06.09.2024 -
040.0060.130206
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 հունվարի 2006 թվականի N 60-Ն
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 171 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
1.1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հաշվառված գյուղատնտեսական տեխնիկայի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին` յուրաքանչյուր կիսամյակ` մինչև դրան հաջորդող ամսվա 10-ը` համաձայն N 1 ձևի:
(1.1-ին կետը լրաց. 11.05.18 թիվ 569-Ն, 05.09.2024 թիվ 1408-Ն որոշումներ)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 11-ի «Ագրարային կանոնները հաստատելու մասին» N 171 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման կանոնների 1-ին, 2-րդ և 3-րդ բաժինները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի հունվարի 19-ի
N 60-Ն որոշման
ԿԱՐԳ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի (այսուհետ` գյուղատնտեսական տեխնիկա) պետական հաշվառման գործընթացը:
2. Սույն կարգի նպատակն է կանոնակարգել Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող և շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառումը:
II. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
3. Գյուղատնտեսական տեխնիկան պետական հաշվառման (այսուհետ` հաշվառում) է վերցվում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից:
(3-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն, 05.09.2024 թիվ 1408-Ն որոշումներ)
4. Գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման համար սեփականատերը (կամ նրա ներկայացուցիչը) նախարարության աշխատողին ներկայացնում է օրենքով սահմանված հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում.
բ) գյուղատնտեսական տեխնիկայի սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ.
գ) ինքնաշեն գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման դեպքում հիմնական հանգույցների (շարժիչի, ամրաշրջանակի) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթեր:
Սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերն են` գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարեցման վերաբերյալ սահմանված կարգով կնքված պայմանագրերը, հաշիվ-ապրանքագրերը, ապրանքային կամ դրամարկղային չեկերը, նոտարի կողմից տրված ակտերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավունքը հաստատող այլ փաստաթղթեր.
դ) գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման համար օրենքով նախատեսված պետական տուրքերի վճարման անդորրագրերը.
ե) ֆիզիկական անձը` անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձը` պետական գրանցման վկայական:
(4-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն, 05.09.2024 թիվ 1408-Ն որոշումներ)
5. Նախարարության աշխատողը`
ա) (ա ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 թիվ 521-Ն որոշում)
բ) զննում է նախարարության կողմից գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրում, իսկ տեխնիկական վկայագիրը տրված չլինելու դեպքում` սույն կարգի 4-րդ կետի «բ» կամ «գ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերում նշված տվյալների համապատասխանությունը փաստացի վիճակին.
գ) փաստաթղթերով ներկայացված և զննման արդյունքներով արձանագրված տեխնիկական տվյալների համապատասխանության դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է հաշվառում, սեփականատիրոջը տալիս է պետական համարանիշ, ստորագրված և կնքված տեխնիկական վկայագիր.
դ) տեխնիկայի հաշվառման պահանջներին անհամապատասխանության դեպքում 3-օրյա ժամկետում սեփականատիրոջը գրավոր տեղեկացնում է մերժման մասին` նշելով դիմումում նշված տվյալներում և ներկայացված փաստաթղթերում հաշվառման ներկայացված տեխնիկայի տեխնիկական զննման գործընթացում հայտնաբերված թերությունները.
ե) սեփականատիրոջ, գյուղատնտեսական տեխնիկայի, ինչպես նաև հատկացված տեխնիկական վկայագրի և պետական համարանիշի տվյալները գրառում է հաշվառման գրքում` համաձայն ձևի:
(5-րդ կետը փոփ. 28.04.11 թիվ 521-Ն, 04.07.12 թիվ 867-Ն, 11.05.18 թիվ 569-Ն, 05.09.2024 թիվ 1408-Ն որոշումներ)
6. Գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման մերժման դեպքում սեփականատերն իրավունք ունի բողոքարկելու պետական նախարարության աշխատողի գործողությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(6-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն, 05.09.2024 թիվ 1408-Ն որոշումներ)
7. Գյուղատնտեսական տեխնիկան հաշվառումից հանվում է օրենքով սահմանված դեպքերում:
(7-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)
8. Սեփականատերը գյուղատնտեսական տեխնիկան հաշվառումից հանելու համար նախարարության աշխատողին ներկայացնում է`
ա) սահմանված ձևի դիմում.
բ) հաշվառումից հանելու համար սահմանված պետական տուրքի մուծման անդորրագիր.
գ) տեխնիկական վկայագիր և պետական համարանիշ:
(8-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն, 05.09.2024 թիվ 1408-Ն որոշումներ)
9. Սեփականատերը գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրի կամ պետական համարանիշի կորստի դեպքում նորը (կրկնօրինակը) տրամադրելու համար նախարարության աշխատողին ներկայացնում է`
ա) դիմում.
բ) տեխնիկական վկայագրի կամ պետական համարանիշի կորստի վերաբերյալ հայտարարություն` հազար և ավելի տպաքանակ ունեցող մամուլում.
գ) տեխնիկական վկայագրի կամ պետական համարանիշի կրկնօրինակը հատկացնելու համար սահմանված պետական տուրքի մուծման անդորրագիր:
(9-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն, 05.09.2024 թիվ 1408-Ն որոշումներ)
10. Նախարարության աշխատողը տեխնիկան հաշվառելու և հաշվառումից հանելու մասին տեխնիկան վկայագրի համապատասխան բաժնում կատարում է գրառում, որը ստորագրում և կնքում է ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կնիքով:
(10-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն, 05.09.2024 թիվ 1408-Ն որոշումներ)
(հավելվածը փոփ. 05.09.2024 թիվ 1408-Ն որոշում)
Ձև
ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԻՐՔ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ
._________________________________________________________________________.
|NN |Գյուղատնտեսական| Գյուղատնտեսական տեխնիկայի | Սեփականատիրոջ |
|ը/կ|տեխնիկայի | տվյալները | տվյալները |
| |անվանումը |_______________________________|_____________________|
| | |մակնի-|թողարկ-|գործարա-|շարժիչի|անունը, |ֆիզիկական |
| | |շը |ման |նային |համարը |ազգանունը,|անձի |
| | | |տարե- |համարը | |իրավաբանա-|բնակության|
| | | |թիվը | | |կան անձի |վայրը, |
| | | | | | |անվանումը |իրավաբանա-|
| | | | | | | |կան անձի |
| | | | | | | |գտնվելու |
| | | | | | | |վայրը |
|___|_______________|______|_______|________|_______|__________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|_______________|______|_______|________|_______|__________|__________|
|___|_______________|______|_______|________|_______|__________|__________|
|___|_______________|______|_______|________|_______|__________|__________|
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|Տրվել է տեխնիկական վկայագիր| Տրվել է պետական համարանիշ | Ծանոթագրություն |
|___________________________|___________________________| |
| սերիան և | ստացողի | սերիան և | ստացողի | |
| համարը |ստորագրությունը| համարը |ստորագրությունը| |
|___________|_______________|___________|_______________|_________________|
| 9 | 10 | 11 | 12 | 13 |
|___________|_______________|___________|_______________|_________________|
|___________|_______________|___________|_______________|_________________|
._________________________________________________________________________.
Ձև N 1
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
.__________________________________________________________________.
|Մարզը|Համայնքը|Սեփականա-|Տեխնիկայի|Մակնիշը|Արտադ- |Գործա- |Սարքի- |
| | |տերը |անվանումը| |րության|րանային|նության|
| | | | | |տարե- |համարը |վիճակը |
| | | | | |թիվը | | |
|_____|________|_________|_________|_______|_______|_______|_______|
| | | | | | | | |
.__________________________________________________________________.
(1-ին ձևը լրաց. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)