ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ՄԵՂՐՈՒ ԵՎ ԿԱՊԱՆԻ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ
ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով հանրապետության հարավային շրջաններում ստեղծված լարված իրավիճակը, նպատակ ունենալով ապահովել բնակչության անվտանգությունը, ընդառաջելով պատգամավորների Մեղրու և Կապանի շրջանային ու քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների խնդրանքին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 15-րդ կետով, որոշում եմ.
1. Մեղրու և Կապանի շրջաններում հայտարարելով արտակարգ դրություն, երեք ամիս ժամանակով` սահմանելով պարետային ժամ` ժամը 22-ից մինչև 6-ը:
2. Արտակարգ դրության պարետ, նշված շրջաններում Հայաստանի Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Գոմեդինի Բաղդասարյանին:
3. Սույն հրամանագրի իրականացումը դնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև պատգամավորների Մեղրու և Կապանի շրջանային ու քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների վրա:
4. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատվելուց հետո:
19 հունիսի 1992 թ.
ՆՀ-114