031.0077.210411
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
i
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի ապրիլի 11-ի «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի մասին» ՆԿ-62-Ն կարգադրությունը` որոշում եմ.
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններն զբաղեցնելու համար հայտարարել մրցույթ և ստեղծել մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով հետևյալ կազմով`
Ավետիս ԲԵՐԲԵՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական
(հանձնաժողովի նախագահ)
Մերի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի հասարակայնության և
տեղեկատվության միջոցների հետ կապերի
վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հենրիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության ԳԱԱ արվեստի
ինստիտուտի թատերագիտության բաժնի վարիչ, ԳԱԱ
թղթակից անդամ
Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի
գլխավոր տնօրեն
Ռուբեն ՍԱԹՅԱՆ «Նովոյե Վրեմյա» թերթի գլխավոր խմբագիր:
21 ապրիլի 2011 թվականի
ՆԿ-77-Ա