Սեղմել Esc փակելու համար:
2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿ ...

 

 

020.1047.190912

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 19 սեպտեմբերի 2012 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի օգոստոսի 3-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 28.08.2012 թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով Համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2012 թվականի օգոստոսի 3-ին:

2. Նշված Համաձայնագրի նպատակն է ֆինանսավորել գերակա կապիտալ ներդրումները` վերակառուցելու համար Երևան քաղաքի մետրոյի համակարգը:

3. Համաձայնագրի համաձայն` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (այսուհետ` Բանկ) համաձայնում է Համաձայնագրում սահմանված կամ հղում կատարվող պայմաններով Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 5.000.000 եվրո գումարի վարկ: Վարկի օգտագործման նվազագույն գումարը պետք է լինի 100.000 եվրո, կանխավճարի նվազագույն գումարը պետք է լինի 500.000 եվրո, իսկ չեղյալ հայտարարման նվազագույն գումարը պետք է լինի 500.000 եվրո: Ծրագիրը կավարտվի 2015 թ. դեկտեմբերի 31-ին:

4. Ծրագիրը բաղկացած է երկու մասից`

Մաս Ա. «Դրենաժային թունելի վերակառուցում և ընդլայնում, Մետրոյի թունելների վերակառուցում, Կայարանների և ծառայողական շինությունների բարելավում, Մետրոյի վագոնների վերանորոգում և արդիականացում»,

Մաս Բ. «Ծրագրի իրականացման և գնումների աջակցում, Հանրային տրանսպորտի կարգավորման բարելավման ծրագիր, Կորպորատիվ զարգացման ծրագիր»:

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես`

* մարել վարկը 24 հավասար կամ հնարավոր հավասար կիսամյակային վճարումներով` Համաձայնագրի 2-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում (հոդված II, բաժին 2.02, կետ «ե»),

* վճարել տարեկան 0,5 տոկոս Հանձնառության վճար (հոդված II, բաժին 2.02, կետ «է»),

* տոկոսագումարները վճարել հետևյալ ժամկետներում` յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին (հոդված II, բաժին 2.02, կետ «դ»),

* Ծրագրի սուբյեկտին տրամադրել սուբսիդիաներ, ինչն անհրաժեշտ է Ծրագրի սուբյեկտին` Ծրագրի համաձայնագրի ներքո ստանձնած իր բոլոր պարտավորությունները բավարարելու համար (հոդված III, բաժին 3.01, կետ «2»),

* ապահովել, որպեսզի Ծրագրի սուբյեկտը միշտ ունենա բավարար միջոցներ իր պարբերական ծախսերը կատարելու համար, ներառյալ միջոցներ` ծածկելու իր պարտքի սպասարկման պարտավորությունները, և կատարելու իր այլ պարտավորությունները` նախատեսված Ծրագրի համաձայնագրի և Օժանդակ վարկային համաձայնագրի շրջանակներում` սկսած 2012թ. ֆինանսական տարվանից մինչև սույն Համաձայնագրի դադարեցումը (հոդված III, բաժին 3.01, կետ «է»),

* չվաճառել, չփոխանցել, վարձակալության չտալ և այլ կերպ չօտարել Ծրագրի սուբյեկտի կողմից շահագործվող ակտիվներն ամբողջությամբ կամ զգալի մասով, որոնք կարևոր կամ ցանկալի են Ծրագրի սուբյեկտի հիմնական գործունեության բնականոն ընթացքի համար, բացի թափանցիկ հիմունքներով նախապատրաստված` Ծրագրի սուբյեկտի մասնավորեցման ընթացքում (հոդված III, բաժին 3.01, կետ «ը»),

* չդադարեցնել, չփոփոխել, չհրաժարվել կամ չհամաձայնել փոխանցել Ծրագրի փաստաթղթերը կամ ֆինանսավորման համաձայնագրերը, որոնց ՀՀ-ն կողմ է հանդիսանում (հոդված III, բաժին 3.01, կետ «թ»):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2012 թվականի օգոստոսի 3-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

19 սեպտեմբերի 2012 թվականի

ՍԴՈ-1047

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
19.09.2012
N ՍԴՈ-1047
Որոշում