Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱ ...

30.08.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.12.1998  -ից մինչեւ   30.08.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 20.08.02 թիվ ՆԿ-1170-Ն կարգադրություն)

i

031.0209.181298

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության և կազմակերպական կառուցվածքի մասին» ՆՀ-97 հրամանագիրը` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

18 դեկտեմբերի 1998թ.

ՆԿ-209

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության Նախագահի

1998 թվականի դեկտեմբերի 18-ի

ՆԿ-209 կարգադրության

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը (այսուհետ` Վարչություն) Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է:

2. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Աշխատակազմի կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հրամաններով:

3. Վարչության կանոնադրությունը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:

4. Վարչության ներքին կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատում և փոփոխում է Աշխատակազմի ղեկավարը` Վարչության պետի ներկայացմամբ:

5. Վարչությունն ունի իր անվանմամբ ձևաթուղթ:

 

II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

1. Վարչության խնդիրներն են`

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահին և Աշխատակազմին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումը` իր իրավասության շրջանակներում.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի գործունեության լուսաբանումը:

2. Վարչության գործառույթներն են`

- Հայաստանի Հանրապետության Նախագահի և Աշխատակազմի գործունեության մասին ամենօրյա մամուլի հաղորդագրություններ պատրաստելը.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի գործունեության, ինչպես նաև նրա հետ առնչվող միջոցառումների, օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների այցերի վերաբերյալ ամենօրյա մամուլի հաղորդագրություններ պատրաստելը.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ լրագրողների կապի ապահովումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, ինչպես նաև լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպումներ կազմակերպելը.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի ճեպազրույցների, ասուլիսների, խորհրդակցությունների և այլ գործառույթների իրականացման ապահովումը.

- Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեության լուսաբանումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների վերաբերյալ տեղեկատվության ապահովումը.

- ԻՆՏԵՐՆԵՏ-ում Հայաստանի Հանրապետության Նախագահի էջը կազմակերպելը և պահպանելը.

- մամուլի հետ աշխատանք իրականացնելը, այդ թվում` հայաստանյան մամուլի ամենօրյա տեսություն, ինչպես նաև ԻՆՏԵՐՆԵՏ-ի միջոցով օտարերկրյա թերթերի ու գործակալությունների նյութերն ուսումնասիրելը, դրանց հիման վրա ամենօրյա տեսություններ պատրաստելը և դրանք Աշխատակազմի ղեկավարին ու Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարին ներկայացնելը.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Աշխատակազմի ղեկավարի հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթներ:

3. Վարչությունն իր գործառույթներն իրականացնելիս`

- նախաձեռնում է հասարակական կարծիքի ուսումնասիրություններ.

- համագործակցում է զանգվածային լրատվության միջոցների հետ.

- հաստատում է կապեր տարբեր երկրների զանգվածային լրատվության միջոցների, լրատվական ծառայությունների ու գործակալությունների հետ.

- կազմակերպում է տեղեկատվության փոխանակում.

- կազմակերպում և ապահովում է Վարչությանն առընթեր մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչների հավատարմագրումը:

 

III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

1. Վարչության պետն անմիջականորեն ենթարկվում է Աշխատակազմի ղեկավարին:

2. Վարչության պետը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ` Աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:

3. Վարչության պետը`

- իրականացնում է Վարչության անմիջական ղեկավարումը և պատասխանատվություն է կրում ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծման համար.

- ծրագրում է Վարչության ընթացիկ աշխատանքները` ելնելով Վարչության խնդիրներից.

- Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Վարչության աշխատողներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու, նրանց խրախուսելու վերաբերյալ.

- ապահովում է աշխատանքների պատշաճ կազմակերպումը, կատարում Վարչության ներքին կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև աշխատողների միջև գործառույթների և պարտականությունների բաշխումը.

- կատարում է Աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները:

 

 

pin
ՀՀ Նախագահ
18.12.1998
N ՆԿ-209
Կարգադրություն