040.1460.261006
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հոկտեմբերի 2006 թվականի N 1460-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի դրույթներին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հուլիսի 25-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 572-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների և ախտորոշիչ միջոցների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 1346-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
ա) որոշման վերնագրում և 1-ին կետում, որոշմամբ հաստատված N 1 հավելվածի վերնագրում և 1-ին կետում «կենսապատվաստուկների, շիճուկների և ախտորոշիչ միջոցների» բառերը փոխարինել «անասնաբուժական դեղամիջոցների` կենսապատրաստուկների» բառերով, իսկ N 1 հավելվածի 1-ին կետից հանել «(այսուհետ` անասնաբուժական դեղամիջոցներ)» բառերը,
i
բ) որոշման N 1 հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.
«է) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` բժշկական կամ անասնաբուժական կամ կենսաբանական բարձրագույն կրթության մասին դիպլոմի պատճենը և մանրէակենսաբանական կամ վիրուսաբանական կամ սնկաբանական կամ շճաբանական հետազոտությունների իրականացման կամ կենսատեխնոլոգիայի բնագավառում համապատասխան աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը, իսկ իրավաբանական անձի դեպքում` անասնաբուժական դեղամիջոցն արտադրող անձանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները, նրանց բժշկական կամ անասնաբուժական կամ կենսաբանական բարձրագույն կրթության մասին դիպլոմի պատճենը և մանրէակենսաբանական կամ վիրուսաբանական կամ սնկաբանական կամ շճաբանական հետազոտությունների իրականացման կամ կենսատեխնոլոգիայի բնագավառում համապատասխան աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը:».
i
գ) որոշման N 1 հավելվածը IV բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` V և VI բաժիններով.
«V. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
13. Լիցենզիա տալու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով լիազոր մարմինը ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` լիցենզավորող հանձնաժողով), որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը:
14. Սույն կարգի II բաժնում նշված փաստաթղթերը լիցենզավորող մարմնում մուտքագրվելուց ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում նշանակվում է քննարկում, որի մասին առնվազն 7 օր առաջ լիցենզավորող անձը պատշաճ ձևով տեղեկացվում է քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի և ժամի մասին: Հանձնաժողովն իր հերթական նիստի տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին տեղեկատվություն է հրապարակում մամուլում նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:
15. Լիցենզավորող հանձնաժողովը հայտը քննարկում է սույն կարգի 14-րդ կետով նախատեսված օրը և ժամին: Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետներում: Հրավիրված անձի` սույն խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:
16. Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին լիցենզիա ստանալու մասին հայտի բավարարման դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է անասնաբուժական դեղամիջոցների արտադրություն իրականացնող անձանց մասնագիտական որակավորման ստուգման մասին որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկվում է լիցենզավորվող անձին կամ առձեռն հանձնվում է նրան կամ նրա ներկայացուցչին:
Լիցենզավորող մարմինը լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության դեպքում 10-օրյա ժամկետում տեղեկացնում է լիցենզավորվող անձին: Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների առկայության դեպքում լիցենզավորող մարմինը հայտը կարող է բավարարել վերապահումով, որ լիցենզիան հայտատուին կտրվի դրանց վերացման դեպքում:
Լիցենզավորող մարմնի ծանուցումից հետո, 10 օրվա ընթացքում, նշված թերությունները վերացվելու և ուղղված փաստաթղթերը լիցենզավորող մարմին ներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է որոշում անասնաբուժական դեղամիջոցների արտադրություն իրականացնող անձանց մասնագիտական որակավորման ստուգման մասին:
17. Անասնաբուժական դեղամիջոցի արտադրություն իրականացնող անձանց մասնագիտական որակավորման ստուգում չի պահանջվում, եթե նախկինում նրանք անցել են որակավորման ստուգում և ստացել են սույն կարգի 25-րդ կետով նախատեսված մասնագիտական որակավորման վկայական:
VI. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ
18. Անասնաբուժական դեղամիջոցի արտադրություն իրականացնող անձանց (այսուհետ` որակավորվող անձինք) մասնագիտական որակավորման ստուգումը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի կողմից ստեղծված որակավորման ստուգման հանձնաժողովը (այսուհետ` որակավորող հանձնաժողով):
19. Սույն կարգի II բաժնում նշված փաստաթղթերը լիցենզավորող մարմին ներկայացվելուց ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում որակավորման հանձնաժողովն իրականացնում է որակավորվող անձանց մասնագիտական գիտելիքների ստուգում:
20. Մասնագիտական որակավորման ստուգման հարցաշարերում ներառվող հարցերի ցանկը` ընդհանուր հարցաշարը, հաստատվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հրամանով: Մասնագիտական որակավորման ստուգման հարցաշարը ենթակա է պարտադիր հրապարակման` ստուգման օրվանից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ:
Քննական հարցաշարը կազմվում է քննության օրը` համակարգչային ծրագրի միջոցով, պատահական ընտրության սկզբունքով, որակավորվող անձի և հանձնաժողովի անդամների ներկայությամբ:
Յուրաքանչյուր որակավորվող անձի համար կազմվում է առանձին հարցաշար:
21. Անասնաբուժական դեղամիջոցների արտադրության մասնագիտական որակավորման ստուգման հարցաշարը ներառում է 20 հարց` ըստ հետևյալ ոլորտների և հարցերի բաշխվածության`
լիցենզավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն` մեկ հարց,
անասնաբուժության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն` մեկ հարց,
մանրէակենսաբանություն` 3 հարց,
վիրուսաբանություն` 3 հարց,
սնկաբանություն` 3 հարց,
շճաբանություն` 3 հարց,
իմունոլոգիա` 3 հարց,
կենսատեխնոլոգիա` 3 հարց:
22. Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է գրավոր, հայերենով, որի համար հատկացվում է 2 ժամ և արգելվում է օգտվել փաստաթղթերից ու տեխնիկական միջոցներից:
23. Որակավորվող անձը համարվում է անասնաբուժական դեղամիջոցների արտադրության մասնագիտական որակավորման ստուգումն անցած, եթե ճիշտ է պատասխանել սույն կարգի 21-րդ կետով նախատեսված ոլորտներին վերաբերող հարցերից առնվազն 16-ին:
24. Որակավորվող անձը պատշաճ ձևով տեղեկացվում է մասնագիտական որակավորման ստուգման արդյունքների մասին դրա անցկացումից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում: Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
25. Մասնագիտական որակավորման ստուգում անցած անձին տրվում է մասնագիտական որակավորման անժամկետ վկայական, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը:».
i
դ) որոշման N 1 հավելվածի լիցենզիա ստանալու մասին N 1 ձևի հայտի «Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են`» ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.
«է) անասնաբուժական դեղամիջոցն արտադրող անձանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները, նրանց բժշկական կամ անասնաբուժական կամ կենսաբանական բարձրագույն կրթության մասին դիպլոմի պատճենը և մանրէակենսաբանական կամ վիրուսաբանական կամ սնկաբանական կամ շճաբանական հետազոտությունների իրականացման կամ կենսատեխնոլոգիայի բնագավառում համապատասխան աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը:».
i
ե) որոշման N 1 հավելվածի լիցենզիա ստանալու մասին N 2 ձևի հայտի «Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են`» ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.
«զ) բժշկական կամ անասնաբուժական կամ կենսաբանական բարձրագույն կրթության մասին դիպլոմի պատճենը և մանրէակենսաբանական կամ վիրուսաբանական կամ սնկաբանական կամ շճաբանական հետազոտությունների իրականացման կամ կենսատեխնոլոգիայի բնագավառում համապատասխան աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը:»:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԼԻցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության (2006 թվականի մայիսի 25-ի ՀՕ-65-Ն) օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամիս հետո:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ