011.0208.250416
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
«ԱՐՏԱՔԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ (ՎԵՐԱՑՄԱՆ) ԺԱՄԱՆԱԿ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԵՎ ԱՅԼ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված` «Արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների առաջացման և կարգավորման (վերացման) ժամանակ օգնության ցուցաբերման հարցում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ և այլ գերատեսչությունների` փոխգործակցության կազմակերպման կանոնակարգի հաստատման մասին» արձանագրությունը` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2013 թվականի հունվարի 22-ի ՍԴՈ-1068 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-ԻՆ ԱԺՈ-208-Ն