Սեղմել Esc փակելու համար:
ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԱՌ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 նոյեմբերի 1994 թ. թիվ 551

 

i

ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տալու կարգը (կցվում է):

i

2. Հաստատել բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովի կազմը, համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցերի լուծումը:

(2-րդ կետն ուժը կորցրել է հանձնաժողովի մասով 09.01.98 թիվ 13 որոշում)

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հրատարակչական գործի վարչությանը` երկամսյա ժամկետում ապահովել բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին տրվող վկայականների ձևերի տպագրումը` համաձայն բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովի հայտերի:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1994 թ.

նոյեմբերի 29-ի թիվ 551 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ՆՐԱՆՑ

ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ

 

1. Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց (այսուհետև` բռնադատված) կամ նրանց առաջին հերթի ժառանգներին տրվում են սույն կարգով սահմանված ձևի վկայականներ ( թիվ 1 և թիվ 2 ձևերը կցվում են), որոնք հանդիսանում են նրանց կարգավիճակը հաստատող փաստաթուղթ:

Նշված անձանց վկայականը տրվում է նրանց օրենքով սահմանված իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու և արտոնություններից օգտվելու նպատակով:

2. Բռնադատվածների կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականը տրվում է վկայականներ տվող հանձնաժողովի ( այսուհետև` հանձնաժողով) կողմից: Վկայականը տրվում է բռնադատվածի կամ նրա առաջին հերթի ժառանգների դիմումի հիման վրա:

Վկայականը բռնադատվածների առաջին հերթի ժառանգներին է տրվում այն դեպքում, եթե նրանք դատապարտված են եղել մահապատժի կամ մահացել են ազատազրկման ձևով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո:

3. Բռնադատվածի վկայական ստանալու համար հանձնաժողովին ներկայացվում է դիմում, որին կցվում են`

ա) արդարացման վերաբերյալ որոշումը կամ բռնադատման փաստը հաստատող այլ փաստաթղթեր.

բ) բռնադատվածի մահվան վկայականը, եթե այն տրվում է նրա առաջին հերթի ժառանգներին.

գ) բռնադատվածի և նրա առաջին հերթի ժառանգների ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ:

4. Հանձնաժողովը նիստում քննության է առնում վկայական տալու մասին դիմումը` կից փաստաթղթերով, այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, անհրաժեշտության դեպքում ստուգում է ներկայացված փաստաթղթերի արժանահավատությունը և ընդունում որոշում` բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգներին համապատասխան վկայական տալու կամ դիմումը մերժելու մասին:

Հանձնաժողովն իրավազոր է որոշում կայացնելու այն դեպքում, երբ նիստին մասնակցում են նրա անդամների կեսից ավելին:

Հանձնաժողովն ընդունած որոշման մասին տասնօրյա ժամկետում հայտնում է բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգին: Դիմումը մերժելու դեպքում նրանց հայտնում է նաև մերժման պատճառները:

Մերժման որոշումը կարող է գանգատարկվել դատական կարգով:

5. Վկայական տալու մասին դիմումի քննարկմանը կարող է մասնակցել նաև բռնադատվածը կամ նրա առաջին հերթի ժառանգը:

6. Վկայականները ստորագրում են հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և հաստատվում են կնիքով:

7. Վկայականը հաշվառվում է հատուկ հաշվառման մատյանում և բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգին տրվում ստորագրությամբ:

8. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վկայականները տրվում են ընդհանուր հիմունքներով:

 

Ծանոթություն : ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 535 հոդվածի համաձայն

առաջին հերթի ժառանգներ են հանդիսանում բռնադատվածի

զավակները (այդ թվում` որդեգրվածները), ամուսինն ու

ծնողները (որդեգրողները), ինչպես նաև բռնադատվածի այն

երեխան, որը ծնվել է նրա մահից հետո:

 

Ձև թիվ 1

 

i

ՎԿԱՅԱԿԱՆ ԹԻՎ -----------

 

ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ

 

Բռնադատված -----------------------------------------------------------

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Ծննդյան տարեթիվը -----------------------------------------------------

 

Բնակության վայրը -----------------------------------------------------

 

Վկայականը բռնադատվածներին տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և նրանց վերապահված արտոնություններից օգտվելու համար:

Վկայականը բռնադատվածին տրվում է հանձնաժողովի ----------------------

(ամսաթիվ,

 

-----------------------------------որոշման հիման վրա:

ամիս, տարեթիվ)

 

     Կ.Տ.                             Բռնադատվածի կարգավիճակ ունեցող

                                      անձանց և նրանց առաջին հերթի

                                      ժառանգներին վկայականներ տվող

                                      հանձնաժողովի նախագահ

 

------------------------------

                                            (ստորագրությունը)

 

Ն.Տ.

 

«------»------------------199 թ.

 

Ձև թիվ 1

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  ԹԻՎ -----------

 

ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻ

 

Բռնադատված -----------------------------------------------------------

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Բռնադատվածի առաջին հերթի ժառանգ --------------------------------------

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի առաջին հերթի ժառանգներին վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և նրանց վերապահված արտոնություններից օգտվելու համար:

Վկայականը տրվում է բռնադատվածի առաջին հերթի ժառանգներին հանձնաժողովի

 

------------------------------------------- որոշման հիման վրա:

(ամսաթիվ, ամիս, տարեթիվ)

 

    Կ.Տ.                           Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց

                                   և նրանց առաջին հերթի ժառանգներին

                                   վկայականներ տվող հանձնաժողովի նախագահ

 

--------------------------------------

                                           (ստորագրությունը)

 

«-------»--------------------199 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.11.1994
N 551
Որոշում