Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅ ...

15.05.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.11.1992  -ից մինչեւ   15.05.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 30.04.98 թիվ ՆՀ-37 հրամանագիր)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

«ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներից, ինչպես նաև պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ու ապապետականացման գործը կազմակերպված նախապատրաստելու նպատակով, որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կազմում նշանակել`

 

Արմեն Պողոսի ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ

Բագրատ Գառնիկի ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻՆ

Վարդան Սուրենի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Աշոտ Ժորայի ԽԱՆԴԱՆՅԱՆԻՆ

Վահագն Գառնիկի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ

Արա ցոլակի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

Վոլոդյա Աղասինի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Ֆելիքս Հակոբի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Ստեփան Հրանտի ՇԵԽՅԱՆԻՆ

Բորիս Մոնիստի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) մեկշաբաթյա ժամկետում լուծել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի և նրա աշխատակազմի աշխատանքային պատշաճ պայմանների ստեղծման հետ կապված հարցերը.

բ) հանձնաժողովի ձևավորումից հետո, քսան օրվա ընթացքում, հանձնաժողովի հետ համատեղ քննության առնել և ապահովել Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության և ապապետականացման 1993 թվականի ծրագրի նախագծի ներկայացումը Հայաստանի Հանրապետության նախագահին` խստագույնս հաշվի առնելով «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:

Հաշվի առնելով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ստեղծման գործի ձգձգման հետևանքով 1992 թվականի համար առանձին մշակման ոչ նպատակահարմարությունը, նախապես կազմված պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1992 թվականի ծրագրի նախագիծը, ներառել 1993 թվականի համար նախապատրաստվող ընդհանուր ծրագրում` որպես միասնական ծրագիր Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար.

գ) երկշաբաթյա ժամկետում նախապատրաստել առաջարկություններ սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկումն ապահովելու և շրջանառության կարգը սահմանելու վերաբերյալ` հատուկ ուշադրություն դարձնելով 1993 թվականի համար նախատեսվող նախապատրաստական աշխատանքները ժամանակին իրականացնելու վրա:

3. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

18 նոյեմբերի 1992 թ.

ՆՀ-173

 

 

pin
ՀՀ Նախագահ
18.11.1992
N ՆՀ-173
Հրամանագիր