ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 մայիսի 2023 թվականի N 806-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաև առանց պետական հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցների համար նախատեսված փոխհատուցման գումարի չափը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.2-րդ կետով.
i
«1.2. Սահմանել, որ`
1) ֆունկցիոնալ պրոթեզների համար սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ժամկետները տարածվում են նաև 2021 թվականի ապրիլի 19-ին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի, «Իթերնալ Նեյշն Ֆաունդեյշն Արմենիա» բարեգործական հիմնադրամի և շահագրգիռ այլ կողմերի միջև կնքված փոխըմբռնման հուշագրերի շրջանակում ֆունկցիոնալ պրոթեզ ստացած անձանց վրա.
2) մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու մասին անձին տրված տեղեկանքները, վարչական ակտը (վարչական ակտերի քաղվածքները) հիմք են հանդիսանում սույն որոշմամբ սահմանված իրավունքներից օգտվելու համար.
3) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
4) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
5) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին:».
i
2) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «, «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխաներին» բառերը փոխարինել «, երեխաներին» բառով.
i
3) որոշման N 1 հավելվածը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին և 5.2-րդ կետերով.
«5.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման համաձայն անձի ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց աջակցող միջոցները տրամադրվում են ծառայությունների անհատական ծրագրով (այսուհետ` ԾԱԾ):
5.2. Ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու և իրականացնելու կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1161-Ն որոշմամբ:».
i
4) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետում «խեղումների» բառը փոխարինել «վնասվածքների» բառով, իսկ «կորսված» բառից հետո լրացնել «կամ սահմանափակված» բառերով.
i
5) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կինեզոթերապիա,» բառը.
i
6) որոշման N 1 հավելվածի 15-րդ կետում «90» թիվը փոխարինել «180» թվով, իսկ նույն կետի 5-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Դեկտեմբերի 15-31-ը ընկած ժամանակահատվածում աջակցող միջոցներ չեն տրամադրվում, ընդ որում, նշված օրերը հավաստագրի հիման վրա տրվող աջակցող միջոցների դեպքում` օրացուցային օրերի մեջ չեն հաշվարկվում:».
i
7) որոշման N 1 հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «17. Վերին վերջույթի պրոթեզի կարիք ունեցող անձին տրամադրվում է մեկ կոսմետիկ պրոթեզի հավաստագիր և (կամ) մեկ շարժողական պրոթեզի հավաստագիր կամ բարձր ֆունկցիոնալ ակտիվության աստիճանի պրոթեզ (այսուհետ` ֆունկցիոնալ պրոթեզ) (զինծառայության հետ կապված պատճառական կապերով հաշմանդամություն ունեցող անձանց և զինծառայության ժամանակ ստացած վիրավորման կամ զինծառայության ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով վերջույթի անդամահատում ունեցող անձանց):».
i
8) որոշման N 1 հավելվածի 19-րդ կետում «անձին» բառը փոխարինել «անձի ցանկության դեպքում» բառերով.
i
9) որոշման N 1 հավելվածի 20-րդ կետից հանել «կամ Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ՄՍԾ) եզրակացությամբ» բառերը, «անձին կարող են տրամադրվել» բառերը փոխարինել «անձի ցանկության դեպքում տրամադրվում են» բառերով.
i
10) որոշման N 1 հավելվածի 23-րդ կետում «տրվում է կողային ռետինե ժապավեններով կոշիկ» բառերը փոխարինել «տրամադրվում է կողային ռետինե ժապավեններով պրոթեզի կոշիկ» բառերով.
i
11) որոշման N 1 հավելվածի 23.1-ին կետում «, ինչպես նաև վերին և (կամ) ստորին վերջույթների անդամահատում, ակնագունդը և (կամ) ձայնալարերը հեռացված` հաշմանդամություն չունեցող անձանց` ՄՍԾ-ի եզրակացության հիման վրա» բառերը փոխարինել «: Վերին և (կամ) ստորին վերջույթների անդամահատում, ակնագունդը և (կամ) ձայնալարերը հեռացված` հաշմանդամություն չունեցող անձանց աջակցող միջոցները տրամադրվում են Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ՄՍԾ) եզրակացության հիման վրա» բառերով.
i
12) որոշման N 1 հավելվածի 23.2-րդ կետից հանել «(բացառությամբ բարձր ֆունկցիոնալ ակտիվության աստիճանի պրոթեզ (այսուհետ` ֆունկցիոնալ պրոթեզ) ստացած շահառուների)» բառերը.
i
13) որոշման N 1 հավելվածի 24-րդ կետը «խորհրդատվություն» բառից հետո լրացնել «, իսկ փորձարկումը, անհատական հարմարեցումը և դրա օգտագործման ձևը սովորեցնելն իրականացվում է անձի գտնվելու վայրում» բառերով.
i
14) որոշման N 1 հավելվածի 25.1-ին կետում «, անձի» բառը փոխարինել «կամ անձի» բառերով.
i
15) որոշման N 1 հավելվածի 26-րդ կետում «կարգի» բառից հետո լրացնել «23.2-րդ,» բառով, նույն կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «որոշումը» բառից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը)» բառերով, «բ» պարբերությունը «կամ» բառից հետո լրացնել «ԾԱԾ-ը կամ» բառերով, 3-րդ ենթակետում «անդամահատում,» բառը փոխարինել «անդամահատում և (կամ)» բառերով.
i
16) որոշման N 1 հավելվածի 30-րդ կետի առաջին նախադասությունը «վրա» բառից հետո լրացնել «կամ առանց հավաստագրի» բառերով.
i
17) որոշման N 1 հավելվածի 37-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. անձնագիր կամ նույնականացման քարտ, իսկ մինչև 16 տարեկան երեխաների դեպքում` անձնագիր կամ ծննդյան վկայական,
բ. անձնագրի դեպքում, ինչպես նաև մինչև 16 տարեկան երեխաների ծննդյան վկայականում սոցիալական քարտի համարը նշված չլինելու դեպքում` նաև բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում` սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը.».
18) որոշման N 1 հավելվածի 37-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունը «որոշումը» բառից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը)» բառերով, իսկ «բ» պարբերությունը «ՎԱԾ-ը» բառից հետո լրացնել «կամ ԾԱԾ-ը» բառերով.
19) որոշման N 1 հավելվածի 37-րդ կետի 14-րդ ենթակետում «ֆունկցիոնալ պրոթեզներ ստանալու դեպքում» բառերը փոխարինել «հաշմանդամություն չունեցող անձանց ֆունկցիոնալ պրոթեզներ ստանալու դեպքում» բառերով.
i
20) որոշման N 1 հավելվածի 40-րդ կետում «տասն աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված ժամկետներում» բառերով, իսկ «դիմողին» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 41-րդ կետի» բառերով.
i
21) որոշման N 1 հավելվածի 42-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եթե շահառուն դիմումի մեջ նշել է իր էլեկտրոնային հասցեն, ապա այդ հասցեին ուղարկվում է հավաստագրի էլեկտրոնային տարբերակը:».
i
22) որոշման N 1 հավելվածի 47-րդ կետը «նրան» բառից հետո լրացնել «անվճար» բառով.
i
23) որոշման N 1 հավելվածի 48.5-րդ և 48.6-րդ կետերը «կառավարման վահանակներ» բառերից հետո լրացնել «, կրծկալ» բառով.
i
24) որոշման N 1 հավելվածի 55-րդ կետում «Զբաղվածության պետական գործակալության տարածքային» բառերը փոխարինել «Տարածքային» բառով.
i
25) որոշման N 1 հավելվածի 65-րդ կետից հանել «(կամ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանին)» բառերը.
i
26) որոշման N 1 հավելվածի 76-րդ կետում «ուղղորդում են զբաղվածության պետական գործակալության համապատասխան տարածքային կենտրոն` նախապես իրազեկելով հաշմանդամություն ունեցող անձի» բառերը փոխարինել «իրազեկում են վերջինիս» բառերով.
27) որոշման N 1 հավելվածի 77-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
i
28) որոշման N 2 հավելվածի`
i
ա. 1-ին կետի 4-րդ ենթակետը «ակնագնդի» բառից հետո լրացնել «(աչքի)» բառով,
բ. 1-ին կետի 5-րդ ենթակետում «ձայնալարերի պրոթեզ և ձայնաստեղծ սարք» բառերը փոխարինել «ձայնաստեղծ սարք կամ պրոթեզ» բառերով,
գ. 8-րդ կետը «Քայլակ» բառից հետո լրացնել «(ետնաքայլակ)» բառով,
դ. 12-րդ կետը «սարքի» բառից հետո լրացնել «անհատական» բառով,
ե. 18-րդ կետում «Ֆունկցիոնալ» բառը փոխարինել «Վերին կամ ստորին վերջույթի ֆունկցիոնալ» բառերով, «զինծառայության» բառից առաջ լրացնել «զինծառայության հետ կապված պատճառական կապերով հաշմանդամություն ունեցող անձանց և» բառերով.
i
29) որոշման N 5 հավելվածում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով, «կարգավիճակը» բառից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը» բառերով, «ԲԺԻՇԿ-ՓՈՐՁԱԳԵՏԻ» բառերից հետո լրացնել «ԿԱՄ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՄԱՍՆԱԳԵՏԻ» բառերով, իսկ «և մեթոդական աջակցության բաժին» բառերը փոխարինել «, անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցներով ապահովման վարչություն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2023 թ. մայիսի 25
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 25 մայիսի 2023 թվական: