Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ...

 

 

040.1616.261212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 դեկտեմբերի 2012 թվականի N 1616-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

i

20. «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի, «Նոր Ակունք» և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների ֆինանսական առողջացմանը նպաստելու նպատակով`

1) «Հայջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններն ազատել Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի (2363-ARM (SF), Եվրոպական ներդրումային բանկի և Գերմանիայի զարգացման բանկի վարկային ծրագրով, իսկ «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունները` Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող` Հայաստանի Հանրապետության Լոռու (Վանաձոր) և Հայաստանի Հանրապետության Շիրակի (Գյումրի) մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման II փուլի վարկային ծրագրերով նախատեսված` մինչև 2014 թվականի հունվարի 1-ը վարկերի սպասարկման (տոկոսավճարների) վճարման գծով առաջացած պարտավորություններից.

2) «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության համար Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված 233,312.4 հազ. դրամ սուբսիդիայի գումարն ուղղել Գերմանիայի զարգացման բանկի (KfW) աջակցությամբ իրականացված «Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում» ծրագրի գծով 2010 թվականի փետրվարի 28-ին կնքված «Ենթավարկային պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» ենթավարկային պայմանագրով տրամադրված վարկի մայր գումարի մարմանը.

3) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության համար Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված 1,317,771.0 հազ. դրամ սուբսիդիայի գումարից 973,920.0 հազ. դրամն ուղղել ընկերության գործառնական գործունեության արդյունքում առաջացող ֆինանսական ճեղքվածքի ծածկմանը, իսկ 343,851.0 հազ. դրամը` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Սևանա լճի բնապահպանական ծրագրի» շրջանակներում կնքված ենթավարկային պայմանագրով նախատեսված ենթավարկի մայր գումարի մարմանը:

(20-րդ կետը փոփ. 10.07.13 թիվ 726-Ն որոշում)

21. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 16, 19-1, 19-2, 20-1 - 20-3, 21-1 - 21-16, 22-1 - 22-3, 23, 24, 25, 26 աղյուսակներում նշված ծրագրերն իրականացնող պետական կառավարման մարմինների ղեկավարներին` սույն կետում նշված աղյուսակներում ընդգրկված` իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների և առանձին միջոցառումների ծախսերի նախահաշիվներում փոփոխությունների ու լրացումների կատարումը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

i

22. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել անշարժ գույքի կադաստրի զարգացման 2013 թվականի համալիր ծրագիրը` մեկամսյա ժամկետում.

2) սույն կետի 1-ին ենթակետի համալիր ծրագիրը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության քննարկմանը ներկայացնելիս ներկայացնել նաև «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2013 թվականի ծախսերի նախահաշվի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով նախատեսված նորոգման աշխատանքների լիցենզավորված կազմակերպության կողմից կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերը և «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով նախատեսված աշխատանքների սահմանված կարգով փորձաքննություն անցած և հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերը:

23. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`

1) 2013 թվականի` ստորև նշված ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի ու այլ եկամուտների գծով կանխատեսվող բյուջետային եկամուտների մասին`

ա. մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը` տվյալ ամսվան հաջորդող ամսվա համար (շաբաթական կտրվածքով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված ձևով),

բ. մինչև յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը` հաջորդ շաբաթվա համար (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված ձևով).

2) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա. փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2013 թվականի պետական պատվերի վերաբերյալ` մեկամսյա ժամկետում,

բ. պետական եկամուտների հավաքագրման բնագավառում գործունեության (վարչարարության) կատարելագործման նպատակով իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ` երկամսյա ժամկետում.

3) ապահովել «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եկամուտների հաշվարկման հիմքում դրված` 2013 թվականի համար ծրագրված հարկեր և պետական տուրքեր/ՀՆԱ ցուցանիշի կատարումը:

24. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացված ծառայությունների դիմաց պատվիրատուների կողմից պայմանագրով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում վճարումների չկատարման դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել այդ պատվիրատուներից պարտքերի գումարների ստացումը.

2) մինչև 2013 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության 2012 թվականի մարտի 29-ի N 371-Ն որոշմամբ նախատեսված ծրագրերի գծով արտաբյուջետային հաշիվների միջոցների ծախսման 2013 թվականի նախահաշիվները հաստատելու և այդ հաշիվների 2013 թվականի համար ծրագրավորվող մուտքերը և ելքերը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում ներառելու վերաբերյալ:

25. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` մինչև 2013 թվականի սեպտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ և 2013/2014 ուսումնական տարվա սկզբում դասարանների փաստացի կոմպլեկտավորման արդյունքում հանրակրթական դպրոցների աշակերտների թվի (ներառյալ նախադպրոցական կրթության մեջ ընդգրկված երեխաները) մասին տվյալները` տարբերակված ըստ հարթավայրային, լեռնային, բարձր լեռնային բնակավայրերում գտնվող դպրոցների, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների, ինչպես նաև 2013/2014 ուսումնական տարվա սկզբի դրությամբ ներառական կրթության, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների թվի վերաբերյալ տվյալները:

i

26. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով ազգային փոքրամասնություններին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսված հատկացումների` ըստ առանձին ստացողների բաշխման վերաբերյալ:

27. Սույն որոշման N 11 հավելվածում ընդգրկված պետական կառավարման մարմինների ղեկավարներին`

1) բյուջետային հաշվետվություններ ներկայացնելու համար սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ սույն որոշման N 11 հավելվածի` իրենց կողմից ղեկավարվող մարմիններին համապատասխանող աղյուսակներում նշված արդյունքի ցուցանիշների կատարման վերաբերյալ.

2) սույն որոշման N 5 հավելվածով սահմանված ֆինանսական ցուցանիշներում փոփոխությունների կատարման մասին սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնելիս, միաժամանակ ներկայացնել դրանցից բխող առաջարկություններ նաև սույն որոշման N 11 հավելվածի` իրենց կողմից ղեկավարվող մարմիններին համապատասխանող աղյուսակում փոփոխություններ կատարելու մասին:

28. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի համար Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցները հատկացնել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:

29. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ և վերաբաշխումներ` համաձայն սույն որոշման N 14 հավելվածի:

30. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման NN 1-12 հավելվածներում արտացոլվել են Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի ցուցանիշներում սույն որոշման 29-րդ կետի համաձայն կատարված փոփոխությունները և վերաբաշխումները:

i

31. Փորձաքննությունների կատարման ծառայություններ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 23,000.0 հազ. դրամ` (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարչական ծառայություններ» հոդվածով), որից 4,600.0 հազ. դրամը` 2013 թվականի առաջին եռամսյակում, 10,350.0 հազ. դրամը` 2013 թվականի առաջին կիսամյակում և 16,100.0 հազ. դրամը` 2013 թվականի ինն ամսում:

32. Առաջարկել`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարմանն աջակցելու նպատակով առաջնորդվել սույն որոշման 1-5-րդ և 27-րդ կետերով.

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել սույն որոշման N 6 հավելվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրավորված մուտքերի հավաքագրման արդյունքների և դրանց ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին հաշվետվություն` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը:

33. Հույժ գաղտնի:

34. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

--------------------------------------------------

i

ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում

 

հավելվածները փոփոխվել են

27.12.12 թիվ 1658-Ն, 16.01.13 թիվ 33-Ն, 14.02.13 թիվ 110-Ն,

14.02.13 թիվ 123-Ն, 07.02.13 թիվ 130-Ն, 14.02.13 թիվ 129-Ն,

07.02.13 թիվ 139-Ն, 21.02.13 թիվ 143-Ն, 21.02.13 թիվ 145-Ն,

21.02.13 թիվ 169-Ն, 14.02.13 թիվ 133-Ն, 14.02.13 թիվ 136-Ն,

14.02.13 թիվ 137-Ն, 14.02.13 թիվ 135-Ն, 28.02.13 թիվ 172-Ն,

07.03.13 թիվ 195-Ն, 14.02.13 թիվ 164-Ն, 21.02.13 թիվ 167-Ն,

21.02.13 թիվ 168-Ն, 28.02.13 թիվ 171-Ն, 14.03.13 թիվ 219-Ն,

07.03.13 թիվ 221-Ն, 14.02.13 թիվ 138-Ն, 21.03.13 թիվ 258-Ն,

21.02.13 թիվ 170-Ն, 07.03.13 թիվ 220-Ն, 21.03.13 թիվ 247-Ն,

28.02.13 թիվ 265-Ն, 14.03.13 թիվ 266-Ն, 21.03.13 թիվ 272-Ն,

28.03.13 թիվ 282-Ն, 28.03.13 թիվ 299-Ն, 21.03.13 թիվ 163-Ն,

28.03.13 թիվ 281-Ն, 28.03.13 թիվ 293-Ա, 28.03.13 թիվ 303-Ն,

04.04.13 թիվ 327-Ն, 04.04.13 թիվ 321-Ն, 28.03.13 թիվ 308-Ն,

04.04.13 թիվ 316-Ն, 04.04.13 թիվ 328-Ն, 28.03.13 թիվ 343-Ն,

11.04.13 թիվ 345-Ն, 04.04.13 թիվ 340-Ն, 11.04.13 թիվ 364-Ն,

11.04.13 թիվ 365-Ն, 11.04.13 թիվ 366-Ն, 18.04.13 թիվ 384-Ն,

18.04.13 թիվ 386-Ն, 25.04.13 թիվ 415-Ն, 25.04.13 թիվ 406-Ն,

28.04.13 թիվ 420-Ն, 18.04.13 թիվ 375-Ն, 18.04.13 թիվ 408-Ն,

25.04.13 թիվ 421-Ն, 25.04.13 թիվ 431-Ն, 18.04.13 թիվ 373-Ն,

25.04.13 թիվ 403-Ն, 25.04.13 թիվ 445-Ն, 02.05.13 թիվ 452-Ն,

02.05.13 թիվ 459-Ն, 18.04.13 թիվ 374-Ն, 25.04.13 թիվ 404-Ն,

02.05.13 թիվ 460-Ն, 25.04.13 թիվ 429-Ն, 08.05.13 թիվ 475-Ն,

08.05.13 թիվ 477-Ն, 08.05.13 թիվ 487-Ն, 08.05.13 թիվ 498-Ն,

08.05.13 թիվ 499-Ն, 16.05.13 թիվ 505-Ն, 16.05.13 թիվ 509-Ն,

16.05.13 թիվ 513-Ն, 16.05.13 թիվ 527-Ն, 23.05.13 թիվ 533-Ն,

29.05.13 թիվ 549-Ն, 29.05.13 թիվ 547-Ն, 29.05.13 թիվ 548-Ն,

16.05.13 թիվ 559-Ն, 06.06.13 թիվ 573-Ն, 08.05.13 թիվ 545-Ն,

06.06.13 թիվ 594-Ն, 06.06.13 թիվ 595-Ն, 29.05.13 թիվ 591-Ն,

06.06.13 թիվ 596-Ն, 06.06.13 թիվ 605-Ն, 06.07.13 թիվ 603-Ն,

06.06.13 թիվ 615-Ն, 13.06.13 թիվ 616-Ն, 13.06.13 թիվ 617-Ն,

13.06.13 թիվ 618-Ն, 13 06.13 թիվ 619-Ն, 13.06.13 թիվ 620-Ն,

06.06.13 թիվ 635-Ն, 20.06.13 թիվ 640-Ն, 06.06.13 թիվ 614-Ն,

06.06.13 թիվ 655-Ն, 06.06.13 թիվ 666-Ն, 27.06.13 թիվ 672-Ն,

27.06.13 թիվ 673-Ն, 06.06.13 թիվ 683-Ն, 27.06.13 թիվ 689-Ն,

13.06.13 թիվ 688-Ն, 04.07.13 թիվ 700-Ն, 04.07.13 թիվ 706-Ն,

04.07.13 թիվ 701-Ն, 27.06.13 թիվ 661-Ն, 04.07.13 թիվ 722-Ն,

18.07.13 թիվ 756-Ն, 04.07.13 թիվ 721-Ն, 18.07.13 թիվ 782-Ն,

25.07.13 թիվ 786-Ն, 04.07.13 թիվ 764-Ն, 18.07.13 թիվ 755-Ն,

25.07.13 թիվ 809-Ն, 01.08.13 թիվ 824-Ն, 04.07.13 թիվ 777-Ն,

01.08.13 թիվ 830-Ն, 25.07.13 թիվ 840-Ն, 08.08.13 թիվ 849-Ն,

05.08.13 թիվ 858-Ն, 22.08.13 թիվ 877-Ն, 18.07.13 թիվ 781-Ն,

22.08.13 թիվ 876-Ն, 22.08.13 թիվ 906-Ն, 22.08.13 թիվ 886-Ն,

29.08.13 թիվ 916-Ն, 29.08.13 թիվ 918-Ն, 05.09.13 թիվ 949-Ն,

05.09.13 թիվ 951-Ն, 15.08.13 թիվ 861-Ն, 29.08.13 թիվ 924-Ն,

29.08.13 թիվ 931-Ն, 29.08.13 թիվ 957-Ն, 05.09.13 թիվ 975-Ն,

05.09.13 թիվ 960-Ն, 13.09.13 թիվ 993-Ն, 19.09.13 թիվ 996-Ն,

05.09.13 թիվ 972-Ն, 19.09.13 թիվ 1018-Ն, 19.09.13 թիվ 1019-Ն,

05.09.13 թիվ 1006-Ն, 03.10.13 թիվ 1051-Ն, 26.09.13 թիվ 1026-Ն,

03.10.13 թիվ 1052-Ն, 26.09.13 թիվ 1038-Ն, 13.09.13 թիվ 1055-Ն,

26.09.13 թիվ 1031-Ն, 26.09.13 թիվ 1032-Ն, 03.10.13 թիվ 1069-Ն,

28.09.13 թիվ 1072-Ն, 13.09.13 թիվ 1048-Ն, 03.10.13 թիվ 1050-Ն,

03.10.13 թիվ 1068-Ն, 26.09.13 թիվ 1053-Ն, 03.10.13 թիվ 1075-Ն,

10.10.13 թիվ 1093-Ն, 10.10.13 թիվ 1094-Ն, 10.10.13 թիվ 1095-Ն,

17.10.13 թիվ 1112-Ն, 17.10.13 թիվ 1114-Ն, 28.09.13 թիվ 1103-Ն,

17.10.13 թիվ 1126-Ն, 19.09.13 թիվ 1105-Ն, 10.10.13 թիվ 1109-Ն,

17.10.13 թիվ 1121-Ն, 10.10.13 թիվ 1131-Ն, 23.10.13 թիվ 1162-Ն,

10.10.13 թիվ 1183-Ն, 10.10.13 թիվ 1128-Ն, 10.10.13 թիվ 1132-Ն,

17.10.13 թիվ 1164-Ն, 10.10.13 թիվ 1168-Ն, 23.10.13 թիվ 1171-Ն,

23.10.13 թիվ 1172-Ն, 23.10.13 թիվ 1173-Ն, 23.10.13 թիվ 1188-Ն,

17.10.13 թիվ 1138-Ն, 31.10.13 թիվ 1195-Ն, 23.10.13 թիվ 1157-Ն,

10.10.13 թիվ 1202-Ն, 10.10.13 թիվ 1203-Ն, 31.10.13 թիվ 1213-Ն,

07.11.13 թիվ 1214-Ն, 07.11.13 թիվ 1215-Ն, 07.11.13 թիվ 1217-Ն,

23.10.13 թիվ 1204-Ն, 05.09.13 թիվ 1223-Ն, 31.10.13 թիվ 1233-Ն,

14.11.13 թիվ 1234-Ն, 07.11.13 թիվ 1243-Ն, 14.11.13 թիվ 1244-Ն,

31.10.13 թիվ 1229-Ն, 14.11.13 թիվ 1246-Ն, 14.11.13 թիվ 1247-Ն,

07.11.13 թիվ 1251-Ն, 14.11.13 թիվ 1257-Ն, 21.11.13 թիվ 1266-Ն,

14.11.13 թիվ 1294-Ն, 14.11.13 թիվ 1301-Ն, 14.11.13 թիվ 1303-Ն,

28.11.13 թիվ 1323-Ն, 14.11.13 թիվ 1261-Ն, 21.11.13 թիվ 1268-Ն,

21.11.13 թիվ 1270-Ն, 21.11.13 թիվ 1320-Ն, 28.11.13 թիվ 1322-Ն,

21.11.13 թիվ 1273-Ն, 21.11.13 թիվ 1297-Ն, 17.10.13 թիվ 1302-Ն,

21.11.13 թիվ 1334-Ն, 28.11.13 թիվ 1321-Ն, 07.11.13 թիվ 1319-Ն,

21.11.13 թիվ 1336-Ն, 21.11.13 թիվ 1360-Ն, 21.11.13 թիվ 1361-Ն,

05.12.13 թիվ 1365-Ն, 05.12.13 թիվ 1369-Ն, 12.12.13 թիվ 1373-Ն,

12.12.13 թիվ 1381-Ն, 12.12.13 թիվ 1385-Ն, 05.12.13 թիվ 1406-Ն,

21.11.13 թիվ 1296-Ն, 12.12.13 թիվ 1411-Ն, 05.12.13 թիվ 1355-Ն,

05.12.13 թիվ 1397-Ն, 12.12.13 թիվ 1398-Ն, 05.12.13 թիվ 1416-Ն,

19.12.13 թիվ 1424-Ն, 19.12.13 թիվ 1425-Ն, 19.12.13 թիվ 1426-Ն,

12.12.13 թիվ 1396-Ն, 19.12.13 թիվ 1429-Ն, 19.12.13 թիվ 1460-Ն,

12.12.13 թիվ 1394-Ն, 26.12.13 թիվ 1470-Ն, 26.12.13 թիվ 1471-Ն,

26.12.13 թիվ 1472-Ն, 26.12.13 թիվ 1473-Ն, 26.12.13 թիվ 1474-Ն,

26.12.13 թիվ 1498-Ն, 12.12.13 թիվ 1395-Ն, 13.03.14 թիվ 270-Ն

 

որոշումներ

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.12.2012
N 1616-Ն
Որոշում