Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ...

 

 

020.0228.110400

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿՐԱՋԵՐՄԱՅԻՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ Բ ԲԼՈԿԻ TF 022931 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿՐԱՋԵՐՄԱՅԻՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ Բ ԲԼՈԿԻ TF 022932 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 11 ապրիլի 2000 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Դ. Զադոյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Երևանի երկրաջերմային փորձնական ծրագրի նախապատրաստման աշխատանքների համար Բ բլոկի TF 022931 դրամաշնորհի և Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Երևանի երկրաջերմային փորձնական ծրագրի նախապատրաստման աշխատանքների համար Բ բլոկի TF 022932 դրամաշնորհի 1999 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրերում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Զադոյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագրերը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Քննության առարկա համաձայնագրերը` նամակների փոխանակման միջոցով, Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել են 1999 թվականի դեկտեմբերի 15-ին:

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Երևանի երկրաջերմային փորձնական ծրագրի նախապատրաստման աշխատանքների համար Բ բլոկի TF 022931 դրամաշնորհի և Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Երևանի երկրաջերմային փորձնական ծրագրի նախապատրաստման աշխատանքների համար Բ բլոկի TF 022932 դրամաշնորհի համաձայնագրերով Հայաստանի Հանրապետությանն է տրամադրվում համապատասխանաբար` 50.000 և 300.000 ԱՄՆ-ի դոլարը չգերազանցող գումարի չափով դրամաշնորհ:

Դրամաշնորհների նպատակն է աջակցել Երևանի երկրաջերմային փորձնական ծրագրի նախապատրաստման աշխատանքներին, որը նպատակաուղղված է երկրային ջերմությունը` որպես էներգիայի նվազ ծախսատար աղբյուր օգտագործելուն:

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Երևանի երկրաջերմային փորձնական ծրագրի նախապատրաստման աշխատանքների համար Բ բլոկի TF 022932 դրամաշնորհի Նամակ-համաձայնագրի հավելվածում սահմանված են դրամաշնորհի օգտագործման նպատակները, պայմանները և ժամկետները: Համաձայնագրի մասը կազմող երկու լրացումներով նախատեսված է տեխնիկական ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաև դրամաշնորհի հաշվից` աշխատանքների իրականացման նպատակով պահանջվող ծառայությունների համար կատարվող վճարումների դուրսգրման, հատուկ հաշվի բացման և վարման կարգը:

TF 022932 դրամաշնորհի միջոցներն օգտագործվելու են փորձնական հորատումները, ինժեներատեխնիկական աշխատանքները, ջրօգտագործման և ոռոգման համակարգի ուսումնասիրությունը, բնական գազով իրականացվող այլընտրանքային ջեռուցման համակարգերի հետազոտումը ֆինանսավորելու համար:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի պահանջի դեպքում վերջինիս տրամադրել աշխատանքների և դրամաշնորհի միջոցների օգտագործման, աշխատանքների արդյունքների և ազդեցության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ներկայացնել հաշվետվություն Բանկի համար ընդունելի անկախ հաշվեքննիչների կողմից յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար հատուկ հաշվի հաշվեքննության վերաբերյալ:

TF022931 դրամաշնորհի միջոցներն օգտագործվելու են խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար: Խորհրդատուների ընտրությունն ու վերահսկողությունն իրականացնում է Բանկի` իր կողմից կիրառվող ընթացակարգերի համաձայն:

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է խորհրդատուներին անվճար տրամադրել տվյալներ, ծառայություններ, համաձայնագրով նախատեսված սարքավորումներ:

TF022931 դրամաշնորհով ֆինանսավորվող աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2000 թվականի հունիսի 30-ը:

Համաձայնագրերով նախատեսված են դրամաշնորհների միջոցների օգտագործման իրավունքի կասեցման և դադարեցման հիմքերը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Երևանի երկրաջերմային փորձնական ծրագրի նախապատրաստման աշխատանքների համար Բ բլոկի TF 022931 դրամաշնորհի 1999 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Երևանի երկրաջերմային փորձնական ծրագրի նախապատրաստման աշխատանքների համար Բ բլոկի TF 022932 դրամաշնորհի 1999 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

11 ապրիլի 2000 թ.

ՍԴՈ-228

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
11.04.2000
N ՍԴՈ-228
Որոշում