040.0364.170403
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 ապրիլի 2003 թվականի N 364-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 473 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 473 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին».
բ) որոշման նախաբանում «2002» թիվը փոխարինել «2003» թվով.
գ) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրի իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի».
դ) որոշման 2-րդ կետի`
i
«ա» ենթակետում «800» թիվը փոխարինել «1000» թվով.
«գ» և «դ» ենթակետերից հանել «մինչև» բառը և «2002» թիվը փոխարինել «2003» թվով.
ե) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3. Հաստատել`
ա) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրով (այսուհետ` «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագիր) նախատեսված ֆինանսական միջոցների բաշխումն ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի (Երևան քաղաքի)` հաշվի առնելով գործազուրկների թիվը, գործազրկության մակարդակը և աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված նպաստառու ընտանիքների թիվը` համաձայն N 2 հավելվածի.
բ) «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրով իրականացված աշխատանքների դիմաց վճարման մասին հայտի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
գ) «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրով իրականացված աշխատանքների մասին կատարողական ակտի ձևը` համաձայն N 4 հավելվածի»:
2. Որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
ա) կարգի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
ապրիլի 29-ի N 473 որոշման
ԿԱՐԳ
«ՆՊԱՍՏՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ».
i
բ) 1-ին կետում «Աշխատանքի դիմաց նպաստ» բառերը փոխարինել «Նպաստներ աշխատանքի դիմաց» բառերով.
գ) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագիրն ընդգրկում է հետևյալ ոլորտները`
ա) ճանապարհների, փողոցների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, սիզամարգերի կառուցման, նորոգման և բարեկարգման (սանիտարական մաքրում, կանաչապատում, ծառատունկ և խնամք), ինչպես նաև բնական աղետների և բնակլիմայական անբարենպաստ պայմանների հետևանքով առաջացած երևույթների վերացման օժանդակ աշխատանքներ.
բ) սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բուժհիմնարկ, թանգարան և այլ նմանատիպ կազմակերպություններ), ինչպես նաև բազմաբնակարան շենքերի նորոգման ու շրջակայքի բարեկարգման օժանդակ աշխատանքներ.
գ) ջրավազանների և ոռոգման համակարգերի նորոգման ու սանիտարական մաքրման, ջրմուղ-կոյուղու ցանցի նորոգման օժանդակ աշխատանքներ.
դ) պատմաճարտարապետական հուշարձանների շրջակայքի սանիտարական մաքրման ու բարեկարգման օժանդակ աշխատանքներ».
i
դ) կարգը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-րդ կետով.
«2.1. «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագիրը կատարվում է Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում իրականացվող ծրագրերի (այսուհետ` ծրագիր) միջոցով».
ե) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«6. Յուրաքանչյուր ծրագրով նախատեսված աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները (բացառությամբ նպաստի) տրամադրում է պատվիրատուն».
i
զ) 11-րդ կետում «որոշմամբ» բառից հետո դնել բութ և լրացնել «յոթնօրյա ժամկետում» բառերով.
է) ուժը կորցրած ճանաչել 13-րդ կետը.
i
ը) 17-րդ և 23-րդ կետերում «նախարարություն» բառը փոխարինել «նախարարին» բառով:
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգի կիրառումն ապահովող հրահանգներում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
ապրիլի 29-ի N 473 որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ «ՆՊԱՍՏՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ` ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ)
.____________________________________________________________________.
|NN |Մարզի |Գործա- |Գործա- |Աղքատության |490.0 |
|ը/կ|անվանումը |զուրկների |զրկության |ընտանեկան նպաստի |մլն |
| | |թիվը` |մակարդակը` |համակարգում |դրամի |
| | |2003 թ. |2003 թ. |ընդգրկված |բաշխումն|
| | |հունվարի |հունվարի |նպաստառու |ըստ ՀՀ |
| | |1-ի |1-ի |ընտանիքների թիվը` |մարզերի |
| | |դրությամբ |դրությամբ |2002 թ. նոյեմբերի |(Երևան |
| | | | |1-ի դրությամբ |քաղաքի) |
| | | | |__________________|(մլն |
| | | | |ընդամենը | տոկոս |դրամ) |
|___|_____________|__________|___________|_________|________|________|
|1. |Երևան | 33772 | 8.5 | 33548 | 24.1 | 85.0 |
|2. |Արագածոտն | 1440 | 1.7 | 5809 | 4.5 | 15.0 |
|3. |Արարատ | 5001 | 3.6 | 8273 | 7.1 | 22.0 |
|4. |Արմավիր | 5902 | 4.5 | 6013 | 4.6 | 17.0 |
|5. |Գեղարքունիք | 6217 | 5.7 | 11555 | 8.0 | 28.0 |
|6. |Լոռի | 21420 | 15.7 | 26143 | 15.8 | 65.0 |
|7. |Կոտայք | 7099 | 5.9 | 9848 | 6.9 | 35.0 |
|8. |Շիրակ | 27471 | 21.6 | 27941 | 15.6 |130.0 |
|9. |Սյունիք | 13814 | 20.9 | 7094 | 5.1 | 50.0 |
|10.|Վայոց ձոր | 1652 | 4.7 | 2882 | 2.0 | 12.0 |
|11.|Տավուշ | 3549 | 5.4 | 8039 | 6.3 | 31.0 |
|___|_____________|__________|___________|_________|________|________|
| |Ընդամենը | 127337 | 9.0 |147145 |100.0 |490.0 |
.____________________________________________________________________.
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
ապրիլի 29-ի N 473 որոշման
Ձև
ՀԱՅՏ
«ՆՊԱՍՏՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
______ __________________ 200 թ.
._________________________________________________________________________.
|NN |Կատարված աշխատանքների |Նպաստառու |Տվյալ ամսվա|Նախորդ |Ընդամենը` |
|ը/կ|բովանդակությունը |անձանց |համար |ամսվա |պահանջվող |
| | |թիվը |վճարման |չվճարված|գումարի |
| | | |ենթակա |գումարի |չափը |
| | | |գումարի |չափը |(հազար |
| | | |չափը |(հազար |դրամ) |
| | | |(հազ. դրամ)|դրամ) | |
|___|__________________________|__________|___________|________|__________|
|1. |Աշխատանքների դիմաց | | | | |
| |նպաստների վճարում | | | | |
|___|__________________________|__________|___________|________|__________|
|2. |Նախորդ ամսվա նպաստի | | | | |
| |վճարման ծառայության | | | | |
| |մատուցման դիմաց (նախորդ | | | | |
| |ամսվա փաստացի վճարված | | | | |
| |նպաստի գումարի 1.0 տոկոսը)| -------- | ------- | ------ | |
| | | | | | |
| |Ընդամենը | | | | |
._________________________________________________________________________.
Տարածքային մարմնի ղեկավար _________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2002 թվականի ապրիլի 29-ի
N 473 որոշման
Ձև
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱԿՏ «ՆՊԱՍՏՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ընդհանուր տեղեկատվություն իրականացված ծրագրի մասին
Ծրագրի անվանումը _________________________________________________________
Ծրագրի սկիզբը __________________________ ավարտը _________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
Մասնակիցների թիվը __________________ մարդ
Զբաղվածության տարածքային մարմնի կողմից գործուղված անձանց թիվը _______ մարդ
Վճարված նպաստի ընդհանուր գումարի չափը ____________________ դրամ`
Զբաղվածության տարածքային մարմնի ղեկավար ______________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
Ծրագրով նախատեսված ընդհանուր գումարի չափը __________________ դրամ
Աշխատանքներն իրականացվել են ծրագրին համապատասխան`
Տեղական ինքնակառավարման մարմնի
ղեկավար (նրա լիազոր ներկայացուցիչ) ________________ __________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
Կատարվող ներդրման ծավալը ______________ դրամ`
Ծրագիրն իրականացնող կազմակերպության ղեկավար _________________ ____________
(ստորագրությունը) (անունը,
ազգանունը)
Կ.Տ.