010.0268.301298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
29 դեկտեմբերի 1998 թ.
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Ընդունել ի գիտություն, որ`
1. Հայաստանի Հանրապետության 1999 թվականի համախմբված բյուջեն կկազմի`
i
ա) եկամուտների (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի) գծով` 234,672,7 մլն դրամ.
բ) ծախսերի (առանց միջբյուջետային փոխանցումների) գծով` 291,290.7 մլն դրամ.
գ) դեֆիցիտը` 56,618.0 մլն դրամ.
i
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 1999 թվականի բյուջեն կկազմի`
ա) եկամուտների (ներառյալ` անմիջապես պետական բյուջեից տրանսֆերտների տեսքով, ինչպես նաև պետական բյուջեով և համայնքների բյուջեներով պահպանվող հիմնարկներից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների տեսքով ստացվող մուտքերը) գծով` 37,321.7 մլն դրամ,
բ) ծախսերի գծով` 37,321.7 մլն դրամ.
3. Հայաստանի Հանրապետության համայնքների 1999 թվականի բյուջեները կկազմեն`
ա) եկամուտների (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական տրանսֆերտները) գծով` 20,032.0 մլն դրամ,
բ) ծախսերի գծով` 20,032.0 մլն դրամ:
(1-ին հոդվածը փոփ. 28.08.99 թիվ ՀՕ-1 օրենք)
i
Հոդված 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեն`
հազար դրամ
եկամուտների գծով 191,692,065.3
ծախսերի գծով 248,310,109.4
դեֆիցիտը 56,618,044.1
(2-րդ հոդվածը փոփ. 28.08.99 թիվ ՀՕ-1 օրենք)
i
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ծածկմանն ուղղել հետևյալ միջոցները`
Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները 56,618,044.1
ընդամենը
որից`
Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը 2,860,000.0
այդ թվում`
1. Պետական արժեթղթեր 3,660,000.0
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամից ստացված
փոխատվության մարում (700,000.0)
3. Պետական ներքին շահող փոխառության պարտատոմսերի
ետ գնում (100,000.00)
Բ. Արտաքին աղբյուրներ - ընդամենը 53,758,044.1
այդ թվում`
1. Միջազգային կազմակերպությունների միջոցներ 56,287,746.7
այդ թվում`
ա) վարկերի ստացում 63,406,606.6
բ) վարկերի մարում (7,118,859.9)
2. Օտարերկրյա պետությունների միջոցներ (2,529,702.6)
այդ թվում`
ա) վարկերի ստացում 3,339,024.0
բ) վարկերի մարում (5,868,726.6)
(3-րդ հոդվածը փոփ. 28.08.99 թիվ ՀՕ-1 օրենք)
i
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` օրենքով վերապահված իրավասության սահմաններում ձեռնարկել միջոցներ 1999 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ սղաճի չափը 1998 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 8,0 տոկոսի շրջանակներում պահելու ուղղությամբ:
(4-րդ հոդվածը փոփ. 28.08.99 թիվ ՀՕ-1 օրենք)
i
Հոդված 5. 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հանդեպ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների տարեկան չափաքանակը սահմանել 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ ձևավորված մակարդակին հավասար (8,35 մլրդ դրամ):
(5-րդ հոդվածը փոփ. 28.08.99 թիվ ՀՕ-1 օրենք)
i
Հոդված 6. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի եկամուտներն` ըստ առանձին եկամտատեսակների հետևյալ չափերով`
հազար դրամ
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ 191,692,065.3
ԸՆԴԱՄԵՆԸ
1. ԸՆԴԱՄԵՆԸ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ 172,807,762.8
որից`
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ 171,307,762.8
այդ թվում`
1. Հարկային եկամուտներ 147,047,722.8
ընդամենը`
այդ թվում`
ա) ավելացված արժեքի հարկ 70,426,681.6
այդ թվում
- ձեռնարկություններից և կազմակերպություններից 63,762,715.4
- անհատ ձեռներեցներից 6,663,966,2
բ) շահութահարկ 14,282,052.3
այդ թվում`
- պետական ձեռնարկություններից 4,365,131.9
- ոչ պետական ձեռնարկություններից 7,122,185.4
- օտարերկրյա իրավաբանական անձանցից 550,386.2
- ֆինանսավարկային կազմակերպություններից 2,244,348.8
գ) եկամտահարկ 10,001,204.3
այդ թվում`
- աշխատանքային և քաղաքացիաիրավական 8,813,338.7
պայմանագրերի կատարումից ստացված եկամուտներից
- ձեռնարկատիրական գործունեությունից ստացված
եկամուտներից 614,518.6
- փայամասնակցություններից արժեթղթերից
և ավանդներից ստացված եկամուտներից 76,903.0
- այլ եկամուտներից 496,444.0
դ) ակցիզային հարկ 27,879,189.6
այդ թվում`
- Հայաստանի Հանրապետությունում արտադրվող
ենթաակցիզային ապրանքների արտադրանքից 7,502,998.0
- Հայաստանի Հանրապետություն ներմուծվող
ենթաակցիզային ապրանքներից 20,376,191.6
ե) գույքահարկ 237,969.5
այդ թվում`
- ձեռնարկություններից և կազմակերպություններից 59,492.4
- անհատ ձեռներեցներից և քաղաքացիներից 178,477.1
զ) հողի հարկ 218,937.5
այդ թվում`
- գյուղատնտեսական նշանակության հողերից 188,553.6
- ոչ գյուղատնտեսական նշանակության հողերից 30,383.9
է) մաքսային տուրք 14,779,688.0
այդ թվում`
- ներմուծվող ապրանքների արժեքներից 14,779,688.0
ը) հաստատագրված վճարներ 6,222,000.0
այդ թվում`
- առևտրական գործունեությունից 2,687,623.6
- հասարակական սննդի ոլորտից 637,910.2
- սպասարկման ոլորտից 2,896,466.2
թ) բնական պաշարների օգտագործման և
բնապահպանական վճարներ 3,000,000.0
2. Պետական տուրք 13,023,940.0
այդ թվում`
ա) դատարան տրվող հայցադիմումների, դիմումների,
գանգատների, դատարանների վճիռների դեմ տրվող
վճռաբեկ գանգատների համար, ինչպես նաև
դատարանների կողմից փաստաթղթերի պատճեններ
տալու համար 102,300.0
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն
ստանալու կամ այն փոխելու համար 36,800.0
գ) հյուպատոսական ծառայությունների կամ
գործողությունների իրականացման համար 992,000.0
դ) պետական գրանցման համար 4,474,540.0
ե) մշակութային արժեքների արտահանման կամ
ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր
տալու համար 38.500.0
զ) գյուտերի օգտակար սարքերի, արդյունաբերական
նմուշների, ապրանքային և սպասարկման
նմուշների, ապրանքների ծագման, տեղանունների,
ֆիրմային անվանումների իրավական պաշտպանության
հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող
գործողությունների համար 200,000.0
է) ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական
նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի
ծառայությունների կամ գործողությունների
համար 1,200,000.0
ը) լիցենզավորման ենթակա գործունեություն
իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու
համար 150,000.0
թ) օրենքով սահմանված այլ ծառայությունների և
գործողությունների համար 5,829,800.0
3. Ոչ հարկային եկամուտներ
ընդամենը 11,236,100.0
այդ թվում`
ա) Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի
ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից
մուտքեր 3.000.000.0
բ) պետական մարմինների, դրանց ենթակա
բյուջետային հիմնարկների հաշվեկշռներում
հաշվառվող գույքի վարձակալությունից
եկամուտներ 629,000.0
այդ թվում`
- պետական ձեռնարկությունների ու գույքի
վարձակալության և օգտագործման
վարձավճարներ 75,000.0
- պետական պահուստի հողերի վարձակալության
և օգտագործման վարձավճարներ 354,000.0
- ՀՀ սեփականաշնորհման նախարարության
հաշվեկշռում գտնվող գույքի
վարձակալությունից մուտքեր 200,000.0
գ) դիվիդենտներ և շահաբաժիններ 1,725,800.0
այդ թվում`
- պետությանը պատկանող արժեթղթերի
շրջանառությունից ստացվող շահաբաժիններ 172,600.0
- բանկերում և ֆինանսավարկային
հաստատություններում բյուջեների ժամանակավոր
ազատ միջոցների տեղաբաշխումից և
դեպոզիտներից ստացված շահաբաժիններ,
դիվիդենտներ 172,600.0
- բաժնետիրական կապիտալում կատարված
ներդրումներից ստացվող դիվիդենտներ 1,380,600.0
դ) պետության տված վարկերի օգտագործման
դիմաց վճարներ` (տոկոսներ) 845,600.0
այդ թվում`
- ռեզիդենտներին տրամադրված վարկերի
օգտագործման տոկոսավճարներ 417,500.0
- ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի
օգտագործման տոկոսավճարներ 428,100.0
ե) բռնագրավված, տիրազուրկ, նվիրատվության
կամ ժառանգության իրավունքով պետությանն
անցած գույքի իրացումից մուտքեր 260,000.0
զ) իրավախախտումների համար գործադիր և
դատական մարմինների կողմից կիրառվող
պատժամիջոցներից մուտքեր 3,020,000.0
է) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված`
պետական բյուջե մուտքագրվող այլ ոչ
հարկային եկամուտներ 1,755,700.0
Բ. ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
ԸՆԴԱՄԵՆԸ` 1,500,000.0
1. Պետական սեփականություն համարվող հիմնական
միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր 1,000,000.0
2. Բանկերում պետական բաժնետոմսերի օտարումից
մուտքեր 500,000.0
II. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ 18,884,302.5
ԸՆԴԱՄԵՆԸ
1. Օտարերկրյա պետությունների և միջազգային
կազմակերպությունների տրամադրած տրանսֆերտներ 18,884,302.5
այդ թվում`
ա) ընթացիկ տրանսֆերտներ 18,884,302.5
(6-րդ հոդվածը փոփ. 28.08.99 թիվ ՀՕ-1 օրենք)
i
Հոդված 7. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեից հատկացումները, ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, հետևյալ չափերով`
Խումբ Ենթա- Ծախսերի գործառնական դասակարգման Գումարը
խումբ խմբերի և ենթախմբերի անվանումները (հազար դրամ)
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 248,310,109.4
այդ թվում`
01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 22,289,550.6
այդ թվում`
01 Օրենսդիր մարմին և պետական
կառավարում 4,037,708.5
02 Պետական ֆինանսական կառավարում 2,648,538.1
03 Արտաքին քաղաքական գործունեություն 4,945,616.6
04 Արտաքին տնտեսական աջակցություն 9,237,000.0
05 Ընդհանուր բնույթի իրավական
գործունեություն 193,598.8
06 Ընտրություններ և հանրաքվեներ 195,481.2
07 Ընդհանուր բնույթի պետական այլ
ծառայություններ 1,031,607.4
02 ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 40,010,200.0
այդ թվում`
01 Ռազմական կարիքներ 36,419,300.0
02 Քաղաքացիական պաշտպանություն 359,900.0
03 Պաշտպանության բնագավառի այլ ծախսեր 3,231,000.0
03 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ 15,443,060.9
այդ թվում`
01 Ներքին գործեր և ազգային
անվտանգություն 13,812,000.0
02 Դատական գործունեություն 1,631,060.9
04 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 25,964,032.9
i
այդ թվում`
01 Կրթության և գիտության բնագավառում 72,238.7
պետական կառավարում
03 Հանրակրթական դպրոցներ 15,559,768.8
04 Հատուկ դաստիարակչական դպրոցներ 58,788.9
05 Ընդհանուր տիպի գիշերօթիկ դպրոցներ 849,440.8
06 Հատուկ տիպի գիշերօթիկ դպրոցներ 691,298.5
07 Արտադպրոցական հիմնարկներ 479,879.7
08 Մանկատներ 44,509.4
09 Երեկոյան հեռակա դպրոցներ 46,293.1
11 Պրոֆտեխնիկական ուսումնարաններ 505,429.2
12 Միջնակարգ մասնագիտացված ուսումնական
հաստատություններ 1,234,692.1
13 Բարձրագույն կրթություն 3,181,843.5
14 Վերապատրաստման ինստիտուտներ,
դասընթացներ 239,850.0
15 Գիտություն 3,000,000.0
05 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ 20,530,509.4
այդ թվում`
01 Առողջապահության բնագավառում պետական
կառավարում 109,763.0
02 Հիվանդանոցներ 9,799,567.4
03 Պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ 5,426,427.1
04 Առողջապահական այլ հաստատություններ
և հարակից ծառայություններ 1,398,215.5
05 Այլ առողջապահական ծառայություններ
բնակչությանը 1,016,918.0
06 Հիգիենիկ հակահամաճարակային
ծառայություն 964,007.9
07 Այլ ծրագրեր 1,815,610.5
06 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ 29,797,954.0
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
այդ թվում`
01 Սոցիալական ապահովագրության և
սոցիալական ապահովության բնագավառի
պետական կառավարում 333,329.1
02 Կենսաթոշակային ապահովում 3,627,000.0
03 Պետական նպաստներ բնակչությանը 21,763,419.0
04 Սոցիալական ապահովության
միջոցառումներ 1,604,503.8
05 Այլ սոցիալական ծրագրեր 2,469,702.1
07 ՄՇԱԿՈՒՅԹ, ՍՊՈՐՏ ԵՎ ԿՐՈՆ 4,679,467.1
այդ թվում`
01 Մշակույթի և սպորտի բնագավառում
պետական կառավարում 106,819.2
02 Երաժշտական, արվեստի և գեղարվեստի
դպրոցներ 53,432.0
03 Գրադարաններ 265,868.7
04 Թանգարաններ և ցուցահանդեսներ 350,042.0
05 Մշակույթի տներ, ակումբներ,
կենտրոններ 9,864.5
06 Այլ մշակութային հիմնարկներ 95,062.7
07 Արվեստ 583,107.2
i
08 Կինեմատոգրաֆիա 315,000.0
09 Հուշարձանների և մշակութային
արժեքների վերականգնում և պահպանում 124,890.0
10 Սպորտ 500,000.0
11 Հեռուստառադիոհաղորդումներ 1,658,694.0
i
12 Հրատարակչություններ, խմբագրություններ 276,908.0
13 Տեղեկատվության ձեռքբերում 40,740.0
14 Կրոն 199,008.7
15 Երիտասարդական ծրագրեր 100.000.0
08 ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ - ԿՈՄՈՒՆԱԼ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ 11,287,894.0
այդ թվում`
01 Բնակարանային տնտեսություն և
բնակարանային շինարարություն 3,839,000.0
02 Աղբահանություն, թափոնների
վերամշակում և փողոցների մաքրում 27,124.0
03 Ջրամատակարարում և կոյուղու
համակարգերի շահագործում 1,890,000.0
04 Այլ ծրագրեր 5,531,770.0
09 ՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԼԻՐ 12,103,174.1
այդ թվում`
01 Վառելիքային և էներգետիկ համալիրի
պետական կառավարում 332,174.1
02 Էլեկտրաէներգետիկա 11,771,426.0
10 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, 19,775,632.6
ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
այդ թվում`
01 Գյուղատնտեսության պետական
կառավարում 158,600.9
02 Հողերի բարելավման աշխատանքներ 8,356,176.7
03 Ձկնաբուծություն և ջրային
տնտեսություն 1,432,000.0
04 Բույսերի պաշտպանություն և
սերմնաբուծություն 398,455.0
05 Տոհմաբուծություն, անասնաբուժություն
և հակահամաճարակային միջոցառումներ 1,524,454.0
06 Անտառային տնտեսություն 120,000.0
07 Այլ ծրագրեր 7,785,946.0
11 ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ
ՀԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԱԾՈՆԵՐ (բացառությամբ
վառելիքի), ՎԵՐԱՄՇԱԿՈՂ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ 1,757,553.9
այդ թվում`
01 Արդյունաբերության, հանքային
հանածոների, շինարարության և
բնապահպանության պետական կառավարում 461,670.9
02 Լեռնահանքային արդյունաբերություն և
երկրաբանահետախուզություն 249,221.0
03 Վերամշակող արդյունաբերություն 162,000.0
04 Նախագծահետախուզական աշխատանքներ 201,000.0
05 Գեոդեզիա և քարտեզագրություն 240,000.0
06 Բնության հատուկ պահպանվող տարածքներ 169,570.0
07 Բնապահպանական այլ միջոցառումներ 298,365.0
08 Հիդրոօդերևութաբանություն 299,727.0
12 ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ԿԱՊ 8,744,583.5
այդ թվում`
01 Տրանսպորտի և կապի բնագավառում
պետական կառավարում 157,083.5
02 Ավտոմոբիլային և քաղաքային
էլեկտրական տրանսպորտ 900,000.0
03 Ճանապարհային տնտեսություն 7,687,500.0
13 ԱՅԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 213,205.7
այդ թվում`
01 Առևտրի, սպասարկումների, 97,795.7
մատակարարման գործունեության և այլ
ոլորտների պետական կառավարում
03 Այլ ընդհանուր տնտեսական 80,000.0
ծառայություններ
04 Պետական նյութական պահուստների 35,410.0
ձևավորում և պահպանում
14 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 35,712,864.8
այդ թվում`
01 Պետական պարտքային պարտավորությունների 16,029,788.0
հետ կապված գործառնություններ
02 Տրանսֆերտային փոխանցումներ պետական
բյուջեից տեղական ինքնակառավարման 4,688,700.0
բյուջեներին
03 Նյութական աջակցություն ՀՀ ԱԺ
i
ընտրություններում 5 և ավելի տոկոս
ձայն հավաքած կուսակցություններին 100,000.0
04 Այլ ծրագրեր 14,894,376.8
(7-րդ հոդվածը փոփ. 28.08.99 թիվ ՀՕ-1 օրենք)
i
Հոդված 8. Հաստատել սույն օրենքի 7 հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին ֆինանսավորվող ծախսատեսակները, ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման`
հազար դրամ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 248,310,109.4
այդ թվում`
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 183,276,445.5
այդ թվում`
Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային
հիմնարկների աշխատողների
աշխատավարձ 16,933,339.1
Տոկոսավճարներ 16,029,788.0
այդ թվում`
- ներքին պարտքի դիմաց 8,500,000.0
- արտաքին պարտքի դիմաց 7,529,788.0
Սուբսիդիաներ 1,785,177.0
այդ թվում`
- պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող
նպատակային հատկացումներ` 300,000.0
սուբվենցիաներ
- ձեռնարկություններին և կազմակերպություններին
տրվող սուբսիդիաներ 1,485,177.0
Ընթացիկ տրանսֆերտներ 47,924,221.5
այդ թվում`
- պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող
դոտացիաներ 4,388,700.0
- կենսաթոշակներ 3,592,000.0
- կրթաթոշակներ 1,351,998.1
- նպաստներ 21,551,919.0
Այլ ընթացիկ տրանսֆերտներ 17,039,604.4
այդ թվում`
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 4,741,335.2
- անդամակցության վճարներ միջազգային
կազմակերպություններին 1,567,491.0
- հատկացումներ փախստականների սոցիալական խնդիրների
լուծման համար 67,702.1
- ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 7,558,438.4
- փոխհատուցումներ պրոթեզավորման և հանրապետությունից
դուրս բուժման ծախսերի համար 596,637.7
- այլ տրանսֆերտային վճարներ 2,508,000.0
Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր 100,603,920.0
այդ թվում`
Ապրանքների ձեռքբերում 5,141,273.7
այդ թվում`
Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր 2,134,541.7
այդ թվում`
- գրասենյակային ապրանքներ և նյութեր 1,065,157.1
- գույք և սարքավորումներ 947,899.1
- փափուկ գույք և հանդերձանք 121,485.5
Դեղորայք և վիրակապային նյութեր 1,070,046.0
Սննդամթերք 1,103.181.1
Ապրանքների ձեռքբերման այլ ծախսեր 833,504.9
Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ 870,292.0
Տրանսպորտի ծառայությունների վճարներ 1,024,200.7
Կապի ծառայությունների վճարներ 996,522.6
Կոմունալ ծառայությունների վճարներ 2,094,973.2
այդ թվում`
- էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր 1,719,990.7
- ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձեր 159,361.1
- այլ կոմունալ ծախսեր 215,621.4
Այլ ծախսեր 90,476,657.7
այդ թվում`
- ներկայացուցչական ծախսեր 314,106.0
- շինությունների և սարքավորումների
վարձակալության ծախսեր 180,859.9
- միջազգային ֆինանսական կազմակերպություններից և
օտարերկրյա պետություններից ստացվող միջոցներով
իրականացվող նպատակային ծրագրեր 3,259,800.0
- ՀՀ դեսպանությունների և ռազմական կցորդների
պահպանման ծախսեր 2,699,658.0
- ավտոճանապարհների շահագործման և պահպանման ծախսեր 1,770,000.0
- այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 82,252,233.8
Բ. ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ 50,309,606.6
այդ թվում`
Կապիտալ ներդրումներ 44,667,523.7
այդ թվում`
- կապիտալ շինարարության ծախսեր 41,433,523.7
այդ թվում`
- միջազգային ֆինանսական կազմակերպություններից և 32,956,523.7
օտարերկրյա պետություններից ստացվող միջոցներով
իրականացվող նպատակային ծրագրեր
- ՀՀ ներքին ռեսուրսների հաշվին իրականացվող ծախսեր 8,477,000.0
- կապիտալ ակտիվների ձեռքբերման ծախսեր 700,000.0
- տիպային և այլ նախագծման ծախսեր 2,064,000.0
- երկրաբանահետախուզական ծախսեր 230,000.0
- գեոդեզիական-քարտեզագրման ծախսեր 240,000.0
Կապիտալ նորոգումներ 5,642,082.9
այդ թվում`
- ՀՀ ներքին ռեսուրսների հաշվին իրականացվող ծախսեր 5,642,082.9
Գ. ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ 14,724,057.3
այդ թվում`
Ա. Ներքին վարկավորում 5,487,057.3
այդ թվում`
Ֆինանսական կազմակերպությունների վարկավորում 2,273,657.3
այդ թվում`
- միջազգային ֆինանսական կազմակերպություններից և 2,190,857.3
օտարերկրյա պետություններից ստացվող միջոցներով
իրականացվող նպատակային ծրագրեր
- ՀՀ ներքին ռեսուրսների հաշվին իրականացվող ծախսեր 82,800.0
Ոչ ֆինանսական կազմակերպությունների վարկավորում 3,213,400.0
Բ. Արտաքին վարկավորում 9,237,000.0
այդ թվում`
Այլ արտաքին վարկավորում 9,237,000.0
Հոդված 9. Հաստատել`
i
ա) սույն օրենքի 7 հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը, ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների, սույն օրենքի թիվ 1 հավելվածի համաձայն.
i
բ) Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեից համայնքներին «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվող հատկացումների ծավալների ըստ գործոնների` բաշխման հետևյալ տեսակարար կշիռները` սույն օրենքով համահարթեցման դոտացիաների գծով հաստատած հատկացումների ամբողջ ծավալում`
բա) ըստ պետության կողմից առաջնային օժանդակություն ստանալու գործոնի` 15 տոկոսը, ընդ որում 4 տոկոսը բաշխվում է համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի և գույքահարկի մակարդակի չափանիշով և 11 տոկոսը` բնակչության թվաքանակի չափանիշով,
բբ) ըստ համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի և գույքահարկի մակարդակի և ըստ բնակչության թվաքանակի գործոնների 85 տոկոսը, ընդ որում 70 տոկոսը բաշխվում է ըստ համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի և գույքահարկի մակարդակի գործոնի և 15 տոկոսը` ըստ բնակչության թվաքանակի գործոնի.
գ) Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով դոտացիաներ տրամադրելու նպատակով նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալի բաշխումն ըստ համայնքների` սույն օրենքի թիվ 2 հավելվածի համաձայն:
(9-րդ հոդվածը փոփ. 28.08.99 թիվ ՀՕ-1 օրենք)
Հոդված 10. Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով սույն օրենքի 7 և 8 հոդվածներում նախատեսված համամասնությունները.
բ) ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 2-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումները յուրաքանչյուր ծրագրի համար չեն կարող գերազանցել վերջինիս գծով սույն օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր ծավալի 15 տոկոսը.
գ) Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորման համար 100 տոկոսով ամրագրվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածի 3-րդ կետի առաջին մասի 1.1 կետի «ե» և «զ» ենթակետերով թվարկված Երևան քաղաքի տարածքում գոյացող եկամտատեսակները.
դ) նախորդ տարիներին տրամադրված պետական բյուջեի երաշխավորագրերի սպասարկման համար Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդում պահուստավորված երաշխավորյալների կողմից իրենց 1999 թվականի պարտավորությունների կատարման շնորհիվ ազատված հատկացումները սույն օրենքի թիվ 4 հավելվածով սահմանված ծավալով ուղղվում են հիշյալ հավելվածով սահմանված ծախսերի ֆինանսավորմանը.
i
ե) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 2-րդ կետում ամրագրված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների խրախուսման նպատակային ֆոնդի օգտագործման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 11. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդը ձևավորվում է հարկային տեսչության կողմից ձեռնարկություններում, կազմակերպություններում, անհատ ձեռներեցների մոտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ստուգումներով և վերստուգումներով` հարկերը և պարտադիր վճարները թաքցնելու հետևանքով գանձված գումարներից 10 տոկոսի մասհանումների հաշվին: Ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` տարեկան ծախսերի նախահաշվի ձևով, իսկ ֆոնդի միջոցները յուրաքանչյուր ամիս ներկայացվող հաշվետվության հիման վրա, ձևակերպվում են որպես պետական բյուջեի համապատասխան եկամուտ և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պահպանման և կապիտալ ծախսերի հոդվածներում` որպես համապատասխան ծախս:
i
Հոդված 12. «Մաքսավճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան գանձված մաքսավճարի հաշվին գոյացած գումարների օգտագործման ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` տարեկան ծախսերի նախահաշվի ձևով, իսկ այդ գումարները յուրաքանչյուր ամիս ներկայացվող հաշվետվության հիման վրա ձևակերպվում են որպես պետական բյուջեի համապատասխան եկամուտ և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պահպանման և կապիտալ ծախսերի հոդվածներում` որպես համապատասխան ծախս:
i
Հոդված 13. Ընտանեկան նպաստների համակարգի ներդրման օրվանից (1999 թվականի հունվարի 1-ից) ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 և 34 հոդվածները, «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 և 10 հոդվածները, իսկ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34 հոդվածի չորրորդ մասից հանել «իսկ էլեկտրաէներգիայի և ջեռուցման վարձի վճարման համար նրանց տրվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով» բառերը:
Հոդված 14. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
i
ա) 1999 թվականին, անհրաժեշտության դեպքում, սույն օրենքի 2 հոդվածով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք ըստ սույն օրենքի 7 հոդվածով հաստատված ծախսերի գործառնական դասակարգման առանձին խմբերի և ենթախմբերի, ինչպես նաև ենթախմբերի ներսում, այն պայմանով, որ թույլ չտրվի սույն օրենքով յուրաքանչյուր ենթախմբի գծով նախատեսված հատկացումների ծավալի կրճատում` 15 տոկոսի չափով կամ ավելացում` 30 տոկոսի չափով.
բ) պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցները սույն օրենքի թիվ 3 հավելվածով սահմանված ծավալով, ուղղել այդ հավելվածով նախատեսված ծախսերի ֆինանսավորմանը.
i
գ) «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29 հոդվածի կատարումն ապահովելու նպատակով սույն օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 03 խմբի 02 ենթախմբով «Դատական իշխանության մարմինների պահպանում» ծրագրով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների պահպանման գծով նախատեսված հատկացումները բաշխել ըստ առանձին դատարանների:
Հոդված 15. Սահմանել, որ 1999 թվականի ընթացքում պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցները կուտակվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գանձապետական հատուկ հաշվում և`
ա) այդ միջոցներից Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման չափը չի կարող գերազանցել սույն օրենքի թիվ 3 հավելվածում նշված հատկացումների հանրագումարը.
բ) սույն օրենքի թիվ 3 հավելվածում նշված հատկացումների հանրագումարը գերազանցող մասը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջե` որպես բյուջեի դեֆիցիտի ծածկման միջոց:
Հոդված 16. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
i
ա) Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացնել պետական բյուջե փաստացի ստացված մուտքերի սահմաններում: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում պաշտպանվածության են ենթակա և ամբողջ ծավալով ֆինանսավորվում են`
աա) պետական նպաստները, սոցիալական և փոխհատուցման վճարները, աշխատավարձը (դրամական բավարարումը) և դրան հավասարեցված վճարները, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումները,
աբ) պետական ներքին և արտաքին պարտքի սպասարկման և մարման ծախսերը,
ագ) ռազմական և ազգային անվտանգության կարիքների սպասարկման գծով
ծախսերը,
ադ) միջպետական համաձայնագրերի համապատասխան կատարվող վճարումները,
աե) համայնքների բյուջեներին տրվող դոտացիաները.
բ) մինչև 2000 թվականի հունվարի 1-ը երկարաձգել 1998 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ԼՂՀ-ին հատկացված բյուջետային վարկի մարումը` 7.689.0 միլիոն դրամ գումարով.
գ) նախորդ տարիներին տրամադրված պետական բյուջեի երաշխավորագրերի սպասարկման համար Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդում պահուստավորված ` երաշխավորյալների կողմից իրենց 1999 թվականի պարտավորությունների կատարման շնորհիվ ազատված հատկացումները սույն օրենքի թիվ 4 հավելվածով սահմանված ծավալով ուղղել այդ հավելվածով նախատեսված ծախսերի ֆինանսավորմանը.
i
դ) հաստատել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 2-րդ կետում ամրագրված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների խրախուսման նպատակային ֆոնդի օգտագործման կարգը:
Հոդված 17. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1999 թվականի ծախսերի նախահաշիվը` 7,058.499 միլիոն դրամ գումարով, որից վարչական ծախսերը` 1,180.948 միլիոն դրամ (սույն օրենքի թիվ 5 հավելվածի համաձայն) և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը` 1,209.138 միլիոն դրամ:
Հոդված 18. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին`
1999 թվականի բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում պետական բյուջեի մուտքերի և բյուջեից կատարվող ծախսերի կանխատեսվող ծավալներից ելնելով, անհրաժեշտության դեպքում, համատեղ մշակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 1999 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վարկավորման եռամսյա ծրագրեր, ղեկավարվելով վարկերի տրամադրման հետևյալ կարգով` դրանք տրամադրվում և մարվում են յուրաքանչյուր եռամսյա ժամանակահատվածի ընթացքում:
Հոդված 19. Սույն օրենքի թիվ թիվ 1-5 հավելվածները համարվում են օրենքի անբաժանելի մասերը:
Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
30 դեկտեմբերի 1998 թ.
ՀՕ-268
-------------------------------------------------
հեղինակների կողմից - թիվ 1-5 հավելվածները չեն բերվում