Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱ ...

 

 

020.0177.121099

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԳԾՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-ԻՆ ՍԱՐԱՏՈՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան 12 հոկտեմբերի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար Ռ. Մարտիրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 21 (1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Բանվորների աշխատանքների և մասնագիտությունների միասնական սակագնաորակավորման տեղեկատուի և ծառայողների պաշտոնների որակավորման տեղեկատուի կիրառման գծով համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտականությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան, մուտքագրված` 22.09.1999 թ.:

Ծանոթանալով գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդմանը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանի բացատրությանը, ուսումնասիրելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի հունվարի 13-ին` Սարատովում: Համաձայնագրի նպատակն է նպաստել աշխատողների սոցիալական պաշտպանվածությանը և աշխատանքային գործունեության ոլորտում միասնական նորմատիվ բազայի ստեղծմանը: Համաձայնագիրը նախատեսում է միասնական սակագնաորակավորման տեղեկատուի և որակավորման տեղեկատուի կիրառման բնագավառում Կողմերի փոխադարձ համագործակցություն: Կողմերը պարտավորվել են համապատասխան ազգային մարմինների միջոցով մշակել բանվորների մասնագիտությունների և ծառայողների պաշտոնների Միջպետական դասակարգիչ, ֆինանսավորել դրա ստեղծումը, ապահովել այդ դասակարգչի կիրառումը` մասնագիտությունների և պաշտոնների անվանումների, մասնագիտական որակավորման և գիտելիքների մակարդակի նկատմամբ պահանջների միասնականացման համար: Կողմերը պարտավորվել են նաև սահմանել համեմատելի պահանջներ` կադրերի պատրաստման և որակավորման շնորհման կրթական ստանդարտների նկատմամբ, ինչպես նաև ազգային համապատասխան մարմինների միջոցով անցկացնել մասնագիտությունների և պաշտոնների անվանումների շնորհման կարգի վերլուծություն և այլն: Համաձայնագրով սահմանվում է Միջպետական դասակարգչի հաստատման և դրա մեջ մտնող մասնագիտությունների և պաշտոնների անվանումների ներառման և հանման կարգը: Համաձայնագրով յուրաքանչյուր Կողմ Միջպետական դասակարգիչը և տեղեկատուները կիրառում է իր պետության օրենսդրությանը համապատասխան:

Համաձայնագրով սահմանվում է նաև դրանում փոփոխությունների և լրացումների կատարման, ինչպես նաև վիճահարույց հարցերի լուծման կարգը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Բանվորների աշխատանքների և մասնագիտությունների միասնական սակագնաորակավորման տեղեկատուի և ծառայողների պաշտոնների որակավորման տեղեկատուի կիրառման գծով համագործակցության մասին 1999 թվականի հունվարի 13-ին Սարատովում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

12 հոկտեմբերի 1999 թ.

ՍԴՈ-177

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
12.10.1999
N ՍԴՈ-177
Որոշում