Սեղմել Esc փակելու համար:
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ`...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ԱՍԻԱԿԱ ...

 

 

020.0977.160611

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 16 հունիսի 2011թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի մայիսի 24-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» ֆինանսավորման շրջանակային վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` սահմանադրական դատարան 2011 թվականի հունիսի 7-ին մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» ֆինանսավորման շրջանակային վարկային համաձայնագիրն (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2011 թվականի մայիսի 24-ին` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի (այսուհետ` Բանկ) միջև:

2. «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» (այսուհետ` Ծրագիր) ֆինանսավորման շրջանակային վարկային համաձայնագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը քաղաքային ենթակառուցվածքների և ծառայությունների զարգացման հարցում, բարելավել արդյունավետ, հուսալի ու կայուն քաղաքային ենթակառուցվածքների և ծառայությունների հասանելիությունը ՀՀ մոտ 2 մլն բնակիչների համար:

3. Ֆինանսավորման շրջանակային վարկային համաձայնագրով կանոնակարգվում են Ծրագրի բազմափուլ ֆինանսավորման գործիքի ընթացակարգերը, որոնցում ներառված ծրագրերից են` քաղաքային ենթակառուցվածքների կառուցում, արդիականացում և վերականգնում, քաղաքականություն և ինստիտուցիոնալ օժանդակություն` քաղաքային զարգացման ծրագրի և մասնավոր հատվածի ներգրավման խթանման նպատակով, ինստիտուցիոնալ օժանդակություն` արդյունավետ, հուսալի քաղաքային ենթակառուցվածքների ապահովման և ծառայությունների մատուցման համար, կայուն ֆինանսավորման մեխանիզմ` ներդրումների և գործարկման համար և այլն:

4. Ծրագրի բազմափուլ ֆինանսավորման գործիքի շրջանակներում Բանկի կողմից նախատեսվող ֆինանսավորման ամբողջական չափը կազմում է 400 մլն ԱՄՆ դոլար, որը կարող է տրամադրվել առանձին տրանշների տեսքով (որպես ինքնուրույն ենթածրագրեր)` Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված պարբերական ֆինանսական հայտերի հիման վրա` Բանկի հատուկ հիմնադրամի միջոցներից կամ սովորական կապիտալ միջոցներից:

Յուրաքանչյուր տրանշի համար Հայաստանի Հանրապետությունը կարող է ներկայացնել պարբերական ֆինանսավորման հայտ: Ֆինանսավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2017թ. դեկտեմբերի 31-ն է, իսկ Բանկի կողմից դրանց հիման վրա ֆինանսավորում տրամադրելու վերջնաժամկետը` 2021թ. դեկտեմբերի 31-ը:

Հայաստանի Հանրապետության կողմից համաֆինանսավորումը կազմելու է 115 մլն ԱՄՆ դոլար, իսկ այլ ֆինանսավորողների կողմից` 445 մլն ԱՄՆ դոլար:

5. Համաձայնագիրն ունի 6 առդիրներ, որոնցում ներկայացված են Ծրագրի բազմափուլ ֆինանսավորման գործիքի բաղկացուցիչները` ենթաոլորտի ճանապարհային քարտեզը և ներդրումային ծրագիրը (առդիր 1), Ներդրումային ծրագրի համար նախագծման և մոնիտորինգի շրջանակը (առդիր 2), Ծրագրի իրականացման շրջանակը (առդիր 3), Ենթածրագրերի ընտրության չափորոշիչները և հաստատման ընթացակարգը (առդիր 4), Բնապահպանական և սոցիալական երաշխիքներ (առդիր 5), Պարտավորություններ (առդիր 6):

6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

. վարկերի մասերի յուրաքանչյուրի միջոցներն օգտագործել ներդրումային ծրագրի շրջանակներում ծախսերի ֆինանսավորման նպատակով` Համաձայնագրում ամրագրված պայմանների և վարկերի մասերից յուրաքանչյուրի համար կնքված իրավական համաձայնագրերի շրջանակներում սահմանված պայմանների համաձայն և օժանդակության շրջանակներում փոխառու միջոցներն օգտագործել քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի ֆինանսավորման նպատակով,

. Համաձայնագրի շրջանակներում ֆինանսավորման ենթակա բոլոր ապրանքներն ու աշխատանքները ձեռք բերել Բանկի Գնումների ուղեցույցի համաձայն (2010 թ., ժամանակ առ ժամանակ փոփոխվող),

. Համաձայնագրի շրջանակներում ֆինանսավորվող բոլոր խորհրդատվական ծառայությունները ձեռք բերել Բանկի Խորհրդատվական ծառայություններից օգտվելու ուղեցույցների համաձայն (2010թ., ժամանակ առ ժամանակ փոփոխվող),

. ապահովել, որպեսզի յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո` 30 օրվա ընթացքում, Գործադիր մարմնի կողմից եռամսյակային կտրվածքով պատրաստվեն և անգլերենով ներկայացվեն առաջընթացի վերաբերյալ համախմբված հաշվետվություններ յուրաքանչյուր փոխառության համար` Ծրագրի իրականացման բոլոր ասպեկտների մասին, ինչպես նաև ապահովել, որպեսզի Գործադիր մարմինը Բանկին ներկայացնի Ծրագրի ավարտի մասին հաշվետվություն` յուրաքանչյուր առանձին վարկի մասի ավարտից հետո` 3 ամսվա ընթացքում,

. Բանկին իրազեկել Հայաստանի Հանրապետության քաղաքային հատվածի և տնտեսական զարգացման հետ կապված քաղաքականություններին և ծրագրերին, որոնք կարող են նյութական ազդեցություն գործել Ծրագրի բազմափուլ ֆինանսավորման գործիքով ֆինանսավորվող ծրագրի, ենթածրագրի կամ բաղադրիչի կենսունակության վրա, բոլոր ջանքերը գործադրել քաղաքային հատվածի ամրապնդման և կայունացման համար, մասնավորապես Երևանի Տրանսպորտային գործակալության և այլ քաղաքներում համապատասխան ոլորտային մարմինների ստեղծմամբ, Ծրագրով ֆինանսավորվող ենթակառուցվածքի ծրագրման, զարգացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով քաղաքային հատվածում զարգացնել մարդկային ռեսուրսների, տեխնիկական, կառավարչական և վարչական կարողությունները,

. ժամանակին տրամադրել Ծրագրում, 1-ին փուլի ֆինանսական պլանում և իրականացման միջոցառումներում արտացոլված ֆինանսական, տեխնիկական և մարդկային միջոցները, համապատասխան միջոցներ տրամադրել Ծրագիրն իր ծառայության ժամկետում կայուն պահպանելու համար, ինչպես նաև կապիտալ ներդրումների սուբսիդիաներ, երբ ծախսերի լիարժեք վերականգնումն իրականանալի չէ,

. Ծրագրի ենթածրագրերը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերին, ընդունելի միջազգային չափանիշներին համապատասխան իրականացնել հիմնարար պայմանագրերի կառավարում և որակի վերահսկողություն, ավարտված աշխատանքները համապատասխանեցնել նախագծերին, շինարարական հատկորոշումներին և մրցութային փաստաթղթերին,

. հողերի ձեռքբերման և վերաբնակեցման անհրաժեշտության դեպքում համապատասխան ծրագրեր մշակել, ներկայացնել Բանկի հաստատմանը, հողերի ձեռքբերումն ու վերաբնակեցումն իրականացնել ՀՀ օրենսդրության և Բանկի` Անվտանգության մեխանիզմների քաղաքականության կարգի (2009թ.) համաձայն, դրա ներգործության տակ ընկնող անձանց հետ խորհրդակցելով, հողերի ձեռքբերումը, վերաբնակեցումն իրականացնել պատշաճ կերպով և շինարարությունն սկսել փոխհատուցումը վճարելուց հետո,

. երաշխավորել, որ Ծրագրի նախագծերը կմշակվեն, կիրականացվեն և մոնիտորինգի կենթարկվեն ՀՀ բնապահպանական օրենսդրության և Բանկի` Անվտանգության մեխանիզմների քաղաքականության կարգի (2009թ.), անհատական ծրագրերի համար նախապատրաստված բնապահպանական գնահատականներից ելնելով, ինչպես նաև երաշխավորել, որ շինաշխատանքների պայմանագրերի հատկորոշումները նախապատրաստած բնապահպանական գնահատականներում պարունակվող բնապահպանական մեղմացման միջոցառումներին համապատասխանելու պահանջ կպարունակեն և շինաշխատանքների կապալառուները կվերահսկվեն այդ պահանջներին համապատասխանելու համար,

. ապահովել, որ Ծրագիրն իրականացվի Բանկի Հակակոռուպցիոն քաղաքականության չափորոշիչներին համապատասխան, ինչպես նաև իրավունք վերապահել Բանկին ուղղակիորեն կամ գործակալների միջոցով հետաքննելու Ծրագրի հետ կապված ցանկացած կասկածելի կոռուպցիոն, խարդախ, հանցավոր համաձայնության կամ պարտադրանքի դեպք, ինչպես նաև հանձն առնել լիովին համագործակցել այդ հարցում Բանկի հետ` տրամադրելով վերջինիս ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, և ներգրավել անկախ փորձագետներ,

. իրականացնել Գենդերային գործողությունների ծրագիր, ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում անվտանգությանը, սոցիալական և մշակութային խնդիրներին վերաբերող տեղական խորհրդակցություններ` աղքատության կրճատման և սոցիալական ռազմավարության ամփոփագրին համապատասխան, տղամարդկանց և կանանց Ծրագրից ուղղակի կամ անուղղակի բխող զբաղվածության և աշխատավարձի հավասար իրավունք ընձեռել, տեղական զբաղվածությանն առավելագույնս նպաստող մեխանիզմները ներառել մրցութային փաստաթղթերում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2011 թվականի մայիսի 24-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» ֆինանսավորման շրջանակային վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

16 հունիսի 2011 թվականի

ՍԴՈ-977

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
16.06.2011
N ՍԴՈ-977
Որոշում