040.2139.211205
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 նոյեմբերի 2005 թվականի N 2139-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1854-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և անցկացման պայմանները հաստատելու մասին» N 1854-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետը «հավելվածի» բառից առաջ լրացնել «N 1» բառով.
i
2) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1-ին կետով.
«1.1. Հաստատել վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրի իրականացման հետ կապված ծախսերի նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցների ստացման, ծախսման և փաստացի կատարված վճարումների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու մասին պայմանագիրը` համաձայն N 2 հավելվածի».
3) որոշման 2-րդ կետում`
i
ա) ուժը կորցրած ճանաչել «ա» ենթակետը,
բ) «բ» ենթակետում «1100» թիվը փոխարինել «1200» թվով, իսկ «հաշվին» բառից հետո ենթակետը լրացնել «` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով,
գ) «գ» ենթակետը «մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կողմից» բառերից հետո լրացնել «հաստատվող և համայնքների կողմից», երկրորդ «գործուղման» բառից առաջ` «գրասենյակային ապրանքներ և նյութեր», իսկ վերջնակետից հետո` «Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին (Երևանի քաղաքապետարանին) ծրագրի ուղեկցման աշխատանքների համար հատկացված ֆինանսական միջոցների 50 տոկոսը բաշխել համայնքներին` ըստ մարզպետի (Երևանի քաղաքապետի) կողմից հաստատված և իրականացվող ծրագրերի» բառերով.
4) որոշման 3-րդ կետում`
i
ա) «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հետ համատեղ հաստատել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների բաշխումը` ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի (Երևան քաղաքի)` հաշվի առնելով յուրաքանչյուր մարզում (Երևան քաղաքում) գործազրկության մակարդակը, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների թիվը, սեփականաշնորհված հող ունենալու պատճառով զբաղված համարվող աշխատանք փնտրողների թիվը».
բ) «բ» ենթակետում «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող» բառերը փոխարինել «տարածքային կառավարման» բառերով.
i
5) որոշման 1-ին կետով հաստատված` վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտների և անցկացման պայմանների`
ա) 2-րդ կետում`
«ա» ենթակետից հանել «ու սիզամարգերի» բառերը, իսկ «նորոգման» բառից հետո` բարեկարգման» բառը,
«գ» ենթակետում «բարեկարգման» բառը փոխարինել «նորոգման» բառով,
«ե» ենթակետի «համակարգերի» բառից հետո հանել «նորոգման» բառը,
«զ» ենթակետում «շրջակայքի բարեկարգման» բառերը փոխարինել «վերանորոգման» բառով.
բ) 3-րդ կետում`
i
«հողի սեփականաշնորհմանը մասնակցած աշխատանք փնտրող քաղաքացիները և ուսանողները» բառերը փոխարինել «աշխատանք փնտրող այլ չզբաղված անձինք, հողի սեփականաշնորհումից օգտվելու պատճառով զբաղված համարվող աշխատանք փնտրողները, ուսանողները» բառերով.
կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երրորդ պարբերությամբ.
«Վարձատրվող հասարակական աշխատանքներում զբաղված նույն անձը կարող է ընդգրկվել մեկից ավելի ծրագրերում, եթե տվյալ ծրագրում առաջին անգամ ընդգրկվելու ցանկություն հայտնող չի եղել».
գ) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-րդ կետով.
i
«3.1. Ծրագրի տևողությունը մինչև 3 ամիս է».
դ) 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-րդ կետով.
i
«7.1. Համայնքի ղեկավարը (այսուհետ` պատվիրատու) յուրաքանչյուր տարվա մինչև հուլիսի 20-ը մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) է ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի հայտ-առաջարկը, որտեղ նշվում են ծրագրի անվանումը, դրա իրականացման համար անհրաժեշտ մարդ/օրերի թիվը, տևողությունը: Մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) ամփոփում է համայնքներից ստացված հայտ-առաջարկները և արդյունքները մինչև հուլիսի 30-ը ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն».
ե) 8-րդ կետում`
i
առաջին պարբերությունում «համայնքի ղեկավարի (այսուհետ` պատվիրատու) բառերը փոխարինել «պատվիրատուի» բառով,
երկրորդ պարբերությունում «աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված» բառերը փոխարինել «ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված» բառերով.
զ) 13-րդ կետում`
i
առաջին պարբերությունում «եռօրյա» բառը փոխարինել «հնգօրյա» բառով,
կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երրորդ պարբերությամբ.
«Մարզպետը (Երևանի քաղաքապետը) պատվիրատուի հետ կնքում է ծրագրի իրականացման հետ կապված ծախսերի նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցների ստացման, ծախսման և փաստացի կատարված վճարումների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու մասին պայմանագիր` համաձայն N 2 հավելվածի».
է) 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-րդ կետով.
«14.1. Ծրագիրը հավանության արժանացնելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը պետք է լինի հիմնավորված».
i
ը) 15-րդ կետը «մասին» բառից հետո լրացնել «հանձնաժողովի եզրակացությունը կամ» բառերով.
i
թ) 16-րդ կետում «մարզպետին (Երևանի քաղաքապետին) է ներկայացնում» բառերը փոխարինել «հաստատում է» բառերով.
ժ) ուժը կորցրած ճանաչել 17-րդ, 18-րդ և 19-րդ կետերը.
i
ժա) 20-րդ կետում «ծրագիրը հաստատվելուց ոչ ուշ, քան քսան օր հետո» բառերը փոխարինել «հաստատված ծրագրով նախատեսված ժամանակացույցին համապատասխան» բառերով.
i
ժբ) 21-րդ կետը «ժամկետում» բառից հետո լրացնել «մարզպետի որոշումը և» բառերով.
i
ժգ) 23-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23.1-րդ կետով.
«23.1. Պատվիրատուն վարչական շենքի տեսանելի վայրում տեղեկատվություն է փակցնում ծրագրի բովանդակության, տևողության և մասնակիցների մասին».
i
ժդ) 25-րդ կետը «(ձև N 2)» բառերից հետո լրացնել «` 2 օրինակից, որի մեկ օրինակը պատվիրատուն տրամադրում է տարածքային կենտրոնին» բառերով.
i
ժե) 25-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 25.1-րդ կետով.
«25.1. Ծրագրի իրականացման ընթացքում տարածքային կենտրոնն իրականացնում է ծրագրի մասնակիցների հաճախելիության մոնիթորինգ».
i
ժզ) 28-րդ կետում «նախարարության աշխատակազմ» բառերը փոխարինել «նախարարություն» բառով.
ժէ) 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«29. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մարզպետներից (Երևանի քաղաքապետից) ստացված ֆինանսավորման հայտ-պահանջագրերն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում վճարումները հիմնավորող փաստաթղթերը».
ժը) 33-րդ կետում`
i
երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Մարզպետը (Երևանի քաղաքապետը) սույն կարգի 13-րդ կետով նախատեսված պայմանագրով սահմանված ժամկետներում ծրագրի կատարման մասին համայնքներից ստացված հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունը (աճողական) ստանալուց հետո մինչև տվյալ ամսվա 12-ը ամփոփում և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն»,
երրորդ պարբերությունը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «ծրագրի հաստատման ընթացակարգին համապատասխան» բառերով.
ժթ) 36-րդ կետում`
i
«վերաբերյալ առաջարկությունը ներկայացնում է» բառերը փոխարինել «անհրաժեշտության վերաբերյալ գրավոր տեղեկացնում է» բառերով,
վերջում լրացնել «, վերջինս ծրագրի հաստատման ընթացակարգին համապատասխան ընդունում է որոշում» բառերով.
ի) N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ
Ձև N 2
Հաստատում եմ`
______________________________
(պատվիրատուի անվանումը)
Գտնվելու վայրը _______________
ԿՎՎ __________________________
Սպասարկող բանկը ______________
Հաշվի համարը _________________
Կ.Տ.
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ «ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ _______ ՄԱՐԶԻ ________ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՃԱԽՈՒՄՆԵՐԻ (ՄԱՐԴ/ՕՐԵՐ) ՄԱՍԻՆ
Ծրագրի անվանումը _____________________________________________________
Ծրագրի ընդհանուր գումարը` __________________________________ հազ. դրամ
Ծրագրի սկիզբը` _______________________________________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
Ծրագրի ավարտը` _______________________________________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
Հաշվետու ամիսը` _______________________________________ 200 թ.
.________________________________________________________________________.
|NN |Աշխատանքներին |Հաճախած|Հաշվարկված |այդ թվում` |
|ը/կ|մասնակցած |օրերի |աշխատավարձի|_________________________________|
| |անձանց |թիվը |չափը (դրամ)|հաշվարկված|հաշվարկված|անձին |
| |անունները, | | |հարկերի |սոցիալական|վճարման |
| |հայրանունները,| | |չափը |վճարների |ենթակա |
| |ազգանունները | | |(դրամ) |չափը |աշխատավարձի|
| | | | | |(դրամ) |չափը (դրամ)|
|___|______________|_______|___________|__________|__________|___________|
| 1.| | | | | | |
|___|______________|_______|___________|__________|__________|___________|
| 2.| | | | | | |
.________________________________________________________________________.
______________________________________________
(ծրագիր իրականացնող կազմակերպության անվանումը)
Գտնվելու վայրը _______________________________
ԿՎՎ __________________________________________
Սպասարկող բանկը ______________________________
Հաշվի համարը _________________________________
Կ.Տ.
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի նոյեմբերի 24-ի
N 2139-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2004 թվականի դեկտեմբերի 23-ի
N 1854-Ն որոշման
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ԾԱԽՍՄԱՆ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ԿԱՏԱՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
____ _______________ 200 թ. քաղ. _______________
Հայաստանի Հանրապետության անունից ____________ մարզպետը (Երևանի քաղաքապետը) _____________________, մի կողմից, և _____________ տեղական
(անունը, ազգանունը) (անվանումը)
ինքնակառավարման մարմնի ղեկավար _____________________ ը, մյուս կողմից
(անունը, ազգանունը) (այսուհետ` կողմեր), Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1854-Ն որոշման հիման վրա կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1. _______________ մարզպետի (Երևանի քաղաքապետի) կողմից հաստատված և _____________ համայնքի կողմից իրականացվող` վարձատրվող հասարակական (անվանումը) աշխատանքների ծրագրի (այսուհետ` ծրագիր) ծախսերի նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցները _____________ համայնքի կողմից ստանալու, ծախսելու և
(անվանումը) փաստացի կատարված վճարումների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու հետ կապված հարաբերությունների կարգավորումն է:
II. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Տեղական ինքնակառավարման մարմինը պարտավորվում է`
2.1.2. ____________________ ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում
(ծրագրի անվանումը) իր կողմից հաստատված նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցներն ստանալու համար իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում (այսուհետ` ՏԳԲ) բացել «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի եկամտային և ծախսային հաշիվներ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում,
բ) ավագանու որոշում տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամտային և ծախսային մասերում` սույն ծրագրի շրջանակներում համայնքին հատկացված ֆինանսական միջոցների չափով փոփոխություններ կատարելու մասին,
գ) ծախսային նախահաշիվ` հաստատված համայնքի ղեկավարի կողմից.
2.1.3. իրեն սպասարկող ՏԳԲ-ում իր անվամբ բացված եկամտային հաշվից համապատասխան գումար ստանում և իր ծախսային հաշվին է մուտքագրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում` ներկայացնելով վճարումը հիմնավորող փաստաթղթեր (հավաստագիր, հայտ և այլն).
2.1.4. սույն պայմանագրի 2.1.2-րդ կետում նշված ծախսային հաշվին մուտքագրված գումարն օգտագործել բացառապես «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրում ընդգրկված անձանց աշխատավարձի փոխհատուցման նպատակով.
2.1.5. հաշվարկել և վճարել ծրագրում ընդգրկված անձանց աշխատավարձը.
2.1.6. ծրագրի իրականացման ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար փաստացի կատարված վճարումների մասին մինչև հաջորդ ամսվա 7-ը ֆինանսական հաշվետվություն (աճողական) ներկայացնել _____________ մարզպետարան (Երևանի
(անվանումը) քաղաքապետարան):
2.2. _____________ մարզպետը (Երևանի քաղաքապետը) պարտավորվում է`
2.2.1. ամփոփել տեղական ինքնակառավարման մարմնից ստացված ֆինանսական հաշվետվությունը (աճողական) և մինչև տվյալ ամսվա 12-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Կողմերի գտնվելու վայրերը`
քաղ. ____________________ _________________________
(համայնքի անվանումը)
ՄԱՐԶՊԵՏ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ) (ԹԱՂԱՅԻՆ) ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
_________________________ _________________________
(անունը, ազգանունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ. Կ.Տ.»: