Սեղմել Esc փակելու համար:
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` Հ ...

 

 

020.0959.190411

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 19 ապրիլի 2011թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ.Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի հունիսի 18-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջև Հայաստանում արտակարգ իրավիճակներին արձագանքելու համակարգին օժանդակության վերաբերյալ տեխնիկական և ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 28.03.2011թ.:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հ. Մխիթարյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջև Հայաստանում արտակարգ իրավիճակներին արձագանքելու համակարգին օժանդակության վերաբերյալ տեխնիկական և ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրվել է 2010 թվականի հունիսի 18-ին Երևանում` Հայաստանում արտակարգ իրավիճակներին արձագանքելու համակարգին օժանդակության ծրագրի իրականացման նպատակով: Ծրագրի նպատակն է նպաստել աղետներին արձագանքելու բուժօգնության կարողությունների զարգացմանը` հիմնադրելով համապարփակ կարողություններով օժտված օպերատիվ արտակարգ բժշկական խմբեր:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

* ապահովել, որպեսզի Հայաստանի կառավարությունը որպես համաձայնագրի կիրառման և Ծրագրի իրականացման համար պատասխանատու մարմին նշանակի արտակարգ իրավիճակների նախարարությանը և առողջապահության նախարարությանը,

* ապահովել, որպեսզի արտակարգ իրավիճակների նախարարությունը և առողջապահության նախարարությունը Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ համատեղ ստեղծեն ղեկավար կոմիտե, որը կուղղորդի և կվերահսկի Ծրագրի իրականացման աշխատանքները,

* ապահովել, որպեսզի ՀՀ կառավարությունը տրամադրի և վճարի առողջապահության նախարարության և արտակարգ իրավիճակների նախարարության` պահանջվող հայկական ամբողջ անձնակազմի աշխատավարձերը և ապահովի Ծրագրի շրջանակներում նրանց պարտավորությունների կատարումը, ինչպես նաև ձեռնարկի բոլոր անհրաժեշտ գործողությունները` Ծրագրի իրականացումն ապահովելու համար,

* ապահովել, որպեսզի Շվեյցարական ներդրման միջոցներով ձեռք բերված բոլոր նյութերը Ծրագրի իրականացման ընթացքում օգտագործվեն բացառապես Ծրագրի նպատակների համար և այլն:

3. Համաձայնագրի 12-րդ, 13-րդ, 15-րդ հոդվածների ուսումնասիրությունը վկայում է, որ կողմերի համագործակցությունը խարսխված է ժողովրդավարության սկզբունքների և մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքի, կոռուպցիայի դեմ պայքարի և համաձայնագրի նպատակների հետևողական իրականացման վրա: Կողմերը փոխադարձ պայմանավորվածությամբ իրենց իրավունք են վերապահել, որ «հատուկ հրատապություն» կառաջանա վերացնելու պայմանավորվածությունները, եթե կողմերից մեկը կոպիտ խախտում կատարի` համաձայնագրի 12-րդ հոդվածում նշված կարևոր դրույթների հետ կապված:

4. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին շվեյցարական կողմին ծանուցելու օրվանից:

5. Համաձայնագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջև Հայաստանում արտակարգ իրավիճակներին արձագանքելու համակարգին օժանդակության վերաբերյալ տեխնիկական և ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

19 ապրիլի 2011 թվականի

ՍԴՈ-959

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
19.04.2011
N ՍԴՈ-959
Որոշում