Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆ ...

30.08.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.12.1998  -ից մինչեւ   30.08.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 20.08.02 թիվ ՆԿ-1170-Ն կարգադրություն)

i

031.0206.171298

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության և կազմակերպական կառուցվածքի մասին» ՆՀ-97 հրամանագիրը` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի գործերի կառավարչության կանոնադրությունը`  համաձայն հավելվածի:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

17 դեկտեմբերի 1998թ.

ՆԿ-206

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության Նախագահի

1998 թվականի դեկտեմբերի 17-ի

ՆԿ-206 կարգադրության

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) գործերի կառավարչությունը (այսուհետ` Գործերի կառավարչություն) Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է:

2. Գործերի կառավարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Աշխատակազմի կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հրամաններով:

3. Գործերի կառավարչության կանոնադրությունը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:

4. Գործերի կառավարչության ներքին կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատում և փոփոխում է Աշխատակազմի ղեկավարը` Գործերի կառավարչի ներկայացմամբ:

5. Գործերի կառավարչությունն ունի իր անվանմամբ ձևաթուղթ, կնիք և դրոշմակնիք:

 

II. ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

1. Գործերի կառավարչության խնդիրն է` իր իրավասության շրջանակներում ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահին և Աշխատակազմին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը:

2. Գործերի կառավարչության գործառույթներն են`

- Աշխատակազմի վարչական համալիրի, այդ թվում` Սևանի թերակղզու պետական ամառանոցի, Գործերի կառավարչության ավտոտնտեսության շահագործումը.

- ընթացիկ և կապիտալ շինարարության ապահովումը.

- Աշխատակազմի վարչական շենքի և հարող տարածքների բարեկարգումը.

- Աշխատակազմի ավտոտրանսպորտային և բժշկական սպասարկումը.

- Աշխատակազմի աշխատողների աշխատանքային անհրաժեշտ պայմանների ապահովումը.

- ռադիոհանգույցի, հեռախոսակապի, կապի համապատասխան բաժանմունքի անխափան և աշխատանքի ապահովումը.

- Աշխատակազմին սպասարկող ճաշարանին աջակցելը և դրա աշխատանքների վերահսկումը.

- համապատասխան այլ մարմինների, Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության Նախագահի ղեկավարած պատվիրակությունների այցելությունների, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Աշխատակազմի ղեկավարի, Աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող միջազգային բնույթի, արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման ֆինանսատնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային ապահովումը.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Աշխատակազմի ղեկավարի հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթներ:

3. Գործերի կառավարչությունն իր գործառույթներն իրականացնելիս`

- իր իրավասության շրջանակներում նախապատրաստում, համաձայնեցնում և սահմանված կարգով Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի նախագծեր` եզրակացություններով և տեղեկանքներով.

- իր իրավասության շրջանակներում հրավիրում է խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.

- իր իրավասության շրջանակներում վերահսկում է Հայաստանի Հանրապետության Նախագահի, Աշխատակազմի ղեկավարի հանձնարարականների կատարումը և Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում` դրանք ժամանակին և ճիշտ կատարելու համար միջոցներ ձեռնարկելու և հայտնաբերված խախտումները վերացնելու միջնորդություններ հարուցելու մասին.

- իր իրավասության շրջանակներում համագործակցում է համապատասխան մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց հետ.

- Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ զեկուցումներ է ներկայացնում իր կողմից սպասարկվող բնագավառի հետ առնչվող համապատասխան մարմիններում, կազմակերպություններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.

- Աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման հետ նախապատրաստում և Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Աշխատակազմի համապատասխան ֆինանսական տարվա ծախսերի նախահաշվի նախագիծը, համապատասխան ֆինանսական հաշվետվությունները, ապահովում է ընթացիկ տարվա ֆինանսական հատկացումների խնայողական օգտագործումը.

- սահմանված կարգով կատարում է բանկային գործարքներ, կնքում է համապատասխան պայմանագրեր:

 

III. ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

1. Գործերի կառավարիչն անմիջականորեն ենթարկվում է Աշխատակազմի ղեկավարին:

2. Գործերի կառավարիչը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ` Աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:

3. Գործերի կառավարիչը`

- իրականացնում է Գործերի կառավարչության անմիջական ղեկավարումը.

- իրականացնում է Գործերի կառավարչության ներքին կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը.

- Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Գործերի կառավարչության կանոնադրության, դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

- Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Գործերի կառավարչության ներքին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և մյուս աշխատողներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու, նրանց խրախուսելու վերաբերյալ.

- Գործերի կառավարչության աշխատողների միջև բաշխում է պարտականությունները.

- իր իրավասության շրջանակներում այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

- իր իրավասության շրջանակներում ապահովում է Գործերի կառավարչության և այլ մարմինների փոխհարաբերությունները.

- ստորագրում է Գործերի կառավարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.

- Գործերի կառավարչության իրավասության շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

- պատասխանատվություն է կրում Գործերի կառավարչության առջև դրված խնդիրների լուծման համար.

- կատարում է Հայաստանի Հանրապետության Նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.

- իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի և Աշխատակազմի ղեկավարի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ:

4. Գործերի կառավարչության ներքին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն անմիջականորեն ենթարկվում են Գործերի կառավարչին:

5. Գործերի կառավարչության ներքին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները պաշտոնի են նշանակվում և պաշտոնից ազատվում Աշխատակազմի ղեկավարի հրամանով` Գործերի կառավարչի ներկայացմամբ:

6. Գործերի կառավարչության ներքին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները`

- իրականացնում են համապատասխան ստորաբաժանման անմիջական ղեկավարումը.

- ապահովում են իրենց ղեկավարած ստորաբաժանման աշխատանքի պատշաճ կազմակերպումը.

- Գործերի կառավարչին են զեկուցում իրենց ղեկավարած ստորաբաժանման կողմից կատարվող աշխատանքների ընթացքի մասին.

- Գործերի կառավարչի հանձնարարությամբ, իրենց իրավասության շրջանակներում այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից պահանջում են իրենց ղեկավարած ստորաբաժանման գործունեության հետ առնչվող անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

- պատասխանատվություն են կրում իրենց ղեկավարած ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծման համար.

- կատարում են Գործերի կառավարչի հանձնարարականները:

 

 

pin
ՀՀ Նախագահ
17.12.1998
N ՆԿ-206
Կարգադրություն