(ուժը կորցրել է 24.12.01 ՆՀ-1005 հրամանագիր)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ
ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
i
Նկատի ունենալով «Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 15 և 53 հոդվածների պահանջները, որոշում եմ.
i
1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը ուսումնասիրել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության վիճակը, միջոցներ ձեռնարկել դրանց անձեռնմխելիությունը ապահովելու համար, ճշգրտել պատմության և մշակույթի հանրապետական նշանակության անշարժ հուշարձանների ցանկն ու դրանց պահպանության գոտիների տարածքները և վերջիններիս պետական իշխանության տեղական մարմիններից, ինչպես նաև այլ հողօգտագործողներից հանձնել Հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության հաշվեկշռին:
Նշված միջոցառումներն ավարտել 1993 թվականի հունիսի 30-ը:
i
/փոփ. 23.03.93 հրամանագիր/
2. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
15 օգոստոսի 1992 թվականի
ՆՀ-146