներում, բուսական արտադրանքում անասնաբուժական դեղամիջոցների, աղտոտիչների, պեստիցիդների հայտնաբերումը և դրանց մնացորդային քանակությունների հսկողության իրականացումը.»,

բ. 16-րդ և 17-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել

գ. 21-րդ ենթակետը «կենդանիների» բառից առաջ լրացնել «ինչպես նաև» բառերով, իսկ «կենդանիների» բառից հետո լրացնել «ներմուծում, արտահանում, պահպանում, իրացում, փոխադրում, վաճառք, արհեստական սերմնավորում, բոնիտավորում, տոհմային գործ, տոհմանյութի արտադրություն,» բառերով,

դ. 20-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20) անասնաբուժական գործունեության, հանրապետությունում կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և պայքարի համալիր անասնահամաճարակային և անասնաբուժասանիտարական միջոցառումների, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման, արհեստական սերմնավորման, բոնիտավորման, տոհմային գործի, տոհմանյութի արտադրության, կենդանիների սպանդի նկատմամբ պետական վերահսկողություն, այդ գործընթացում պետական մարմինների և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցություն.»,

ե. ուժը կորցրած ճանաչել 22-րդ և 27-րդ ենթակետերը,

զ. 23-րդ ենթակետը «հիվանդությունների» բառից հետո լրացնել «սննդային թունավորումների» բառերով,

է. 25-րդ ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության տարածքով» և «մթերքի և» բառերը,

ը. 29-րդ ենթակետը «դիակների» բառից հետո լրացնել «վնասազերծման» բառով,

թ. 37-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«37) մարդու առողջության վրա սննդային հավելումների վնասակար ազդեցության վտանգի դեպքում ժամանակավորապես արգելում է սննդամթերքի մշակման և արտադրության ոլորտում սննդային հավելումների կիրառումը, գյուղատնտեսական բույսերի ու կենդանիների աճի համար խթանիչների օգտագործումը` մինչև մշակողի կամ արտադրողի կողմից դրանց անվտանգության վերաբերյալ գիտափորձնական հիմնավորում ստանալը.».

ժ. 38-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«38) սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, կենդանական ծագման հումքի, կերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների որակի և անվտանգության, աղտոտումից պաշտպանության, կենդանիների առողջության պահպանման համար ոլորտի սանիտարական և անասնաբուժական կանոններին, հիգիենիկ նորմերին սննդամթերքի, կենդանական ծագման հումքի, կերի, կերային խառնուրդի, կերային հավելման, կենդանիների, բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, անասնաբուժական դեղամիջոցների և բույսերի պաշտպանության միջոցների փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.»,

ժա. 40-րդ ենթակետից «արդյունքով» բառից հետո հանել «ճանաչվել են» բառերը,

ժբ. 42-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«42) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով` ստուգումների իրականացում, ստուգումների ընթացքում արձանագրված արդյունքների ամփոփում և վերլուծություն.»,

ժգ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 48-րդ ենթակետով.

«48) սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, կենդանիների, կենդանական ծագման հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների և կերային հավելումների, բույսերի, բուսական ծագման արտադրանքի, կարգավորվող առարկաների, արտադրության, պահպանման, վերամշակման, իրացման (վաճառքի), անասնաբուժական դեղամիջոցների և բույսերի պաշտպանության միջոցների արտադրության, պահպանման, իրացման (վաճառքի) գործընթացներում մշտադիտարկում, ուսումնասիրություն և իրավիճակի վերլուծություն:».

3) որոշման N 1 հավելվածի 15-րդ կետում`

i

ա. 4-րդ ենթակետը «հրամաններ» բառից հետո լրացնել «կարգադրագրեր» բառով, իսկ «տալիս» բառից հետո` «հանձնարարագրեր» բառով,

բ. 8-րդ ենթակետը «ստորաբաժանումների» բառից հետո լրացնել «և տարածքային մարմինների» բառերով,

գ. 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող` ծառայության աշխատակազմի ղեկավարի, ծառայության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների հրամանները, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների որոշումները, կարգադրությունները և կարգադրագրերը.»,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18-րդ, 19-րդ, 20-րդ և 21-րդ ենթակետերով.

«18) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

19) վերադասության կարգով քննում և լուծում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ բերված (տրված) գանգատները և բողոքները.

20) հաստատում է բուսասանիտարական անձնագրի ձևեր և տրամադրման կարգը.

21) հաստատում է բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգը, հաշվառման վկայականի, հայտի և գրանցամատյանի ձևերը:».

4) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի կառուցվածքում`

ա. անասնաբուժական տեսչությունը վերանվանել անասնաբուժության տեսչության,

բ. սննդամթերքի անվտանգության, անասնաբուժական և բուսասանիտարական ռիսկերի կառավարման վարչությունը վերանվանել ռիսկերի կառավարման վարչություն,

գ. տարածքային մարմինների համակարգման վարչությունը վերակազմակերպել սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի,

դ. ներքին վերահսկողության բաժինը վերակազմակերպել ներքին աուդիտի վարչության,

ե. քարտուղարությունը բաժանման ձևով վերակազմակերպել ֆինանսատնտեսական վարչության, ընդհանուր բաժնի և գործերի կառավարման բաժնի,

զ. Բագրատաշենի սահմանային հսկիչ բաժինը վերանվանել Բագրատաշենի սահմանային հսկիչ կետ, իսկ Ագարակի սահմանային հսկիչ բաժինը` Ագարակի սահմանային հսկիչ կետ,

է. Երևանի սահմանային հսկիչ բաժինը վերանվանել Երևանի սահմանային հսկիչ կետ.

i

5) այս կապակցությամբ որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

i

13. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական գործունեությամբ զբաղվելու արտոնագրի (լիցենզիայի) տրամադրման կարգը հաստատելու մասին» N 831 որոշումը:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի դեկտեմբերի 29-ի

N 1922-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի դեկտեմբերի 30-ի

N 1730-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Անասնաբուժության տեսչություն

Բուսասանիտարիայի տեսչություն

Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչություն

Ռազմավարության, պլանավորման, մեթոդոլոգիայի և մոնիթորինգի վարչություն

Ռիսկերի կառավարման վարչություն

Սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժին

Ներքին աուդիտի վարչություն

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Արտաքին կապերի բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

Ֆինանսատնտեսական վարչություն

Ընդհանուր բաժին
Գործերի կառավարման բաժին Իրավաբանական վարչություն

 

II. Տարածքային մարմիններ

 

Բագրատաշենի սահմանային հսկիչ կետ

Բավրայի սահմանային հսկիչ կետ

Գոգավանի սահմանային հսկիչ կետ

Ագարակի սահմանային հսկիչ կետ

Մարգարայի սահմանային հսկիչ կետ

Երևանի սահմանային հսկիչ կետ

«Զվարթնոց» օդանավակայանի սահմանային հսկիչ կետ

Գյումրու սահմանային հսկիչ կետ

Այրումի սահմանային հսկիչ կետ

Արագածոտնի մարզային կենտրոն

Արարատի մարզային կենտրոն

Արմավիրի մարզային կենտրոն

Գեղարքունիքի մարզային կենտրոն

Լոռու մարզային կենտրոն

Կոտայքի մարզային կենտրոն

Շիրակի մարզային կենտրոն

Սյունիքի մարզային կենտրոն

Վայոց ձորի մարզային կենտրոն

Տավուշի մարզային կենտրոն

Երևանի կենտրոն»

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2011
N 1922-Ն
Որոշում