041.0452.200605
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունիսի 2005 թվականի N 452-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 ու ՆՀ-1064 հրամանագրերով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի N 633-Ն որոշման`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
ա) որոշման հավելվածը լրացնել նոր` 22.1-րդ կետով.
i
«22.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման
նախարարություն 3741 5 -
նախարարության աշխատակազմ 210 5 -
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 102 5 -
առանձնացված ստորաբաժանումներ`
Պետական ռեզերվների գործակալություն 22 2 -
Միգրացիոն գործակալություն 44 2 -
«Սեյսմիկ պաշտպանության ազգային
ծառայություն» գործակալություն 42 1 -
նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններ`
Արտակարգ իրավիճակների վարչության աշխատակազմ 3467 3 -
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 3290 3 -
առանձնացված ստորաբաժանումներ`
Պետական հրդեհային տեսչություն 177 2 -
Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ 64 3 -
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 64 3 -».
i
բ) որոշման հավելվածի 33-րդ կետում` հանել «Պետական ռեզերվների գործակալություն 22 2 -» տողը, իսկ «752» թիվը փոխարինել «730» թվով.
i
գ) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 42-րդ, 43-րդ, 57-րդ և 58-րդ կետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ