Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1996 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 1996 թվականի թիվ 55

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի

1996 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 5 որոշմամբ հաստատված

կանոնակարգ 1-ում փոփոխություններ և լրացումներ

կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1996 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 5 որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը և լիցենզավորումը, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

i

1.1. 9-րդ կանոնի 5-րդ կետում «ղեկավարներին» բառից հետո փակագծերում ավելացնել «բացառությամբ խորհրդի նախագահի» բառերը (այնուհետև` ինչպես տեքստում է).

i

1.2. 20-րդ կանոնի «ա» կետում «տարածք» բառը փոխարինել «առանձնացված տարածք` իր առանձին մուտքով» բառերով.

Նույն կանոնում ավելացնել նոր երեք կետեր հետևյալ բովանդակությամբ.

«զ) հիմնադիր բանկի հետ միացված համակարգչային ցանց` ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1996 թ. նոյեմբերի 15-ի թիվ 55 որոշմամբ սահմանված ժամկետում.

է) դրամարկղային սարք` ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1996թ. նոյեմբերի 15-ի թիվ 55 որոշմամբ սահմանված ժամկետում.

ը) էլեկտրոնային վահանակ` ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1996թ. նոյեմբերի 15-ի թիվ 55 որոշմամբ սահմանված ժամկետում.»

i

1.3. 26-րդ կանոնում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1.3.1. 1-ին կետի 2-րդ պարբերությունից հանել «կողմից» և «նոր» բառերը:

1.3.2. 1-ին կետի վերջում ավելացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

«Օտարերկրյա բանկի դուստր բանկի խորհրդի նախագահի և անդամների, վերստուգիչ հանձնաժողովի նախագահի և անդամների քննում չի անցկացվում».

1.3.3. 2-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Քննումն անցկացվում է ըստ ղեկավարների հետևյալ խմբերի`

ա) գործադիր տնօրեն, վարչության անդամներ, գլխավոր հաշվապահ և վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչ և գլխավոր հաշվապահ, բանկի մասնաճյուղի կառավարիչ և գլխավոր հաշվապահ.

բ) վերստուգիչ հանձնաժողովի անդամներ».

/խմբ. 10.01.97 թիվ 15.0007 որոշում/

1.3.4. 4-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Բանկի խորհրդի նախագահի որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստում` հարցազրույցի ձևով, կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժղովի եզրակացության ներկայացմամբ:

Ընդ որում, հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում 7-րդ և 14-րդ հավելվածներով բանկի ղեկավարների համար սահմանված փաստաթղթերի տվյալների հիման վրա, իսկ հարցազրույցն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից հաստատված թեմաների շրջանակներում:

Հարցազրույցի արդյունքում պարզվում է խորհրդի նախագահի` բանկային օրենսդրության իմացության մակարդակը, տվյալ բանկի առջև ծառացած հիմնահարցերին և բանկի զարգացման հեռանկարային ուղղություններին իրազեկության աստիճանը:

Հարցազրույցի արդյուքների և հանձնաժողովի եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը արձանագրում է`

(ա) բանկի խորհրդի նախագահի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին կամ`

(բ) բանկի խորհրդի նախագահի անհամապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին».

/խմբ. 10.01.97 թիվ 15.0007 որոշում/

i

1.3.5. 4-րդ կետից հետո ավելացնել նոր կետ (այդ կապակցությամբ փոխելով 5-14 կետերի համարակալումը)` հետևյալ բովանդակությամբ.

«5. Բանկի խորհրդի անդամների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքից մշտապես դուրս բնակվողների) որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է հանձնաժողովի նիստում` հարցազրույցի ձևով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից հաստատված թեմաների շրջանակներում:

Հարցազրույցի արդյունքում պարզվում է խորհրդի անդամների` բանկային օրենսդրության իմացության մակարդակը, տվյալ բանկի առջև ծառացած հիմնահարցերին և բանկի զարգացման հեռանկարային ուղղություններին իրազեկության աստիճանը:

7-րդ և 14-րդ հավելվածներով բանկի ղեկավարների համար սահմանված փաստաթղթերի տվյալների և հարցազրույցի արդյունքների հիման վրա հանձնաժողովը արձանագրում է`

(ա) բանկի խորհրդի անդամների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին կամ`

(բ) բանկի խորհրդի անդամների անհամապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին:

Եթե բանկի խորհրդի անդամը մշտապես բնակվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ապա նրա որակավորման և մասնագիտական համապատասխանության վերաբերյալ հանձնաժողովը տալիս է եզրակացություն` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից հաստատված հարցաթերթիկի պատասխանների արդյունքների ամփոփման հիման վրա (հեռակա քննում)».

/խմբ. 10.01.97 թիվ 15.0007 որոշում/

i

1.3.6. 6-րդ կետում (նախկին 5-րդ կետ) «(բ) խմբի» բառերը փոխարինել «Սույն կանոնի 2 (ա) կետում նշված» բառերով.

i

1.3.7. 7-րդ կետում (նախկին 6-րդ կետ) «(գ) խմբի» բառերը փոխարինել «Սույն կանոնի 2 (բ) կետում նշված» բառերով.

1.3.8. 8-րդ կետի (նախկին 7-րդ կետ) 3-րդ պարբերության մեջ «Տեստերը» բառից հետո ավելացնել «ինչպես նաև դրանցում կատարված լրացումները և փոփոխությունները» բառերը (այնուհետև` ինչպես տեքստում է).

1.3.9. 11-րդ կետը (նախկին 10-րդ կետ) վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Տեստերի հարցերի պատասխանների արդյունքները ղեկավարների տեստային քննումն անցկացնող հանձնաժողովի անդամներն ամփոփում են մինչև հանձնաժողովի նիստը և ներկայացնում հանձնաժողովին».

1.3.10. 12-րդ կետի (նախկին 11-րդ կետ) 2-րդ նախադասության վերջում ավելացնել «իսկ սխալ պատասխանը, ինչպես նաև հարցին չպատասխանելը` զրո միավոր» բառերը.

i

1.3.11. 13.1 ենթակետում (նախկին 12.1 ենթակետ) «Եթե» բառից հետո ավելացնել «սույն կանոնի 2 (ա) կետում նշված» բառերը, իսկ «35» թիվը փոխարինել «50» թվով (այնուհետև` ինչպես տեքստում է).

Նույն ենթակետում ավելացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

«Եթե սույն կանոնի 2 (բ) կետում նշված ղեկավարը հավաքել է առավելագույն հնարավոր միավորների մինչև 70 տոկոսը (ներառյալ), ապա հանձնաժողովի կողմից արձանագրվում է, որ առաջադրված թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական համապատասխանության առումով չի համապատասխանում կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին».

i

1.3.12. 13.2 ենթակետում (նախկին 12.2 ենթակետ) «Եթե» բառից հետո ավելացնել «սույն կանոնի 2 (ա) կետում նշված» բառերը, իսկ «36» թիվը փոխարինել «51» թվով (այնուհետև` ինչպես տեքստում է).

Նույն ենթակետում ավելացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

«Եթե սույն կանոնի 2 (բ) կետում նշված ղեկավարը հավաքել է առավելագույն հնարավոր միավորների 70 և ավելի տոկոսը, ապա հանձնաժողովի կողմից արձանագրվում է, որ առաջադրված թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական համապատասխանության առումով համապատասխանում է կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին».

2. Սահմանել, որ նոր ստեղծվող, ինչպես նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահը գրանցված գործառնական գրասենյակները (կետերը) պետք է ունենան.

2.1. էլեկտրոնային վահանակ` մինչև 1997 թվականի ապրիլի 1-ը.

2.2. դրամարկղային սարք` մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը.

2.3. հիմնադիր բանկի հետ միացված համակարգչային ցանց` մինչև 1997 թվականի դեկտեմբերի 1-ը.

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
15.11.1996
N 55
Որոշում