Սեղմել Esc փակելու համար:
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 198...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1985 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐ ...

 

 

020.0145.181298

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1985 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԵՎ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ 1987 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 18 դեկտեմբերի 1998 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Գ. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 21(1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Օզոնային շերտի պահպանության մասին 1985 թվականի մարտի 22-ին Վիեննայում ստորագրված կոնվենցիայում և Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին 1987 թվականի սեպտեմբերի 16-ին Մոնրեալում ստորագրված արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Վարդանյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և արձանագրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Կոնվենցիան ստորագրվել է 1985 թվականի մարտի 22-ին` Վիեննայում, իսկ արձանագրությունը` 1987 թվականի սեպտեմբերի 16-ին Մոնրեալում:

Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին արձանագրությունը մշակված է Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում: Կոնվենցիան և արձանագրությունն ունեն հավելվածներ, որոնք դրանց անբաժանելի մասն են կազմում:

Կոնվենցիայի նպատակն է ապահովել մարդկանց առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությունն օզոնային շերտի քիմիական և ֆիզիկական փոփոխության հետևանքներից: Կողմերը պարտավորվում են անմիջականորեն կամ իրավասու կազմակերպությունների միջոցով անցկացնել համապատասխան հետազոտություններ ու գիտական գնահատումներ, աջակցել գիտատեխնիկական, սոցիալ-տնտեսական, առևտրական և իրավական տեղեկատվության փոխանակմանը և այլն:

Արձանագրությամբ զարգացող երկրների համար սահմանված է հատուկ վիճակ, մասնավորապես, էկոլոգիապես անվտանգ այլընտրանքային նյութերի և տեխնոլոգիաների ձեռքբերման հարցում և այլն:

Կոնվենցիան և արձանագրությունը բաց են այլ պետությունների կողմից միանալու համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Օզոնային շերտի պահպանության մասին 1985 թվականի մարտի 22-ին Վիեննայում ստորագրված կոնվենցիայում և Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին 1987 թվականի սեպտեմբերի 16-ին Մոնրեալում ստորագրված արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

18 դեկտեմբերի 1998 թվականի

ՍԴՈ-145

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
18.12.1998
N ՍԴՈ-145
Որոշում