Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 168- ...

 
i

(ուժը կորցրել է 10.02.11 թիվ 168-Ն որոշման մասով` 04.05.17 թիվ 526-Ն որոշում)

040.0950.090913

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 սեպտեմբերի 2013 թվականի N 950-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 168-Ն, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 830-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Հաստատել գնումների միասնական անվանացանկի (Common Procurement Vocabulary (CPV) կառուցվածքը` համաձայն N 3 հավելվածի:».

i

2) որոշումը լրացնել նոր` N 3 հավելվածով` համաձայն հավելվածի.

3) որոշման 1-ին կետով հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի`

ա. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Գնումների պլանի ձևը, դրա լրացման կարգը և գնումների միասնական անվանացանկի բացվածքը` ըստ թվային ծածկագրի յուրաքանչյուր բաժնի խմբերի, դասերի և դասակարգիչների, սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:»,

բ. ուժը կորցրած ճանաչել կարգի 35.2-րդ կետի «բ» պարբերությունը,

գ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 49.1-ին և 49.2-րդ կետերով.

«49.1. Գնահատող հանձնաժողովի կողմից ստուգվում են ոչ գնային պայմաններին համապատասխանող հայտերում ներառված գնային առաջարկների, իսկ շինարարական աշխատանքների դեպքում` նաև ծավալաթերթ-նախահաշիվների թվաբանական ճշտությունը: Թվաբանական սխալների հայտնաբերման դեպքում գնահատող հանձնաժողովը կատարում է սխալների ուղղում հետևյալ կարգով.

1) եթե առկա է անհամապատասխանություն գումարների թվային և բառային արտահայտությունների միջև, ապա հիմք է ընդունվում բառային արտահայտությունը.

2) եթե հայտնաբերված սխալը միավորի համար մասնակցի կողմից սահմանված միավորի գնի և տվյալ (առանձին) ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ընդհանուր քանակի սխալ բազմապատկման արդյունք է, ապա ուղղումը կատարվում է միավորի համար առաջարկված գնի պահպանմամբ` փոխելով ապրանքի, աշխատանքի կամ ծառայության համար առաջարկված ընդհանուր գինը.

3) եթե հայտնաբերված սխալը միավորի համար մասնակցի կողմից սահմանված միավորի գնի տասնորդական գրառման մեջ ստորակետի ոչ ճիշտ տեղում դնելու կամ սխալ կլորացման արդյունք է, ապա ճշտումը կատարվում է տվյալ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության համար առաջարկված ընդհանուր գնի պահպանմամբ` ճշտելով միավորի գինը.

4) գնահատող հանձնաժողովը կատարված ուղղումների արդյունքների մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին: Եթե մասնակիցը ծանուցումն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով չի հայտնում իր համաձայնությունը ճշգրտված գնային առաջարկի մասին, ապա տվյալ մասնակցի հայտը մերժվում է:

49.2. Շինարարական աշխատանքների գնման դեպքում մասնակցի կողմից ներկայացված ծավալաթերթ-նախահաշիվների տարբեր տողերում նշված նույն աշխատանքների դեպքում աշխատանքների միավոր գները պետք է նույնը լինեն: Այդ գների երկու կամ ավելի տարբերակների դեպքում կընդունվի նվազագույնը, որի մասին պատվիրատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին: Եթե մասնակիցը ծանուցումն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով չի հայտնում իր համաձայնությունը, ապա տվյալ մասնակցի հայտը մերժվում է:»,

դ. կարգի 51-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Պատվիրատուն իր համաձայնությունը տալու համար իրավունք ունի մասնակցից պահանջելու նոր գործակալի կամ ենթակապալառուի վերաբերյալ փաստաթղթեր` վերջինիս համապատասխանությունը պայմանագրով նախատեսված գործունեությանը ճշտելու նպատակով: Պատվիրատուի անհամաձայնության դեպքում վերջինս երկու աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է մասնակցին և գործակալի կամ ենթակապալառուի փոփոխություն չի կատարվում, կամ պայմանագիրը լուծվում է:»,

ե. կարգի 53-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ ենթակետով.

«6) բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին, եթե մասնակիցների ներկայացրած գները դեռևս գերազանցում են գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական միջոցների չափը, գնման ընթացակարգը հայտարարվում է չկայացած, և պայմանագիր չի կնքվում.»,

զ. կարգի 71-րդ կետի առաջին նախադասությունը «պայմանագրում» բառից հետո լրացնել «, իսկ եթե պայմանագրի գինը գործոնային է, ապա նաև այդ պայմանագրին կից հաջորդող յուրաքանչյուր տարիներին կնքված համաձայնագրում» բառերով,

է. կարգի 74-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Արգելվում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարել գնման պահանջի դադարման հիմքով, երբ հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուն մնացել է առնվազն 5 օրացուցային օր, ինչպես նաև հայտերի բացումից հետո` բացառությամբ այդ գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու թույլտվություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման առկայության:»,

ը. կարգի 81-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «քսան», իսկ «գ» պարբերությունում` «երեսուն» բառերը փոխարինել համապատասխանաբար «երեսուն» և «հիսուն» բառերով,

թ. կարգի 85-րդ կետը երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Շինարարական ծրագրերի դեպքում տնտեսական գործունեության նույն խմբերը սահմանվում են` հաշվի առնելով քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները` ըստ ոլորտների:»,

ժ. կարգի 92-րդ կետում «, 5-րդ և 6-րդ կետերի» բառերը փոխարինել «կետի» բառով,

ժա. կարգի 93-րդ կետում «գնման» բառը փոխարինել «կնքվելիք պայմանագրի» բառերով,

ժբ. կարգի 101-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) հայտի ապահովում` տուժանքի ձևով, որի չափը կկազմի հայտով (գնային առաջարկով) առաջարկվող գնի առնվազն երկու տոկոսը, սակայն ոչ պակաս, քան գնումների բազային միավորը» բառերով,

ժգ. կարգի 110-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) հայտերի բացման նիստում հանձնաժողովի կողմից որոշվում և հայտարարվում են առաջին և հաջորդական տեղերն զբաղեցրած մասնակիցները: Ընտրված մասնակիցը (առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը) որոշվում է հրավերին համապատասխանող հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով: Ընդ որում, ավիատոմսերի գնման դեպքում, եթե ընտրված մասնակցի գնային առաջարկն ավելի բարձր է պաշտոնական կայքերում հրապարակային օֆերտայով առաջարկվող ավիատոմսերի գներից, ապա պատվիրատուն այդ ավիատոմսերը կարող է ձեռք բերել համապատասխան պաշտոնական կայքից.»,

ժդ. կարգի 110-րդ կետի 7-րդ ենթակետն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե ընտրված մասնակիցը հրաժարվում է պայմանագիր կնքելուց կամ զրկվում է պայմանագիրն ստորագրելու իրավունքից, ապա պատվիրատուն պայմանագիր կնքելու առաջարկ է ներկայացնում երկրորդ տեղն զբաղեցրած մասնակցին, իսկ վերջինիս կողմից առաջարկը չընդունվելու դեպքում` երրորդ տեղն զբաղեցրած մասնակցին:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողական (բացառությամբ պաշտոնատար անձանց կամ աշխատողների սպասարկման համար չնախատեսված հատուկ նշանակության) ավտոմեքենաների առանձին չափորոշիչներ հաստատելու մասին» N 830-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

i

1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 4-րդ և 5-րդ ենթակետերով`

«4) սույն որոշման հավելվածում նշված Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողական (բացառությամբ պաշտոնատար անձանց կամ աշխատողների սպասարկման համար չնախատեսված հատուկ նշանակության) ավտոմեքենաների առավելագույն գները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից.

5) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար ձեռք բերվող ծառայողական ավտոմեքենաների` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից սահմանված առավելագույն գների չափերում սահմանված կարգով բյուջետային տարվա ընթացքում փոփոխություններ կատարվելու դեպքում մարմնի կողմից ծառայողական ավտոմեքենայի ձեռքբերման ծախսերը չեն կարող գերազանցել`

ա. ձեռքբերման պահին գործող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից սահմանված ծառայողական մեքենաների ձեռքբերման առավելագույն գնի չափը,

բ. այդ ձեռքբերումը կատարելու նպատակով տվյալ մարմնի գծով տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված բյուջետային հատկացումների գումարը:».

i

2) որոշման հավելվածի աղյուսակից հանել «Առավելագույն գինը (մլն դրամ)» սյունակը:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գիշերավարձը հատուցելու դեպքում հաստատող փաստաթուղթ է համարվում տվյալ անձի հյուրանոցում գտնվելու գործուղման ժամանակահատվածը հաստատող հյուրանոցի կողմից տրված փաստաթուղթը և գիշերավարձի վճարումը հիմնավորող փաստաթուղթը (բանկային հաշվից քաղվածք, կանխիկ վճարման անդորրագիր և այլն) կամ գիշերավարձի վճարումը հիմնավորող փաստաթուղթը (բանկային հաշվից քաղվածք, կանխիկ վճարման անդորրագիր և այլն) և հյուրանոցային նախնական ամրագրման փաստաթուղթը:»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից և 1-ին կետի 3-րդ ենթակետի «ժբ» պարբերության, որն ուժի մեջ է մտնում սույն որոշումը հրապարակվելուց երկու ամիս հետո:

5. Մինչև սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «ժբ» պարբերությունն ուժի մեջ մտնելը շրջանակային համաձայնագրեր կնքած և հայտի ապահովումներ ներկայացրած մասնակիցները պետք է հայտի` սույն որոշմամբ պահանջվող չափի նոր ապահովումները ներկայացնեն «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, իսկ նշված ժամկետում դրանք չներկայացնելու դեպքում մասնակցի հետ կնքված շրջանակային համաձայնագիրը ենթակա է լուծման:

6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեն կազմելիս գնումների անվանացանկը պետք է կազմեն գնումների միասնական անվանացանկով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի սեպտեմբերի 5-ի

N 950-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

2011 թվականի փետրվարի 10-ի

N 168-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ (ԳՄԱ)

 

1. ԳՄԱ-ն կազմված է թվային դասակարգիչներից:

2. Հիմնական անվանացանկն ունի ծառի կառուցվածք և կազմված է մինչև ութ նիշ ունեցող ծածկագրերից, որոնք կապված են պայմանագրի առարկան հանդիսացող ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը նկարագրող բառերի հետ: Թվային ծածկագիրը բաղկացած է 8 նիշից և բաժանված է հետևյալ կերպ`

1) առաջին երկու նիշերը ցույց են տալիս բաժինը (XX000000).

2) երրորդ նիշը ցույց է տալիս խումբը (XXX00000).

3) չորրորդ նիշը` դասը (XXXX0000).

4) հինգերորդ նիշը` դասակարգիչը (XXXXX000):

3. Վերջին երեք նիշերից յուրաքանչյուրը դասին պատկանող գնման առարկաների նկարագիրն ավելի է հստակեցնում:

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

 

._____________________________________________________________________.

|03000000|Գյուղատնտեսական, ֆերմերային տնտեսության, ձկնորսության,      |

|        |անտառային տնտեսության և  դրանց հետ կապված արտադրանք         |

|________|____________________________________________________________|

|09000000|Նավթամթերք, վառելիք, էլեկտրականություն և  էներգիայի այլ     |

|        |աղբյուրներ                                                  |

|________|____________________________________________________________|

|14000000|Հանքարդյունաբերությանը վերաբերող արտադրանք, հիմնական        |

|        |մետաղներ և  հարակից արտադրանք                               |

|________|____________________________________________________________|

|15000000|Սննդամթերք, ըմպելիք, ծխախոտ և  հարակից արտադրանք            |

|________|____________________________________________________________|

|16000000|Գյուղատնտեսական սարքավորումներ                              |

|________|____________________________________________________________|

|18000000|Հագուստ, կոշկեղեն, ուղեբեռի հետ կապված առարկաներ և          |

|        |պարագաներ                                                   |

|________|____________________________________________________________|

|19000000|Կաշի և  կտորներ, պլաստմասսայե և  կաուչուկից առարկաներ       |

|________|____________________________________________________________|

|22000000|Տպագիր նյութեր և  հարակից արտադրանք                         |

|________|____________________________________________________________|

|24000000|Քիմիական արտադրանք                                          |

|________|____________________________________________________________|

|30000000|Գրասենյակային և  համակարգչային մեքենաներ, սարքավորումներ և  |

|        |նյութեր` բացառությամբ կահույքի և  ծրագրային ապահովման       |

|________|____________________________________________________________|

|31000000|Էլեկտրական մեքենաներ, սարքավորումներ, սարքեր և  սպառման     |

|        |առարկաներ, լուսավորություն                                  |

|________|____________________________________________________________|

|32000000|Ռադիո, հեռուստացուցային, հաղորդակցության,                   |

|        |հեռահաղորդակցության և  հարակից սարքեր                       |

|________|____________________________________________________________|

|33000000|Բժշկական սարքեր, դեղեր և  անձնական հիգիենայի պարագաներ      |

|________|____________________________________________________________|

|34000000|Տրանսպորտային սարքեր և  օժանդակ տրանսպորտային ապրանքներ     |

|________|____________________________________________________________|

|35000000|Անվտանգության, հակահրդեհային, ոստիկանական և  պաշտպանական    |

|        |սարքեր                                                      |

|________|____________________________________________________________|

|37000000|Երաժշտական գործիքներ, սպորտային ապրանքներ, խաղեր,           |

|        |խաղալիքներ, ձեռքի աշխատանքներ, կերպարվեստի նյութեր և        |

|        |պարագաներ                                                   |

|________|____________________________________________________________|

|38000000|Լաբորատորիայի, օպտիկական և  ճշգրիտ սարքեր (բացառությամբ     |

|        |ապակյա իրերի)                                               |

|________|____________________________________________________________|

|39000000|Կահույք (ներառյալ գրասենյակային կահույքը),  կահավորանք,     |

|        |կենցաղային տեխնիկա (բացառությամբ` լուսավորության) և  մաքրման|

|        |համար նախատեսված արտադրանք                                  |

|________|____________________________________________________________|

|41000000|Հավաքած և  զտված ջուր                                       |

|________|____________________________________________________________|

|42000000|Արդյունաբերական սարքավորումներ                              |

|________|____________________________________________________________|

|43000000|Հանքարդյունաբերության, քարի արդյունահանման, շինարարական     |

|        |սարքեր                                                      |

|________|____________________________________________________________|

|44000000|Շինարարական կառույցներ և  նյութեր, շինարարության օժանդակ    |

|        |արտադրանք (բացառությամբ էլեկտրական սարքավորումների)         |

|________|____________________________________________________________|

|45000000|Շինարարական աշխատանքներ                                     |

|________|____________________________________________________________|

|48000000|Համակարգչային ծրագրային փաթեթներ և  տեղեկատվական համակարգեր |

|________|____________________________________________________________|

|50000000|Վերանորոգման և  պահպանման ծառայություններ                   |

|________|____________________________________________________________|

|51000000|Տեղադրման ծառայություններ (բացառությամբ ծրագրային փաթեթների)|

|________|____________________________________________________________|

|55000000|Հյուրանոցային, ռեստորանային և  մանրածախ առևտրի              |

|        |ծառայություններ                                             |

|________|____________________________________________________________|

|60000000|Փոխադրման ծառայություններ (բացառությամբ թափոնների փոխադրման)|

|________|____________________________________________________________|

|63000000|Փոխադրման օժանդակ ծառայություններ, զբոսաշրջային             |

|        |գործակալությունների ծառայություններ                         |

|________|____________________________________________________________|

|64000000|Փոստային և  հեռահաղորդակցման ծառայություններ                |

|________|____________________________________________________________|

|65000000|Կոմունալ ծառայություններ                                    |

|________|____________________________________________________________|

|66000000|Ֆինանսական և  ապահովագրական ծառայություններ                 |

|________|____________________________________________________________|

|70000000|Անշարժ գույքի հետ կապված ծառայություններ                    |

|________|____________________________________________________________|

|71000000|Ճարտարապետական, շինարարական, ինժեներական և  տեսչական        |

|        |ծառայություններ                                             |

|________|____________________________________________________________|

|72000000|ՏՏ-ի ծառայություններ, խորհրդատվություն, ծրագրային փաթեթների |

|        |մշակում, համացանց և  օժանդակություն                         |

|________|____________________________________________________________|

|73000000|Գիտական հետազոտությունների և  փորձարարական մշակման          |

|        |ծառայություններ և  հարակից խորհրդատվական ծառայություններ    |

|________|____________________________________________________________|

|75000000|Վարչական, պաշտպանության և  սոցիալական անվտանգության         |

|        |ծառայություններ                                             |

|________|____________________________________________________________|

|76000000|Նավթի և  գազի արդյունաբերությանն առնչվող ծառայություններ    |

|________|____________________________________________________________|

|77000000|Գյուղատնտեսական, անտառային տնտեսության, այգեգործական, ջրային|

|        |կուլտուրաների և  մեղվապահության ծառայություններ             |

|________|____________________________________________________________|

|79000000|Գործարարության հետ կապված ծառայություններ, իրավաբանություն, |

|        |շուկայաբանություն, խորհրդատվություն, աշխատողների համալրում, |

|        |տպագրություն և  անվտանգություն                              |

|________|____________________________________________________________|

|80000000|Կրթական և  վերապատրաստման ծառայություններ                   |

|________|____________________________________________________________|

|85000000|Առողջապահության ոլորտում իրականացվող և  սոցիալական          |

|        |ծառայություններ                                             |

|________|____________________________________________________________|

|90000000|Կոյուղու հետ կապված, թափոնների, մաքրման և  բնապահպանական    |

|        |ծառայություններ                                             |

|________|____________________________________________________________|

|92000000|Ժամանցի, մշակութային և  սպորտային ծառայություններ           |

|________|____________________________________________________________|

|98000000|Այլ համայնքային, սոցիալական և  անհատական ծառայություններ    |

|________|____________________________________________________________|

|99000000|Գնում չհանդիսացող ծախսեր                                    |

._____________________________________________________________________.

«:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.09.2013
N 950-Ն
Որոշում