Սեղմել Esc փակելու համար:
2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱ ...

 

 

020.0965.240511

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 24 մայիսի 2011 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի ապրիլի 1-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցակցության ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 06.05.2011թ.:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցակցության ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրն ստորագրվել է 2011 թվականի ապրիլի 1-ին` ընտրված համայնքներում արոտավայրերի/անասնապահության համակարգերի արտադրողականությունը և կայունությունը բարձրացնելու նպատակով:

2. Համաձայնագրով նախատեսվում է, որ Միջազգային զարգացման ընկերակցությունը համաձայնագրում սահմանված կամ դրանում նշված պայմաններով Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է տասը միլիոն երեք հարյուր հազար Փոխառության հատուկ իրավունքի (10.300.000 ՓՀԻ) գումարին համարժեք վարկ` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցակցության ծրագրի» (այսուհետ` Ծրագիր) իրականացման համար: Վարկը տրամադրվում է 20 տարի ժամկետով, որից 10-ը` արտոնյալ (առանց մայր գումարի մարման): Վարկի մայր գումարի մարումն սկսվում է 2021թ. մայիսի 15-ից և ավարտվում 2030թ. նոյեմբերի 15-ին: Վարկի փակման ամսաթիվը 2016 թվականի սեպտեմբերի 30-ն է: Վարկի վճարման արժույթը ԱՄՆ դոլարն է:

3. Ծրագիրը բաղկացած է չորս մասից` Մաս Ա. «Համայնքային արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգ», Մաս Բ. «Օժանդակող ծառայությունների ամրապնդումը», Մաս Գ. «Մրցակցային դրամաշնորհների ծրագիրը», Մաս Դ. «Ծրագրի կառավարումը և մոնիտորինգն ու գնահատումը»:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

. վարկի չմասհանված հաշվեկշռի դիմաց, կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին Միջազգային զարգացման ընկերակցությանը վճարել պարտավորության վճար` տարեկան առավելագույնը կես տոկոս (1%-ի զ) դրույքաչափով,

. վարկի մասհանված հաշվեկշռի դիմաց` յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին Միջազգային զարգացման ընկերակցությանը վճարել սպասարկման տարեկան վճար` մեկ տոկոսի երեք քառորդին (1 %-ի Է) հավասար դրույքաչափով,

. ապահովել, որպեսզի Ծրագիրն իրականացվի Հակակոռուպցիոն ուղեցույցի դրույթներին համապատասխան և այլն:

5. Համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը դրա ստորագրման ամսաթվից հետո հարյուրքսաներորդ օրն է:

6. Համաձայնագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2011 թվականի ապրիլի 1-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցակցության ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

24 մայիսի 2011 թվականի

ՍԴՈ-965

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
24.05.2011
N ՍԴՈ-965
Որոշում