Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ «ԱՐՄԱՎԻՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ «ԱՐՄԱՎԻՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
«ԱՐՄԱՎԻՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թ. փետրվարի 8-ի «Արմավիրի շրջանում արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրով Արմավիրի շրջանում մեկ ամիս ժամանակով հայտարարվել է արտակարգ դրություն, որը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանը: Այդ հրամանագրի արձակման պահից Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և ազգային անվտանգության պետական վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ իրավիճակը շրջանում դարձել է վերահսկելի: Հաշվի առնելով, իրադրության փոփոխության պատճառով, Արմավիրի շրջանում հայտարարված արտակարգ դրությունը շարունակելու աննպատակահարմարության մասին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի և ազգային անվտանգության պետական վարչության պետի համատեղ միջնորդությունը, որոշում եմ.

Չեղյալ հայտարարել Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թ. փետրվարի 8-ի «Արմավիրի շրջանում արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիրը:

 

13 փետրվարի 1993 թ.

ՆՀ-199

 

 

pin
ՀՀ Նախագահ
13.02.1993
N ՆՀ-199
Հրամանագիր