Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԱԾ, ԱՅԴ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած, այդ պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների, ինչպես նաև զոհվածների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության նպատակով  որոշում եմ.

/1 և 2 կետերը ուժը կորցրել են 12.04.94 հրամանագիր/

i

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողներին և ազատամարտիկներին իրավունք վերապահել.

i

գ) բժշկի դեղատոմսով դեղորայք անվճար ստանալու և պետական բուժական հիմնարկներում արտահերթ և անվճար սպասարկվելու.

դ) անվճար ձեռք բերելու պրոթեզա-օրթոպեդիկ պարագաներ.

ե) տարին մեկ անգամ անվճար ձեռք բերելու առողջարանային ուղեգիր.

զ) անվճար և արտահերթ հեռախոս տեղադրելու.

i

է) դպրոցական և նախադպրոցական հիմնարկներում երեխաների վարձը վճարելու 50 տոկոս զեղչով.

/է ենթակետը հանվել է 11.07.94 հրամանագիր/

Սույն կետի «դ», «ե», «զ», «է» ենթակետերով սահմանվող արտոնությունները տարածել Հայաստանի Հանրապետության պաշտպանվածության ժամանակ զոհված զինծառայողների և ազատամարտիկների ընտանիքների վրա:

/փոփ. 12.04.94 հրամանագիր/

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանվածության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած զինծառայողներին և ազատամարտիկներին իրավունք վերապահել.

բ) օգտվելու սույն հրամանագրի 3-րդ կետի «գ», «զ» ենթակետերով նախատեսված արտոնություններից:

/փոփ. 12.04.94 հրամանագիր/

i

5. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` ըստ ամենայնի օժանդակել կենտրոնական ջեռուցում չունեցող տներում բնակվող Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների և ազատամարտիկների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողներին և ազատամարտիկներին վառելիքի հատկացման հարցում` փոխհատուցելով կատարվող ծախսերի 50 տոկոսը:

i

6. Դպրոցներում և նախադպրոցական հիմնարկներում ուսման վարձից ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած), ինչպես նաև մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների երեխաներին:

/լրաց. 11.07.94 հրամանագիր/

i

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 15 օրյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան ակտեր:

/փոփ. 11.07.94 հրամանագիր/

8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ԳԵրագույն խորհրդին`

i

ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների, ինչպես նաև զոհվածների ընտանիքների նվազագույն կենսաթոշակների չափ հաստատել Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը.

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողներին և ազատամարտիկներին ազատել եկամտահարկի վճարումից:

/փոփ. 11.07.94 հրամանագիր/

9. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում 1992 թվականի հունիսի 1-ից:

/փոփ. 11.07.94 հրամանագիր/

 

21 հունիսի 1992 թվական

ՆՀ-116

 

 

pin
ՀՀ Նախագահ
21.06.1992
N ՆՀ-116
Հրամանագիր