Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐ ...

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.07.1993  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 05.04.18 ՆՀ-226-Ն հրամանագիր)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի համաձայն,  որոշում եմ.

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման սերտիֆիկատի նկարագրությունը (կցվում է):

 

7 հուլիսի 1993 թվական

ՆՀ-239

Հաստատված է Հայաստանի Հանրապետության

նախագահի 1993 թվականի հուլիսի 7-ի

ՆՀ 239 հրամանագրով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Սեփականաշնորհման սերտիֆիկատը ուղղանկյուն, կենտրոնը` վարդագույն, բաց կանաչ եզրաշերտ ունեցող պետական արժեթուղթ է: Սերտիֆիկատի երեսի կողմի վերին եզրի կենտրոնում հայերեն լեզվով արված է մակագրություն. «Հայաստանի Հանրապետություն», որից քիչ ներքև ձախ կողմում, երկու տողով մակագրություն հայերեն լեզվով. «Սեփականաշնորհման սերտիֆիկատների կեղծումը հետապնդվում է օրենքով», որին զուգահեռ աջ կողմում` մակագրություն. «1993 թվական» Մակագրությունների տառերը միևնույն չափի են: Սերտիֆիկատի կենտրոնում հայերեն լեզվով և խոշոր տառերով արված է մակագրություն. «Սեփականաշնորհման սերտիֆիկատ», իսկ մակագրությունից քիչ ներքև դրվում է սերտիֆիկատի սերիան, հերթական թիվը պատկերող նշում. հայերեն լեզվով երկու տառ` մեծատառերով, հերթական թիվը թվանշաններով. 0000001 - 4000000: Ներքևում հայերեն լեզվով արված է մակագրություն, «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար»` նախարարի ստորագրության պատկերմամբ:

Սերտիֆիկատի հակառակ կողմի վերին եզրի կենտրոնում հայերեն լեզվով, իսկ դրանից ներքև` ռուսերեն, անգլերեն լեզուներով արված են հետևյալ մակագրությունները. «Հայաստանի Հանրապետություն»,

«, «Republic of Armenia (voucher)»: Ավելի ներքևում հայերեն լեզվով շարադրված է հետևյալը.

«Սեփականաշնորհման սերտիֆիկատը պետական արժեթուղթ է: Այն կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման գործընթացում որպես վճարման օրինական միջոց:

Սեփականաշնորհման սերտիֆիկատները ենթակա են ազատ առուծախի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած ձևով, ինչպես դրանց սեփականատերերի, այնպես էլ միջնորդ կազմակերպությունների կողմից` ազատ ձևավորվող գներով:

Մեկ անձի կողմից տնօրինվող սեփականաշնորհման սերտիֆիկատների քանակը չի սահմանափակվում:

Սեփականաշնորհման սերտիֆիկատները ենթակա չեն ետգնման պետության կողմից:

Պետությունը, պետական ձեռնարկություններն ու կազմակերպությունները չեն կարող մասնակցել սեփականաշնորհման սերտիֆիկատների առուծախին:

Սեփականաշնորհման սերտիֆիկատը կորցնելու կամ փչացնելու դեպքում նորը չի տրվում:

Սեփականաշնորհման սերտիֆիկատն անվավեր է առանց այն բաշխող կազմակերպության կնիքի»:

 

 

pin
ՀՀ Նախագահ
07.07.1993
N ՆՀ-239
Հրամանագիր